Օտտո Շմիդտ
Օտտո Յուլիևիչ Շմիդտ, (ռուս.՝ Отто Юльевич Шмидт, ի ծնե՝ Օտտո Ֆրիդրիխ Յուլիուս Շմիդտ [գերմ.՝ Otto Friedrich Julius Schmidt], սեպտեմբերի 18 (30), 1891[1] կամ սեպտեմբերի 30, 1891[2], Մոգիլյով, Ռուսական կայսրություն[3] - սեպտեմբերի 7, 1956[3][1][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), խորհրդային մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, աստղագետ, Արկտիկայի հետազոտող, պետական և հասարակական գործիչ, ԽՍՀՄԳԱ ակադեմիկոս (1935), Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1934), Խորհրդային Միության հերոս (1937)։
Կենսագրություն
խմբագրել1913 թվականին ավարտել է Կիևի համալսարանը։ 1916 թվականից դարձել է նույն համալսարանի դոցենտ։ 1918-1921 թվականներին եղել է մի շարք ժողկոմատների կոլեգիաների անդամ, 1923-1956-ը՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1930-1932 թվականները՝ Արկտիկական ինստիտուտի տնօրեն, 1932-1939 թվականները՝ Հյուսիսային ծովային գլխավոր ուղու վարչության պետ, 1924-1941 թվականները՝ Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիր, 1939-1942 թվականները՝ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ։ 1937 թվականին Շմիդտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ԽՍՀՄ ԳԱ տեսական երկրաֆիզիկայի ինստիտուտը։ Մասնակցել է Պամիրյան սովետա-գերմանական առաջին արշավախմբին։ 1929-1930 թվականներին ղեկավարել է արշավախոլմբ «Գեորգի Սեդով» սառցահատով, կազմակերպել առաջին գիտահետազոտական կայանը Ֆրանց Ցոսիֆի երկրում, ուսումնասիրել Կարայի ծովի հյուսիսարևելյան մասը, Հյուսիսային երկրի արմ․ ափը և հայտնաբերել մի շարք կղզիներ։ Շմիդտի արշավախումբը «Սիբիրյակով» սառցահատով, առաջին անգամ մեկ նավարկության ընթացքում, անցավ Հյուսիսային․ ծովային ուղին՝ Արխանգելսկից Խաղաղ օվկիանոս։ 1933-1934 թվականները Շմիդտը ղեկավարել է «Չելյուսկին» շոգենավով նավարկությունը, որը 1934 թվականի փետրվարի 13-ին Չուկոտի ծովում ճզմվեց սառույցներով և ընկղմվեց։ 1937 թվականին ղեկավարել է «Հյուսիսային բևեռ-1» դրեյֆող կայանի կազմակերպման օդային արշավախումբը։ 1943 թվականին Շմիդտը առաջ քաշեց Երկրի և Արեգակնային համակարգի մյուս մոլորակների առաջացման կոսմոգոնիական տեսությունը։
Եղել է նաև ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, ԽՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Շմիդտի անվամբ են կոչվել կղզի Կարայի ծովում, հրվանդան Չուկոտի ծովի ափին։ «Անաստաս Միկոյան» սառցահատը սկզբնապես կրել Շմիդտի անունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Шмидт Отто Юльевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ CONOR.Sl
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Շմիդտ» հոդվածին։ |