Դևիդ Օյելոուո
Դևիդ Օյելոուո (անգլ.՝ David Oyelowo, ապրիլի 1, 1976, Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի դերասան և պրոդյուսեր, Բրիտանական կայսրության շքանշանի սպա։ «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր («Սելմա» դրամայում կատարած Մարտին Լյութեր Քինգի դերի (2014) և HBO-ի «Սոխակ» հեռուստաֆիլմում կատարած գլխավոր դերի (2014) համար)[3]։
Դևիդ Օյելոուո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] |
Կրթություն | Լոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա[2] և City and Islington College? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն, ԱՄՆ և Նիգերիա |
Կրոն | քրիստոնեա |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, դերասան և ռեժիսոր |
Ժանրեր | Շեքսպիրի կատակերգություն |
Ամուսին(ներ) | Jessica Oyelowo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Առավել հայտնի է «Ծառայապետը» և «Լինքոլն» ֆիլմերում, ինչպես նաև «Ուրվականներ» և «Աստղային պատերազմներ։ Ապստամբներ» սերիալներում խաղացած դերերով։
Վաղ կյանք խմբագրել
Դևիդ Օյելոուոն ծնվել է Անգլիայի Օքսֆորդշիր կոմսության Օքսֆորդ քաղաքում՝ նիգերացի ծնողների ընտանիքում[4]։ Մինչև 6 տարեկան ապրել է Լոնդոնում, իսկ հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Լագոս (Նիգերիա), որտեղ նրա հայրը՝ Սթիվենը, աշխատել է ազգային ավիաընկերությունում, իսկ մայրը՝ երկաթուղային ընկերությունում։ Նրանք Լոնդոն են վերադարձել, երբ Դևիդը 14 տարեկան էր[5][6] և հաստատվել են Իսլինգթոնում։
Օյելոուոն հաճախել է Ազգային երիտասարդական թատրոն[7] մի աղջկա համար, որը նրան դուր էր գալիս[8]։ Հետո դերասանական վարպետություն է սովորել City and Islington College-ում, որտեղ ուսուցիչը նկատել է նրա ներուժը։ Այնուհետև երեք տարի (միչև 1998 թվականը) Դևիդը սովորել է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիայում (LAMDA)[9]։ Ավարտելուց հետո ակնառու ձեռքբերումների համար Նիկոլաս Հայթների կողմից ստացել է կրթաթոշակ[10]։
Կարիերա խմբագրել
Թատրոն խմբագրել
Օյելոուոն իր բեմական կարիերան սկսել է 1999 թվականին, երբ նրան առաջարկել են խաղալ մի խաղաշրջան Թագավորական շեքսպիրյան թատերախմբի Բենջամին Ջոնսոնի «Վոլպոն», Գայ Հենրիի, Ֆրենսիս դե լա Տուրի և Ալան Բեյթսի հետ միասին Շեքսպիրի «Օրոնոկո» և «Անտոնիա և Կլեոպատրա» բեմադրություններում։
Դերասանի բեմային ամենավառ ելույթը դարձել է Թագավորական շեքսպիրյան թատերախմբի 2001 թվականի բեմադրության Հենրի VI թագավորի[11] դերի կատարումը։ Օյելոուոն դարձել է առաջին սևամորթ դերասանը, որը Շեքսպիրի հայտնի բեմադրությունում խաղացել է անլգլիացի թագավորի դերը, և, չնայած, որ քասթինգը ի սկզբանե քննադատվել է որոշ ԶԼՄ-ների կողմից, Օյելոուոյի խաղն արժանացել է քննադատների հավանությանը և ավելի ուշ ստացել Իեն Չարլսոնի մրցանակը (դասական պիեսում մինչև 30 տարեկան դերասանի լավագույն խաղի համար)[12]։
2005 թվականին Դևիդը հայտնվել է «Պրոմեթևսը շղթայված» բեմադրությունում, որը 2007 թվականին վերածնվել է Նյու Յորքում։ 2006 թվականին որպես ռեժիսոր դեբյուտ է ունեցել «Սպիտակ սատանա» բեմադրության վրա կատարված աշխատանքով, որի պրոդյուսերությունն արել է հենց իր Inservice (Բրայթոն) թատերական ընկերությունը[13]։ 2016 թվականին Դևիդը New York Theatre Workshop թատրոնում ցուցադրված «Օթելլո» բեմադրությունում, որում խաղացել է նաև Դենիել Քրեյգը (Յագոյի դերը), կատարել է գլխավոր դերը։ Ադապտացիայի ռեժիսորը եղել է Սեմ Գոլդը[14]։
Կինո և հեռուստատեսություն խմբագրել
2002-2004 թվականներին Օյելոուոն «Ուրվականներ» բրիտանական դրամատիկական հեռուստասերիալում (Հյուսիսային Ամերիկայում հայտնի է որպես «MI-5») կատարել է լրտես MI5 Դենի Հանթերի դերը։
2000-ական թվականների երկրորդ կեսին Օյելոուոյին կարելի էր տեսնել «Դավաճանության գինը» թրիլլերում, «Շոտլանդիայի վերջին թագավորը» կենսագրական դրամայում և BBC-ի «Փոքրիկ կղզի» հեռուստաֆիլմի գլխավոր դերում[15]։
2011 թվականին դերասանի մասնակցությամբ թողարկվել են միանգամից երկու նշանավոր ֆիլմեր՝ «Կապիկների մոլորակի ապստամբությունը» և «Սպասուհի», որոնք որպես լավագույն ֆիլմ առաջադրվել են «Օսկար»-ի։ 2012 թվականին Օյելոուոն նկարահանվել է «Լինքոլն» և «Ջեք Ռիչեր» ֆիլմերում, իսկ 2012 թվականին խաղացել է «Կես ճանապարհին ոչ մի տեղ», որի պրեմիերան Սանդենս կինոփառատոնում առաջացրել է քննադատների հիացմունքը և «Ոսկյա արմավենու ճյուղ»-ի հավակնորդ «Լրագրավաճառը» պատկերներում։
2013 թվականին Դևիդը «Ծառայապետ» ֆիլմում կատարել է Լուի Գեյնսի դերը, իսկ 2014 թվականին խաղացել է Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելլար» ֆիլմում և «Սելմա» պատմական դրամայում, որի պրոդյուսերությունն արել է Օփրա Ուինֆրին և Բրեդ Փիթի Plan B ընկերությունը։ Մարտին Լյութեր Քինգի դերը նրան դրամատիկական ֆիլմում լավագույն տղամարդկային դերի համար «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ է բերել։ 2014 թվականին Օյելոուոն հիմնադրել է իր Yoruba Saxon Productions ինքնուրույն պրոդուսերական ընկերությունը։ Ընկերության կողմից արտադրված ֆիլմերից են «Սոխակ»-ը (որում կատարած գլխավոր դերի համար դերասանը առաջադրվել է «Էմմի» մրցանակի և «Ոսկե գլոբուսի»), «Հինգ գիշեր Մենում»-ը և «Միացյալ Թագավորություն»-ը[16]։
2018 թվականին Ջոել Էդգերթոնի, Ամանդա Սեյֆրիդի և Շարլիզ Թերոնի հետ միասին Դևիդ Օյելոուոն խաղացել է «Վտանգավոր բիզնես» ֆիլմում՝ կատարելով գլխավոր դերը։ Նույն թվականին BBC հեռուստաալիքի «Թշվառները» սերիալում կատարել է Ժավերի դերը։
2020 թվականի դեկտեմբերին կայացել է դերասանի մասնակցությամբ «Ճագար Փիթերը» ֆիլմի սիքվելի համաշխարհային պրեմիերան[17][18]։
2020 թվականին ռեժիսոր Ջորջ Քլունիի «Կեսգիշերային երկինք» դրամայում Օյելոուոն խաղացել է կերպար Էյդվոլի դերը[19]։
2020 թվականին հեռարձակվել է Բրենդա Չեփմենի «Հեռանալ» ֆենտեզին, որը հանդիսանում է «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ի և «Փիթեր Փեն»-ի պրիքվելը։ Պատկերում Օյելոուոյի խաղընկերը Անջելինա Ջոլին էր. նրանք խաղացել են գլխավոր հերոսի ծնողների դերերը[20]։
Անձնական կյանք խմբագրել
Դևիդ Օյելոուոն ամուսնացած է դերասանուհի Ջեսիկա Օյելոուոյի հետ[4]։ Նրանք ունեն չորս երեխա։ Ընտանիքն ապրում է Լոս Անջելեսում[21]։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2005 | Ամպրոպի ձայնը | A Sound of Thunder | Փեյն |
2005 | Դավաճանության գինը | Derailed | պարեկային ոստիկան |
2006 | Շոտլանդիայի վերջին թագավորը | The Last King of Scotland | բժիշկ Ջունջու |
2008 | Ու՞մ ես դու սիրում | Who Do You Love? | Մադի Ուոթերս |
2011 | Կապիկների մոլորակի ապստամբությունը | Rise of the Planet of the Apes | Սթիվեն Ջեյքոբս |
2011 | Սպասուհի | The Help | Գրինի հայրը |
2012 | Կարմիր պոչեր | Red Tails | լ եյտենանտ Ջո «Մոլնիյա» կրտսեր |
2012 | Լրագրավաճառը | The Paperboy | Յարդլի Էյքման |
2012 | Լինքոլն | Lincoln | Այրա Քլարկ |
2012 | Ջեք Ռիչեր | Jack Reacher | Էմերսոն |
2013 | Ծառայապետը | The Butler | Լ ուի Գեյնս |
2014 | Ինտերստելլար | Interstellar | դպրոցի տնօրեն |
2014 | Ամենադաժան տարին | A Most Violent Year | Լոուրենս |
2015 | Սելմա | Selma | Մարտին Լյութեր Քինգ |
2016 | Միացյալ Թագավորություն | A United Kingdom | Սերեթսե Կհամա |
2018 | Քլովերֆիլդի տարօրինակությունը | The Cloverfield Paradox | Քիլ |
2018 | Վտանգավոր բիզնես | Gringo | Գարոլդ Սոյինկա |
2020 | Կեսգիշերային երկինք | The Midnight Sky | Էյդվոուլ |
2020 | Հեռանալ | Come Away | Ջեք Լիթլթոն |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #14079543X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Who trained at LAMDA? — London Academy of Music and Dramatic Art.
- ↑ David Oyelowo, Awards
- ↑ 4,0 4,1 «David Oyelowo: An actor's life - Features - Theatre & Dance». The Independent. 2007 թ․ հունվարի 18. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ West, Naomi (2007 թ․ սեպտեմբերի 8). «As he likes it». The Daily Telegraph.
- ↑ Gilbert, Gerard (2013 թ․ փետրվարի 9). «Upwardly mobile: David Oyelowo on going from Tooting Bec to Tom Cruise's jet». The Independent. UK. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ NationalYouthTheatre [@NYTofGB] (May 27, 2015). «Both #NYTalumni !» (Թվիթ). Վերցված է 2015-08-14-ին – via Թվիթթեր.
- ↑ My first boss, interview, Guardian
- ↑ «Notices» (PDF). London Academy of Music and Dramatic Art. Spring 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ David Oyelowo: Growing up in Nigeria helped me play Dr. King
- ↑ From Spooks to Lincoln, Complicit star David Oyelowo is about to make it big in Hollywood
- ↑ David Oyelowo: The Award-Winning Drama Translator
- ↑ 'In my head, this is massive'
- ↑ For David Oyelowo, the Time Has Come to Play Othello
- ↑ «Small Island: David Oyelowo plays Gilbert». BBC. 2009 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ David Oyelowo, Variety
- ↑ David Oyelowo Joins the Cast of Sony’s ‘Peter Rabbit’ Sequel (EXCLUSIVE)
- ↑ Sony Delays Release of 'Morbius,' 'Ghostbusters,' More Films Due to Coronavirus
- ↑ David Oyelowo Joins George Clooney in ‘Good Morning, Midnight’ Adaptation (EXCLUSIVE)
- ↑ ‘Come Away’ Fantasy Pic Starring Angelina Jolie And David Oyelowo Adds Cast, Begins Shoot
- ↑ «From Spooks to Lincoln, Complicit star David Oyelowo is about to make it big in Hollywood». Metro UK. 2013 թ․ փետրվարի 15. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Kellaway, Kate (2001 թ․ հուլիսի 8). «My kingdom for a part». The Observer. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 6-ին.
- «David Oyelowo Interview». STREETBRAND Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Օյելոուո» հոդվածին։ |