Ֆրիդ Սողոյան

հայ քանդակագործ
(Վերահղված է Ֆրիդրիխ Սողոյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սողոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆրիդրիխ Մկրտչի Սողոյան, Ֆրիդ (հոկտեմբերի 2, 1936(1936-10-02), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2019(2019-07-31)[1]), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր (1981), ՌԴ ժողովրդական նկարիչ (2004), Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984Հայաստանի ժողովրդական նկարիչ (2017)։

Ֆրիդ Սողոյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1936(1936-10-02)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 31, 2019(2019-07-31) (82 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (1961)
Ստեղծագործություն(ներ)Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի պատմության թանգարան, Նեստորի հուշարձան, Մայր երկիր, «Միացյալ խաչ» հուշարձան, Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին և Ստեփան Շահումյանի կիսանդրի
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
 Frid Soghoyan Վիքիպահեստում

Քանդակագործներ Վահե և Միքայել Սողոյանների հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ֆրիդ Սողոյանը ծնվել է 1936 թվական հոկտեմբերի 2–ին, Գյումրիում։ 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով։

Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970, Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում՝ Արևելքի մեծ իմաստասերների (1970) արձանները, Երկրորդ համաշխարհային պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ Հայաստանում, Արցախի Հանրապետությունում, Սամարղանդում և այլուր[2][3]։

Սողոյանի աշխատանքները պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

Ստեղծագործություններ խմբագրել

Ցուցահանդեսներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 31-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Фридрих Согоян». www.mecenat-and-world.ru. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
  4. «Գյումրու պատվավոր քաղաքացիները». gyumricity.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  5. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  6. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել