Քշիշտոֆ Պիոս Զանուսի (լեհ.՝ Krzysztof Pius Zanussi, հունիսի 17, 1939(1939-06-17)[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[5]), լեհ ռեժիսոր։ Նաև հաջողությամբ հանդես է գալիս որպես թատրոնի և օպերայի ռեժիսոր, գրող, կինոսցենարիստ, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։

Քշիշտոֆ Զանուսի
լեհ.՝ Krzysztof Zanussi
Ծնվել էհունիսի 17, 1939(1939-06-17)[1][2][3][…] (84 տարեկան)
ԾննդավայրՎարշավա, Լեհաստան
ԿրթությունFaculty of Physics of the University of Warsaw? (1959), Կրակովի համալսարան (1962) և Լոդզի կինոդպրոց (1966)
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և գրող
Պարգևներ
IMDbID ID 0953130
tor.com.pl/blog,31

Գործունեություն խմբագրել

Ուսում է առել Վարշավայի համալսարանում՝ ֆիզիկա, և Կրակովի Յագելոնյան համալսարանում՝ փիլիսոփայություն։

1958 թ.-ից նկարահանել է սիրողական ֆիլմեր, որոնք տարբեր մրցանակների են արժանացել։ 1966 թ-ին ավարտել է Լոձի կինոդպրոցը՝ ռեժիսորի մասնագիտությամբ։ Դիպլոմային աշխատանքը՝ «Գավառաբնակի մահը» (1966), նրան բերեց լայն ճանաչում և Վենետիկի ու Մանհայմի կինոփառատոների մրցանակները։

Բազմաթիվ վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի հեղինակ է։ 1969 թ-ին իր առաջին լիամետրաժ՝ «Բյուրեղի կառուցվածքը» ֆիլմից հետո գրավել է իր կայուն տեղը լեհական կինոյում։ Զանուսիի արվեստը խիստ ռացիոնալ է և սառը. այդ արտահայտչամիջոցներով նա ուսումնասիրում է լեհական մտավորականության կենցաղն ու բարքերը, բարձրացնում բարդ գոյաբանական խնդիրներ։

1970-ականների սկզբից Զանուսին եղել է լեհական կինոյի ամենաաշխույժ ռեժիսորներից մեկը, ով տարեկան մեկ-երկու ֆիլմ է նկարահանել։ Կինոարվեստի տեսանկյունից հատկապես ուշագրավ են «Ընտանեկան կյանք» (1971), «Հրավառություն» (1972), «Եռամսյակային հաշվեկշիռ» (1974), «Խաքի գույներ» (1976), «Պարույր» (1978), «Հաստատուն գործոն» (1980), «Հրամայական» (1982), «Խաղաղ տարվա արևը» (1984), «Տիրապետություն» (1989), «Քառատրոփ արշավ» (1995) կինոնկարները։

Վենետիկի, Կաննի և մի շարք այլ կինոփառատոների դափնեկիր է։

Բազմիցս (2005, 2010, 2013) այցելել է Հայաստան, վարպետության դասեր է անցկացրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։ 2005 թ. նույն կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Փարաջանովյան թալերի»՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի և ներդրման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. https://en.ehu.lt/about/honorary-doctors/
  5. 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #119148277 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քշիշտոֆ Զանուսի» հոդվածին։