Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր
Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր (անգլ.՝ James Abbot McNeill Whistler, հուլիսի 11, 1834[1][2][3][…], Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ - հուլիսի 17, 1904[1][2][4][…], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ամերիկացի նկարիչ։
ԿենսագրությունԽմբագրել
Ապրել է Պետերբուրգում (1843-1849, հաճախել Գեղարվեստի ակադեմիա), Փարիզում (1855-1859, սովորել Շառլ Գլեյրի արվեստանոցում), Լոնդոնում (1859-1884, 1896-1903), կրել է Գյուստավ Կուրբեի, ճապոնական արվեստի ազդեցությունը, նկարելակերպով մոտ եղել ֆրանսիական իմպրեսիոնիզմին։
Դիմանկարներում ձգտել է կոմպոզիցիայի հակիրճ ընդհանրացման, գծային ռիթմերի ու տոնային ներդաշնակության նուրբ երաժշտականության («№ 1 սպիտակի սիմֆոնիա։ Սպիտակ հագած աղջիկը», 1862, Ազգայի պատկերասրահ, Վաշինգտոն, «Մոր դիմանկարը», 1871, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ, Միսս Ս. Ալեքսանդերի դիմանկարը, 1872-1874, Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։
Գեղանկարչական էֆեկտների ձգտումը բնանկար «նոկտյուրններում» Ուիսթլերին հանգեցրել է միջավայրի երերուն, երբեմն համարյա անիրական շարժունության տպավորություն ստեղծելուն («Կապույտ և ոսկյա նոկտյուրն։ Բատերսիի հին կամուրջը», 1872-1875, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն)։ Ուիսթլերը օֆորտի խոշոր վարպետ է («Վենետիկյան նկարաշար», 1879-1880)[10]։
ՍտեղծագործություններԽմբագրել
Մոր դիմանկարը (1871)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 James Abbott McNeill Whistler
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/a/aesthetic-movement
- ↑ 8,0 8,1 8,2 Kindred Britain
- ↑ https://www.whistler.arts.gla.ac.uk/correspondence/people/biog/?bid=Whis_RF&initial=W
- ↑ ՀՍՀ, հ. 12։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |