PHL-03, չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

PHL-03
PHL-03 ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Նախագծող ՆՕՐԻՆԿՈ
Արտադրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Արտադրման տարիներ 2005-ից մինչ օրս
Հատի գին ~ 9 մլն $
Հիմնական օգտագործողներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Մեքենայի Քաշ 43 տ
Մեքենայի Երկարություն 12 մ
Մեքենայի Բարձրություն 3 մ
Մեքենայի Լայնություն 3 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 500 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 650 կմ
Հրթիռների քանակ 12
Հրթիռների տրամագիծ 300 մմ
Կրակի Հեռահարություն 20-150 կմ
Կրակի Տևողություն 30 վրկ
Վերալիցքավորման ժամանակ 30 րոպե

Ընդհանուր բնութագիր

խմբագրել

PHL-03 համակարգերը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, կապի հանգույցների և շինությունների ոչնչացման համար։ PHL-03 համակարգը ունի ԱՌ2 մոդիֆիկացիան որը ստեղծվել է արտահանվելու նպատակով (արդեն 36 միավորր ԱՌ2 համակարգեր արտահանվել են Մարոկկո

Արտադրություն

խմբագրել

PHL-03 համակարգը ստեղծվել է ԲՄ-30 Սմերչ համակարգի հիման վրա և նրանից գրթեթ չի տարբերվում։ PHL-03 համակարգի արտադրությունը սկսվել է 2005 թվականից և շարոնակվում է մինչ օրս։ Նախագծողը և արտադրողը չինական ՆՕՐԻՆԿՈ կազմակերպությունն է։ PHL-03 համակարգը սկսվել է շահագործվել Չինաստանի զինված ուժերի կողմից 2005 թվականին։

PHL-03 համակարգը Սմերչ համակարգի ճշտգրիտ պատճենն է և արտաքինից (բացի մեքենայի դիմային հատվածից) ոչինչով չի տարբերվում Սմերչից։ Ի տարբերություն տեխնիկական տվյալների՝ այս համակարգերը, սակայն իրենց մարտավարական տվյալներով գրեթե կրկնակի անգամ գերազանցում են Սմերչ համակարգին։

Տեխնիկական տվյալներ

խմբագրել

PHL-03 համակարգը հավաքված է Wanshan WS2400 բարձր շարժողականությամբ բեռնատարի շասսի վրա և ունի 8X8 կոնֆիգուռացիա։ PHL-03 համակարգի մարտական քաշը կազմում է մոտ 43 տոննա։ Մեքենայի երկարությունը կազմում է 12 մ, լայնությունը 3 մ, իսկ բարձրությունը 3 մ։ Մեքենան սնուցվում է դիզելային շարժիչով, զարգացնելով շուրջ 500 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 60 կմ/ժ արագություն։ PHL-03 համակարգի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 650 կմ։

Մարտավարական տվյալներ

խմբագրել

PHL-03 համակարգը ղեկավարվում է անձնակազմի 4 անդամների կողմից։ PHL-03 համակարգի ունի 12 ուղորդիչներ, որոնց տրամաչափը ստանդարտ 300 միլիմետր է։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 800 կգ, իսկ մարտագլխիկների քաշը 280 կգ։ PHL-03 համակարգի կրակի հեռահարությունը կազմում է 20-150 կիլոմետր։ Այս համակարգերի կրակի տևողությունը կազմում է 30 վրկ, իսկ ամբողջական վերալիցքավորումը 30 րոպե։

Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, ՎՄ-80, HIMARS, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ

խմբագրել
Զինատեսակ Սմերչ[1] Ուռագան[2] ԱՌ1Ա[3] PHL-03[4] ՎՄ-80 HIMARS[5] M270[6] Աստրոս II[7] Պինակա[8]
Պատկեր
               
Արտադրող երկիր   ԽՍՀՄ
  ՌԴ
  ԽՍՀՄ
  ՌԴ
  Չինաստան   Չինաստան   Չինաստան   ԱՄՆ   ԱՄՆ   Բրազիլիա   Հնդկաստան
Արտադրման տարիներ 1987-մինչ օրս 1975-մինչ օրս 2009-մինչ օրս 2005-մինչ օրս 1999-մինչ օրս 2005-մինչ օրս 1983-մինչ օրս 1983-մինչ օրս 2000-մինչ օրս
Զանգված 43.7 տ 20 տ 42.5 տ 43 տ 32 տ 10.9 տ 24.56 տ 10 տ 45 տ
Երկարություն 12.1 մ 9.63 մ 13 մ 12 մ 9.5 մ 7 մ 6.97 մ 7 մ 12.5 մ
Բարձրություն 3.05 մ 2.8 մ 3 մ 3 մ 3 մ 3.2 մ 2.97 մ 2.9 մ 3 մ
Լայնություն 3.05 մ 3.23 մ 3 մ 3 մ 3.5 մ 2.4 մ 2.62 2.6 մ 2.5
Տրամաչափ 300 մմ 200 մմ 300 մմ 300 մմ 273 մմ 227 մմ 227 մմ 127, 180, 300 մմ 214 մմ
Ուղղորդիչների քանակ 12 հատ 16 հատ 10 հատ 8 հատ 12 հատ 6 հատ 12 հատ 32, 16, 4 հատ 16
Կրակի նվազ. հեռավորություն 2 կմ 8.5 կմ 20 կմ 20 կմ 34 կմ 2 կմ 2 կմ 7 կմ 5 կմ
Կրակի առավել. հեռավորություն 90 կմ 34 կմ 130 կմ 150 կմ 80 կմ 300 կմ 300 կմ 90 կմ 40 կմ
Վերալիցքավորում 30 րոպե 12-20 րոպե 20 րոպե 30 րոպե 15-20 րոպե 5-10 րոպե 5 րոպե 15-20 րոպե 15 րոպե
Վառելիքի պաշար 850 կմ 500 կմ 650 կմ 650 կմ 550 կմ 480 կմ 485 կմ 480 կմ 800 կմ
Արժեք 12.5 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 7 մլն. $ 18 մլն. $ 20 մլն. $ 13,5 մլն. $ 2 մլն. $

Սպառազինություն

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Ուռագան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  4. «PHL-03». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  7. «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.
  8. Պինակա

Աղբյուրներ

խմբագրել