Դոմենիկո Վենեցիանո
Դոմենիկո Վենեցիանո (իտալ.՝ Domenico Veneziano, 1410[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - մայիսի 15, 1461[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), իտալացի նկարիչ, ֆլորենտական արվեստի դպրոցի հիմնադիրներից մեկը: Ամբողջական անունը` Դոմենիկո դի Բարդոլոմեո դա Վենեցիա:
Դոմենիկո Վենեցիանո իտալ.՝ Domenico Veneziano | |
---|---|
![]() Մադոննան և երեխաները սրբերի հետ: Մոտ. 1445. Ուֆֆիցիի պատկերասրահ, Ֆլորենցիա | |
Ծնվել է | 1410[1] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Վախճանվել է | մայիսի 15, 1461[1] |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | խորանի նկարչություն, որմնանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Santa Lucia de' Magnoli Altarpiece?, Adoration of the Magi? և Madonna and Child? |
Ուսուցիչ | Ջենտիլե դա Ֆաբրիանո, Masolino da Panicale?, Մազաչչո և Դոնատելլո |
Աշակերտներ | Պիեռա Դելլա Ֆրանչեսկա |
Domenico Veneziano Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ենթադրաբար ծնվել է Վենետիկում մոտավորապես 1410 թվականին: Մահացել է մոտավորապես 1461 թվականին, ենթադրվում է` Ֆլորենցիայում: Նրա կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի: Նույնիսկ Վազարիին շատ քիչ բան էր հայտնի, այդ իսկ պատճառով նրա կյանքի պատմությունը լցրեց բարդ տեսություններով և անեկդոտներով:
Ինքնուրույն սկսեց աշխատել 1432 թվականին: 1439 թվականին տեղափոխվեց Ֆլորենցիա, որտեղ, բացի մի փոքրիկ ընդմիջումից, շարունակեց աշխատել մինչև մահ:
Դոմենիկոյի ստորագրությամբ պահպանվել է երկու գործ: Դրանցից մեկը բավականին վնասված «Աղջիկը և երեխան գահի վրա» որմնանկարն է (Լոնդոնի ազգային պատկերասրահ): Երկրորդը` Սանտա Լուսիա դե Մագնոլի եկեղեցու խորանի մի մասը (1445-1447 թվականներ):
Դոմենիկո Վենեցիանոյի կյանքին վերաբերող առաջին փաստաթուղթը Պերուջիայից նրա նամակն է՝ ուղղված Պիեռո դի Կոզիմո դե Մեդիչիին, գրված 1438 թվականի ապրիլին: Պերուջայում նկարիչը աշխատում էր Բալյոնի ընտանիքի տանը: 1439 թվականին մեկնում է Ֆլորենցիա, որտեղ Պիեռո դելլա Ֆրանչեսկայի հետ միասին որմնանկար է նկարում Սանտա Մարիա Նուովայի հիվանդանոցի եկեղեցում: 1445 թվականին նկարիչը անհայտ պատճառներով դադարում է աշխատել: Հետագայում նրա որմնանկարները ավարտին են հասցնում Ալեսո Բալդովինետին 1461 և Անդրեա դել Կաստանյոն 1451-1453 թվականներին: Այս ամբողջ ցիկլը ոչնչացվել է 18-րդ դարում[2]:
Ըստ Վազարիի, 1447 թվականին Մագնոլիի խորանի աշխատանքն ավարտելուց հետո նկարիչը մեկնել է Մարկե շրջան, որտեղ Պիեռո դելլա Ֆրանչեսկայի հետ աշխատել է Լորետոյի Սանտա Մարիա եկեղեցու որմնանկարների վրա: Ժանտախտի համաճարակի պատճառով Դոմենիկոն լքում է Մարկեն ու վերադառնում Ֆլորենցիա: Որմնանկարները ավարտին չեն հասցվել և հետագայում ոչնչացվել են:
Նկարչի վերջին հայտնի աշխատանքը Կավալկանտի մատուռի, հետագայում՝ Սանտա Կրոչե եկեղեցում որմնանկարն է: 1566 թվականին եկեղեցին վերակառուցվեց, իսկ որմնանկարը հանվեց պատից:
Սանտա Կրոչեում որմնանկարի վրա աշխատելուց հետո Դոմենիկոն Ֆրա Անջելիկոյի և Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի հետ 1454 թվականին հրավիրվում է Պերուջա՝ Բոնֆիլիին խորհրդակցելու, որը նկարում էր Պրիորա մատուռը: 1457 թվականին Դոմենիկոն շարունակում էր խորհրդակցել նկարիչներին:
Ավելի ուշ շրջանի նրա գործերը չեն պահպանվել:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
- ↑ Stefano Zuffi, Le Portrait, Gallimard, 2001 (ISBN 2-07-011700-6), p.36
ԳրականությունԽմբագրել
- W. Bombe, Der Palast des Braccio Baglione in Perugia und Domenico Veneziano, in «Repertorium für Kunstwissenschaft», XXXII (1909), pp. 295—301.
- L.H. Heydenreich, Il Primo Rinascimento, arte iitaliana, Bur Arte
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոմենիկո Վենեցիանո կատեգորիայում։ |