Երաժշտության ընդհատված դաս

Երաժշտության ընդհատված դաս (հոլ.՝ Onderbreking van de muziek), հոլանդացի նկարիչ Յան Վերմեերի նկարներից, հավանաբար նկարված 1660-1661 թվականներին։ Երաժշտության թեմայի ժանրով նկարներ 17-րդ դարի հոլանդական նկարչության մեջ արդիական էին։ Նկարը պահվում է Նյու-Յորքում՝ Ֆրիկի հավաքածուում[2]։

Picto infobox artiste.png
Երաժշտության ընդհատված դաս
Vermeer Girl Interrupted at Her Music.jpg
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր
տարի1660
բարձրություն39,4 սանտիմետր
լայնություն44,5 սանտիմետր
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ
գտնվում էՖրիկի հավաքածու[1]
հավաքածուՖրիկի հավաքածու
սեփականատերHenry Clay Frick?[1]
https://www.wga.hu/html/v/vermeer/03a/14girl.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03a/14girl1.html կայք
Ծանոթագրություններ
Girl Interrupted at Her Music by Vermeer Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

1660 թվականին Յան Վերմեերը ընտանիքի հետ տեղափոխվում է իր մոր տուն, որը գտնվում էր Աուդ Լանգենդեյկում (հոլ.՝ Oude Langendijk), նյու-Յորքի Դելֆտե կրկեսի մոտ։ Շենքի առաջին հարկում նկարիչը տեղավորում է իր արհեստանոցը , որտեղ և, հավանաբար, 1660-1661 թվականների ընթացքում նկարում է այս նկարը[3]։ 1901թվականին այն գնվել է 26000 դոլարով, որը զգալիորեն ավելի մեծ գումար էր ,քան նկարչի մնացած նկարները[4]։

Նկարի սյուժե

«Երաժշտության դաս», «Համերգ», «Լյութնիստկա» և «Կիթառահար» նկարների հետ այս ստեղծագործությունը մի մասն է կազմում երաժշտական թեմաներին նվիրված նկարների[5]։ Այս նկարի սյուժեն արտացոլում է 17-րդ դարի Եվրոպայում սիրաշահելու գործընթացը, մասնավորապես `նվագելու ժամանակ , ընկերոջ կամ երաժշտության ուսուցչի հետ։ Դատելով հագուստի հարուստ տեսքից, երևում է, որ մեծ ուսուցիչը եկամուտ ունի։ Առաջին հայացքից նման անհասկանալի դետալներից մեկը գինու բաժակն է և հետևի պլանում ՝ Էրոսի նկարը, որը ներքին ուղղվածություն ունի գործող երկու անձանց միջև մտերիմ հարաբերությունների։ Էրոսի նկարի միջոցով նկարիչն արտահայտում է այն միտքը, որ միայն իրար հետ կապված մարդկանց միջև կարող անկեղծ սեր լինել[6]։ Տղամարդն ու աղջիկը միասին նոտաների թերթ են բռնել, և այդ ժամանակ, հավանաբար, ինչ- որ մեկը սենյակ է մտնում , և աղջիկը, հանկարծակիի գալով շրջում է գլուխը։

Որպեսզի աղջկա դեմքն ավելի արտահայտիչ երևա, և հայացքն ավելի ուշադրություն գրավող լինի, Վերմեերը նրա գլխին նկարում է սպիտակ գլխաշոր և լուսավոր տոնով հագեցնում է դեմքի գույնը։ Այս աշխատանքի մեջ Վերմեերը առաջին պլան է բերում մարդկային փոխհարաբերությունները , ոչ դե գործողությունների զարգացում։ Ենթադրվում է, որ ձախ անկյունի թռչնի վանդակը նկարվել է հետագայում՝ այլ նկարիչների կողմից, քանի որ ներկի բաղադրությունը տարբեր է հիմնական ներկի բաղադրությունից[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://collections.frick.org/view/objects/asitem/items$0040:273
  2. Anthony Bailey A View Of Delft. — Random House, 2015. — 288 с. — ISBN 9781473522060
  3. Alan Hager The Age of Milton: An Encyclopedia of Major 17th-Century British and American Authors. — ABC-CLIO, 2004. — С. 348. — 416 с. — ISBN 9780313052590
  4. RUTH OSBORNE (DECEMBER 29, 2013)։ «Vermeer Interrupted: A Study of Johannes Vermeer’s “Girl Interrupted at Her Music” at The Frick Collection»։ ArtWatch International, Inc.։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2016-ին։ Վերցված է April 1, 2019 
  5. Скляренко В. М. Иовлева Т. Кустовская Ю. Скачко И. 100 знаменитых художников. XIV—XVIII вв.. — Директмедиа, 2014. — С. 87. — 510 с. — ISBN 9789660320888
  6. Дмитриева А. А. Мотив «картины в картине» в живописи Яна Вермеера Делфтского (Об иконографии произведений голландского искусства XVII века) (Русский) // ГЛОБЭКСИ : Научный интернет-журнал. — 2010. — № 4.
  7. Bailey, Martin Vermeer. — Phaidon Press, 1995. — ISBN 978-0-7148-3462-7