Սմերչ (ՀԿՌՀ)

Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ Սմերչ


ԲՄ-30 Սմերչ (ռուս.՝ БМ-30 Смерч), խորհրդային (հետագայում ռուսական) արտադրության 300 մմ-անոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

ԲՄ-30 Սմերչ
ԲՄ-30 Սմերչ ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Արտադրման տարիներ 1987-ից մինչ օրս
Հիմնական օգտագործողներ Ռուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա
Մեքենայի Քաշ 43.7 տ
Մեքենայի Երկարություն 12.37 մ
Մեքենայի Բարձրություն 3.1 մ
Մեքենայի Լայնություն 3.1 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 525 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 850 կմ
Հրթիռների քանակ 12
Հրթիռների տրամագիծ 300 մմ
Կրակի Հեռահարություն 20-70 կմ
Կրակի Տևողություն 38 վրկ
Վերալիցքավորման ժամանակ 36 րոպե

Ընդհանուր բնութագիր

խմբագրել

Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։

Արտադրություն

խմբագրել

Սմերչ ՀԿՌՀ-ը մշակվել է ԽՍՀՄ-ում, հիմնականում Տուլայի, ինչպես նաև այլ ձեռնարկությունների մասնագետների կողմից։ 1985 թվականին ամենահզորը Մ-87 (ՀԿՌՀ)-ն էր։ Մինչև որ 1990 թվականին Չինաստանն արտադրեց WS-1 (ՀԿՌՀ)[1]։

Մարտավարատեխնիկական տվյալներ

խմբագրել

Սմերչ համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը կազմում է 43.7 տոննա։ Այն հավաքված է 8X8 անվավոր թափքի բազայի վրա։ Մարտական մեքենան զարգացնում է 60-65 կմ/ժ արագություն։ Սմերչ համակարգի հրթիռների քանակը 12-ն է՝ տրամաչափը 300 միլիմետր։ Այս համակարգերի կրակի առավելագույն հեռավորությունը 70 կմ է, նվազագույնը՝ 20 կմ։ Հրթիռների մարտական քաշը կազմում է 800 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 280 կգ։

Հիմնական թերություններ

խմբագրել

Սմերչի հիմնական թերությունը նրա վերալիցքավորման ժամանակն է։ Սմերչի լրիվ վերալիցքավորումը տևում է 35-45 րոպե, իսկ հաշվի առնելով այն, որ Սմերչը չի կարող լիցքավորված վիճակում տեղաշարժվել, լիցքավորումը կատարվում է հենց կրակային դիրքից։ Իր հերթին, կրակային դիրքում 35-45 րոպե մնալը մեծացնում է հակառակորդի կողմից համակարգերի հայտնաբերման հավանականությունը և հետևաբար այն ավելի խոցելի է դարձնում։

Համեմատություն Ուռագան, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, HIMARS, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ

խմբագրել
Զինատեսակ Սմերչ[2] Ուռագան[3] ԱՌ1Ա[4] PHL-03[5] ՎՄ-80 HIMARS[6] M270[7] Աստրոս II[8] Պինակա[9]
Պատկեր
             
Արտադրող երկիր   ԽՍՀՄ
  ՌԴ
  ԽՍՀՄ
  ՌԴ
  Չինաստան   Չինաստան   Չինաստան   ԱՄՆ   ԱՄՆ   Բրազիլիա   Հնդկաստան
Արտադրման տարիներ 1987-մինչ օրս 1975-մինչ օրս 2009-մինչ օրս 2005-մինչ օրս 1999-մինչ օրս 2005-մինչ օրս 1983-մինչ օրս 1983-մինչ օրս 2000-մինչ օրս
Զանգված 43.7 տ 20 տ 42.5 տ 43 տ 32 տ 10.9 տ 24.56 տ 10 տ 45 տ
Երկարություն 12.1 մ 9.63 մ 13 մ 12 մ 9.5 մ 7 մ 6.97 մ 7 մ 12.5 մ
Բարձրություն 3.05 մ 2.8 մ 3 մ 3 մ 3 մ 3.2 մ 2.97 մ 2.9 մ 3 մ
Լայնություն 3.05 մ 3.23 մ 3 մ 3 մ 3.5 մ 2.4 մ 2.62 2.6 մ 2.5
Տրամաչափ 300 մմ 200 մմ 300 մմ 300 մմ 273 մմ 227 մմ 227 մմ 127, 180, 300 մմ 214 մմ
Ուղղորդիչների քանակ 12 հատ 16 հատ 10 հատ 8 հատ 12 հատ 6 հատ 12 հատ 32, 16, 4 հատ 16
Կրակի նվազ. հեռավորություն 2 կմ 8.5 կմ 20 կմ 20 կմ 34 կմ 2 կմ 2 կմ 7 կմ 5 կմ
Կրակի առավել. հեռավորություն 90 կմ 34 կմ 130 կմ 150 կմ 80 կմ 300 կմ 300 կմ 90 կմ 40 կմ
Վերալիցքավորում 30 րոպե 12-20 րոպե 20 րոպե 30 րոպե 15-20 րոպե 5-10 րոպե 5 րոպե 15-20 րոպե 15 րոպե
Վառելիքի պաշար 850 կմ 500 կմ 650 կմ 650 կմ 550 կմ 480 կմ 485 կմ 480 կմ 800 կմ
Արժեք 12.5 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 7 մլն. $ 18 մլն. $ 20 մլն. $ 13,5 մլն. $ 2 մլն. $

