Կանադայի ազգային պատկերասրահ
Կանադայի ազգային պատկերասրահ (անգլ.՝ National Gallery of Canada, ֆր.՝ Musée des beaux arts du Canada), գեղարվեստական թանգարան Կանադայում։
Կանադայի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան և արվեստի պատկերասրահ |
Երկիր | Կանադա[1][2] |
Տեղագրություն | Օտտավա[1][2][3] և Օնտարիո |
Վայր | Rideau-Vanier Ward? |
Կազմված է | National Gallery of Canada Library and Archives? |
Հասցե | 380 Sussex Drive, Ottawa, ON, Canada K1N 9N4[4][3][2]Սասեքս դրայվ (380)[4][3][2] |
Հիմնադրվել է | 1880[5] |
Հիմնադիր | Ջոն Քեմփբել |
Մակերես | 46 621 քառակուսի մետր |
Այցելուներ | 237 391 մարդ (2014)[6] |
Տնօրեն | Marc Mayer? և Jean Sutherland Boggs? |
Կայք | gallery.ca(անգլ.) և beaux-arts.ca(ֆր.) |
Պատմություն
խմբագրելԿանադայի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1880 թվականին Կանադայի չորրորդ գեներալ-նահանգապետ Ջոն Դուգլաս Սաթերլենդ Քեմփբելի կողմից։ 1882 թվականին այն գործել է Կանադայի Գերագույն դատարանի շենքում։ 1911 թվականին պատկերասրահը տեղափոխվում է Վիկտորիայի թանգարան (ներկայումս` Կանադայի բնության թանգարան)։ 1913 թվականին ընդունվում է ակտ ազգային պատկերասրահի վերաբերյալ, որով կարգավորվում է նրա գործունեությունը։ 1962 թվականին պատկերասրահը տեղափոխվում է Օտտավայի կենտրոնում գտնվող Էգլին փողոց, իսկ 1988 թվականին զբաղեցնում է ժամանակակից լուսանակարչության կանադական թանգարանի նորակառույց շենքը։ Թանգարանի շենքը կառուցվել է ապակուց և գրանիտից իսրայելցի ճարտարապետ Մոշե Սաֆդիի նախագծով։
Հավաքածու
խմբագրելԹանգարանն ունի գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, լուսանկարչության հարուստ հավաքածու։ Հավաքածուի հիմնական մասը ներկայացնում է կանադական արվեստը.լայնորեն ներկայացված են Թոմ Թոմսոնի, Էմիլի Կարի, Ալեքս Կոլվիլի և «Մեծ յոթնյակի» (Group of Seven) ներկայացուցիչների գործերը[7]։ Հավաքածուն ընդգրկում է նաև եվրոպական արվեստի նշանավոր շատ ներկայացուցիչների գործեր։ Ուշադրության են արժանի ժամանակակից արվեստի գործերը, որի մեջ առանձնանում են Էնդի Ուորհոլի գործերը։
1990 թվականին պատկերասրահը 1.8 միլիոն դոլարով ձեռք է բերում ամերիկացի աբստրակտ նկարիչ Բարնեթ Նյումանի «Կրակի ձայնը» կտավը, ինչը բուռն քննարկումների առիթ է դառնում։ Դրանից հետո նկարի արժեքը կտրուկ աճում է։ 2005 թվականին թանգարանը 4.5 միլիոն դոլարով ձեռք է բերում Վերածննդի դարաշրջանի նկարիչ Ֆրանչեսկո Սալվիատիի գործերից մեկը։ Թանգարանի ամենաարժեքավոր կտավներից մեկը անգլո-ամերիկյան նկարիչ Բենջամին Վեսթի «Գեներալ Վոլֆի մահը» կտավն է։
2005 թվականին թանգարանի հրապարակում տեղադրվել է հսկա սարդ ներկայցնող «Մայրիկ» քանդակը (քանդակագործ` Լուիզա Բուրժուա), իսկ 2011 թվականին մուտքի մոտ` կանադացի քանդակագործ Ջո Ֆաֆարդի «Վազող ձիեր» քանդակը[7]։
Թանգարանը կազմակերպում է ցուցահանդեսներ, որը տեսնելու համար մարդիկ են ժամանում ողջ Կանադայից և այլ երկրներից[8]։ Կազմակերպվում են նաև համատեղ ցուցահանդեսներ այլ թանգարանների հետ[9]։ Թանգարանի նմուշները ձեռք են բերվում նվիրատվությունների և սեփական միջոցների հաշվին։ Շատ կտավներ նվիրվել են թանգարանին։
Պատկերասրահ
խմբագրել-
Գուստավ Կլիմտ, Հույս, 1902
-
Լյուբով Պոպովա, Դաշնակահար, 1914
-
Հանս Մեմլինգ, Տիրամայրը սուրբ Անտոնիոսի հետ, 1472
-
Օդիլոն Ռեդոն, Ագռավ, 1882
-
Մորիս Կալեն, Գետի հոսանք, 1895
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 SkyscraperPage — 1998.
- ↑ 3,0 3,1 3,2 Emporis (Firm) Emporis Building Directory — Darmstadt: Emporis GmbH.
- ↑ 4,0 4,1 https://www.gallery.ca/visit/location-and-parking
- ↑ https://www.veranda.com/travel/g1436/best-museums-in-the-world/?slide=7
- ↑ http://www.gallery.ca/documents/planning%20and%20reporting/AR_NGC_2013-14.pdf
- ↑ 7,0 7,1 National Gallery of Canada: Canadian & Aboriginal Art
- ↑ National Gallery of Canada: Past Exhibitions
- ↑ National Gallery of Canada: Travelling Exhibitions
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-02-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի ազգային պատկերասրահ» հոդվածին։ |