M270 (անգլ.՝ M270), ամերիկյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

M270
M270 ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Արտադրման տարիներ 1983-2003
Հատի գին 20 մլն. $
Հիմնական օգտագործողներ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մեքենայի Քաշ 24.56 տ
Մեքենայի Երկարություն 6.97 մ
Մեքենայի Բարձրություն 2.97 մ
Մեքենայի Լայնություն 2.62 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 500 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 485 կմ
Հրթիռների քանակ 12
Հրթիռների տրամագիծ 277 մմ
Կրակի Հեռահարություն 2-300 կմ
Կրակի Տևողություն 48 վրկ.
Վերալիցքավորման ժամանակ 5-10 րոպե
Շեղում 0%

Ընդհանուր բնութագիր

խմբագրել

M270 համակարգերը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, կապի հանգույցների և շինությունների ոչնչացման համար։ Այս համակարգերը գտնվում են ԱՄՆԶինված ուժերի սպառազինության մեջ։ Այն արդեն արտահանվել է բազմաթիվ երկրներ (հիմնականում ՆԱՏՕ-ի անդամ պետություններ)։

Արտադրություն

խմբագրել

M270 համակարգերի արտադրությունը սկսվել է 1983 թվականին և շարունակվել մինչև 2003 թվականը։ 2003 թվականին կասեցվեց M270 համակարգերի արտադրությունը և սկսվեց ՀԻՄԱՐՍ համակարգերի մշակումը։ 2005 թվականին արտադրության դրվեց ՀԻՄԱՐՍ համակարգերը, որոնց արտադրությունը շարունակվում է մինչ օրս։

Տեխնիկական տվյալներ

խմբագրել

M270 համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը կազմում է 24.59 տոննա։ Համակարգի շասսին թրթուռավոր է։ Մեքենայի երկարությունը կազմում է 6.97 մ, լայնությունը 2.97 մ, իսկ բարձրությունը 2.62 մ։ Մեքենան սնուցվում է Cummins VTA-903T դիզելային շարժիչով զարգացնելով 500 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 65 կմ/ժ արագություն։ Այս համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 485 կմ։ Այս համակարգի գլխավոր առավելություններից մեկը իր վերալիցքավորման ժամանակն է։ Այս համակարգերը իրենց հետ ունեն նաև վերամբարձ որի օգնությամբ վերալիցքավորվում են ընդամենը 5-10 րոպեների ընթացքում։

Մարտավարական տվյալներ

խմբագրել

M270 համակարգը ղեկավարվում է անձնակազմի 3 անդամների կողմից։ Հրթիռների տրամաչափը ստանդարտ 227 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 307 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 120 կգ։ M270 համակարգերի հեռահարությունը հասնում է 300 կիլոմետրի։ Այս համակարգերը համարվում են գերճշգրիտ, քանի որ շեղում չունեն։ Այս համակարգերի հիմնական առավելությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։

Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, HIMARS, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ

խմբագրել
Զինատեսակ Սմերչ[1] Ուռագան[2] ԱՌ1Ա[3] PHL-03[4] ՎՄ-80 HIMARS[5] M270[6] Աստրոս II[7] Պինակա[8]
Պատկեր
             
Արտադրող երկիր   ԽՍՀՄ
  ՌԴ
  ԽՍՀՄ
  ՌԴ
  Չինաստան   Չինաստան   Չինաստան   ԱՄՆ   ԱՄՆ   Բրազիլիա   Հնդկաստան
Արտադրման տարիներ 1987-մինչ օրս 1975-մինչ օրս 2009-մինչ օրս 2005-մինչ օրս 1999-մինչ օրս 2005-մինչ օրս 1983-մինչ օրս 1983-մինչ օրս 2000-մինչ օրս
Զանգված 43.7 տ 20 տ 42.5 տ 43 տ 32 տ 10.9 տ 24.56 տ 10 տ 45 տ
Երկարություն 12.1 մ 9.63 մ 13 մ 12 մ 9.5 մ 7 մ 6.97 մ 7 մ 12.5 մ
Բարձրություն 3.05 մ 2.8 մ 3 մ 3 մ 3 մ 3.2 մ 2.97 մ 2.9 մ 3 մ
Լայնություն 3.05 մ 3.23 մ 3 մ 3 մ 3.5 մ 2.4 մ 2.62 2.6 մ 2.5
Տրամաչափ 300 մմ 200 մմ 300 մմ 300 մմ 273 մմ 227 մմ 227 մմ 127, 180, 300 մմ 214 մմ
Ուղղորդիչների քանակ 12 հատ 16 հատ 10 հատ 8 հատ 12 հատ 6 հատ 12 հատ 32, 16, 4 հատ 16
Կրակի նվազ. հեռավորություն 2 կմ 8.5 կմ 20 կմ 20 կմ 34 կմ 2 կմ 2 կմ 7 կմ 5 կմ
Կրակի առավել. հեռավորություն 90 կմ 34 կմ 130 կմ 150 կմ 80 կմ 300 կմ 300 կմ 90 կմ 40 կմ
Վերալիցքավորում 30 րոպե 12-20 րոպե 20 րոպե 30 րոպե 15-20 րոպե 5-10 րոպե 5 րոպե 15-20 րոպե 15 րոպե
Վառելիքի պաշար 850 կմ 500 կմ 650 կմ 650 կմ 550 կմ 480 կմ 485 կմ 480 կմ 800 կմ
Արժեք 12.5 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 7 մլն. $ 18 մլն. $ 20 մլն. $ 13,5 մլն. $ 2 մլն. $
 
ՀԻՄԱՐՍ համակարգ

ՀԻՄԱՐՍ

խմբագրել

ՀԻՄԱՐՍ համակարգը M270 համակարգի ավելի թեթև տարբերակն է։ Ի տարբերություն M270 համակարգի ՀԻՄԱՐՍ համակարգը տեղադրված է ոչ թե թրթուռավոր այլ բարձր շարժունակությամբ անվավոր բեռնատարի շասսի վրա, որի շնորհիվ առավելագույն արագությունը 65 կմ/ժ-ից հասցվել է 85 կմ/ժ։ ՀԻՄԱՐՍ համակարգի հրթիռները նույն են ինչ Մ270 համակարգինը, սակայն կրում են միայն մեկ փաթեթը՝ ընդհանուր 6 հրթիռներ (M270 համակարգը կրում է 12 հրթիռ)։

Սպառազինություն

խմբագրել
 
M270 համակարգեր ունեցող երկրները

Նախկին օպերատրոներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  2. «Ուռագան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «PHL-03». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  6. «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  8. Պինակա

Աղբյուրներ

խմբագրել