Ֆլորիանոպոլիս (պորտուգալերեն՝ Florianópolis), քաղաք Բրազիլիայի հարավային տարածաշրջանում, Սանտա Կատարինա նահանգի վարչական կենտրոնն ու մեծությամբ երկրորդ քաղաքը: Ընկած է Սանտա Կատարինա կղզու և հարակից փոքր կղզիների, ինչպես նաև՝ ցամաքի մի փոքր հատվածի վրա: 2016 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 477.798[2], մետրոպոլիսային տարածքինը՝ 1.111.702: Բնակչության թվաքանակով Բրազիլիայում զբաղեցնում է 47-րդ, մարդկային զարգացման ինդեքսով՝ (0.847) 3-րդ տեղը[3]:

Բնակավայր
պորտ.՝ Florianópolis
Դրոշ Զինանշան
Bandeira de Florianópolis.svg Brasão de Florianópolis.png

Floripa Beira Mar Norte.jpg
ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Հիմնադրված է1726 թ.
Մակերես675,409 կմ²
ԲԾՄ3±1 մետր
Բնակչություն508 826 մարդ (հուլիսի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC−3 և UTC-2
Հեռախոսային կոդ48
Փոստային ինդեքսներ88000-000
Պաշտոնական կայքpmf.sc.gov.br
##Ֆլորիանոպոլիս (Բրազիլիա)
Red pog.png

Ֆլորիանոպոլիսի տնտեսության հիմքում ընկած են տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունն ու ծառայությունների մատուցումը[4]: Քաղաքն ունի 60 լողափ, համարվում է նաև սերֆինգի կենտրոն: The New York Times-ը գրել է. «Ֆլորիանոպոլիսը փարթիների կազմակերպման կենտրոն է դարձել 2009 թվականին»[5], Newsweek-ը այդ քաղաքին տեղ է հատկացրել աշխարհի ամենաարագ զարգացող տասը քաղաքների՝ 2006 թվականին իր պատրաստած ցանկում[6], բրազիլական Veja ամսագիրն էլ այն կարծիքն է պնդել, որ Ֆլորիանոպոլիսը Բրազիլիայում ապրելու ամենալավ վայրն է[7]: Իսկապես, բրազիլական Սան Պաուլու նահանգի, Արգենտինայի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի բազմաթիվ բնակիչներ գերադասում են իրենց հանգիստն անցկացնել հենց Ֆլորիանոպոլիսում (քաղաքին սպասարկում է Hercílio Luz միջազգային օդանավակայանը): Եվ չնայած մեծածավալ արդյունաբերության պակասին՝ քաղաքը ծաղկում է ու զարգանում: Ի դեպ, մերձակա գյուղերի ու ավանների շատ բնակիչներ ընդդիմանում են նորաձևությանն ու նորամուծություններին՝ գերադասելով պահպանել ավանդական ապրելակերպը, տարազները, արհեստներն ու արվեստները[8]:

ՎիճակագրությունԽմբագրել

  • Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է՝ 6 259 393 հազար ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է՝ 15 776,00 ռեալ (տվյալները Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)
  • Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է՝ 0,875 (տվյալները ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։

ԶբոսաշրջությունԽմբագրել

Ֆլորիանոպոլիսը զբոսաշրջիկներին գրավում է իր լողափերով, ջրային մարզաձևերով զբաղվելու հարմարավետ պայմանների առկայությամբ, գիշերային ակումբներով, բարձրակարգ հյուրանոցներով, ռեստորաններով, շոփինգի լայն հնարավորություններով, ջրվեժներով, արևադարձային ջունգլիներով, պատմամշակութային հուշարձաններով, մշակութային բազմազանությամբ, շրջակա գյուղերի բնակիչների ինքնատիպ կենցաղավարությամբ[9][10]
, եղանակային հիանալի պայմաններով [11], նաև նրանով, որ տրանսպորտային խոշոր հանգույց է և շատ հետու չէ տարածաշրջանի մեծ քաղաքներից[12]:

Զբոսաշրջիկների առանձնահատուկ ուշադրությանն է արժանանում Սանտա Կատարինա կղզին մայրցամաքի հետ կապող կախովի կամուրջը, որ երկարությամբ (820 մետր) երկրորդն է Բրազիլիայում [13]:

Քույր քաղաքներԽմբագրել

ԿլիմաԽմբագրել

Ֆլորիանոպոլիս (1981–2010, extremes 1961–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.2
(100.8)
38.8
(101.8)
35.6
(96.1)
35.4
(95.7)
33.5
(92.3)
32.0
(89.6)
32.7
(90.9)
35.0
(95)
32.7
(90.9)
32.5
(90.5)
33.7
(92.7)
38.2
(100.8)
38.8
(101.8)
Միջին բարձր °C (°F) 28.9
(84)
29.3
(84.7)
28.7
(83.7)
26.6
(79.9)
23.9
(75)
21.9
(71.4)
21.0
(69.8)
21.5
(70.7)
22.0
(71.6)
23.9
(75)
26.0
(78.8)
28.0
(82.4)
25.1
(77.2)
Միջին օրական °C (°F) 24.9
(76.8)
25.1
(77.2)
24.5
(76.1)
22.2
(72)
19.2
(66.6)
17.2
(63)
16.4
(61.5)
17.0
(62.6)
18.3
(64.9)
20.3
(68.5)
22.2
(72)
24.0
(75.2)
20.9
(69.6)
Միջին ցածր °C (°F) 21.4
(70.5)
21.6
(70.9)
20.8
(69.4)
18.5
(65.3)
15.3
(59.5)
13.5
(56.3)
12.9
(55.2)
13.4
(56.1)
15.2
(59.4)
17.2
(63)
18.6
(65.5)
20.3
(68.5)
17.4
(63.3)
Ռեկորդային ցածր °C (°F) 14.6
(58.3)
14.8
(58.6)
10.2
(50.4)
7.7
(45.9)
4.6
(40.3)
1.7
(35.1)
1.5
(34.7)
3.8
(38.8)
0.7
(33.3)
9.1
(48.4)
9.4
(48.9)
12.5
(54.5)
0.7
(33.3)
Տեղումներ մմ (դյույմ) 250.6
(9.866)
201.6
(7.937)
179.7
(7.075)
123.5
(4.862)
132.5
(5.217)
75.7
(2.98)
118.0
(4.646)
74.0
(2.913)
141.0
(5.551)
148.9
(5.862)
150.6
(5.929)
172.5
(6.791)
1768,6
(69,63)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 16 15 14 9 9 7 9 7 11 13 13 12 135
% խոնավություն 80.0 80.4 80.0 80.1 81.1 82.1 83.2 81.3 80.3 80.2 78.2 77.7 80.4
Միջին ամսական արևային ժամ 176.8 164.8 184.2 172.0 175.1 151.5 152.1 156.6 130.4 144.4 184.0 189.9 1981,8
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorologia[14]
Աղբյուր #2: Meteo Climat (record highs and lows)[15]

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.ibge.gov.br/estatisticas/sociais/populacao/9103-estimativas-de-populacao.html
  2. «IBGE :: Instituto Brasileiro de Geografia e Estatística»։ www.ibge.gov.br։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 19, 2015-ին։ Վերցված է հուլիսի 17, 2015 
  3. «Atlas do Desenvolvimento Humano no Brasil»։ հուլիսի 17, 2015։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 8, 2015-ին։ Վերցված է հուլիսի 17, 2015 
  4. King, Tayfun (հոկտեմբերի 2, 2009)։ «Brazil's bid for tech-powered economy»։ BBC Click (British Broadcasting Corporation)։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 20, 2014-ին։ Վերցված է դեկտեմբերի 3, 2014 
  5. Sherwood, Seth (հունվարի 8, 2009)։ «The Place to Be: Florianópolis, Brazil»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 6, 2013-ին։ Վերցված է դեկտեմբերի 3, 2014 
  6. Foroohar, Rana (հուլիսի 2, 2006)։ «The Ten Most Dynamic Cities»։ Newsweek։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 13, 2014-ին։ Վերցված է դեկտեմբերի 3, 2014 
  7. «Veja o que fazer em Florianópolis e se encante!»։ Mundo Positivo (Portuguese)։ ապրիլի 11, 2014։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 4, 2015-ին։ Վերցված է դեկտեմբերի 3, 2014 
  8. «The magic island»։ Centro de Informática e Automação do Estado de Santa Catarina։ Արխիվացված է օրիգինալից մարտի 23, 2012-ին։ Վերցված է դեկտեմբերի 3, 2014 
  9. |tytuł = Government of the state of Santa Catarina - Brazil |data = 2012-03-23 |data dostępu = 2020-05-24 |opublikowany = web.archive.org |url = https://web.archive.org/web/20120323031103/http://www.sc.gov.br/conteudo/santacatarina/turismo/contrasts/magicisland.html%7D%7D
  10. |autor = |tytuł = City of Florianopolis |data = |url = https://www.visitbrasil.com/destinations/florianopolis.htmlhttps://www.visitbrasil.com/destinations/florianopolis.html}}(չաշխատող հղում)
  11. |autor = |tytuł = Station Florianopolis |data = |url = http://meteo-climat-bzh.dyndns.org/station-1294-Florianopolis.php}}
  12. |tytuł = Floripa Airport - Site Oficial do Aeroporto Internacional de Florianópolis |data dostępu = 2020-05-24 |opublikowany = floripa-airport.com |url = https://floripa-airport.com/}}(չաշխատող հղում)
  13. |tytuł = O que fazer em Florianópolis: 7 Melhores Passeios para 2020 |data = 2020-02-02 |data dostępu = 2020-05-24 |opublikowany = PureViagem |url = https://pureviagem.com.br/o-que-fazer-em-florianopolis/ |język = pt-BR}}
  14. «Normais Climatológicas Do Brasil 1981–2010» (Portuguese)։ Instituto Nacional de Meteorologia։ Արխիվացված է օրիգինալից 5 September 2014-ին։ Վերցված է 14 October 2018 
  15. «Station Florianópolis» (French)։ Meteo Climat։ Վերցված է 14 October 2018 

Արտաքին հղումներԽմբագրել

Տես՝ ֆլորիանոպոլիս Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս