Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տուն

Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տուն, հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոցում։

Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տուն
Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը
Տեսակմշակութային արժեք և բնակելի տուն
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեԵրևան, Արամի փողոց 9
Շինության ձևՊատմամշակութային հուշարձան
Մասն էՓողոցի կառուցապատման հատվածներ. Ցարական փողոցը
Ներկա վիճակԿիսաքանդ
ՀՀ ՊՄԱՀ1.6/206.2
 Aram Manukian's house in Yerevan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տան հատակագիծը

Շենքը կառուցվել է 1906 թ. ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով։ Սկզբում այն պատկանել է արքունի խորհրդական, հաշտարար, Երևանի քաղաքային դումայի պատգամավոր Ֆադեյ Քալանթարյանին։

1917 թ. դեկտեմբերին, երբ հայոց նորագույն պետականության հիմնադիր, նախկինում Վանի նահանգապետ Արամ Մանուկյանը Թիֆլիսից տեղափոխվում է Երևան, Ֆադեյ Քալանթարյանը նրան նվիրում է այն ժամանակ Ցարսկայա փողոցում գտնվող իր բնակարանը։ Այսպիսով, Արամ Մանուկյանն իր ընտանիքի հետ տեղափոխվում է այս շենք։ 1918 թ. նա հանդիպում է հայկական որբանոցի բժշկուհի Կատարինե Զալյանին, շուտով նրանք ամուսնանում են և բնակվում այս շենքում[2]։

Արամ Մանուկյանն այստեղ ապրեց 1 տարուց քիչ ավելի՝ 1917-1919 թթ։ Նա մահացավ 1919 թ. հունվարին՝ ծանր հիվանդությունից։ Հայաստանի խորհրդայնացումից հետո շենքը ազգայնացվեց։

1924 թ. Հայաստանի կառավարության հրավերով Ստեփան Լիսիցյանը Թիֆլիսից ժամանում է Երևան։ Նա հաստատվում է այն ժամանակ Սպանդարյան կոչվող փողոցի այս շենքում։ Այստեղ են ծնվում Ստեփան Լիսիցյանի և նրա կնոջ՝ մանկավարժ Կատարինեի երեկ զավակները՝ արվեստաբան Լևոն Լիսիցյանը, նշանավոր ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանը և հայտնի պարուհի, հետագայում տնտեսագիտության դոկտոր Նազելի Լիսիցյանը։

Այս շենքում է բնակվել նաև Ստեփան Լիսիցյանի ավագ եղբայրը՝ Սահակ Լիսիցյանը, ով Կովկասի հայոց բարեգործական ընկերության վարչության անդամ էր[3]։

Այստեղ է բնակվել Արտեմի Այվազյանի Պետական ջազ նվագախմբի անդամ, պարող Գևորգ Օրդոյանը։

Հետպատերազմյան տարիներին այս շենքում է բնակվել նաև լուսավորության ժողկոմ Արուսյակ Խաչիկյանը և Հայաստանի ձկնային տնտեսության նախագահ Հակոբ Դանիելյանը։

Շենքը խմբագրել

Շենքը երկհարկանի է։ Կառուցված է սև տուֆից։ Ունեցել է փայտյա պատշգամբ։

Պահպանվել են միայն դիմամասն ու պատերը։

Ներկայիս կարգավիճակը խմբագրել

Հայաստանի կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ շենքը ներառվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան[4]։

2005 թ. Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Արամի, Բուզանդի և Կողբացու փողոցների մի հատվածը օտարվեց։ Օտարված շենքերի ցանկում էր նաև Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը[5]։

Շենքերի օտարումից հետո` 2005 թվականից ի վեր շենքի վերակառուցումը ներառված է Երևանի քաղաքապետարանի «Հին Երևան» ծրագրում։ Այդ ծրագրով նախատեսվում է Գլխավոր պողոտայի տարածքում՝ Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներում վերականգնել 19-րդ դարին պատկանող և ապամոնտաժված շուրջ 15 շինություն։ 15 տարի քննարկվող այդ ծրագիրը պիտի ավարտին հասցվեր 5 տարվա ընթացքում, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել[6]։

ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 25-ի 108-Ն որոշմամբ` Արամի փողոցի մի շարք շինությունների զբաղեցրած հողամասերը, ներառյալ Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը, ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ։ Շենքն ու հողատարածքը պատկանում են «Գլենդել Հիլզ» ընկերությանը[7]։

2017 թ. հունվարի 30-ին Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և Մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ շենքի բակում կազմակերպվեց ակցիա, որի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել շենքի պահպանության խնդրին[8]։

Հասարակական և քաղաքական մի շարք կազմակերպություններ ու նախաձեռնություններ մի քանի անգամ հանդես են եկել շենքը վերանորոգելու և այն թանգարան դարձնելու առաջարկով[9]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Արամ Մանուկյանի տունը Երևանում
  3. «Փողոց» ծրագիր
  4. «Նարեկ Սարգսյանը խոստանում է հետևողական լինել Արամ Մանուկյանի տունը պահպանել-վերակառուցելու հարցում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  5. ՎՏԱՐԱՆԴԻ` ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ՈՒ Ի´Ր ԿԵՐՏԱԾ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
  6. ««Հին Երևանի» ճարտարապետին զայրացրել է Արամ Մանուկյանի շենքի քանդման շուրջ աղմուկը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  7. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. Ֆլեշբոմ՝ Արամ Մանուկյանի տան մոտ
  9. Բիզնես, թե՞ աբսուրդ. Արամ Մանուկյանի տունը քանդելու ահազանգի հետքերով
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/206.2