Ռակուրս (ֆրանսերեն raccourci - կրճատում, raccourcir - կրճատել, կարճացնել), կերպարվեստում՝ պատկերված առարկաների հեռանկարային կրճատումը։ Ռակուրսները հաճախ կիրառվում են շարժումը և տարածությունն առավել պատկերավոր արտահայտելու համար։ Գծագիրը կարող է արվել թղթի, կտավի, լուսանկարչական ժապավենի, թվային մատրիցայի վրա։

Ռակուրսը կերպարվեստում խմբագրել

Ռակուրսը կերպարվեստում՝ պատկերված առարկաների հեռանկարային կրճատումն է։ Դեկորատիվ նկարազարդումներում ռակուրսը հաճախ օգտագործում են շարժումը և տարածությունն առավել ազդեցիկ պատկերելու համար։

«Ռակուրս» տերմինը նաև օգտագործվում է լուսանկարչության և տեսագրության մեջ կետ նշելու համար։

Օրինակ դիմանկարի լուսանկարման կետերը՝ երեսադեմը, դեմուղիղը, կիսադեմը հաճախ անվանում են մեկ ընդհանուր բառով «ռակուրս»։