Լևոն Լիսիցյան

հայ արվեստագետ, հասարակական գործիչ, պատմաբան

Լևոն Ստեփանի Լիսիցյան (հունվարի 9, 1892(1892-01-09) կամ 1892[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - փետրվարի 20, 1921(1921-02-20) կամ 1921[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, թաղված է քաղաքային զբոսայգում, զոհված կոմունարների հիշատակը հավերժացնող կոթողի ներքո), հայ արվեստաբան, պատմաբան, հասարակական գործիչ։

Լևոն Լիսիցյան
Ծնվել էհունվարի 9, 1892(1892-01-09) կամ 1892[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 20, 1921(1921-02-20) կամ 1921[1]
Մահվան վայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ
ԿրթությունՎիեննայի համալսարան (1914)
Մասնագիտությունարվեստագետ, պատմաբան և հասարակական գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Ծնողներհայր՝ Ստեփան Լիսիցյան

Ստեփան Լիսիցյանի որդին է։ Նազելի և Սրբուհի Լիսիցյանների եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

1914 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանը, 1917 թվականին սովորել է Թիֆլիսի սպայական դպրոցում։ 1911-1914 թվականներին Վիեննայում աշակերտել է պրոֆեսոր Յուրի Ստրժիգովսկուն, աշխատակցել նրա «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատությանը (գերմաներեն, 1918 թվական)։ 1914-1916 թվականներին եղել է Փախստականների օգնության կոմիտեի լիազոր ներկայացուցիչ՝ ռուս-թուրքական սահմանամերձ գոտում։ 1916-1917 թվականներին Պետրոգրադում աշխատակցել է պրոֆեսոր Նիկողայոս Մառին, 1918-1920 թվականներին՝ Հովհաննես Թումանյանի գլխավորած «Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովի» ռազմապատմական բաժնի քարտուղար։ Այդ ընթացքում գրել է «Հայերի մասնակցությունը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմին» ակնարկը (ՀԱԱ, ֆ. 428, ց. 1, գ. 77)։

1920 թվականի դեկտեմբերից դասախոսել է Երևանի պետական համալսարանում, նշանակվել Սուրբ էջմիածնի վանքի մշակութապատմական արժեքների ազգայնացման կոմիսար, ձեռնամուխ է եղել Մատենադարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Կուլտուր-պատմական ինստիտուտի ստեղծմանը։ Զոհվել է 1921 թվականի փետրվարյան հակախորհրդային ապստամբության ժամանակ[2]։

Գրականություն

խմբագրել
  • Էվոյան Վ., Փաստաթղթեր Լևոն Լիսիցյանի մասին, ԲՀԱ, 1972, № 1, էջ 183-196։
  • Հարությունյան Վ., Գիտական մի համագործակցության մասին, ՊԲՀ, 1973, № 2։
  • Ղարիբջանյան Գ., Վարդանյան Լ., Լևոն Լիսիցյան. 1892-1921 թվականներ, ԼՀԳ, 1993, № 1։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.