Միկոյան ՄիԳ-31 (ռուս.՝ Микоян МиГ-31), խորհրդային արտադրության կործանիչ-կալանիչ։

Միկոյան ՄիԳ-31
(Микоян МиГ-31)
Տեսակկործանիչ
Ենթատեսակinterceptor?
ՇարժիչԴ-30
Թռիչքի երկարությունկմ
ԶենքGryazev-Shipunov GSh-6-30?, R-33?, R-37?, R-40?, R-60, Ռ-73, R-77? և Kh-31?
ՍտեղծողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
ԱրտադրողՄիԳ
Առաջին թռիչք1981
Շահագործման սկիզբմայիսի 6, 1981
ՇահագործողներՌԴ ռամաօդային ուժեր, ԽՍՀՄ ռազմաօդային ուժեր, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի ավիացիա, Soviet Naval Aviation? և Ղազախստանի ռամաօդային ուժեր
Արտադրման թվականներ1982-1994
Միավոր արտադրված519
Բազային մոդելՄիԳ-25
ՆԱՏՈ-ի կոդFoxhound
 Mikoyan-Gurevich MiG-31 Վիքիպահեստում

Ընդհանուր բնութագիր Խմբագրել

ՄիԳ-31-ը խորհրդային արտադրության առաջին չորրորդ սերնդի կործանիչ-կալանիչ է։ ՄիԳ-31 կործանիչը ստեղծվել է (հատկապես միջին և մեծ հեռավորություններում) օդային թիրախները որսալու և ոչնչացնելու համար` ցերեկով և գիշերով, անկախ եղանակային պարզ և բարդ պայմաններից (նաև հակառակորդի ակտիվ և պասիվ ռադիոխանգարումների դեպքում)։

Արտադրություն Խմբագրել

 
ՄիԳ-31 կործանիչներ

ՄիԳ-31 կործանիչի ստեղծման աշխատանքները սկսվել են 1968 թվականին, սակայն արտադրության է դրվել 1970-ականների կեսին։ Այն ստեղծվել է ՄիԳ-25 կործանիչի հիման վրա։ Այն տրամադրվել է ԽՍՀՄ Ռազմաօդային ուժերին 1981 թվականին։ 1994 թվականին կործանիչների արտադրությունը կասեցվել է։ Ներկա դրությամբ Ռուսաստանի զինված ուժերն ունի 190 միավոր այդպիսի ինքնաթիռ, որոնց մի մասը պետք է արդիականացվի մինչև ՄիԳ-31ԲՄ տարբերակի։ Մինչև 2020 թվականը նախատեսվում է արդիականացնել 60 միավոր ՄիԳ-31։ Այս ինքնաթիռի մոտ մարտական գործողությունների հնարավորությունները լայնորեն ընդարձակվել է` շնորհիվ նոր ռադիոտեղորոշման էլեկտրոնային համակարգի։

Մարտավարական տվյալներ Խմբագրել

 
ՄիԳ-31 կործանիչի սխեմա

ՄիԳ-31-ը բավական հզոր, գերձայնային կործանիչ է` համալրված նոր տեխնոլոգիաներով։ Այն շատ արդյունավետ ինքնաթիռ է։ Այն ունակ է թիրախներ հայտնաբերել մինչև 280 կմ-ի վրա։ Չորս ՄիԳ-31 կործանիչներից բաղկացած խումբը կարող է հսկել 800-900 կմ լայնքով տարածք։ Այն ունի նաև օդում վերալիցքավորվելու հնարավորություն։ ՄիԳ-31 կործանիչի անվան հետ մինչ օրս շատ անհայտ բաներ կան կապված։ Միայն մի նախադասությամբ կարելի է նշել, որ ՄիԳ-31 կործանիչը ՌԴ-ի ամենաարդյունավետ և հզոր հակաօդային պաշտպանության համալիրն է։ Այն կարող է միաժամանակ հայտնաբերել հարյուրավոր նշանակետեր, ուղեկցել նրանցից 24-ին, որոշել ամենավտանգավորներին և խոցել միաժամանակ 8-ին` մինչև 180-200 կմ հեռավորության վրա։ Այս ծանրաքաշ կործանիչը, շնորհիվ իր բացառիկ հնարավորությունների և սպառազինության, յուրահատուկ տեղ է գրավում համաշխարհային ավիաշինությունում։

Տեխնիկական տվյալներ Խմբագրել

ՄիԳ-31 կործանիչների երկարությունը կազմում է 22.69 մ, թևերի բացվածքը շուրջ 13.46 մ, իսկ բարձրությունը ավելի քան 6.15 մ։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 21800 կգ (21.8 տ), իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 46200 կգ (46.2 տ)։ ՄիԳ-31 կործանիչները զինված են 23 մմ տրամաչափով հրանոթովներով։ Այս կարծանիչների հիմնական առավելություններից է նաև նրա թռիչքի առավելագույն բարձրությունը, որը կազմում է շուրջ 21600 մ։ ՄիԳ-31 կործանիչները զարգացնում են մինչև 3000 կմ/ժ արագություն։ Նրանց մարտական ազդեցության շառավիղը 720 կմ է։ ՄիԳ-31 կործանիչները ունակ են թիրախներ հայտնաբերել մինչև 280 կմ-ի վրա։

Սպառազինություն Խմբագրել

 
ՄիԳ-31 կործանիչներ ունեցող երկրներ

Տես նաև Խմբագրել

Աղբյուրներ Խմբագրել