Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա

Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա (անգլ.՝ London Academy of Music and Dramatic Art, LAMDA), առաջատար բրիտանական դրամատիկական դպրոց, որը հիմնվել է 1861 թվականին։ Գտնվում է Լոնդոնի հարավում։

Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա
London Academy of Music and Dramatic Art
Изображение логотипа
Լոնդոնյան երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիայի գլխավոր մուտքը
ՀապավումLAMDA
ՏեսակԹատերական դպրոց
Հիմնադրված է1861
ՆախագահԲենեդիկտ Քամբերբեչ
ՌեկտորՍարա Ֆրանքոմ
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունԼոնդոն
Կայքlamda.ac.uk
Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա (Միացյալ Թագավորություն)##
Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա (Միացյալ Թագավորություն)
Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա, Միացյալ Թագավորություն
 London Academy of Music and Dramatic Art Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիան կառուցվել է 1861 թվականին՝ Հենրի Ուայլդի կողմից։ Կառույցի գլխավոր նպատակը եղել է ուսանողներին տարբեր երաժշտական առարկաների քննություններին նախապատրաստելը և քննություններ անցկացնելը։

1904 թվականին դպրոցը միացել է Լոնդոնի մի քանի այլ երաժշտական հաստատությունների հետ, որոնք են՝ Լոնդոնի երաժշտական դպրոցը (հիմնադրված 1865 թվականին), Ֆորեսթ Գեյթ երաժշտական քոլեջը (հիմնադրված 1885 թվականին), Մետրոպոլիտան երաժշտական քոլեջը[2] (հիմնադրված 1889 թվականին)։ Ավելի ուշ ակադեմիային է միանում Հեմփստեդ ակադեմիան։

1935 թվականին Ուիլֆրիդ Ֆոուլիսի գլխավորությամբ ակադեմիան ստանում է իր ներկայիս անվանումը։ 1939 թվականին այն փակվում է սկսված պատերազմի պատճառով և 1945 թվականին՝ վերաբացումից հետո, ակադեմիան դադարեցրեց երաժշտական կրթությունը։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. 'Country and Colonial News'.The Musical Times, Vol. 48, No. 768 (Feb. 1, 1907), p.119.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա» հոդվածին։