F-18E
F-18E Super Hornet ամերիկյան արտադրության բազմաֆունկցիոնալ կործանիչ։
F-18E | |
---|---|
![]() | |
Տեսակ | կործանիչ |
Ենթատեսակ | F/A-18 Hornet? |
Թռիչքի երկարություն | կմ |
Զենք | AIM-120 AMRAAM?, M61 Vulcan?, AIM-9 Sidewinder?, Harpoon?, AGM-65 Maverick?, AIM-7 Sparrow?, AGM-84E Standoff Land Attack Missile?, AGM-88 HARM?, AGM-154 Joint Standoff Weapon?, AGM-158 JASSM? և Joint Direct Attack Munition? |
Ստեղծող | ![]() |
Արտադրող | Բոինգ |
Առաջին թռիչք | 1999 |
Շահագործման սկիզբ | սեպտեմբեր 2001 |
Շահագործողներ | Ավստրալիա[1] և ԱՄՆ ռազմածովային ուժեր |
Արտադրման թվականներ | 1999-մինչ օրս |
Միավորի արժեք | 98 մլն $[2] |
Բազային մոդել | F/A-18 Hornet? |
![]() |
Տեխնիկական տվյալներ Խմբագրել
F-18E Super Hornet կործանիչները բավականին նոր ինքնաթիռներ են և F-18 Hornet-ի կատարելագործված տեսակներն են։ Ի տարբերություն հին տեսակի` թևերի բացվածքը 20%-ով մեծացված է։ Այս համակարգերն ունեն նոր ռադիոտեղորոշման համակարգ, որը նվազագույնի է հասցրել ինքնաթիռների խոցելիությունը մարտի ժամանակ։ Այս հարցում ԱՄՆ-ի Ռազմաօդային Ուժերը շատ հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերել։ F-18E կործանիչներն ունեն նաև մի այնպեսզի կառույց, որը լայնորեն նվազեցրել է կործանիչների քաշը և ծախսերը, առանց որևէ բան զոհաբերելու։ Վերջին կիրառությունը Լիբիայում ևս ապացուցեցին այս կործանիչների հիանալի հատկանիշները, սակայն ևս մեկ անգամ փաստեցին, որ այս կործանիչների թույլ տեղը կրկին մնում է շարժիչների հզորությունը։ Դրանց վերացման դեպքում այն կարող էր հայտնվել 4-5-րդ տեղում` հետ թողնելով ռուսական բոլոր կործանիչներին, որոնց մարտական հատկանիշները ընդհանուր առմամբ բավական առաջնային դիրքերում են։
Մարտավարական տվյալներ Խմբագրել
Այս մոդելում ընդլայնված են ինքնաթիռի մարտական հնարավորությունները։ Այստեղ Բոինգ ընկերությունը շեշտը դրել է ոչ թե ինքնաթիռի քիչ տեսանելիության, այլ` մարտում կենսունակության և մարտական ունակությունների ընդլայնման վրա։ F-18E-ը ճկուն և արագընթաց ինքնաթիռ է, ոչ լիարժեք հինգերորդ սերնդի կործանիչ։ Ինքնաթիռը ոչ միայն համարվում է, որպես Ռազմածովային Ուժերի հիմնական կործանիչ, այլ նաև հանդես է գալիս, որպես լիցքավորող (այս առումով այն բացառիկ է)։ Նոր F-18E կործանիչնեը նաև հանդես են գալիս, որպես Ռազմածովային Ուժերի ռադիոպայքարի հիմնական ինքնաթիռներ, որի համար էլ զինված են գերժամանակակից համակարգերով։ Թեև F-18E կործանիչները բավական հաջող են իրենց դրսևորել պատերազմական գործողությունների ժամանակ և ապացուցել են իրենց իսկական բազմանպատակությունը, սակայն, ի տարբերություն այլ կործանիչների, բացառիկ ցուցանիշներ չեն գրանցել։