«You Belong With Me», ամերիկացի քանթրի կատարող Թեյլոր Սվիֆթի «Fearless» երկրորդ ալբոմի երրորդ սինգլը։ Երգը գրել է Թեյլոր Սվիֆթը, և այն ինչ-որ չափով ինքնակենսագրական է։ Սինգլն զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը՝ ստանալով քառակի պլատինե կարգավիճակ, ինչպես նաև ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի մի քանի անվանակարգերում։ Երգի համար նկարահանվել է երաժշտական տեսահոլովակ, որն արժանացել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ MTV Video Music Awards որպես «Կնոջ լավագույն տեսահոլովակ»։

«You Belong With Me»
«You Belong With Me» սինգլի շապիկը (Թեյլոր Սվիֆթ, 2009)
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Fearless» ալբոմից
Թողարկված18 ապրիլի, 2009
ՖորմատCD-սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2008
Ժանրքանթրի փոփ, քանթրի ռոք
ԵրգահանԹեյլոր Սվիֆթ[1] և Liz Rose?[1]
Տևողություն3:52
ԼեյբլBig Machine, Universal Republic
ՊրոդյուսերԹեյլոր Սվիֆթ, Նաթան Չիպմեն
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«White Horse»
(2009)
«You Belong With Me»
(2009)
«Fifteen»
(2009)

Ստեղծման պատմություն խմբագրել

Հարցազրույցներից մեկում Թեյլոր Սվիֆթը խոստովանել է, որ «You Belong With Me» երգի գաղափարն իր մոտ ծագել է այն ժամանակ, երբ ինքը տեսել է, թե ինչպես է իր ընկերը հեռախոսով վիճում իր ընկերուհու հետ։ Այդ իրավիճակում լիովին լինելով իր ընկերոջ կողմից՝ Սվիֆթը մտածել է երգի ընդհանուր առուցվածքը։ Ավելի ուշ նա աշխատել է երգահան Լիզ Ռոուզի հետ, և իրենք համատեղ ուժերով գրել են երգը։ Սկզբում «You Belong With Me» երգը թողարկվել է որպես երգչուհու «Fearless» երկրորդ ալբոմի պրոմոսինգլ, սակայն հետագայում որոշվել է այն թողարկվել որպես ալբոմի լիարժեք սինգլ։

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ խմբագրել

Միացյալ Նահանգներում երգի՝ որպես պրոմոզինգլ, թողարկվելուց հետո այն ներբեռնվել է 172 000 անգամ iTunes Store կայքում, ինչի շնորհիվ երգը «You Belong With Me» միանգամից զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 12-րդ հորիզոնականը։ Մի քանի ամիս անց՝ 2008 թվականի հունվարին, սինգլն զբաղեցրել է հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը՝ դառնալով ամենամեծ հաջողություն ունեցած երգերից մեկը Թեյլոր Սվիֆթի կարիերայում և զիջելով միայն հիթ-շքերթի առաջին հորիզոնականն զբաղեցրած The Black Eyed Peas խմբի «I Gotta Feeling» երգին[2]։ «You Belong With Me» երգը Billboard ամսագրի հիթ-շքերթի լավագույն տասնյակում մնացել է 16 շաբաթ,իսկ հիթ-շքերթում՝ 50 շաբաթ։ Այդ երգը եղել է Fearless ալբոմի 13 երգերից մեկը, որ ընդգրկվել է Billboard ամսագրի top-40-ում (Hot 100)՝ գերազանցելով ընթացիկ ռեկորդը[3]։ Մինչ 2009 թվականի վերջը «You Belong With Me» երգը Միացյալ Նահանգներում վաճառվել է 4,8 օրինակով, ինչի շնորհիվ սինգլն ստացել է քառակի պլատինե կարգավիճակ՝ ըստ RIAA հավաստագրման[4]։

Երգը հասել է Adult Contemporary հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և այն զբաղեցրել 14 շաբաթ ինչպես նաև զբաղեցրել է Adult Pop Songs հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը[5][6]։

Կանադայում սինգլը դարձել է կրկնակի պլատինե (երրորդ հորիզոնականը Canadian Top 100 հիթ-շքերթում)՝ ունենալով 160 հազար թվային ներբեռնում։ Նոր Զելանդիայում սինգլն ստացել է պլատինե կարգավիճակ (վաճառվել է ավելի քան 15 հազար օրինակ)։

Քննադատություն խմբագրել

Երաժշտական քննադատների մեծ մասը երգին տվել է դրական արձագանքներ։ Օրինակ՝ Շոն Դուլին, գրելով գրախոսական Թեյլոր Սվիֆթի երկրորդ ալբոմի մասին, որում ընդգրկվել է տվյալ երգը, նշել է, որ «You Belong With Me» երգը Fearless ալբոմի լավագույն ստեղծագործություններից մեկն է։ About.com կայքից Ջենիֆեր Ուեբը նշել է, որ երգը սրտամոտ է տարբեր տարիքային խմբերի, ինչպես դեռահասների, այնպես էլ տարիքով ավելի մեծ ունկնդիրների համար։

Տեսահոլովակ խմբագրել

Երգի տեսահոլովակը նկարահանել է Ռոման Ուայթը 2009 թվականին։ Տեսահոլովակը պատմում է սովորական աղջկա (Թեյլոր Սվիֆթ) մասին, որը փորձում է իր համադասարանցուն ասել իր սիրո մասին, բայց մարցակցությունում պարտվում է նրա հանդուգն ընկերուհուն, որն աջակցության խմբի ավագ է։ Երգչուհին տեսահոլովակում կատարել է երկու դեր՝ մարմնավորելով գերազանցիկ աղջկա և մեծամիտ գեղեցկուհուն։ Տղայի դերը կատարել է դերասան Լուկաս Տիլը։

Տեսահոլովակի պրեմիերան կայացել է Country Music Television հեռուստաալիքով 2009 թվականի մայիսի 2-ին։ 2009 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Թեյլոր Սվիֆթն ստացել է արձանիկ «Կնոջ լավագույն տեսահոլովակի» համար։ Տեսահոլովակը ներկայացվել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ MuchMusic Video Awards։

YouTube կայքում «You Belong With Me» տեսահոլովակը մինչև 2019 թվականի հոկտեմբեր հավաքել է ավելի քան 1 մլրդ դիտում։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան․
2009 MTV Video Music Awards Կնոջ լավագույն տեսահոլովակ Հաղթանակ [7]
SESAC Nashville Music Awards Country Performance Activity Awards Հաղթանակ [8]
2010 BMI Pop Awards Award-Winning Songs Հաղթանակ [9]
Publisher of the Year Հաղթանակ
Academy of Country Music Awards Տարվա տեսահոլովակ Առաջադրված [10]
Տարվա երգ Առաջադրված
BMI County Awards Publisher of the Year Հաղթանակ [11]
Տարվա երգ Հաղթանակ
CMT Music Awards Կնոջ լավագույն տեսահոլովակ Առաջադրված [12]
Տարվա տեսահոլովակ Առաջադրված
Grammy Awards Տարվա ձայնագրություն Առաջադրված [13]
Տարվա երգ Առաջադրված
Կնոջ լավագույն փոփ վոկալ կատարում Առաջադրված
Much Music Video Awards Տարվա լավագույն միջազգային տեսահոլովակ Առաջադրված [14]
Your Fave International Video Առաջադրված
Nickelodeon Kids' Choice Awards Favourite Song Հաղթանակ [15]
2011 BMI Pop Awards Award-Winning Songs Հաղթանակ [16]
Publisher of the Year Հաղթանակ

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2009-10) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[17] 5
  Ultratip Flanders[18] 11
  Ultratip Wallonia[19] 23
  Canadian Hot 100[20] 3
  Canada AC (Billboard)[21] 2
  Canada CHR/Top 40 (Billboard)[22] 1
  Canada Country (Billboard)[23] 1
  Canada Hot AC (Billboard)[24] 1
  Tracklisten[25] 32
Eurochart Hot 100 Singles[6] 61
  Rádiós Top 40[26] 31
IRMA[27]
Ճապոնիա (Japan Hot 100)[6] 14
  Mega Single Top 100[28] 68
  RIANZ[29] 5
  IFPI[30] 17
  Sverigetopplistan[31] 47
  UK Singles Chart[32] 30
  Billboard Hot 100[33] 2
  Adult Contemporary (Billboard)[34] 1
  Adult Pop Songs (Billboard)[35] 2
  Hot Country Songs (Billboard)[36] 1
  Pop Songs (Billboard)[37] 2
  Digital Songs (Billboard)[38] 3

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2009) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[39] 17
Կանադա (Canadian Hot 100)[40] 14
Նոր Զելանդիա (RIANZ)[41] 25
UK Singles (Official Charts Company)[42] 177
US Billboard Hot 100[43] 11
US Adult Contemporary[44] 14
US Country Songs[45] 13
US Adult Pop Songs[46] 15
US Pop Songs[47] 5
Հիթ-շքերթ (2010) Հորիզոնական
Կանադա (Canadian Hot 100)[48] 83
US Billboard Hot 100[49] 57
US Adult Contemporary[50] 8

Տասնամյակի հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2000-ականներ) Հորիզոնական
Australian Singles Chart[51] 88

