Շոն Փիթեր Ռաուլ Մենդես (անգլ.՝ Shawn Peter Raul Mendes, օգոստոսի 8, 1998(1998-08-08)[6][7], Pickering, Օնտարիո, Կանադա[8][9][10][…]), կանադացի երգիչ, երգերի հեղինակ։ Հայտնի է դարձել 2013 թվականից «Vine» հավելվածում` կարճ երաժշտական նյութեր տեղադրելով[11]։ 2014 թվականի դրությամբ հանդիսացել է 3-րդ ամենաշատ հետևորդներ ունեցող վայները։

Շոն Մենդես
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունShawn Peter Raul Mendes
Նաև հայտնի է որպեսShawn Mendes
Ծնվել էօգոստոսի 8, 1998 (26 տարեկան)
Կանադա Տորոնտո, Օնտարիո, Կանադա
Երկիր Կանադա
Ժանրերփոփ֊ֆոլք, փոփ և փոփ ռոք
Մասնագիտությունյութուբյան աստղ, երգիչ, երգահան
Երգչաձայնլիրիկական տենոր
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
ԼեյբլIsland Records և Universal Music Group
ԿրթությունPine Ridge Secondary School? (հունիս 2016)[1][2]
Պարգևներ
Կայքshawnmendesofficial.com
 Shawn Mendes Վիքիպահեստում

Մենդեսի կողմից թողարկված դեբյուտային «Life of the Party» սինգլը հայտնի դարձավ ծննդավայր Կանադայում։

Վաղ կյանք

խմբագրել

Ծնվել է Կանադայի Տորոնտո քաղաքում և մեծացել Պիկերինգում։ Մայրը՝ Քերենը, անշարժ գույքի գործակալ է, իսկ հայրը՝ Մանուել Մենդեսը, գործարար։ Հայրն ունի պորտուգալական արմատներ, իսկ մայրը՝ անգլիական։ Ունի փոքր քույր։

Կարիերա

խմբագրել
 
Հարցազրույց «Ամերիկայի Ձայն»-ի լրագրողի հետ, 2014թ․

2013-2015: Handwritten

խմբագրել

Մենդեսը սովորել է կիթառ նվագել ՅուԹյուբում տեսանյութեր դիտելով 2012 թվականին, երբ նա 13 տարեկան էր[12]։ Ավելի քիչ, քան մի տարի հետո նա սկսել է քավեր-վիդեոներ տեղադրել Vine-ում՝ մի քանի ամսում հավաքելով միլիոնավոր դիտումներ և հետևորդներ։ 2014 թվականի օգոստոսի տվյալներով նա հետևորդների քանակով երրորդ տեղն էր զբաղեցնում Vine-ում[13]։ Մենեջեր Էնդրյու Գերտլերը հայտնաբերել է նրան 2013 թվականի նոյեմբերին՝ բերելով նրան Island Records 2014 թվականի հունվարին։ Նա պաշտոնապես թողարկել է իր առաջին սինգլը՝ «Life of the Party»-ն, հունիսի 26-ին, 2014 թվական։ «Something Big»-ը՝ նրա երկրորդ սինգլը, թողարկվել է նոյեմբերի 6-ին, 2014 թվական[14]։

Յութուբյան դեմք Օսթին Մահոունի հետ Մենդեսը մասնակցել է համերկրյա շրջագայությունների։ 2014 թվականին արժանացել է «Teen Choice» մրցանակի՝ Երաժշտական վեբաստղի կատեգորիայում։ 2015 թվականի ապրիլի 14-ին թողարկել է «Handwritten» կոչվող երաժշտական ալբոմը։ Ալբոմի 3-րդ կատարումը՝ «Stitches»-ը, տեղ է գտնում «Billboard Hot 100» ցանկում։ Մասնակցել է Թեյլոր Սվիֆթի «1989» ալբոմի միջազգային շրջագայությանը։

2016-2017: Illuminate

խմբագրել
 
Կենդանի համերգ, 2017 թ․

2016 թվականի հունվարի 21-ին Մենդեսը հանդես է եկել «The CW's The 100»-ի երրորդ սեզոնի պրեմիերային, որից հետո նա հայտարարել է իր երկրորդ համերկրյա շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում` տալով 38 ելույթ։ Նույն թվականին Մենդեսը կնքել է պայմանագիր «Wilhelmina Models» մոդելավորման գործակալության հետ և հանդես է եկել «Forbes»-ում իրենց ամենամյա «30 Under 30» ցուցակում։

2016 թվականի հունիսին թողարկել է «Treat You Better»-ը՝ երկրորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլը[15], որը զբաղեցրել է «Billboard Hot 100»-ի եւ «UK Singles Chart»-ի լավագույն տասնյակի հորիզոնականը՝ հավակնելով եռակի պլատինե սերտիֆիկատ։ «Mercy»-ն՝ ալբոմի երկրորդ սինգլը, թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 18-ին, որը ԱՄՆ«Billboard 200»-ում զբաղեցրել է առաջին հորիզոնոկանը։ Սինգլի թողարկված 145․000 պատճեններից վաճառվել է 121․000 հատ և ստացել պլատինե սերտիֆիկատ։

Մենդեսի «Live at Madison Square Garden» կենդանի կատարմամբ ալբոմը թողարկվել է 2016 թվականի դեկտեմբերին։ Նույն ամսին հանդես է եկել «Saturday Night Live»-ում որպես երաժշտական հյուր։ «There's Nothing Holdin' Me Back»-ը՝ նրա երրորդ սինգլը՝ թողարկված 2017 թվականիի ապրիլի 20-ին, զբաղեցրել է «Mainstream Top 40» շքերթի առաջին հորիզոնականը։ 2017 թվականի օգոստոսին նա դարձել է առաջին 20 տարեկան երաժիշտը, ում հաջողվել է զբաղեցնել «Adult Pop Songs» շքերթը 3 տարբեր կատարումներով։ 2017 թվականի ապրիլի 27-ին սկսվել է «Illuminate World Tour»-ը (համերգային շրջագայություն), որն ավարտվելու է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին։

2018 – ներկա

խմբագրել

2018 թվականի մարտի 22-ին Մենդեսը թողարկել է երրորդ ստուդիային ալբոմի առաջատար սինգլը՝ «In My Blood»-ը, որին հաջորդեց երկրորդ՝ «Lost in Japan» սինգլը։ 2018 թվականի ապրիլի 21-ին նա հանդես է եկել հեռուստատեսային համերգով, որը նվիրված էր Եղիսաբեթ II թագուհու ծննդյան 92-րդ տարեդարձին։ Նրա ինքնատիպ գեղարվեստական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մայիսի 25-ին։ Այն զբաղեցրել է ԱՄՆ-ի «Billboard 200»-ի 1-ին հորիզոնականը։ Ալբոմի ճանաչողությանը նպաստելու համար Մենդեսը մտադիր է շարունակել իր համերկրյա շրջագայությունը 2019 թվականին։

Երաժշտական ճաշակի ձևավորում

խմբագրել

Մենդեսը հիմնականում հայտնի էր որպես փոփ և ֆոլկ-փոփ երգիչ[16][17]։ Մենդեսի երաժշտական ճաշակի վրա մեծ ազդեցություն են ունեցել Ջոն Մեյերը, Էդ Շիրանը և Ջասթին Թիմբերլեյքը[18]։ Մեծանալով Մենդեսը սկսել է լսել ռեգգի երաժշտություն, Լեդ Զեփելինին, Գարթ Բրուքսին և իր ծնողների շնորհիվ ծանոթացել է նաև քանթրի երաժշտության հետ[19][20]։ Նա բացահայտեց, որ իր երկրորդ ստուդիական ձայնասկավառը ծնվել է Մեյերից ոգեշնչվելով, իսկ երրորդ ձայնասկավառակը Թիմբերլեյքից, Քանյե Ուեսթից, Kings of Leon-ից և Դենիել Սիզրից ոգեշնչվելու արդյունքում է ի հայտ եկել[21]։ Ըստ «Rolling Stone» ամսաթերթի խմբագիր Բրիթնի Սփանոսի՝ Շոն Մենդեսը միաձուլում է ռիթմիկ, ակուստիկ և ֆոլք-փոփ ելևէջներ իր երգերում, իսկ ըստ Նյու Յորք Թայմսի խմբագիր Ջո Քոսկարելիի՝ Շոնի մեղմ, երբեմն զգացմունքային փոփ-ռոք ոճի մեղեդիները առաջին հերթին գրավում են դեռահասներին, բայց դրանք արդեն տեղ են գտնում նաև մեծերի համար նախատեսված ռադիոհաղորդումներում[17][22]։

  Ես ուզում եմ մարդկանց համար հիմներ ստեղծել։ Ես ցանկանում եմ հիմներ ստեղծել՝ նրանց կյանքի լավագույն պահերը իմաստավորելու համար...Ես չեմ ուզում, որ իմ երաժշտությունը մի քանի ամիս լսեն, հետո այն ընդմիշտ հեռանա։ Եվ ոչ միայն դա. ես ուզում եմ անհավանական բաներ անել, որոնք նույնպես փոփոխություն կմտցնեն ու դրական ազդեցություն կունենան։ Կարծում եմ կարևորը ոչ միայն երաժշտություն թողարկելն է, այլ այն զգացմունքները, որոնք ի հայտ են գալիս երաժշտությունը ստեղծելիս[23]
- նշել է Մենդեսը «Clash» թերթին տված հարցազրույցում
 

:

Բարեգործություն

խմբագրել

2014 թվականին Մենդեսը եւ DoSomething.org կազմակերպեւթյունը համատեղ սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը, որը կոչվում էր «Notes from Shawn»: Քարոզարշավը ոգեշնչված էր Մենդեսի առաջին սինգլի՝ «Life of the Party»-ի բառերով և շարունակություն ստացավ հաջորդ 2 տարիներին։ Նա նաև համատեղ աշխատանքներ է տարել «Pencils of Promise» հասարակական կազմակերպության հետ Գանայում դպրոց կառուցելու համար։ 2017 թվականի սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի ավերածություններից հետո Մենդեսը ստեղծել է «Mexico Earthquake Relief» հիմնադրամը Կարմիր խաչ-ի հետ համատեղ՝ նվիրաբերելով $100,000 օգնություն։

Անձնական կյանք

խմբագրել

Մենդեսը միշտ բաց է եղել իր տագնապային խանգարման դեմ պայքարի մասին խոսելիս, որը նա հանրությանը բացահայտել է իր երրորդ ստուդիական ձայնասկավառակի «In My Blood» երգի միջոցով։ Նա խոստովանել է, որ թերապիա էր ընդունում՝ իր մտավոր առողջությունը վերականգնելու նպատակով՝ պնդելով՝ նա մի քանի անգամ խոսել է թերապիստի հետ։ Թերապիան նրան օգնում է։ Թերապիան ենթարկվում է երաժշտությանն ու վազում է վազքուղով, թերապիան քեզ և ընկերներիդ հետ միասին գալիս է ընթրիքի։ Դա մի բան է, որ կտրում է քեզ աշխարհից, օգնում է քեզ բուժվել և թերապիայի հանդեպ քո վերաբերմունքից է ամեն ինչ կախված։ Մենդեսը մեծ ջանքեր է գործադրել՝ իր հարազատների հետ ավելի մտերմանալու համար։ Նա գտնում էր, որ բոլորից կտրվել էր՝ կարծելով, որ դա կօգներ պայքարել հիվանդության դեմ, բայց միայն վերջում գիտակցեց՝ միակ միջոցը պայքարելու ամբողջովին բացվելն էր ու մարդկանց իր կյանք թողնելն էր[24]}}։

Այն, ինչ վերաբերում է իր սեռական կողմնորոշմանը, Մենդեսը պնդել է, որ առաջին հերթին նա գեյ չէ, իսկ երկրորդ հերթին դա ոչ մի նշանակություն չպիտի ունենար։ Պետք է կենտրոնանալ երաժշտության վրա, այլ ոչ թե իր սեռական կողմնորոշման[25][26][27]։

2019 թվականի հուլիսից նա հանդիպում էր կուբա-ամերիկյան երգչուհի Կամիլա Կաբելոյի հետ[28][29][30]։ Նրանց հարաբերությունները միշտ հասարակության քննարկման կիզակետում էին, քանի որ երկուսին մեղադրում էին հրապարակայնության համար հարաբերություններ կառուցելու մեջ, բայց Մենդեսը պնդել է, որ դա հաստատ մարքեթինգային հնարք չէր[31]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Մենդեսը արժանացել է մի շարք մրցանակների եւ անվանակարգերի, այդ թվում` ութ «MTV Europe Music Awards», չորս «iHeartRadio Much Music Video Awards», «American Music Award», երեք «Juno Awards» եւ Կանադայի Փառքի ճանախարհի-ի «Allan Slaight»-ի պարգեւը։

2015 թվականին եղել է «SOCAN Awards»-ի դափնեկիրը։ 2016 թվականին արժանացել է մրցանակի «People's Choice Award»-ի կողմից։ 2017 թվականին «Treat You Better» սինգլը առաջադրվել է «MTV Video Music Award»-ի լավագույն փոփ տեսահոլովակի համար։ Նա նաեւ հաղթել է 2018 թվականին «Juno» մրցանակաբաշխության «Single of the Year» (տարվա լավագույն սինգլ) նոմինացիայում, իր «There’s Nothing Holding Me Back» սինգլի համար:2018 թվականին Մենդեսը նաեւ ստացել է մրցանակ SOCAN « Awards»-ի կողմից, որպես տարվա լավագույն երգահան։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել
Հեռուստատեսության եւ կինոյի դերեր
Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2013 Metegol Young Jake Կրկնօրինակում
2015 Yo quisiera Ինքն իրեն Դրվագ։ «Yo soy la bloguera de moda»
2016 The 100 (սերիալ) Macallan Դրվագ։ «Wanheda: մաս 1»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.seventeen.com/celebrity/music/a28625186/shawn-mendes-college/
  2. https://leverageedu.com/blog/shawn-mendes/
  3. https://time.com/collection/most-influential-people-2018/5217630/shawn-mendes/
  4. https://www.billboard.com/photos/7980786/21-under-21-shawn-mendes-lorde-khalid-camila
  5. https://www.billboard.com/photos/8478197/2018-21-under-21-shawn-mendes-lil-pump-billie-eilish-list
  6. Allmusic — 1991.
  7. ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 https://www.thestar.com/entertainment/music/2016/08/22/shawn-mendes-is-on-the-verge-of-something-bigger.html
  9. 9,0 9,1 https://www.forbes.com/sites/zackomalleygreenburg/2016/01/05/12-questions-with-shawn-mendes-and-his-30-under-30-manager-andrew-gertler/?sh=3270c4d834ec
  10. 10,0 10,1 https://www.rollingstone.com/music/music-features/shawn-mendes-on-grown-up-new-lp-john-mayers-advice-dream-acting-role-107925/
  11. «Getting Honest With Shawn Mendes». Honest Blue. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. https://www.axs.com/shawn-mendes-5-things-you-didn-t-know-50268
  13. http://www.hngn.com/articles/142503/20151021/shawn-mendes-5-things-you-need-to-know-about-the-vine-star-turned-chart-topping-singer-photos.htm
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019-06-26-ին. Վերցված է 2017-07-07-ին.
  15. http://www.billboard.com/articles/news/7438055/shawn-mendes-treat-you-better-video
  16. David Jeffries. «Shawn Mendes AllMusic». AllMusic. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  17. 17,0 17,1 «Shawn Mendes on Grown-Up New LP, John Mayer's Advice, Dream Acting Role». Rolling Stone. 2016 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  18. Lynn, Jennifer (2014 թ․ սեպտեմբերի 2). «MTV Meets: Shawn Mendes». MTV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. Pankey, William (2015 թ․ մայիսի 27). «Q&A: Shawn Mendes talks touring, musical influences and having a No. 1 album». AXS. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  20. «Shawn Mendes Says John Mayer Was The Inspiration Behind His Second Album». ET Canada. 2016 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  21. Schiller, Rebecca (2018 թ․ մարտի 23). «Shawn Mendes Talks Justin Timberlake-Inspired 'Lost in Japan,' Says He's 'Really Proud' of 'In My Blood': Watch». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  22. «Shawn Mendes, Pop Idol, Is Not Banking on a Gimmick». The New York Times. 2016 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  23. «Shawn Mendes Is The First Face Of Issue 104». Clash Magazine. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  24. «Shawn Mendes undergoes therapy to cure anxiety». Business Standard. 2018 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  25. Real, Evan (2016 թ․ հունիսի 24). «Shawn Mendes Responds to Rumors About His Sexuality». Us Weekly. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  26. Brammer, John Paul (2018 թ․ մայիսի 9). «Let Shawn Mendes Be Heterosexual in Peace». them. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  27. Doyle, Patrick (2018 թ․ նոյեմբերի 26). «Shawn Mendes: Confessions of a Neurotic Teen Idol». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  28. «Inside Shawn Mendes and Camila Cabello's relationship». Capital FM. 2019 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  29. Cooper, Leonie (2019 թ․ սեպտեմբերի 13). «Bad fauxmance: when celebrity couples become PR stunts». The Guardian (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  30. Bonner, Mehera (2019 թ․ հուլիսի 30). «Shawn Mendes and Camila Cabello's Relationship Timeline». Cosmopolitan.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  31. Bailey, Alyssa (2019 թ․ սեպտեմբերի 19). «Shawn Mendes Wants You To Know His Relationship With Camila Cabello Is 'Not A Publicity Stunt'». elle.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Մենդես» հոդվածին։