Մարտական կիրառում

խմբագրել

«Սմերչ» ՀԿՌՀ-ն լայնորեն օգտագործվել է Նովոռոսիայում մղված ռազմական կոնֆլիկտի ընթացքում ՝ 2014-2016 թթ.[10][11][12][13]: 2014 թ. սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի զինված ուժերը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զորքերի հետ մարտերում կորցրել են ավելի քան 13 միավոր 9Կ58 համալիր «Սմերչ»[14]

Տարբերակներ

խմբագրել
 
9Տ234-4 տրանսպորտային-լիցքավորիչ մեքենան՝ ՏԼՄ և 9Ա52-4 մարտական մեքենան՝ ՄՄ «Կամա» ՀԿՌՀ-ի կազմից (ռուս.՝ ТЗМ 9Т234-4 и БМ 9А52-4 из состава РСЗО «Кама»)

Մարտական մեքենաների տարբերակներ

խմբագրել
 
ՀԿՌՀ «Կաման» «Տեխնոլոգիաները մեքենաշինությունում - 2012» ցուցահանդեսին:
  • 9Ա52 — բազային տարբերակ ՄԱԶ-79111 շասսիով
  • 9Ա52Բ — մարտական մեքենա ՀԿՌՀ 9Կ58Բ կազմավորումների կառավարման ավտոմատացված համակարգի համար
  • 9Ա52-2 — մարտական մեքենա ՄԱԶ-543Մ շասսիով՝ ՀԿՌՀ 9Կ58 համալիրի համար
  • 9Ա52-2Կ — հրամանատարական մարտական մեքենան՝ ՄԱԶ-543Մ շասսիով՝ 9Կ58 ՀԿՌՀ արդիականացված համալիրի համար
  • 9Ա52-2Տ — Tatra-ի շասսիով
  • 9Ա52-4 — թեթևացված մարտական մեքենա

