Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին (հուշարձան, Գյումրի)
«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձան, 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձան Հայաստանի Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում[1]։
«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձան | |
---|---|
«Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանը Գյումրիում | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Ֆրիդ Սողոյան |
Ստեղծում | 2008 |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Գյումրի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Earthquake memorial, Gyumri Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանը նվիրված է 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2008 թվականի դեկտեմբերի 7-ին` երկրաշարժի 20-րդ տարելիցի օրը, Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում[1][2][3]։ Հուշարձանի քանդակագործն է Ֆրիդ Սողոյանը իր երկու որդիների՝ Վահեի ու Միքայելի հետ[1]։
Ի սկզբանե քանդակը բուրգի տեսք է ունեցել․ ամենաներքևում փլատակ է, որից զինվորը, բանվորը, հրշեջը, փրկարար շունը և մյուսները դուրս են բերում տուժածին։ Ամենավերևում փրկված մայր Հայաստանն է, որը գրկել է երեխային։ Հուշարձանը խորհրդանշում է միասնությամբ ուժեղ լինելը[1]։
Պատմություն
խմբագրել2006 թվականին Ֆրիդ Սողոյանը հուշարձանի էսքիզը ներկայացրել է իր 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած հոբելյանական ցուցահանդեսին։ Ցուցահանդեսին ներկա էր ռուս քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովը, ով Սպիտակի երկրաշարժից հետո զբաղվել էր աղետի գոտում տարբեր կազմակերպչական աշխատանքներով։ Նա այնքան է ոգևորվում, որ առաջարկում է աղետի 20-րդ տարելիցին նման հուշարձան կանգնեցնել Հայաստանում[1]։
Ստեղծվում է հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում էին անձամբ Ռիժկովը, Մոսկվայի առաջադեմ հայերը՝ ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ Նիկիտա Սիմոնյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսը, պետական գործիչ, երկրաբան Գրիգոր Գաբրիելյանցը և ուրիշներ։ Հուշարձանի ստեղծման աշխատանքները սկսվում են Մոսկվայի գեղարվեստա-արտադրական կոմբինատում, որտեղ հուշարձանը բրոնզապատվում է և ռուսական ռազմական օդանավով տեղափոխվում Գյումրի։ Հուշարձանի տեղադրման վայրը այն ժամանակվա քաղաքապետին առաջարկել է Ֆրիդ Սողոյանը[1]։
Հուշարձանի բացմանը ներկա էին Հայաստանի նախագահը և օտարերկրյա բազմաթիվ հյուրեր[1]։
Հեղինակներ
խմբագրել- Քանդակագործ` Ֆրիդ Սողոյան, Միքայել Սողոյան, Վահե Սողոյան
Պատկերասրահ
խմբագրել-
Հուշարձանը՝ եկեղեցու ֆոնին։
-
Հուշարձանը և եկեղեցին։
-
Ֆրիդ Սողոյանի և նրա որդիների «ստորագրությունը» հուշարձանի հարավային հատվածում։
-
Հուշարձանը՝ ձյան փաթիլների ներքո։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Անտոնյան, Անի (2022 թ․ դեկտեմբերի 7). «Քարի հիշողությունը․ ինչպե՞ս ստեղծվեց երկրաշարժին նվիրված հուշարձանը Գյումրիում (լուսանկարներ)». 911 Արտակարգ թերթ. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ «Ֆրիդ Սողոյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Գյումրիում տեղադրվել է նոր հուշարձան
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին (հուշարձան, Գյումրի) կատեգորիայում։ |