Սուխոյ Սու-30 (ռուս.՝ Сухой Су-30) խորհրդային (հետագայում ռուսական) արտադրության կործանիչ։

Սու-30
Տեսակկործանիչ
ԵնթատեսակSu-27/30?
Օգտագործվում է ինչպեսավիաաջակցություն մեծ խորության վրա և air combat?
ՇարժիչSaturn AL-31?
Թռիչքի երկարությունկմ
ՍտեղծողԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
ԱրտադրողՍուխոյ
Առաջին թռիչք1989
Շահագործման սկիզբ1992
ՇահագործողներԱլժիրի ռազմա-օդային ուժեր, Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժեր, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի ավիացիա, Չինաստան, Հնդկաստան և Ալժիր
Արտադրման թվականներ1992
Բազային մոդելSukhoi Su-27?
ՆԱՏՈ-ի կոդFlanker C
 Sukhoi Su-30 Վիքիպահեստում

Ընդհանուր բնութագիր խմբագրել

 
Սու-30ՍՄ կործանիչ

ԽՍՀՄ (հետագայում ռուսական) բազմաֆունկցիոնալ երկտեղանի կործանիչը ստեղծված է Սու-27 կործանիչի հիման վրա և նրա կատարելագործված տեսակն է։ Սու-30 կործանիչը սկզբում հայտնի էր, որպես Սու-27ՊՈՒ։ Այն վերանվանվեց Սու-30 1996 թվականին։ Արևմուտքում Սու-30 կործանիչը կոչվում է Flanker-C: Սու-30 կործանիչները հիմնականում գտնվում են հնդկական Ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ, իսկ ռուսական Ռազմաօդային Ուժերում դրանց քանակը սահմանափակ է։

Արտադրություն խմբագրել

Սու-30 կործանիչները ստեղծվել են օդում գերազանցություն ապահովելու նպատակով։ Այս ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը 1986 թվականին։ Արտադրության է դրվել 1992 թվականին։ Մինչ օրս Ռուսաստանում ավելի քան 200 հատ Սու-30 կործանիչներ են արտադրվել։ Սու-30 կործանիչի մի տարբերակ էլ արտադրվում է Հնդկաստանում։ Սու-30 կործանիչները արդեն արտահանվել են մի շարք երկրներ՝ մասնավորապես Ալժիր, Չինաստան, Հնդկաստան, Ղազախստան, Մալազիա, Վենեսուելա, Վիետնամ և այլն։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

 
Սու-30 կործանիչի սխեմա

Սու-30 կործանիչների դասավորությունը, շարժիչները, թևերի կառուցվածքի մեծ մասը, պոչը և Վիդեո սարքավորումների մեծ մասը նույն են ինչ Սու-27Ս կործանիչինը, սակայն որոշ պարամետրեր ավելի բարելավված են։ Սու-30 ինքնաթիռն ունի նաև հեռահար հրթիռային ռադար։ Այս կարողությունների առումով Սու-30 կործանիչը ընդհանուր առմամբ նման է ամերիկյան F-15E կործանիչներին։ Այս ինքնաթիռը զինված է ներկառուցված 30 մմ տրամագծով GSH-301 թնդանոթի 150 փամփուշտներով։ Այն կարող է իր հետ փոխադրել մինչև 8000 կգ զինամթերք, այդ թվում, կլաստերի և լազերային ռումբեր։ Սու-30 կործանիչը սնուցվում երկու Saturn ՀՕ-31F շարժիչներով։ Վառելիքի պաշարը կազմում է 3000 կմ և կարող է կատարել 4-5 ժամյա մարտական առաքելություն։ Սու-30 կործանիչներն ունեն նաև օդում վերալիցքավորման հնարավորություն։

Մարտավարական տվյալներ խմբագրել

Սու-30 ինքնաթիռը հիանալի է իրեն դրսևորում մոտիկ մարտերի ժամանակ։ Հզոր, երկկոնտուրային տուրբոռեակտիվ շարժիչների շնորհիվ է, որ ունի բարձր քարշազինվածություն, վառելիքի մեծ պաշար։ Կործանիչի կարևոր հատկանիշներից է ճկունությունը։ Այն ստեղծված է թռչող թև սխեմայով, ինչը, լավ աերոդինամիկայի շնորհիվ, ինքնաթիռին հնարավորություն է ընձեռում փայլուն խուսավարելիություն ապահովել։ Ի տարբերություն Սու-27 կործանիչի` Սու-30 կործանիչն ընդունակ է մարտական գործողություններ վարել ավելի մեծ հեռավորությունների վրա` միևնույն ժամանակ հրամանատարական կետ հանդիսանալով այլ ինքնաթիռների համար։ Նոր ռադիոլոկացիոն, համակարգչային լուծումների և նոր հրթիռների շնորհիվ է, որ մարտական առաջադրանքներ կատարելիս մեծացել է կործանիչի արդյունավետությունը։ Մի քանի զորավարժությունների ժամանակ այս կործանիչներն օդային ուսումնական մարտերում հաղթել են ամերիկյան և եվրոպական կործանիչներին, ինչը հիմք է ծառայել, որպեսզի արագացվի F-22 կործանիչների արտադրությունը։

Սպառազինություն խմբագրել

 
Սու-30 կործանիչներ ունեցող երկրներ

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել