Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի պատմության թանգարան

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի պատմության ազգային թանգարան։ Հուշահամալիր: (ուկրաիներեն՝ Національний музей історії України у Другій світовій війні. Меморіальний комплекс) (բացումից մինչև 2015 թվականի հուլիս` 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի պատմության ազգային թանգարան (ուկրաիներեն՝ Національний музей історії Великої Вітчизняної Війни 1941—1945 років), հուշահամալիր Կիևում, որը տեղակայված է Դնեպրի աջ ափի լանջերին, քաղաքի պատմական Պեչերսկայա շրջանում։ Նախագծի հեղինակներն են Եվգենի Վուչետիչը, Եվգենի Ստամոն, հուշահամալիրի կառուցման հեղինակներն են Վ. Ելիզարովը, Վ. Բորոդայը, Ի. Իվանովը, Գ. Կիսլին, Ի. Մեզենցևը, Ֆ. Սողոյանը, Ե. Ստամոն, Պ. Ֆեշենկոն, Վ. Շվեցովը։ Գլխավոր կապալառուն Киевгорстрой-4 ընկերությունն է[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի պատմության թանգարան
Տեսակկառույց, ռազմական թանգարան, պատմության թանգարան և ազգային թանգարան
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿիև
ՎայրԿիև
ՀասցեЛаврська вулиця, 27Լավրսկայա փողոց (27)
Հիմնադրվել էհոկտեմբերի 17, 1974
ՏնօրենՎասիլ Կոզլով և Յուրի Սավչուկ
Կայքwarmuseum.kiev.ua(ուկր.)(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիների պատմության թանգարանը երկու անգամ տեղափոխվել է` նախքան 1981 թվականի մայիսի 9-ին (Հաղթանակի օրը) ԽՍՀՄ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի կողմից ներկայիս վայրում հանդիսավոր կերպով բացվելը։ 1996 թվականի հունիսի 21-ին թանգարանին շնորհվել է ներկայիս` Ուկրաինայի ազգային թանգարանի կոչում` նախագահ Լեոնիդ Կուչմայի հրամանով։

Ուկրաինայի առավել խոշոր թանգարններից մեկն է (ավելի քան 400 հազար[2] ցուցանմուշներով)։ Թանգարանն առավելապես կապվում է Մայր հայրենիք 102 մետրանոց հուշարձանի հետ, որը Կիև քաղաքի առավել ճանաչելի տեսարաններից մեկն է։ Գոյության ողջ ընթացքում թանգարանն ունեցել է ավելի քան 21 միլիոն այցելու։

Հուշահամալիր խմբագրել

Հուշահամալիրն զբաղեցնում է 10 հեկտար տարածք Դնեպրի աջ ափի բլուրների վրա։ Այն ներառում է Անմար կրակի հսկայական գավաթը, Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած ժամանակների զենքերի ցուցադրություն, Հերոս քաղաքների ծառուղին։

 
«Դնեպրի գետանցը» հուշարձան

Դնեպրի ափին զուգահեռ ընկած է հանդիսամուտքի ծառուղին, որը տանում է դեպի Գլխավոր մուտքի պատկերասրահ, որտեղից կարելի է հասնել հրապարակին և թանգարանի շենքին։ Պատկերասրահի քանդակները մարմնավորում են ԽՍՀՄ-ի սահմանների պաշտպանությունը Գերմանիայի հարձակումից, գերմանական շրջափակման սարսափները, պարտիզանական պայքարը, թիկունքի աշխատանքային սխրանքը, Դնեպրի ճակատամարտը։ Դրանք են «Առաջին սահմանային մարտեր», «Աննվաճները», «Ընդհատակի հերոսները», «Հերոս պարտիզանները» և «Թիկունքը` ճակատին» քանդակների կոմպոզիցիաները։ Հուշահամալիրի գլխավոր հրապարակում գտնվում են «Զենքի փոխանցում» քանդակների խումբը և «Խորհրդային զորքերի հերոսական սխրանքները» բրոնզե կոմպոզիցիան։ Հենասյան վրա տեղադրված են Հերոս քաղաքներից բերված հողի բլոկներ. դա Հերոս քաղաքների ծառուղին է[1]։

Մայր հայրենիք խմբագրել

«Մայր հայրենիք» հուշարձանը կառուցվել է ըստ ճարտարապետ Եվգենի Վուչետիչի նախագծի։ Քանդակը տեղակայված է թանգարանի շենքի տակ, և 102 մետրանոց կառույցն ամբողջությամբ կշռում է 530 տոննա։ Թանգարանը հինգհարկանի շինություն է, որի չորս հարկերը տեղակայված են բլրի վրա, իսկ հինգերորդ հարկը, որտեղ գտնվում է Մարտական փառքի սրահը, արտաքնապես «Մայր հայրենիք» քանդակի պատվանդանն է։ Մուտքի սրահի պատերին գրված են այն 1098 մարտական ստորաբաժանումների անունները, որոնք ազատագրել են Ուկրաինայի բնակավայրերը և այն 252 պարտիզանական ու ընդհատակյա ստորաբաժանումների անունները, որոնք պայքարել են ֆաշիստների դեմ` Ուկրաինայի շրջափակված տարածքներում։ Այնուհետև տեղակայված է կինոհավաքածուի սրահը և ցուցասրահները, որոնք նվիրված են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների պայքարին։ Մարտական փառքի սրահի մարմարե պատերին գրված են այն մարդկանց ազգանունները, որոնք արժանացել են Խորհրդային Միության հերոս և Սոցիալիստական աշխատանքի հերոս կոչումներին։ Սրահի կենտրոնում հինգ մետր տրամաչափով Հաղթանակի շքանշանն է[1]

«1941 թվականի չընթերցված նամակ» խմբագրել

2010 թվականի սկզբին հուշահամալիրին է փոխանցվել 1186 նամակ, որոնք գերմանացիները դուրս էին հանել Կամենեց-Պոդոլսկից։ Այս թղթակցությունը, որը թվագրված է 1941 թվականի հունիս-հուլիս ամիսներին, պահվում էր Վիեննայի թանգարանների ֆոնդերում։ Նամակները չեն մեքենագրվել, չեն ընթերցվել, հեղինակները չեն որոշվել։ Թանգարանի` ԶԼՄ-ներին դիմելուց և համացանցում քննարկումներ ու արշավներ սկսելուց հետո նամակների մի մասը գտել են իրենց հասցեատերերին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 М. Т. Катернога Украинский Государственный музей истории Великой Отечественной войны 1941—1945 годов // Архитектура СССР : Журнал. — М.: Государственное издательство литературы по строительству и архитектуре, 1982. — № 6. — С. 10—14.
  2. «Музейні колекції». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 17-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրորդ համաշխարհային պատերազմում Ուկրաինայի պատմության թանգարան» հոդվածին։