Բոլոր ժամանակների հիթ-շքերթ խմբագրել

Հիթ-շքերթ (1958-2018) Հորիզոնական
US Billboard Hot 100[52] 362

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Դանիա (IFPI Denmark)[53] Gold 45 000^
Ճապոնիա (RIAJ)[54] Gold 100 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[55] Platinum 15 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[56] Gold 400 000^
ԱՄՆ (RIAA)[57] 7× Platinum 4,900,000[58]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. Ben-Yehuda, Ayala (2009 թ․ օգոստոսի 13). «Black Eyed Peas, Jason Mraz Tie Records On Billboard Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  3. Pietroluongo, Silvio (2009 թ․ նոյեմբերի 12). «Rihanna's 'Roulette' Lands In Hot 100's Top 10». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.
  4. Trust, Gary (2017 թ․ նոյեմբերի 26). «Ask Billboard: Taylor Swift's Career Album & Song Sales». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Taylor Swift > Charts & Awards > Singles». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.(չաշխատող հղում)
  6. 6,0 6,1 6,2 «You Belong with Me – Taylor Swift». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  7. «2009 MTV Video Music Awards — Highlights, Winners, Performers and Photos from the 2009 MTV VMAs». MTV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  8. «2009 SESAC Nashville Music Awards». SESAC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  9. «John Fogerty Named BMI Icon at 58th Annual BMI Pop Music Awards». Broadcast Music, Inc. 2010 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  10. «2010 ACM Awards». Academy of Country Music Awards. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  11. «Taylor Swift, Liz Rose, Billy Sherrill & More Honored at 2010 BMI Country Music Awards». Broadcast Music, Inc. 2010 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  12. «CMT Music Awards: Archives: 2010 CMT Music Awards». CMT. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  13. Duke, Alan (2010 թ․ փետրվարի 1). «Taylor Swift takes album of the year, 3 other Grammys». CNN. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 14-ին.
  14. «2010 Much Music Video Awards». Much Music Video Awards. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  15. «Nickelodeon Kids Choice Awards 2010 Winners». MTV. 2010 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
  16. «David Foster Named BMI Icon at 59th Annual BMI Pop Music Awards». Broadcast Music, Inc. 2011 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  17. Australian-charts.com — Taylor Swift — You Belong with Me. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  18. Ultratop.be — Taylor Swift — You Belong with Me (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  19. Ultratop.be — Taylor Swift — You Belong with Me (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  20. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift.
  21. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift.
  22. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift.
  23. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Country for Taylor Swift.
  24. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift.
  25. Danishcharts.com — Taylor Swift — You Belong with Me. Tracklisten. Hung Medien.
  26. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  27. "The Irish Charts – Search Results – You Belong with Me". Irish Singles Chart. Ստուգվել է January 29, 2020.
  28. Dutchcharts.nl — Taylor Swift — You Belong with Me (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  29. Charts.org.nz — Taylor Swift — You Belong with Me. Top 40 Singles. Hung Medien.
  30. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 200941.
  31. Swedishcharts.com — Taylor Swift — You Belong with Me. Singles Top 60. Hung Medien.
  32. Taylor Swift: Artist Chart History Official Charts Company.
  33. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
  34. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift.
  35. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift.
  36. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Taylor Swift.
  37. Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift.
  38. Taylor Swift Album & Song Chart History Billboard Digital Songs for Taylor Swift. Ստուգվել է December 5, 2019.
  39. «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2009». ARIA.com.au. Australian Recording Industry Association. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  40. «Best of 2009 – Canadian Hot 100 Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
  41. «RIANZ Annual Top 50 Singles Chart 2008 (see "2009 – Singles")». RIANZ.org.nz. Recording Industry Association of New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  42. «UK Year-end Songs 2009» (PDF). UKChartsPlus. The Official Charts Company. էջ 4. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
  43. «Best of 2009 – Hot 100 Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
  44. «Year-end Adult Contemporary Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  45. «Year End Charts – Hot Country Songs – Issue Date: 2009». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 15-ին.
  46. «Year-end Adult Pop Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  47. «Best of 2009 – Pop Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  48. «Best of 2010 – Canadian Hot 100 Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  49. «Best of 2010 – Hot 100 Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  50. «Year-end Adult Contemporary Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  51. McCabe, Kathy (2010 թ․ հունվարի 7). «Delta Goodrem's talents top the charts». The Daily Telegraph. News Limited. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  52. «Billboard Hot 100 60th Anniversary Interactive Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  53. «Danish single certifications – Taylor Swift – You Belong with Me». IFPI Danmark. Վերցված է September 24, 2019-ին.
  54. «Single Certification List – September 2013» (Japanese). Recording Industry Association of Japan. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  55. «Latest Gold / Platinum Singles». Recording Industry Association of New Zealand. Radioscope. 2010 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  56. «British single certifications – Taylor Swift – You Belong with Me». British Phonographic Industry.
  57. «American single certifications – Taylor Swift – You Belong With Me». Recording Industry Association of America.
  58. Trust, Gary (2019 թ․ հուլիսի 14). «Ask Billboard: Taylor Swift's Career Sales & Streaming Totals, From 'Tim McGraw' to 'You Need to Calm Down'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել