Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)

Երևանի փողոց

Եզնիկ Կողբացու փողոց, փողոց հին Երևանի Շահարի թաղում։ Տեղակայված է Աստաֆյան (ներկայումս՝ Աբովյան) փողոցին զուգահեռ հարավ֊արևմուտք հյուսիս֊արևելք առանցքի վրա։ Սկիզբ է առել հարավային կողմում Առևտրային հրապարակում տեղակայված քարվանսարաներից, անցել Նազարովսկայա, Բեհբութովսկայա, Ցարսկայա, Թարխանովսկայա փողոցների միջով և ավարտվել Բժշկական (ներկայիս՝ Թումանյան) փողոցում՝ հասնելով քաղաքի հյուսիսային այգիներին[1]։ Ներկայումս կրում է հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական-եկեղացական գործիչ, Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Եզնիկ Կողբացու անունը։

Եզնիկ Կողբացի
ՔաղաքԵրևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
ՍկիզբՄովսես Խորենացու փողոց
ԱվարտԹումանյան փողոց
Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)
Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Եզնիկ Կողբացու փողոց (Երևան)

Անվանում խմբագրել

Քարվանսարայի փողոցը կապել է Շահարի թաղի բնակելի թաղամասերը քարվանսարաների ու խանութների հետ, այդտեղից էլ ստացել է իր անվանումը։ Հետագայում փողոցը կոչվել է Մելիք֊Աղամալյանի (1913), Րաֆֆու (1920), Թումանյանի (1933), Տեր֊Գաբրիելյանի (1961)՝ ի պատիվ քաղաքական, պետական, կուսակցական գործիչ Սահակ Տեր-Գաբրիելյանի, իսկ 1991 թվականից Եզնիկ Կողբացու անունով։ [1]

Պատմություն խմբագրել

 
Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ներկայիս Չարենցի անվ․ դպրոցի տեղում

Քարվանսարայի փողոցում են գտնվել Պետական բանկի էրիվանյան մասնաճյուղը, որ տեղակայված է եղել Ցարսկայա (ներկայիս՝ Արամի) փողոցի անկյունում (Արամի 54), իգական գիմնազիան, որ տեղասկայված է եղել վարձով տրվող շենքերում, Պուշկինի քաղաքային ուսումնարանը, ինչպես նաև Ա․ Կիրակոսյանի մասնավոր ուսումնարանը։ Քարվանսարայի և Նազարովսկայա փողոցների անկյունում է գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին[1]։

Փողոցի հիմնական մասը եղել են սեփական տներ։ Դրանցից էին Էմին Տեր-Գրիգորյանի տունը, որը ծառայել է նաև Երևանի հայտարարություններ թերթի խմբագրություն (N41), վաճարականներ Հ․ Թադևոսյանի և Մնացականյան եղբայրների տները (N22), Բոշնաղյանի տունը (N42), բժիշկ և քաղաքային հիվանդանոցի առաջին տնօրեն Սիմոնյանի տունը (N20), գործարանատեր Օհանյանի տունը (N45): Բնակելի շենքերը կառուցված են եղել հիմնականում տուֆից և աղյուսից։ Դրանց դեկորատիվ դետալներից յուրաքանչյուրն ունեցել է իր ուրույն երանգը փողոցի ճարտարապետա֊գեղարվեստական ձևավորման և առտահայտչականության մեջ։ [1]

Տվյալներ խմբագրել

Համաձայն 1906-1911 թթ հատակագծի՝ փողոցի երկարությունը Շարիաթի փողոցից մինչև Բժշկական (ներկայումս՝ Թումանյան) փողոց եղել է 790 մ, լայնությունը՝ 10,5 մ։ [1]

Ներկայումս սկսվում է Մովսես Խորենացու փողոցից, ձգվում հյուսիսարևելյան ուղղությամբ, հատում Ամիրյան, Փավստոս Բուզանդի, Արամի, Պուշկինի, Հին Երևանցու փողոցները, հասնում Թումանյան փողոց։

Նշանակալի օբյեկտներ խմբագրել

Փողոցում են գտնվում.

  • «Վիլլա Դելենդա» հյուրանոցը (նախկինում՝ Մնացականյան եղբայրների բնակելի տուն պատմամշակութային շինությունը)
  • Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը
  • Խուլ-համրերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատը («Կիլիկիա» մարզադահլիճ)
  • Երևանում Իտալիայի հյուպատոսությունը
  • «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը (խորհրդային տարիներին այդ շենքում տեղակայված էր Հայպետֆիլհարմոնիան)

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX-начала XX века, Երևան, «Հուշարձան» հրատարակչություն, 2008 թ․

Աղբյուրներ խմբագրել