Dassault Rafale
Dassault Rafale, ֆրանսիական արտադրության չորրորդ սերնդի բարելավված աստիճանի բազմաֆունկցիոնալ կործանիչ։
Rafale | |
---|---|
Տեսակ | կործանիչ |
Ենթատեսակ | չորրորդ սերնդի ռեակտիվ կործանիչ |
Օգտագործվում է ինչպես | բազմանպատակային ռազմական ինքնաթիռ |
Շարժիչ | Snecma M88? |
Թռիչքի երկարություն | կմ |
Անձնակազմ | կործանիչ օդաչու և weapon systems officer? |
Զենք | GIAT 30?, Storm Shadow?, AASM?, Exocet?, Air-Sol Moyenne Portée?, MBDA Meteor?, MICA?, Mark 82 և Apache? |
Ստեղծող | Ֆրանսիա |
Արտադրող | Dassault aviation |
Առաջին թռիչք | 1986 |
Շահագործման սկիզբ | 2002[1][2][3] |
Շահագործողներ | Ֆրանսիայի ռազմածովային ուժեր, Եգիպտոսի ռազմաօդային ուժեր, Qatar Air Force?, Indian Air Force? և French Air and Space Force? |
Արտադրման թվականներ | 2001-մինչ օրս |
Միավոր արտադրված | 253 |
Միավորի արժեք | 150 մլն $[4] |
Dassault Rafale Վիքիպահեստում |
Արտադրություն
խմբագրելDassault Rafale կործանիչները ստեղծվել են Dassault aviation ընկերության կողմից՝ ACX (Advanced Combat Experimental) ծրագրի շրջանակներում։ Նոր տեխնոլոգիաներ կիրառելու համար, և իր ունակություններով այս կործանիչները առավել մոտ են հինգերորդ սերնդին։ Այս կործանիչներն եկել են փոխարինելու Ֆրանսիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերում գտնվող Mirage F-1, Super Etander, F-8, իսկ հետագայում` Mirage-2000 կործանիչներին։ Այս կործանիչի ստեղծմամբ Ֆրանսիան ապացուցեց, որ ավիաշինության ասպարեզում մնում է առաջատար դիրքերում։ Այս կործանիչներն ունեն նաև իր երկտեղանի տարբերակը, որը կոչվում է Dassault Rafale B:
Մարտավարատեխնիկական տվյալներ
խմբագրելՉնայած նրան որ Dassault Rafale կործանիչների արտադրությունը սկսվել է 2001 թվականից, սակայն մինչև հիմա ոչ մի մարտավարատեխնիկական փոփոխությունների չի ենթարկվել։ Այս կործանիչների երկարությունը կազմում է 15.27 մ, թևերի բացվածքը շուրջ 10.8 մ՝ բարձրությունը ավելի քան 5.34 մ։ Այս կործանիչների մարտական քաշը կազմում է 9060 կգ (9.06 տ), իսկ մարտական բեռնվածքով մարտական քաշը 24500 կգ (24.5 տ)։ Dassault Rafale կործանիչներն ունեն բավականին ժամանակակից ՌՏԿ, նոր էլեկտրոնային սարքավորումներ։ Այս ինքնաթիռները կառուցված են բադ սխեմայով, ունեն հիանալի թռիչքա-տեխնիկական հնարավորություններ, պատկերների համակարգի հետ լազերային հեռաչափ, օդաչուի զարգացած սաղավարտ և այլն։ Dassault Rafale կործանիչներում օգտագործված են ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ։
Մարտական գործողություններ
խմբագրել2011 թվականի մարտի 9-ին սկսված Լիբիայի դեմ պատերազմում, ՆԱՏՕ-ի կազմում գտնվող Dassault Rafale կործանիչներն իրենց փայլուն դրսևորեցին։ 2011 թվականի մարտի 24-ին այս կործանիչը խոցեց լիբիական բանակի G-2 Galeb մարտական ինքնաթիռը։ Հատկանշականն այն է, որ այս ռազմական գործողություններից հետո Հնդկաստանը և Հունաստանը, որոնք հետաքրքրված են մի շարք կործանիչներով (ՄիԳ-29, F-18E, F-16, Dassault Rafale, Eurofighter), նախապատվությունը տվեցին Dassault Rafale կործանիչներին։
Սպառազինություն
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Dassault Rafale Multi-role fighter Արխիվացված 2012-06-20 Wayback Machine(անգլ.)
- Dassault Rafale