Տրանսպորտա-լիցքավորիչ մեքենաների տարբերակներ

խմբագրել
  • 9Տ234
  • 9Տ234-2[15]
  • 9Տ234-2Տ
  • 9Տ234-4

Զինամթերք

խմբագրել
  • 9Մ55Կ — 300-մմ ռեակտիվ արկ՝ 9Ն139 կասետային մարտագլխիկով (ՄԳ), որն ունի բեկորային մարտական բաղադրատարրեր (ԲՄԲ) 9Ն235։ Պարունակում է 72 մարտական բաղադրատարր (ՄԲՏ), որոնք կրում են 6912 պատրաստի ծանր բեկոր, նախատեսված չզրահապատված տեխնիկայի, և 25920 թեթև բեկոր, նախատեսված հակառակորդի կենդանի ուժի խոցման համար՝ նրանց համակենտրոնացման վայրերում։ Ընդամենը՝ մինչև 32.832 բեկոր է պարունակում։ Այս բաղադրատարրի խոցման մակերեսը՝ 300—1100 մ²։ Զրահաթափանցելիությունը 10 մ հեռավորության վրա կազմում է 5-7 մմ, իսկ 100 մ տարածության վրա՝ 1-3 մմ։ 16 արկերում պարունակվում է ավելի քան կես միլիոն (ավելի որոշակի՝ 525.312 հատ) պատրաստի բեկոր։ Առավել արդյունավետ է բաց տեղանքում, տափաստանում և անապատում։ 9Մ55Կ-ի (և 9Մ55Կ-ԻՆ — ՄԲՏ-ի իներտ հանդերձանքով) սերիական արտադրությունը սկսվել է 1987 թվականին։ Մատակարարվել է Ալժիրին և Հնդկաստանին։
  • 9Մ55Կ1 — ռեակտիվ արկ կասետային մարտագլխիկով (ԿՄԳ) 9Ն142 ինքնանշանառվող մարտական բաղադրատարրով (ԻՆԲԴՏ)։ Կասետային գլխամասը կրում է 5 ԻՆԲԴՏ «Մոտից-3Մ» (9Ն349)[16], որոնք հանդերձված են երկդիապազոնային ինֆրակարմիր կոորդինատորներով, որոնք նպատակակետը փնտրում են 30° անկյան տակ։ Դրանցից յուրաքանչյուրը կարող է 100 մետր բարձրությունից 30° անկյան տակ խոցել-թափանցել 70 մմ զրահը[17]. Հարմար է բաց տեղանքում, տափաստանում, անապատում կիրառելու համար, գրեթե անհնար է օգտագործել անտառում, դժվար է օգտագործվում քաղաքում։ Նախատեսված է վերևից խոցելու զրահատեխնիկայի և տանկերի խմբավորումները։ Փորձարկումներն ավարտվել են 1994 թվականին և ընդունված է 1996 թվականը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի № 372 առ 13.10.1996 թ. հրամանով 9Մ55Կ1 արկն ընդունվել է Ռուսաստանի բանակի սպառազինության մեջ։ Մատակարարվել է Ալժիրին։
  • 9Մ55Կ4 — ռեակտիվ արկ 9Ն539 գլխամասային կասետով՝ տեղանքի հակատանկային ականապատման համար։ Յուրաքանչյուր արկում՝ մինչև 25 հակատանկային ական «ՊՏՄ-3»՝ էլեկտրոնային ոչ կոնտակտային պայթուցիչով։ Արձակման կայանքի ամեն համազարկում՝ 300 հակատանկային ական։
  • 9Մ55Կ5 — ռեակտիվ արկ 9Ն176 գլխամասային կասետով՝ կուտակիչա-բեկորային մարտական բաղադրատարրերով։ Պարունակում է 646 մարտական բաղադրատարր՝ 118-մմ երկարությամբ, կամ 588 բաղադրատարր՝ 128-մմ, զանգվածը 240-ական գրամ, գլանաձև։ 118-մմ բաղադրատարրերը ընդունակ են խոցելու-թափանցելու 120-մմ միասեռ զրահի մեջ, իսկ 128-մմ բաղադրատարրերը՝ մինչև 160-մմ զրահի մեջ։ Ընդամենը 12 արկերում՝ 7752 կամ 7056 մարտական բաղդրատարր։ Նախատեսված է բաց և թաքնված կենդանի ուժի և թեթև զրահապատված մարտական տեխնիկայի խոցման համար։
  • 9Մ55Ֆ — ռեակտիվ արկ՝ առանձնացող բեկորա-ֆուգասային գլխամասով։ Նախատեսված է կենդանի ուժի, չզրահապատված ռազմական տեխնիկայի խոցման համար՝ կուտակման վայրերում, հրամանատարական կետերի, կապի հանգույցների, ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացման համար։ Մատակարարված է Հնդկաստանին։
  • 9Մ55Ս — ռեակտիվ արկ՝ թերմոբարիկ, այսինքն՝ ջերմաճնշային գլխամասով 9Մ216 «Վոլնենիե»։ Մեկ արկի պայթյունը ստեղծում է թերմիկ դաշտ ոչ պակաս, քան 25 մետր տրամագծով (կախված տեղանքի ռելյեֆից)։ Թերմիկ դաշտի ջերմաստիճանը՝ ավելի քան +1000 °C, գոյության ժամանակը՝ ոչ պակաս քան 1,4 վայրկյան[18]։ Նախատեսված է բաց տիպի ամրություններում թաքնված կենդանի ուժի և չզրահապատված կամ թեթև զրահապատված ռազմական տեխնիկայի ոչնացման համար։ ՌԴ Նախագահի № 1288 առ 7 հոկտեմբերի 2004 թ. հրամանագրով 9Մ55Ս ընդունված է Ռուսաստանի բանակի սպառազինության մեջ։
  • 9Մ528 — ռեակտիվ արկ՝ բեկորա-ֆուգասային գլխամասով։ Նախատեսված է կենդանի ուժի, թեթև զրահապատ ռազմական տեխնիկայի, ոչնչացման համար՝ կուտակման վայրերում, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և ենթակառույցների օբյեկտների ավերման համար։
  • 9Մ534 — ռեակտիվ արկ «Տիպչակ» տիպի անօդաչու թռչող սարքով (ԱՕԹՍ)։ Նախատեսված է 20 րոպեի ընթացքում նպատակակետերի օպերատիվ հետախուզության համար։ Նպատակակետի շրջանում ԱՕԹՍ-ը վայրէջք է կատարում պարաշյուտով, վայրէջքի ընթացքում սկաներելով իրադրությունը և հետախուզված նպատակակատեի կոորդինատների մասին տեղեկատվությունը հաղորդում է իր ղեկավարման համալիրին՝ մինչև 70 կմ հեռավորությունից, որպեսզի ընդունվի հետախուզված նպատակակետի ոչնչացման օպերատիվ որոշում։

Սպառազինություն

խմբագրել
 
ԲՄ-30 Սմերչ ՀԿՌՀ-ի օգտագործող՝ իրենց ԶՈՒ սպառազինության մեջ ունեցող պետությունները. ներկայումս՝ կապույտ գույնի, նախկինները՝ կարմիր

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

9Ա52-4 «Կամայի» ցուցադրական ներկայացումը «Տեխնոլոգիաները մեքենաշինությունում 2012» միջազգային համաժողովի ժամանակ։

9Կ58 «Սմերչ» МВСВ-2008 ցուցահանդեսում — Ռուսաստանի ՊՆ ցուցասրահում.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. IDEX 2009 :Chinese Multiple Rocket Launcher System AR1A 300 mm from Norinco Արխիվացված 2011-03-07 Wayback Machine Asian Defence.
  2. «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին. Վերցված է 2016-06-21-ին.
  3. «Ուռագան». Արխիվացված է օրիգինալից 2016-09-22-ին. Վերցված է 2016-08-13-ին.
  4. «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013-09-25-ին. Վերցված է 2016-06-21-ին.
  5. PHL-03
  6. «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  7. «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 21-ին.
  9. Պինակա
  10. «Украина: Широкое применение кассетных боеприпасов». Human Rights Watch. 20.10.2014.
  11. Jonathan Ferguson & N.R. Jenzen-Jones (2014 թ․ նոյեմբեր). «Raising Red Flags:An Examination of Arms & Munitions in the Ongoing Conflict in Ukraine» (PDF). Armament Research Services Pty. Ltd. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-12-01-ին. Վերցված է 2016-04-05-ին.
  12. «Spot report by the OSCE Special Monitoring Mission to Ukraine (SMM), 3 February 2015: Civilians killed and wounded in strike with cluster munitions in Izvestkova Street in Luhansk city». OSCE. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  13. «Spot report by the OSCE Special Monitoring Mission to Ukraine (SMM): Shelling in Kramatorsk, 10 February 2015» (անգլերեն). ОБСЕ. 10.02.2015. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  14. Морозов В., Бронетанковая техника в боевых действиях на Юго-востоке Украины. Апрель — октябрь 2014 г. ՙՙТехника и вооружение: вчера, сегодня, завтра՚՚. Москва. Издательство "Техинформ". 2014 год. Номер 12, страница 17. issn=1682-7597
  15. Гуров С. В. Реактивная система залпового огня 9К58 «Смерч» // Реактивные системы залпового огня. Обзор. Изд. 2, электронное, периодическое исп. и доп.. — Тула: ФГУП ГНПП «Сплав», 2010. — С. 206.
  16. Նման խոցող բաղադրտարրեր օգտագործվում են նաև ՌԲԿ-500 (ռուս.՝ РБК-500) ավիացիոն ռմբային կասետում
  17. «300-миллиметровый реактивный снаряд 9М55К1 с самоприцеливающимися боевыми элементами». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  18. rbase.new-factoria.ru
  19. Military Balance 2016, էջ 190
  20. Military Balance 2016, էջ 205
  21. «География распространения» (ռուսերեն). ОАО «Мотовилихинские заводы». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 25-ին.
  22. Military Balance 2016, էջ 180
  23. Military Balance 2016, էջ 251
  24. Military Balance 2016, էջ 339
  25. Military Balance 2016, էջ 320
  26. Military Balance 2016, էջ 416
  27. «Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականին ձեռք է բերել 6 միավոր Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  28. Military Balance 2016, էջ 185
  29. Military Balance 2016, էջ 357
  30. Режим Саакашвили за два года восстановил военный потенциал — ЦАМТО " ИА ОСинформ
  31. Military Balance 2016, էջ 354
  32. Military Balance 2016, էջ 203

Գրականություն

խմբագրել
  • Гуров С. В. Реактивная система залпового огня 9К58 «Смерч» // Реактивные системы залпового огня. Обзор. Изд. 2, электронное, периодическое исп. и доп.. — Тула: ФГУП ГНПП «Сплав», 2010. — С. 206.

Արտաքին հղումներ

խմբագրել