Սրբուհի Լիսիցյան

հայ արվեստագետ

Սրբուհի Ստեփանի Լիսիցյան (հունիսի 15 (27), 1893[1] կամ հունիսի 16 (28), 1893[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 28, 1979(1979-08-28)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ ազգագրագետ, արվեստաբան։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964), պատմական գիտությունների դոկտոր (1959), պարային շարժումների գրառման գյուտի հեղինակ, պարային բանարվեստի հետազոտող, բանահավաք, պարագիտության հայկական դպրոցի սկզբնավորող, էթնոպարագիտության հիմնադիրը Խորհրդային Միությունում, պարարվեստի ուսուցման կազմակերպիչներից մեկը Հայաստանում։

Սրբուհի Լիսիցյան
Ծնվել էհունիսի 15 (27), 1893[1] կամ հունիսի 16 (28), 1893[2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 28, 1979(1979-08-28)[2] (86 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունազգագրագետ, արվեստագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պարարվեստի պետական քոլեջ[1] և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ[1]
Գործունեության ոլորտպարի պատմություն[1] և հայկական ժողովրդական պար[1]
Ալմա մատերՄոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ (1917)[1]
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1961)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[1]
ՀայրՍտեփան Լիսիցյան

Կենսագրություն

խմբագրել

Սրբուհի Լիսիցյանը ծնվել է 1893 թվականին Թիֆլիսում՝ հայտնի մտավորական, հասարակական գործիչ, մանկավարժ և ազգագրագետ Ստեփան Լիսիցյանի ընտանիքում։ Մայրը՝ Եկատերինա Քրիստափորովնան, մանկավարժ էր, գիմնազիայի հիմնադիր։

Սրբուհին մանկուց առնչվել է Թիֆլիսի մշակութային կյանքին, թրծվել այդ մթնոլորտում։ Ծնողները լույս էին ընծայում «Հասկեր» մանկական հանդեսը (1905–1922), խմբագրում «Տարազ» շաբաթաթերթը (1892-1893) և համագործակցում հայ մշակույթի կարկառուն դեմքերի՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Ղազարոս Աղայանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Լևոն Շանթի, Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի և այլոց հետ։

Ռուս և ռոմանական գրականության մասնագիտությամբ Մոսկվայում ավարտում է Գերիեի անվան օրիորդաց բարձրագույն դասընթացները, Օ. Է. Օզարովսկայայի «Գեղարվեստական խոսքի» ստուդիան, Ի. Չերնեցկայայի պարարվեստի ստուդիան։

Գործունեություն

խմբագրել

Լիսիցյանը 1917 թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ էլ ի հայտ է գալիս նրա կազմակերպչական տաղանդը։ Նույն թվականին նա հիմնում է ասմունքի, ռիթմի և պլաստիկայի ստուդիա, որը 1924 թվականին վերածվում է Թիֆլիսի ռիթմի ինստիտուտի։

1930 թվականին Լիսիցյանը հաստատվում է Երևանում։ Նրա ջանքերի շնորհիվ նույն թվականին Երևանում բացվում է «ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի» ուսումնարանը (հետագայում՝ «ռիթմի և պլաստիկայի ստուդիա»)։ Նա ղեկավարում է սովորողների ազգագրական համույթը և ստուդիան։ Նրա անմիջական մասնակցությամբ 1936 թվականին բացվում է պարարվեստի ուսումնարանը։ Լիսիցյանը դառնում է ուսումնարանի առաջին տնօրենը։

1930 թվականից նա սկսում է գրի առնել ժողովրդական պարեր և թատերական ներկայացումներ (թատերախաղեր)։ Հայկական ժողովրդական պարերի՝ Լիսիցյանի գրառումներն ու տեսական վերլուծությունները ոչ միայն առաջինն էին հայ պարարվեստի պատմության մեջ, այլև հիմնարար նշանակություն ունեին։

Սրբուհի Լիսիցյանի գործունեության հաջորդ բարձունքը շարժումների գրառման համակարգի ստեղծումն էր։ Ուսումնասիրելով մինչ այդ գոյություն ունեցած գրառման համակարգերը՝ նա վեր է հանում և հաշվի առնում իր նախորդների բոլոր թերացումները, յուրացնում ամենայն արժեքավորը։ 1940 թվականին Մոսկվայում հրատարակվում է Լիսիցյանի «Շարժման գրառումը (կինետոգրաֆիա)» աշխատությունը, որը մինչ այդ ստեղծված համակարգերի տրամաբանական շարունակությունն էր։

Նոր մեթոդը հնարավորություն ընձեռեց հեշտությամբ վերլուծելու շարժումը՝ ամբողջությամբ և առանձին տարբերակներով՝ համրանքի յուրաքանչյուր հաշվին։ Լիսիցյանի շարժման գրառման գյուտի շնորհիվ ստեղծվեց նաև արծիվ, ուր տեղ գտած պարերն այժմ ավելի քան 3000 միավոր են։ Գրառման նորագույն սկզբունքը, որի շնորհիվ երևան են բերվում շարժողական, բառային, երաժշտական և պատկերավորման տեքստերը, վեր հանվում լեզվաբանական, պատմական, աշխարհագրական շերտերը, պարարվեստի պատմության մեջ առաջինը կյանքի է կոչել Սրբուհի Լիսիցյանը։

 
Սրբուհի Լիսիցյանի հուշատախտակը Երևանում

Լիսիցյան գեղարվեստական մարմնամարզության հիմնադիրն է Անդրկովկասում։ Գիտարշավների ընթացքում գրանցել է հայկական ժողովրդական պարեր, թատերայնացված գործողություններ, հավաքել ազգագրական և բանահյուսական նյութեր։ Հոդվածների, աշխատությունների և թարգմանությունների, պարերի բեմադրությունների հեղինակ է։ Գրել է «Նարինե» բալետը (Ս. Բարխուդարյանի հետ)։ Ռուսերեն է թարգմանել հայ դասականների գործերից (Լ. Շանթ, Ստ. Զորյան, Դ. Դեմիրճյան) և այլն[3]։

  • Запись движения (кинетография), М .— Л., 1940;
  • Старинные пляски и театральные представления армянского народа, т. 1,2, Е., 1958, 1972;
  • Армянские старинные пляски, Е., 1983.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 483.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Գրականություն

խմբագրել
  • Հայկական հինավուրց պարեր, Սրբուհի Լիսիցյան, Երևան, 2013, Առաջաբան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբուհի Լիսիցյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 625