Ֆրա Կառնևալե
Ֆրա Կառնևալե, Բարտոլոմեո դի Ջովանի Կորադինի (իտալ.՝ Fra Carnevale, Bartolomeo di Giovanni Corradini, 1420[1], Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ - հուլիսի 1, 1484[2], Ուրբինո, Պապական մարզ), իտալացի նկարիչ, դոմինիկյան վանական, Քվատրոչենտոյի ժամանակաշրջանի նկարիչ։ Աշխատել է հիմնականում Ուրբինոյում (Արևելյան Իտալիայի Մարկեի շրջան)։ Իտալիայի այս շրջանի ամենաառեղծվածային նկարիչներից մեկն է: Աղբյուրներում նա հիշատակվում է տարբեր անուններով: Բարտոլոմեո դիՋավանի Կորրանդի, Բարտոլոմեո Կորրանդի և Ֆրա Կառնևալե։ Դոմինիկյան միաբանությունում նա հայտնի էր որպես հոգևոր ասկետ, հետևաբար հեգնական մականունը «Carnevale» (զվարճանք, տոն)[4]։ Հայտնի է միայն 9 աշխատանք, որոնք կարող են ապացույցներով վերագրվել նրա ստեղծագործական գործունեությանը։ Որոշ հայտնի գործեր, ինչպիսիք են Մոնտեֆելտրոյի խորանը, որը 1811 թվականին մտել է Բրերա Պինակոտեկայի կազմի մեջ՝ որպես Ֆրա Կառնևալեի ստեղծագործություն, հետագայում ճանաչվել է որպես Պիերո դելլա Ֆրանչեսկայի գլուխգործոցներից մեկը։
Ֆրա Կառնևալե | |
---|---|
Ծնվել է | 1420[1] |
Ծննդավայր | Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ |
Վախճանվել է | հուլիսի 1, 1484[2] |
Մահվան վայր | Ուրբինո, Պապական մարզ |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, ճարտարապետ և վանական |
Թեմաներ | Italian painting?[3] և ճարտարապետություն[3] |
Ուշագրավ աշխատանքներ | The Presentation of the Virgin in the Temple? և The Ideal City? |
Fra Carnevale Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖրա Կառնևալեի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Հետազոտողները կարծում են, որ նա ծնվել և մահացել է Ուրբինոյում, նրա կյանքի տևողության ճշգրիտ ժամկետները հայտնի չեն: Եղել է ֆերարային նկարիչ Անտոնիո Ալբերտիի աշակերտը։ 1445-1446 թվականներին աշխատել է Ֆլորենցիայում՝ նկարիչ Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում[5]։ 1449 թվականին միացել է Դոմինիկյան միաբանությանը։
Ենթադրվում է, որ ականավոր իտալացի ճարտարապետ Դոնատո Բրամանտեն նկարչություն է սովորել Ֆրա Կառնևալեի մոտ[6]։
«Կառնովալե դա Ուրբինո» հիշատակվում է Ջորջիո Վազարիի «Կենսագրությունում», որը նրան անվանել է որպես Ուրբինոյի Սանտա Մարիա դելլա Բելլա եկեղեցու խորանի հեղինակ, ինչպես նաև հիշատակել է նրա ազդեցությունը Բրամանտեի ճարտարապետության՝ Վատիկանում գտնվող Սուրբ Պետրոսի տաճարի ձևավորման մեջ։ Ֆ. Բալդինուչիի «Նոթեր Նկարչության վարպետների մասին»-ում Ֆրա Կառնևալեն հիշատակվում է որպես հեռանկարային արվեստի հիանալի վարպետ։ Լուիջի Լանզին («Նկարչության պատմությունը՝ Իտալիայում», 1795-1796) նշել է, որ «Բրամանտեն և Ռաֆայելը ուսումնասիրել են նրա աշխատանքը, քանի որ ավելի լավ բան հնարավոր չէր գտնել Ուրբինոյում»[7]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելԿառնևալեի ամենավաղ ստեղծագործությունները՝ ստեղծված 1445 թվականին Ֆլորենցիայում, արտահայտում են Դոմենիկո Վենեցիանոյի ազդեցությունը։ Այնուհետև նկարիչը մեկնել է Ուրբինո։
Ֆրա Կառնևալեի առավել հայտնի գործերից են «Աստվածամորի ծնունդը» (Nascita della Vergine) և «Աստվածամորը ներկայացնելը տաճարում» (Presentazione della Vergine al Tempio, երկուսն էլ՝ 1467 թ․): Դրանք նկարվել են որպես Ուրբինոյի Սանտա Մարիա դելլա Բելլա եկեղեցու խորանի մասեր (1644 թվականից գրանցված է կարդինալ Անտոնիո Բարբերինիի հավաքածուում)։ Ներկայումս երկու աշխատանքներն էլ գտնվում են ամերիկյան թանգարանների հավաքածուներում՝ «Աստվածամորի ծնունդը» Նյու Յորքում, Մետոպոլիտեն արվեստի թանգարանում (կատալոգում համարը՝ 35.121)[8], «Աստվածամորը ներկայացնելը տաճարում» Բոստոնում՝ Գեղարվեստի թանգարանում (կատալոգում համարը՝ 37.108)[9]։
Երկու նկարներն էլ արվել են նկարչի կողմից՝ ներառելով առօրյա կյանքի մանրամասները, իսկ ճարտարապետական ֆոնի վրա կարելի է ճանաչել Ուրբինոյի դուքսերի ամրոցը։ «Իդեալական քաղաք» նկարը հաճախ հիշատակվում է քաղաքային միջավայրի տեսության և պատմության վերաբերյալ գրքերում և պահվում է Բալթիմորի (ԱՄՆ) Ուոլթերսի արվեստի թանգարանում, համարվում է գրեթե նույն ոճի երեք նկարներից մեկն և վերագրվում է Ֆրա Կառնևալիեին։ Այնուամենայնիվ, այլ հետազոտողներ նկարը վերագրում են Ֆրանչեսկո դի Ջորջիո Մարտինիի աշխատանքին, մասամբ պայմանավորված Ուրբինոյի արքունիքում վերջինիս ավելի մեծ կարևորությամբ, ինչպես նաև նկարը վերաբերում է ճարտարապետական թեմաներին, որոնք նա նշում է իր ճարտարապետական տրակտատում (մոտ 1482-1486 թթ.), հիմնված Լեոն Բատիստա Ալբերտիի նախկինում հրատարակված տրակտատի վրա[10]։ Այս նկարը ցույց է տալիս նկարչի լավ իմացությունը ճարտարապետության մասին: Շենքերի ճակատային մանրամասնությունները տարբեր ռակուրսներից և գծային հեռանկարը գծված են անթերի:
Պատկերասրահ
խմբագրել-
Ավետում. մոտ 1448. Փայտ, տեմպերա, յուղ. Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն
-
Ավետում. 1445-1450թթ. Փայտ, տեմպերա, ոսկեզօծում: Հին Պինակոտեկ, Մյունխեն
-
Աստվածածնի ծնունդ։ 1467։ Փայտ, տեմպերա, յուղ։ Մետրոպոլիտեն արվեստի թանգարան, Նյու Յորք
-
Աստվածածնի շնորհանդեսը տաճարում։ 1467։ Փայտ, տեմպերա, յուղ։ Կերպարվեստի թանգարան, Բոստոն, ԱՄՆ
-
Իդեալական քաղաք։ Մոտ 1480։ Փայտ, տեմպերա, յուղ։ Ուոլթերսի արվեստի թանգարան։ Բալթիմոր, ԱՄՆ
-
Խաչելություն։ 1440-ական թթ Փայտ, տեմպերա։ Պալացո Դուկալե, ՈՒրբինո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Daffra E. In Search of Fra Carnevale: A 'Painter of High Repute // Christiansen K., Bisacca G. From Filippo Lippi to Piero Della Francesca: Fra Carnevale and the Making of a Renaissance Master. — New York, NY: Metropolitan Museum of Art, 2005
- ↑ «Биография фра Карневале на сайте Национальной галереи искусства, Вашингтон (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2009-05-09-ին. Վերցված է 2009-03-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Всеобщая история искусств. Том 3. — М.: Искусство, 1962
- ↑ Still enigmatic. Fra Carnevale // The Economist, 11 Dec. 2004. Р. 82(US). Expanded Academic ASAP, go.galegroup.com/ps/i.do?p=EAIM&sw=w&u=duke_perkins&v=2.1&id=GALE%7CA129366909&it=r&asid=e542c7ad89fc2f97193c81efaa1daf53. Accessed 23 Feb. 2017
- ↑ «Страница картины «Рождение Девы» на сайте проекта Heilbrunn Timeline of Art History Музея Метрополитен (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2009-04-19-ին. Վերցված է 2009-03-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Страница картины «Представление Девы в Храме» на сайте Бостонского музея изящных искусств (англ.)». Արխիվացված է օրիգինալից 2007-02-24-ին. Վերցված է 2009-03-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Frommel Ch. L. The Architecture of the Italian Renaissance. — London: Thames & Hudson, 2007. — Р. 59