Քրիստոֆ Վալց
Քրիստոֆ Վալց (գերմ.՝ Christoph Waltz, հոկտեմբերի 4, 1956[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի և ամերիկացի կինոդերասան, որը մեծ հայտնիություն ձեռք բերեց Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» ֆիլմում մարմնավորելով Շտանդարտենֆյուրերի դերը։ Հենց այդ դերի համար Վալցն արժանացավ բոլոր հնարավոր կինոմրցանակներին, այդ թվում նաև «Օսկար», «Ոսկե Գլոբուս» և «BAFTA»։
![]() գերմ.՝ Christoph Waltz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1956[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա[4] |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Թերեզիանում և Մաքս Ռայնհարդտ սեմինար |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, կինոդերասան, թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Johannes Waltz?, մայր՝ Elisabeth Urbancic? |
Պարգևներ և մրցանակներ | ![]() ![]() ![]() Կաննի կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար [6]European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար [7]Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - կինոֆիլմ BAFTA մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար ևBAFTA մրցանակ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար |
Հետագայում ևս նա շարունակեց իր համագործակցությունը Տարանտինոյի հետ՝ նկարահանվելով նրա «Ջանգոն ազատված» վեստեռնում։ Այդ դերը նրան բերեց երկրորդ «Օսկար»-ը, «Ոսկե Գլոբուս»-ը և «BAFTA»-ն։
Կենսագրություն Խմբագրել
Քրիստոֆ Վալցը ծնվել է կինոմատոգրաֆիստների ընտանիքում (նրա ծնողները՝ Յոհաննես Վալցը և Էլիզաբեթ Ուրբանչիկը եղել են կոստյումների մոդելավորող։ Իսկ թաթն ու պապը՝ թատրոնի դերասաններ)։ Ավարտել է Մաքս Ռեյնհարդտի անվան թատերական սեմինարը, հետո տեղափոխվել է Նյու Յորք և սովորել է Լի Ստրասբերգի ինստիտուտում։ Իր կարիերայի սկզբում Վալցի գործակալը հորդորում էր իրեն, որ խուսափի ամերիկյան պրոեկտներին մասնակցելուց, հիշեցնելով, որ Հոլիվուդում ավստրիացի դերասանը խաղալու է միայն ֆաշիստի դեր՝ պատերազմական ֆիլմերում։
1970-ականների վերջին սկսեց նկարահանվել տարբեր հեռուստասերիալներում, հիմնականում դետեկտիվ սերիալներում։ Փոքրիկ դեր է խաղացել Քշիշտոֆ Զանուսիի «Կյանք կյանքի համար» ֆիլմում (1991)։ Խաղացել է նաև հայտնի ավստրիական «Կոմիսար Ռեքս» հեռուստասերիալում։
Այնուամենայնիվ, Հոլիվուդյան հասարակության և մասնագետների ուշադրության կենտրոնում Վալցը ընկավ՝ միայն 2009 թվականին մարմնավորելով շտանդարտենֆյուրերի կերպարը Տարանտինոյի «Անփառունակ Սրիկաները» ֆիլմում։ Այդ դերի համար նա արժանացավ «Լավագույն դերասան» մրցանակին 2009 թվականի Կաննի կինոփառատոնում, իսկ 2010 թվականի հունվարին արժանացավ «լավագույն երկրորդ պլանի դերասան» մրցանակին՝ «Ոսկե Գլոբուս»-ում։ Այդ դերը նրան բերեց նաև «Ամերիկյան կինոքննադատների ասոցիացիայի» «Ամերիկյան կինոդերասանների Գիլդիայի» մրցանակներին, նաև «Օսկար» և «BAFTA» որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։
Ֆիլմագրություն Խմբագրել
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1982 | Տրիստան և Իզոլդա | Տրիստան |
1995 | Մեծն Եկատերինա | Միրովիչ |
1995 | Արքայազնին Կգահազրկեն | Ռոման |
1996 | Կոմիսար Ռեքս (հեռուստասերիալ) | Մարտին Վուլֆ |
1996 | Զբոսաշրջիկ | Շտեֆան Գարներ |
1997 | Մեր Աստծո Եղբայրը | Մաքս |
1999 | Նկար | Կլաուս Հերման |
2001 | Դորիան Գրեյ։ Սատանայական Դիմանկար | Ռոլֆ Շտայներ |
2003 | Բեռլինյան Բլյուզ | Բժիշկ |
2008 | Անտառային Գաղտնիք | Հանս Քորթման |
2009 | Անփառունակ սրիկաները | Հանս Լանդա |
2011 | Կանաչ Ձիաբոռ | Բենջամին Չուդնովսկի |
2011 | Ջուր Փղերին | Ավգուստ Ռոզենբլյուտ |
2011 | Հրացանակիրները | Կարդինալ Ռիշելյե |
2011 | Կոտորած | Ալան Քոուեն |
2012 | Ջանգոն ազատված | Քինգ Շուլց |
2013 | Թեորեմ Զրո | Քոուեն Լետ |
2013 | Էպիկ | Մանդրեյք (հնչունավորում) |
2014 | Մափեթները 2 | Կամեո |
2014 | Խոշոր Աչքեր | Ուոլթեր |
2014 | Անտանելի Բոսսերը 2 | |
2016 | Տարզան | Կապիտան Ռոմ |
2016 | Կակաչի տենդ | Կորնելիս Սենդվուրթ |
2017 | Կարիբյան Ծովի Ծովահենները․ Մեռյալները Հեքիաթներ Չեն Պատմում | Կապիտան Բրենդ (խոսակցություններ) |
Ռեյկյավիկ | Միխայիլ Գորբաչով |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #129962627 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.focus.de/panorama/boulevard/film-waltz-fuehlt-sich-definitiv-als-oesterreicher_aid_543712.html
- ↑ https://www.stmwi.bayern.de/fileadmin/user_upload/stmwi/Themen/Wettbewerbe/Medienpreise/2017-01-16_Bayerische_Fernsehpreistraeger-1989-2016__2017-01_.pdf
- ↑ https://web.archive.org/web/20190513143352/https://www.europeanfilmacademy.org/2015.596.0.html