ՎՄ-80 չինական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

ՎՄ-80
ՎՄ-80 ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Նախագծող ՆՕՐԻՆԿՈ
Արտադրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Արտադրման տարիներ 1999-ից մինչ օրս
Հատի գին 7 մլն $
Հիմնական օգտագործողներ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Հայաստան Հայաստան
Հորդանան Հորդանան
Մեքենայի Քաշ 32 տ
Մեքենայի Երկարություն 9.5 մ
Մեքենայի Բարձրություն 3 մ
Մեքենայի Լայնություն 3.5 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 500 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 550 կմ
Հրթիռների քանակ 8
Հրթիռների տրամագիծ 273 մմ
Կրակի Հեռահարություն 34-80 կմ

Արտադրություն խմբագրել

ՎՄ-80 համակարգերի արտադրույթունը սկսվել է 1999 թվականին։ ՎՄ-80 համակարգերը ՎՄ-40 համակարգերի ավելի արդիականացված և հզորացված տարբերակն է։ Արդիականացման նպատակն էր բարձրացնել շարժունակությունը և մարտունակությունը, ավելացել հեռահարությունը և ճշտգրտությունը և այլն։ Ներկայումս ՎՄ-80 համակարգերը արտահանվում են ՆՕՐԻՆԿՈ չինական արտաքին առևտրի կորպորացիայի (China North Industries Corporation) կողմից։ 1999 թվականին 4-8 ՎՄ-80 համակարգեր արտահանվել են Հայաստանի Հանրապետություն։ ՎՄ-80 համակարգերի զարգացումը շարունակվում է մինչ օրս։ 2002 թվականին արտադրվեց նոր ՎՄ-120 տարբերակը։ Այս համակարգերի և ՎՄ-80 համակարգերի տարբերությունը միայն կրակի առավելագույն հեռավորոթյունն է։ Ի տարբերություն ՎՄ-80 համակարգերի՝ ՎՄ-120 համակարգերի կրակի առավելագույն հեռավորոթյունը կազմում է 120 կմ։ ՎՄ-120 համակարգեր արտահվել են Հորդանան։

Մարտավարատեխնիկական տվյալներ խմբագրել

ՎՄ-80 համակարգը տեղարված է 32 տոննա կշռող 8x8 բարձր շարժունակությամբ բեռնատարի շասսի վրա։ Մեքենան սնուցվում է 500 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով, զարգացնելով 70-80 կմ/ժ արագություն։ ՎՄ-80 համակարգի վառելիքի պաշարը կազմում է 550 կմ։ ՎՄ-80 համակարգի երկարությունը կազմում է 9.55 մ, լայնությունը 3.06 մ, իսկ բարձրությունը մոտ 3.3 մ։ ՎՄ-80 համակարգի հրթիռները ունեն ստանդարտ 273-մմ տրամագիծ, երկարությունը կազմում է 4.885 մ և կշռում են 505 կգ։ Այս համակարգի գլխավոր առավելություններից մեկը իր վերալիցքավորման ժամանակն է։ Այս համակարգերը լիցքավորվում են կոնտեյներային տարբերակով, որը կրճատում է վերալիցքավորման ժամանակը։ ՎՄ-80 համակարգերի կրակի հեռահարությունը կազմում է 34-80 կմ։

Համեմատություն Սմերչ, Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, HIMARS, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ խմբագրել

Զինատեսակ Սմերչ[1] Ուռագան[2] ԱՌ1Ա[3] PHL-03[4] ՎՄ-80 HIMARS[5] M270[6] Աստրոս II[7] Պինակա[8]
Պատկեր
             
Արտադրող երկիր   ԽՍՀՄ
  ՌԴ
  ԽՍՀՄ
  ՌԴ
  Չինաստան   Չինաստան   Չինաստան   ԱՄՆ   ԱՄՆ   Բրազիլիա   Հնդկաստան
Արտադրման տարիներ 1987-մինչ օրս 1975-մինչ օրս 2009-մինչ օրս 2005-մինչ օրս 1999-մինչ օրս 2005-մինչ օրս 1983-մինչ օրս 1983-մինչ օրս 2000-մինչ օրս
Զանգված 43.7 տ 20 տ 42.5 տ 43 տ 32 տ 10.9 տ 24.56 տ 10 տ 45 տ
Երկարություն 12.1 մ 9.63 մ 13 մ 12 մ 9.5 մ 7 մ 6.97 մ 7 մ 12.5 մ
Բարձրություն 3.05 մ 2.8 մ 3 մ 3 մ 3 մ 3.2 մ 2.97 մ 2.9 մ 3 մ
Լայնություն 3.05 մ 3.23 մ 3 մ 3 մ 3.5 մ 2.4 մ 2.62 2.6 մ 2.5
Տրամաչափ 300 մմ 200 մմ 300 մմ 300 մմ 273 մմ 227 մմ 227 մմ 127, 180, 300 մմ 214 մմ
Ուղղորդիչների քանակ 12 հատ 16 հատ 10 հատ 8 հատ 12 հատ 6 հատ 12 հատ 32, 16, 4 հատ 16
Կրակի նվազ. հեռավորություն 2 կմ 8.5 կմ 20 կմ 20 կմ 34 կմ 2 կմ 2 կմ 7 կմ 5 կմ
Կրակի առավել. հեռավորություն 90 կմ 34 կմ 130 կմ 150 կմ 80 կմ 300 կմ 300 կմ 90 կմ 40 կմ
Վերալիցքավորում 30 րոպե 12-20 րոպե 20 րոպե 30 րոպե 15-20 րոպե 5-10 րոպե 5 րոպե 15-20 րոպե 15 րոպե
Վառելիքի պաշար 850 կմ 500 կմ 650 կմ 650 կմ 550 կմ 480 կմ 485 կմ 480 կմ 800 կմ
Արժեք 12.5 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 7 մլն. $ 18 մլն. $ 20 մլն. $ 13,5 մլն. $ 2 մլն. $

Հայաստանի սպառազինությունում խմբագրել

2011 թվականի անկախության զորահանդեսի ժամանակ նշվեց, որ հայկական ՎՄ-80 համակարգերը զինվել են նոր, արդիականացված հրթիռներով, որոնց հեռահարությունը հասցվել է 120 կմ-ի։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է 4 համակարգերի գնման մասին, բայց բազմաթիվ աղբյուրներում նշվում է, որ մեր զինված ուժերում կա առնվազն 8 համակարգեր (ևս 4 համակարգ գտնվում է ԼՂՀ Զինված ուժերում

Սպառազինություն խմբագրել

 
ՎՄ-80 համակարգեր ունեցող երկրները

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել