«Lover», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, որը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 16-ին Republic Records լեյբլում որպես երգչուհու «Lover» յոթերորդ ստուդիական ալբոմի երրորդ սինգլ։

«Lover»
«Lover» սինգլի շապիկը (Թեյլոր Սվիֆթ, 2019)
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Lover» ալբոմից
Թողարկված16 օգոստոսի, 2019
Ֆորմատթվային տարածում, սթրիմինգ
Ձայնագրված2019
Ժանրքանթրի, ալտ քանթրի, ինդի ֆոլք
Տևողություն3:41
ԼեյբլRepublic Records, Taylor Swift Productions, Inc.
Պրոդյուսեր
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«You Need to Calm Down»
(2019)
«Lover»
(2019)
«Beautiful Ghosts»
(2019)
 «Lover»

Պատմություն խմբագրել

Իր «Lover» յոթերորդ ստուդիական ալբոմը բնութագրելով որպես «սիրո նամակ սիրելիին»[1]՝ Թեյլոր Սվիֆթը փորձել է փոխանցել հուզական սպեկտրը` «ռոմանտիկ հայացքով» նայելով այնպիսի զգացմունքների, ինչպիսիք են տխրությունն ու միայնությունը[2]։ Ալբոմի ձայնագրման գործընթացը տևել է ավելի քան երեք ամիս և ավարտվել 2019 թվականի փետրվարին[3]։ «Lover» երգի պրոդյուսերը եղել է Ջեկ Անտոնոֆը, որը ամբողջ ալբոմի հիմնական պրոդյուսերն է։ Ավելի վաղ նա Սվիֆթի հետ աշխատել էր «Sweeter than Fiction» (2013), 1989 (2014), «I don' t Wanna Live Forever» (2016) և Reputation (2017) ալբոմների վրա[4]։ Նա եղել է երգնոր ալբոմի տասնութ երգերից ինի պրոդյուսերը և ութի համահեղինակը[5]։

«Lover» սինգլը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 16-ին որպես Թեյլոր Սվիֆթի «Lover» յոթերորդ ալբոմի երրորդ սինգլ[6][7][8]։

«Lover» երգը տևում է երեք րոպե և քառասունմեկ վայրկյան[9][10]։ Այն գրված է սոլ մաժոր տոնայնութամբ և ունի 74 հարված րոպեում ընդհանուր տեմպ, իսկ Սվիֆթի վոկալը տատանվում են E3-ից (փոքր օկտավայի Մի) մինչև D5 (երկրորդ օկտավայի Ռե)[11]։

The Daily Telegraph ամսագրից Ալիսա Վինսենտը և The Irish Times-ից Լուիզա Բրուտոնը «Lover»-ը նկարագրել են որպես քանթրի երգ[12][13], մինչդեռ Billboard-ից Ջեյսոն Լիպշուտցը չի համաձայնել այդ գնահատականի հետ՝ հայտարարելով, որ «Lover»-ը քանթրի երգ չէ, բայց, անշուշտ, բացահայտում է այն վաղ մոտիվներոը, որ հայտնի են դարձրել Սվիֆթի վաղ կարիերայի շատ երգեր»[14]։

Rolling Stone ամսագիրը երգը նկարագրել է որպես «քնքուշ տեքստ ռետրո ոճի երաժշտական մոտիվին հավատարմության մասին»[15]։ Billboard ամսագիրն այն նկարագրել է որպես «հին երաժշտական դպրոցի բալլադ` 60-ականների մթնոլորտով»[16]։ NME հանդեսից Կարեն Գվին «կիթառային կողմնորոշմամբ» երգը համարել է վերադարձ Սվիֆթի «քանթրի օրերին»[17]։ Hindustan Times-ը գրել է, որ երգը «բավականին դանդաղ և ավելի շատ ռոմանտիկ մեղեդի է»՝ հավելելով, որ բառերը «տպավորություն են ստեղծում, թե երգը ձոն է ինչ-որ մեկին»[18]։

Արձագանքներ խմբագրել

Կոմպոզիցիան ընդհանուր առմամբ դրական է գնահատվել երաժշտական փորձագետների և քննադատների կողմից։ Ջեյսոն Լիպշուտցը (Billboard) այն անվանել է «մի երգ, որի ներքո դուք պետք է դանդաղ պարեք ձեր զուգընկերոջ հետ այս հանգստյան օրերին», և այնուհետև նշել է, որ նա «արդյունավետորեն փոխանցում է իր ռոմանտիկ ազդանշանները (և Սվիֆթը միանշանակ վարպետ երգահան է)»[14]։ The Irish Times-ից Լուիզա Բրուտոնն ասել է, որ երգը «հիանալի ժեստ է», որը փաստում է, որ այն բոլոր տառապանքները, որոնց մասին նա երգել է անցյալում, արժեր կրել, և որ «նրա վրա տարածված են աշնանային մոտիվները»[13]։ Vox առցանց հրատարակությունից Կոնստանս Գրեդին երգն անվանել է «երկար սպասված հիշեցում այն մասին, թե ինչն է Սվիֆթին դարձրել այդպիսի անհաղթահարելի ուժ, երբ նա առաջին անգամ հայտնվեց երաժշտական բեմում» և նույնիսկ հոդվածը կոչել է «(այս երգով) Թեյլոր Սվիֆթը ցույց է տալիս, որ ինքը դեռ կարող է գրել կատարյալ երգ սիրո մասին»[19]։ BuzzFeed News-ից Էլլի Բեյթը գրել է, որ այս երգը «սիրո հաղորդագրություն է այն անձին, ում հետ ուզում ես հավիտյան լինել»[20]:

Vulture-ից Քրեյգ Ջենկինսն նշել է, որ նոր երգը նման է այնպիսի երգերի, ինչպիսիք են՝ «Fade into You» (1993, Mazzy Star) և «Sweet Jane» (1988 թվական Cowboy Junkies խմբի քավեր տարբերակ)[21]։ Forbes ամսագրից Հյու Մաքինթայրը գրել է, որ երգն ունի «հիանալի նոստալգիկ որակ» և «անշուշտ շատ քաղցր և արդար ավարտ, որպեսզի մարդկանց գրավեն ընտրելու նոր ալբոմը», բայց ավելացրել է, որ դժվար է պատկերացնել, թե այն կդառնա «իսկական հիթ» կամ «երկարատև հիթ»[7]։ Teen Vogue ամսագրից Մերի Էլիզաբեթ Անդրիոտիսը գրել է, որ երգը «նույնքան ռոմանտիկ է, որքան շատերը սպասում էին», և, ամենայն հավանականությամբ «հարսանեկան երգ է Swifties-ի (Սվիֆթի երկրպագուներ) համար ամենուր»[22]։ Elle ամսագրից Ալիսա Բեյլին երգը նկարագրել է որպես Սվիֆթի «առավել անձնական» երգերից մեկը՝ հավելելով, որ այն փոխանցում է երգչուհու նվիրվածությունն Էլվինին[23]։

Cosmopolitan ամսագիրը «Lover» երգն անվանել է 2019 թվականի երրորդ լավագույն երգը, իսկ Pitchfork-ը տարվա լավագույն հիթերի ցանկում այն ընդգրկել է միայն 87-րդ տեղը[24]։ Slate ամսագիրը երգն ընդգրկել է տարվա լավագույն երգերի տասնյակում (top 10 best songs of 2019)[25]: Billboard ամսագիրը «Lover» երգն համարել է 2019 թվականի 21-րդ լավագույն երգը[26]։ Insider-ը «Lover»-ը անվանել է 2019 թվականի և 2010-ական թվականների ամբողջ տասնամյակի լավագույն երգերից մեկը[27][28]։ Genius կայքը երգն ընդգրկել է 2019 թվականի 50 լավագույն երգերի ցանկում[29]։ Herald-Tribune թերթը «Lover» երգն ընդգրկել է տարվա լավագույն հիթերի իր ցանկի առաջին հորիզոնականում[30]։

Տարեկան ամփոփիչ ցուցակներ խմբագրել

Հրատարակություն Ցանկ Բնօրինակ անվանում Համար Հղումներ
Billboard 2019 թվականի 100 լավագույն երգեր The 100 Best Songs of 2019 21 [26]
Complex 2019 թվականի 50 լավագույն երգեր The 50 Best Songs of 2019 35 [31]
Cosmopolitan 2019 թվականի 19 լավագույն երգեր 19 Best New Songs of 2019 3 [32]
Elite Daily 2019 թվականի 15 լավագույն երգեր The 15 Best Songs of 2019 10 [33]
Elle 2019 թվականի 19 լավագույն երգեր The 19 Best Love Songs Of 2019 2 [34]
Genius 2019 թվականի 50 լավագույն երգեր The 50 Best Songs of 2019 16 [29]
Herald-Tribune Countdown 2019: Top Songs of the Year 1 [30]
Idolator 2019 թվականի 75 լավագույն երգեր The 75 Best Pop Songs Of 2019 63 [35]
Insider 2019 թվականի 9 ամենալավ և 9 ամենավատ երգերը The 9 Best and 9 Worst Songs of 2019 Չկա տվյալ [27]
Marie Claire 2019 թվականի նոր լավագույն երգեր The Best New Songs of 2019 Չկա տվյալ [36]
New York Post 2019 թվականի լավագույն երգեր Best Songs of 2019 10 [37]
The Philadelphia Inquirer 2019 թվականի լավագույն երգեր The Best Songs of 2019 Չկա տվյալ [38]
Pitchfork 2019 թվականի 100 լավագույն երգեր 100 Best Songs of 2019 87 [24]
Slate 2019 թվականի 100 լավագույն երգեր 100 Best Songs of 2019 Չկա տվյալ [25]
Us Weekly 2019 թվականի 10 լավագույն երգեր 10 Best Songs of 2019 2 [39]

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Երգն առաջադրվել է «Գրեմմիի-2020» մրցանակի «Տարվա երգ» անվանակարգում՝ Թեյլորի համար դառնալով այդ անվանակարգում չորրորդ առաջադրումը «You Belong with Me» (2010), «Shake It Off» (2015) և «Blank Space» (2016) երգերից հետո։ Երաժշտական տեսահոլովակի վրա աշխատելու համար Kurt Gefke-ն առաջադրվել է Annual Excellence in Production Design Awards Art Directors Guild 24-րդ մրցանակի «Short Format: Web Series, Music Video or Commercial» անվանակարգում[40]։

Տարի Կազմակերպություն Մրցանակ Արդյունք Հղում
2020 Grammy Awards Song of the Year Առաջադրված [41]
ADG Excellence in Production Design Award Short Format: Web Series, Music Video or Commercial Սպասվող [40]
Universal Music India Track of the Year Հաղթանակ [42]
Most Popular Track of the Year Հաղթանակ

Կոմերցիոն հաջողություն խմբագրել

«Lover» սինգլը 2019 թվականի օգոստոսի 31-ին կատարել է նորամուտն ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ դառնալով վիֆթի 44-րդ հիթը լավագույն քսան երգերի շարքում (top-20), ինչը նրան թույլ է տվել այց ցուցանիշով հասնել Մադոննային (ռեկորդ երգչուհու համար)։ Միաժամանակ սինգլը գլխավորել է Digital Song Sales թվային հիթ-շքերթը (35 000 օրինակի վաճառքով)՝ դառնալով այնտեղ 18-րդ չարթփոփերը (ռեկորդ, երկրորդ տեղում Ռիհաննան է առաջին հորիզոնականն զբաղեցրած 14 սինգլներով)[43]։ Մեկ շաբաթ անց՝ Lover ալբոմի թողարկումից անմիջապես հետո, երգն զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը (հիթ-շքերթում ընդգրկվել է սեպտեմբերի 7-ից)։ «Lover» սինգլը դարձել է Թեյլոր Սվիֆթի 25-րդ հիթը Hot 100 լավագույն տասնյակում (top 10)՝ Էլվիս Փրեսլիի հետ կիսելով 10-րդ հորիզոնականն այց ցուցանիշով և զիջելով միայն առաջատաներին՝ Մադոննա, 38, Դրեյք, 35, The Beatles, 34, Ռիհաննա, 31, Մայքլ Ջեքսոն, 30, Մրայա Քերի, 28, Սթիվի Ուանդեր, 28, Ջանեթ Ջեքսոն, 27, Էլթոն Ջոն, 27[44]։

Կանադայում երգը հասել է Canadian Hot 100 հիթ-շքերթի 15-րդ հորիզոնականին[45]։

Եվրոպայում երգը հիթ-շքերթներում նորամուտը կատարել է հետևյալ հորիզոնականները՝ № 84 (Գերմանիա)[46], 14 (Իռլանդիա)[47], 12 (Շոտլանդիա)[48], 74 (Շվեդիա), 81 (Շվեյցարիա), 23 (UK Singles Chart)[49][50][51]։ Առաջին շաբաթում մեծ հաջողություններ է ունեցել Օվկիանիայի երկրներում՝ 15-րդ հորիզոնական (Ավստրալիա, Նոր Զելանդիա)[52][53]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Օգոստոսի 15-ին Թեյլոր Սվիֆթը սոցիալական մեդիայում հայտարարել է, որ «Lover» երգի տեսահոլովակը ցուցադրվելու է համերգի ժամանակ՝ Q&A-սեսիայի ընթացքում YouTube ալիքով օգոստոսին՝ ալբոմի թողարկումից մեկ օր առաջ[54]։ Լիրիկական տեսահոլովակը թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 16-ին Թեյլոր Սվիֆթի YouTube-ալիքում երգի պրեմիերայի հետ միաժամանակ[55]։ Հոլովակում երգի տեքստին զուհահեռ ցուցադրվում են Սվիֆթի ընտանեկան տեսանյութեր[56]։

Պաշտոնական երաժշտական տեսահոլովակը թողարկվել է օգոստոսի 23-ին։ Այն նկարահանել է Սվիֆթը ռեժիսոր Drew Kirsch-ի հետ, որն աշխատել է երգչուհու «You Need to Calm Down» տեսահոլովակի վրա։ Տեսահոլովակի գործողություններ սկսվում են Սուրբ ծննդին, երբ փոքրիկ աղջիկը նվել է ստանում ապակե գունդ, որի մեջ փոքրիկ տնակ կա։ Այնուհետև գործողությունները տեղափոխվում են ապակե գնդի աշխարհ՝ ներկայացնելով Սվիֆթի ու նրա սիրելիի պատմությունը, որին մարմնավորել է պարող Քրիստիան Օուենսը (Christian Owens)։ Տեսախցիկը տեղափոխվում է սենյակից սենյակ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գունային սխեման ու սյուժետային գիծը։ Կանաչ սենյակում Սվիֆթը, որի մազերի ծայրերը ներկված են, թմբուկ է նվագում, դեղին սենյակում երկուսով սեղանի խաղ են խաղում Սվիֆթի կատվի՝ Բենջամին Բատոնի հետ, երկնագույն սենյակում կա մեծ ակվարիում և ձեղնահարկ, որտեղ զույգն ընկնում է հիշողությունների գիրկըէ դիտելով ընտանեկան տեսանյութ՝ այն նույն տեսաերիզը, որ ընդգրկված է լիրիկական տեսահոլովակում։ Սվիֆթն ու Օուենսը պարում են իրենց հարաբերությունների անկումների ու վերելքների միջով, նրանց զգացմունքները հաճախ համապատասխանում են սենյակների գույներին։ Տեսահոլովակի վերջում գործողությունները վերադառնում են ապակե գնդից դուրս և ցուցադրվում է, որ փոքրիկ աղջիկը զույգի դուստրն է[57][58]։

Պարող Քրիստիան Օուենսը տեսահոլովակում նկարահանվելուց առաջ Թեյլոր Սվիֆթի պարային խմբի կազմում ելույթ է ունեցել նրա The 1989 World Tour (2015) և Reputation Stadium Tour (2018) համերգային շրջագայությունների ժամանակ[59]։ Օուենսի դերի մասին հայտարարվել է YouTube-ով Lover’s Lounge ուղիղ եթերի ժամանակ, որը նախորդել է տեսահոլովակի թողարկմանը։ Այդ ժամանալ Թեյլոր Սվիֆթը նրան կոչել է իր ճանաչած «ամենատաղանդավոր մարդկանից մեկը»[60]։

Համերգային կատարումներ խմբագրել

Թեյլոր Սվիֆթը «Lover» երգն առաջին անգամ կատարել է որպես մեդլիի մաս «You Need to Calm Down» երգի հետ MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, որ անցկացվել է 2019 թվականի օգոստոսի 26-ին. նա նվագել է վարդագույն կիթառ՝ շրջապատված լապտերների երկնագույն ճառագայթներով ու կախված լուսնով[61]։ Սեպտեմբերի 2-ին Սվիֆթը երգը կատարել է BBC Radio 1 Live Lounge-ում[62][63], իսկ սեպտեմբերի 9-ին՝ City of Lover համերգում (Փարիզ, Ֆրանսիա)[64]։ Հոկտեմբերի 5-ին նա կատարել է դաշնամուրային կրճատված տարբերակը Saturday Night Live-ում[65]։ 2019 թվականի նոյեմբերի 10-ին Սվիֆթը կատարել է «ME!», «Lover» (Piano Acoustic), «You Need To Calm Down» երգերը TMall 11/11 Shopping Festival փառատոնում՝ չորս տարվա մեջ առաջին անգամ լինելով Չինաստանում[66]։

Քավեր և ռեմիքս տարբերակներ խմբագրել

2019 թվականի օգոստոսի 19-ին քանթրի երգչուհի Քիթ Ուրբանը կատարել է «Lover» երգը Washington State Fair համերգի ժամանակ[67]։

2019 թվականի նոյեմբերի 13-ին թողարկվել է «Lover» երգի ռեմիքս տարբերակը կանադացի երգիչ Շոն Մենդեսի վոկալային մասնակցութամբ և գործիքային հատվածի վերաձայնագրված տարբերակով[68][69]։

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Tidal-ի տվյալներով[70]

  • Թեյլոր Սվիֆթ – վոկալ, հեղինակ, պրոդյուսեր
  • Ջեկ Անտոնոֆ – պրոդյուսեր, հեղինակ, ստեղնաշարայիններ, կիթառ, հարվածայիններ, ձայնագրություն, ծրագրավորում
  • Laura Sisk – ձայնագրություն
  • John Rooney – ձայնագրություն
  • Serban Ghenea – միքսավորման հնչյունային ինժեներ
  • John Hanes – միքսավորման հնչյունային ինժեներ

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2019–2020) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[52] 3
  Ö3 Austria Top 75[71] 47
  Ultratop Flanders[72] 16
  Ultratop Wallonia[73] 39
  Canadian Hot 100[45] 7
  Canada AC (Billboard)[74] 21
  Canada CHR/Top 40 (Billboard)[75] 16
  Canada Hot AC (Billboard)[76] 10
  Խորվաթիա (HRT)[77]
39
  IFPI[78] 66
  Singles Digitál Top 100[79] 13
  Էստոնիա (Eesti Ekspress)[80]
16
  Media Control AG[46] 61
  Հունաստան (IFPI)[81]
15
  Stream Top 40[82] 20
  Իռլանդիա (IRMA)[47]
9
  Իտալիա (FIMI)[83]
87
  Ճապոնիա (Japan Hot 100)[84]
76
  Լատվիա (LAIPA)[85]
14
  Լիտվա (AGATA)[86]
13
  Լիբանան (Lebanese Top 20)[87]
6
  Մալայզիա (RIM)[88]
2
Mexico Airplay (Billboard)[89]
27
  Mega Single Top 100[90] 79
  Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[53]
3
  Polish Airplay Top 20[91] 14
  (AFP)[92]
  Scottish Singles Top 40[48] 12
  Սինգապուր (RIAS)[93]
2
  Singles Digitál Top 100[94] 18
  Իսպանիա (PROMUSICAE)[95]
87
  Շվեդիա (Sverigetopplistan)[49]
37
  Schweizer Hitparade[50] 52
  UK Singles Chart[51] 14
  Billboard Hot 100[96] 10
  Adult Contemporary (Billboard)[97] 10
  Adult Pop Songs (Billboard)[98] 6
  Pop Songs (Billboard)[99] 16
US Rolling Stone Top 100[100] 2

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2019) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[101] 90
Բելգիա (Ultratop Flanders)[102] 88
Կանադա (Canadian Hot 100)[103] 96

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[104] Platinum 70 000^
Կանադա (Music Canada)[105] 2× Platinum 160 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[106] Gold 15 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[107] Silver 200 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն խմբագրել

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան.
Տարբեր Օգոստոսի 16, 2019 Republic [108]
Մեծ Բրիտանիա Օգոստոսի 17, 2019 Contemporary hit radio Virgin EMI [109]
Իտալիա Սեպտեմբերի 6, 2019 Universal [110]
ԱՄՆ Սեպտեմբերի 14, 2019 Republic [111]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aguirre, Abby Taylor Swift on Sexism, Scrutiny, and Standing Up for Herself(անգլ.) // Vogue : magazine. — 2019.
  2. Bruner, Raisa (2019 թ․ հունիսի 13). «Taylor Swift Just Announced the Summer Release Date for Her New Album Lover». Time. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  3. Suskind, Alex (2019 թ․ մայիսի 9). «New Reputation: Taylor Swift shares intel on TS7, fan theories, and her next era». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  4. Spruch, Kirsten (2019 թ․ հուլիսի 24). «Jack Antonoff Reveals Taylor Swift's 'The Archer' Took 'About 2 Hours' to Create». Billboard. Վերցված է 2019 թ․ հուլիսի 25-ին.
  5. Lover (CD liner notes). Taylor Swift. Republic Records, Taylor Swift Productions. 2019. B003061202.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
  6. D'Souza, Shaad (2019 թ․ օգոստոսի 12). «Taylor Swift announces new single 'Lover,' receives Teen Choice Icon Award». The Fader. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  7. 7,0 7,1 McIntyre, Hugh (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift's New Single 'Lover' Is Pretty And Sweet, But Ultimately Not The Smash She Needs Right Now». Forbes. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  8. Bruner, Raisa (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift's New Romantic Song 'Lover' Has Arrived». Time. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  9. «Lover». Spotify. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  10. «Taylor Swift: Lover - Music on Google Play». Google Play. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  11. «Taylor Swift 'Lover'». Sony/ATV Music Publishing. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին – via Musicnotes.com.
  12. Vincent, Alice (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift's new single Lover, review: An endearing return to Country – with wedding bells». The Daily Telegraph. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  13. 13,0 13,1 Bruton, Louise (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift's Lover review: It's personal, schmaltzy and country». The Irish Times. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  14. 14,0 14,1 Lipshutz, Jason (2019 թ․ օգոստոսի 16). «First Stream: New Music From Normani, Taylor Swift, Young Thug, Miley Cyrus & More». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  15. Spanos, Brittany; Legaspi, Althea (2019 թ․ օգոստոսի 16). «Hear Taylor Swift's Tender New Song 'Lover'». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  16. Stiernberg, Bonnie (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift Releases 'Lover': Stream It Now». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  17. Gwee, Karen (2019 թ․ օգոստոսի 16). «Slow dance to Taylor Swift's swooning new song, 'Lover'». NME. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  18. «Taylor Swift drops new single Lover from upcoming album». Hindustan Times. 2019 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  19. Grady, Constance (2019 թ․ օգոստոսի 16). «With 'Lover,' Taylor Swift shows she can still write a perfect love song». Vox. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  20. Bate, Ellie (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift Just Dropped Her New Song, 'Lover' — Here Are All The Clues We Missed». BuzzFeed News. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  21. Jenkins, Craig (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor and Miley Tell Two Tales of Love and Loss on 'Lover' and 'Slide Away'». Vulture. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  22. Andriotis, Mary Elizabeth (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift Released New Song 'Lover' With Wedding Vow Lyrics Fans Think Are About Joe Alwyn». Teen Vogue. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  23. Bailey, Alyssa (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift's 'Lover' Lyrics Offer a Glimpse Inside Her and Joe Alwyn's Relationship». Elle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  24. 24,0 24,1 «The 100 Best Songs of 2019». Pitchfork. 2019 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  25. 25,0 25,1 Wilson, Carl (2019 թ․ դեկտեմբերի 10). «The Best Albums of 2019». Slate. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  26. 26,0 26,1 «The 100 Best Songs of 2019: Staff List». Billboard. 2019 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  27. 27,0 27,1 Ahlgrim, Callie (2019 թ․ դեկտեմբերի 18). «The 9 best and 9 worst songs of the year». Insider. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  28. Ahlgrim, Callie (2019 թ․ դեկտեմբերի 13). «The 113 best songs of the past decade, ranked». Insider (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  29. 29,0 29,1 «The Genius Community's 50 Best Songs of 2019». Genius. 2019 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  30. 30,0 30,1 Farr, David (2019 թ․ հունվարի 4). «The Farr Side: Countdown 2019: Top songs of the year». Herald-Tribune. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.
  31. Skelton, Eric; McKinney, Jessica; Setaro, Shawn; Tharpe, Frazier; Diaz, Angel; High, Kemet; Wisenthal, Lucas; Rindner, Grant; Schube, Will (2019 թ․ դեկտեմբերի 18). «The Best Songs of 2019». Complex (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
  32. Chambers, Hannah; Baker, Emma These 19 New Songs Are the Best Bangers of 2019 (und) // Cosmopolitan : magazine. — 2019.
  33. Mendez, Michele The 15 Best Songs Of 2019 (und) // Elite Daily : magazine. — 2019.
  34. The 19 Best Love Songs Of 2019(անգլ.) // Us Weekly : magazine. — 2019.
  35. [[[Idolator (website)|Idolator]] The 75 Best Pop Songs Of 2019] (und) : magazine. — 2019.
  36. Chambers, Rachel; Epstein The Best New Songs of 2019(անգլ.) // Us Weekly : magazine. — 2019.
  37. Arnold, Chuck Best and worst songs of 2019 from Lizzo, Madonna, Lil Nas X and more(անգլ.) // New York Post : newspaper. — 2019.
  38. DeLuca, Dan The Best Songs of 2019(անգլ.) // The Philadelphia Inquirer : newspaper. — 2019.
  39. Chambers, Nicholas; Hautman 10 Best Songs of 2019(անգլ.) // Us Weekly : magazine. — 2019.
  40. 40,0 40,1 Tangcay, Jazz (2019 թ․ դեկտեմբերի 9). «'The Irishman,' 'Once Upon a Time,' 'The Mandalorian' Among Art Directors Guild Nominations». Variety. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  41. «2020 GRAMMY Awards: Complete Nominees List». GRAMMY.com (անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  42. «twitter.com: UMusicIndia».
  43. Trust, Gary (2019 թ․ օգոստոսի 26). «Shawn Mendes & Camila Cabello's 'Señorita' Hits No. 1 on Billboard Hot 100». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  44. Trust, Gary (2019 թ․ սեպտեմբերի 3). «Lizzo's 'Truth Hurts' Hits No. 1 on Billboard Hot 100, Taylor Swift's 'Lover' Leaps to Top 10». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  45. 45,0 45,1 Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է September 4, 2019.
  46. 46,0 46,1 Taylor Swift - Lover (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է August 30, 2019.
  47. 47,0 47,1 «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  48. 48,0 48,1 Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է August 24, 2019.
  49. 49,0 49,1 «Veckolista Singlar, vecka 35». Sverigetopplistan. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  50. 50,0 50,1 Taylor Swift — Lover swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է September 2, 2019.
  51. 51,0 51,1 Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է August 31, 2019.
  52. 52,0 52,1 Australian-charts.com — Taylor Swift — Lover. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է August 31, 2019.
  53. 53,0 53,1 «NZ Top 40 Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  54. Nissen, Dano Taylor Swift to Debut New Song, Take Part in Q&A on YouTube(անգլ.) // Variety : журнал. — 2019.
  55. Taylor Swift — Lover (Lyric Video)
  56. Arcand, Rob (2019 թ․ օգոստոսի 16). «Taylor Swift – 'Lover'». Spin. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  57. «Taylor Swift - Lover». Taylor Swift. YouTube. 2019 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
  58. Shafer, Ellise (2019 թ․ օգոստոսի 23). «Taylor Swift Plays House In Heartwarming 'Lover' Video». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  59. Wahi, Sukriti (2019 թ․ օգոստոսի 23). «Who Is The Handsome Stranger In Taylor Swift's New 'Lover' Music Video?». Elle Australia. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  60. Aiello, McKenna (2019 թ․ օգոստոսի 22). «You May Recognize Taylor Swift's Latest Leading Man From Normani's 'Motivation' Music Video». E!. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  61. Spanos, Brittany (2019 թ․ օգոստոսի 26). «Watch Taylor Swift Open 2019 VMAs with 'You Need to Calm Down,' 'Lover'». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  62. Peters, Mitchell (2019 թ․ սեպտեմբերի 2). «Taylor Swift Covers Phil Collins, Sings 'Holy Ground' & More at BBC Live Lounge». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  63. Lover (BBC Radio 1 Live Lounge) ՅուԹյուբում
  64. Mylrea, Hannah (2019 թ․ սեպտեմբերի 10). «Taylor Swift's The City of Lover concert: a triumphant yet intimate celebration of her fans and career». NME. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 12-ին.
  65. Hughes, Hilary Taylor Swift Sings Stripped-Down Version of 'Lover' & 'False God' on 'SNL': Watch(անգլ.) // Billboard : magazine. — Lynne Segall, 2019.
  66. Taylor Swift - Live Performance at TMall 11/11 Shopping Festival 2019 ՅուԹյուբում
  67. Lover - Keith Urban - (Cover - Taylor Swift) ՅուԹյուբում
  68. Spanos, Brittany Taylor Swift's 'Lover' Becomes a Duet Thanks to Shawn Mendes(անգլ.) // Rolling Stone : magazine. — 2019.
  69. Lover - Remix Feat. Shawn Mendes (Lyric Video) ՅուԹյուբում
  70. «Lover by Taylor Swift – Tidal». Tidal. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 16-ին.
  71. Taylor Swift — Lover Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է September 5, 2019.
  72. Ultratop.be — Taylor Swift — Lover (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է December 14, 2019.
  73. Ultratop.be — Taylor Swift — Lover (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 30, 2019.
  74. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift. Ստուգվել է January 21, 2020.
  75. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift. Ստուգվել է December 30, 2019.
  76. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift. Ստուգվել է December 30, 2019.
  77. «Croatia ARC TOP 100». HRT. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  78. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201946. Ստուգվել է November 19, 2019.
  79. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201935 into search. Ստուգվել է September 3, 2019.
  80. «EESTI TIPP-40 MUUSIKAS: Taylor Swifti „Lover" vallutas ka Eesti». Eesti Ekspress (Estonian). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  81. «Official IFPI Charts – Digital Singles Chart (International) – Week: 35/2019». IFPI Greece. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  82. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено September 6, 2019.
  83. «Top Singoli – Classifica settimanale WK 35» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  84. «Billboard Japan Hot 100 2019/9/2». Billboard Japan (Japanese). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  85. «Mūzikas Patēriņa Tops/ 35. nedēļa» (Latvian). LAIPA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  86. «Savaitės klausomiausi (TOP 100)» (Lithuanian). AGATA. 2019 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  87. «The Official Lebanese Top 20 – Taylor Swift». The Official Lebanese Top 20. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  88. «Top 20 Most Streamed International & Domestic Singles In Malaysia» (PDF). Recording Industry Association of Malaysia (English). Recording Industry Association of Malaysia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  89. «Taylor Swift Chart History (Mexico Airplay)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  90. Dutchcharts.nl — Taylor Swift — Lover (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է August 30, 2019.
  91. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է January 7, 2020.
  92. "Portuguesecharts.com – Taylor Swift – Lover". AFP Top 100 Singles. Retrieved September 4, 2019.
  93. «RIAS International Top Charts Week 35». Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  94. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201935 into search. Ստուգվել է September 3, 2019.
  95. «Top 100 Canciones: Semana 35». Productores de Música de España. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  96. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է September 4, 2019.
  97. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift. Ստուգվել է March 3, 2020.
  98. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է January 28, 2020.
  99. Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է November 26, 2019.
  100. «Top 100 Songs». Rolling Stone. 2019 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  101. «ARIA End of Year Singles Chart 2019». Australian Recording Industry Association. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  102. «Jaaroverzichten 2019». Ultratop. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  103. «Canadian Hot 100 – Year-End 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 6-ին.
  104. «ARIA Chart Watch #548». auspOp. 2019 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  105. «Canadian single certifications – Taylor Swift – Lover». Music Canada. Վերցված է January 29, 2020-ին.
  106. «New Zealand single certifications – Taylor Swift – Lover». Recorded Music NZ. Վերցված է November 16, 2019-ին.
  107. «British single certifications – Taylor Swift – Lover». British Phonographic Industry.Select singles in the Format field. Select Silver in the Certification field. Type Lover in the "Search BPI Awards" field and then press Enter.
  108. «Lover». Spotify. 2019 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  109. «Radio 1 Playlist». BBC Radio 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  110. «Taylor Swift "Lover" | (Radio Date: 06/09/2019)». radiodate.it (իտալերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
  111. Trust, Gary (2019 թ․ սեպտեմբերի 5). «Taylor Swift's Next Radio Single Is the 'Lover' Title Track». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել