ՌՄ-70՝ Չեխոսլովակիայում արտադրված համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

ՌՄ-70
ՌՄ-70 ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Չեխոսլովակիա Չեխոսլովակիա (1970-1993)
Չեխիա Չեխիա
(1993-ից մինչ օրս)
Սլովակիա Սլովակիա
(1993-ից մինչ օրս)
Արտադրման տարիներ 1970-ից մինչ օրս
Մեքենայի Քաշ 33.7 տ
Մեքենայի Երկարություն 8.8 մ
Մեքենայի Բարձրություն 2.5 մ
Մեքենայի Լայնություն 2.9 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 270 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 600 կմ
Հրթիռների քանակ 40
Հրթիռների տրամագիծ 122 մմ
Կրակի Հեռահարություն 1.6-21 կմ
Կրակի Տևողություն 20 վրկ
Վերալիցքավորման ժամանակ 2 րոպե

Ընդհանուր բնութագիր խմբագրել

ՌՄ-70 կամ Ռակետոմետ-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգը խորհրդային ԲՄ-21 գրադի ավելի ծանր տարբերակն է։ ՌՄ-70-ի արտադրությունը սկսվել է 1970 թվականին Չեխոսլովակիայում։ Այս համակարգերը ներկայումս գտնում են Չեխիայի, Սլովակիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի, Լեհաստանի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների զինված ուժերում։

Մարտավարական տվյալներ խմբագրել

ՌՄ-70 համակարգը բաղկացած է 40 հատ 122 մմ-անոց ուղորդիչներով։ Այս համակարգերի հրթիռների երկարությունը կազմում է 2.87 մ, իսկ քաշը 66 կգ։ Կրակի առավելագույն հեռահարությունը կազմում է 21 կմ։ ՌՄ-70 համակարգերի հրթիռները արտադրվում են Չեխիայում և Սլովակիայում, սակայն նաև գործարկվում են ԲՄ-21 գրադի հրթիռներով։ ՌՄ-70 համակարգի հաղթաթուղթը նրա վերալիցքավորումն է։ Այն տևում է 2 րոպեից պակաս ժամանակ։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

ՌՄ-70 համակարգերը տեղադրված են Տատրա-813 8x8 բեռնատարի շասսի վրա։ Մեքենան սնուցվում է 270 ձիաուժ հզորությամբ Տատրա-Տ-930-3 դիզելային շարժիչով, զարգացնելով 80կմ/ժ արագություն։ Այս համակարգերի մի մասը (հիմնականում նրանք որոնք արտադրվում են Սլովակիայում) իրենց առջևում ունեն հատուկ կցամասեր, որոնք կարողանում են հեռացնել ճանապարհներին գտնվող խոչընդոտները և այլն։

Սպառազինություն խմբագրել

 
ՌՄ-70 համակարգեր ունեցող երկրները

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել