Սենդայ, քաղաք և նավահանգիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզում։ Միյագի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն Է։ Բնակչությունը կազմում է 1 061 177 մարդ (ապրիլի 1, 2020)[2]։ Երկաթուղային հանգույց Է։ Կան նավթավերամշակման, Էլեկտրատեխնիակական, մետալուրգիական, մեքենաշինական, փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ քարածխի արդյունահանում։ Ունի համալսարան։

քաղաք
Սենդայ
ճապ.՝ 仙台市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Ներքին բաժանումAoba-ku?, Miyagino-ku?, Wakabayashi-ku?, Taihaku-ku? և Izumi-ku?
Հիմնադրված էապրիլի 1, 1889[1] թ.
Մակերես786,35 կմ²
ԲԾՄ57 մետր
Կլիմայի տեսակՉափավոր
Բնակչություն1 061 177 մարդ (ապրիլի 1, 2020)[2]
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ22[3]
Փոստային ինդեքս980-8671
Փոստային դասիչ980-0011–989-3124[4] և 980-8671
Պաշտոնական կայքcity.sendai.jp
Սենդայ (քաղաք) (Ճապոնիա)##
Սենդայ (քաղաք) (Ճապոնիա)

2011 թվականի երկրաշարժ խմբագրել

2011 թվականի մարտի 11-ին Հոնսյու նահանգի արևելյան ափին 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավերիչ երկրաշարժից հզոր ցունամի է առաջացել Ճապոնիայի խաղաղօվկիանոսյան ափին։ Ամենից շատ տուժել են Միյագի պրեֆեկտուրան և Սենդայ քաղաքը. ալիքների բարձրությունը հասել է 10 մ-ի[6]։ Սենդայ քաղաքի ափին հայտնաբերվել է 200-ից 300 դի[7]։

Մշակույթ խմբագրել

Փառատոններ խմբագրել

 
Տանաբատայի փառատոն Սենդայում
 
«Աստղային գույներ» ներկայացումից

Ամեն տարի գարնանը անցկացվում է Սենդայ Մացուրի փառատոնը։ Սենդայի ամենահայտնի փառատոնը Տանաբատան է, որը նշվում է օգոստոսի 6-8-ը և տարեկան ունենում է ավելի քան 2 միլիոն այցելու։ Տանաբատա փառատոնի համար Սենդայի փողոցները զարդարվում են հատուկ տոնական զարդարանքներով, երաժշտական կատարումներով հանդես են գալիս երաժշտական խմբեր և անհատ կատարողներ, փողոցները լեցուն են կենդանի երաժշտությամբ և տոնական հյուրասիրություններով։ Այդ ընթացքում անցկացվում են շքերթներ, փողոցով քայլում են «սամուրայներն» իրենց ազգային տարազներով, ցուցատրելով ազգային պարեր և ծիծաղաշարժ ներկայացումներ։ Շուրջ 300 տարի Միյագի պրեֆեկտուրայում անցկացվում է Դոնթոսայի փառատոնը, որն ունի իր խորհուրդը, այրվում են ամանորյա զարդարանքները, դարումա տիկնիկները և տան բոլոր հին իրերը։ Այդ օրը ղոթքներ են մատուցվում առողջության, հաջողության և բարեկեցության համար։ 2001 թվականից Սենդայում անցկացվում են դաշնամուրի և ջութակի միջազգային մրցույթներ։

Տեսարժան վայրեր խմբագրել

 
Աոբա ամրոց

Սենդայի շատ տեսարժան վայրեր կապված են քաղաքի հիմնադիր Դեյթ Մասամունեի անվան հետ։

Թանգարաններ խմբագրել

Հրուշակեղեն և արհեստներ խմբագրել

Սենդայի տարածաշրջանին բնորոշ սննդամթերքներից են՝

  • Գյութան, պատրաստված տապակած տավարի լեզվով, համեմունքներով,
  • իմոնի, աշնանային կերակրատեսակ, պատրաստված մսով, սոյայի սոուսով, կոնյակով,
  • զունդա, վառ կանաչավուն սոուս,
  • խիյասի-տյուկա, ամառային կերակուր լապշայով, վարունգով, լոլիկով և խոզապուխտով,
  • ռոբատայակի, պատրաստված ապխտած ծովամթերքներով և բանջարեղենով,
  • կամաբոկո, ծովամթերքներով պատրաստված ռուլետ

Պատկերասրահ խմբագրել

 
Սենդայ
 
Տեսարան Սենդայ քաղաքից

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 仙台市市民局 仙台市区政概要
  2. 2,0 2,1 月別の住民基本台帳人口 < 仙台市
  3. 総務省 > 電気通信番号制度 > 市外局番の一覧Ministry of Internal Affairs and Communications.
  4. http://www.geopostcodes.com/Aoba_ku_Sendai_shi
  5. «市長名|全国市長会 Japan Association of City Mayors|都市情報|市長名の検索結果». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.(ճապոներեն)
  6. «Сейсмологи повысили оценку магнитуды землетрясения в Японии до 8,9». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
  7. На восточном побережье Японии в г. Сендай найдены от 200 до 300 тел погибших в результате землетрясения и цунами. Արխիվացված 2013-03-13 Wayback Machine РосБизнесКонсалтинг (РБК), 11 марта 2011