Քրդերը Հայաստանում

Քրդերը Հայաստանում (քրդ.՝ Kurdên Ermenistanê), կազմում են հետխորհրդային տարածքում բնակվող պատմականորեն նշանակալի քուրդ բնակչության զգալի մասը, որն ապրում է հիմնականում Հայաստանի արևմտյան մասում։ Նախկին ԽՍՀՄ-ի քրդերը Նոր տնտեսական քաղաքականության տարիներին՝ 1920-ական թվականներին, սկսել են քրդերեն գրել հայերեն տառերով, ապա 1927 թվականին՝ լատինատառ, ապա 1945 թվականին՝ կյուրեղագիր, իսկ հիմա՝ և՛ կյուրեղագիր, և՛ լատինատառ[2]։

Քրդերը Հայաստանում
Курд Армянин.jpg
Ընդհանուր քանակ

37,470 (2011[1])

Բնակեցում
Հայաստան Հայաստան
Լեզու(ներ)
քրդերեն (Կուրմանջի), հայերեն, ռուսերեն
Հավատք(ներ)
Եզդիականություն

Կորենիզացիայի քաղաքականության տարիներին խորհրդային կառավարությունը Հայաստանի քրդերին ապահովել է ռադիոյով, ինչպես նաև մայրենի լեզվով կրթությամբ և մամուլով։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները հիմնել են քրդերեն «Ռյա թազա» (Նոր ուղի) թերթը, ինչպես նաև Երևանից հեռարձակվող քրդական ռադիո։ Առաջին քրդական ֆիլմը՝ Զարեն, նկարահանվել է 1926 թվականին Հայֆիլմի կողմից, իսկ առաջին քրդական վեպը՝ Քուրդ հովիվը, որը գրվել է Արաբ Շամիլովի կողմից, հրապարակվել է 1935 թվականին Երևանում։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում կա քրդական բաժին[2]։

Քրդերը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանի առաջին հանրապետության տարիներին՝ 1918-1920 թվականներին, քրդերը ստացել են քաղաքական իրավունքներ․ Հայաստանի ազգային ժողովի կազմում ընտրվել է նաև քրդական համայնքի ներկաչացուցիչ, իսկ որոշ քրդեր դարձել են հայկական բանակի սպաներ և կազմավորել քրդական կամավորական գնդեր[3]։

Խորհրդային տարիներին Հայաստանում մեծ թվով քրդերեն գրականություն է հրապարակվել, ստեղծվել են ազգային դպրոցներ և ռադիո։ Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի՝ Խորհրդային Հայաստանը քրդական գրականության հիմնական կենտրոնն է եղել[4]։ 1925 թվականին Հայաստանի քրդերի համար բացվել են ավելի քան 50 դպրոցներ[5]։

1937 թվականին՝ Ստալինյան բռնաճնշումներ ժամանակ, Հայաստանի շատ քրդեր դարձել են դրանց զոհը և աքսորվել Հայաստանից[6][7]։

Քրդական հետազոտությունների կենտրոնի տնօրենի խոսքով՝ Հայաստանում քրդերի հետ կապված իրավիճակն այսօր նորմալ է և նրանց հանդեպ բացահայտ անհանդուրժողականություն չկա[8]։ Հայաստանի ընտրական օրենսգիրքը քրդական փոքրամասնության ներկայացուցչության համար Ազգային ժողովում նախատեսում է մեկ տեղ[9]։

ԺողովրդագրությունԽմբագրել

 
Քրդերի բնակության վայրը նշված է մուգ կանաչով
Քուրդ և եզդի բնակչությունը Հայաստանում (2001-2011)
Մարզ 2001[10] 2011[11]
Քանակ % Քանակ %
Հայաստան 42,139 1.3% 37,470 1.2%
Արմավիր 17,793 6.4% 17,063 6.4%
Արագածոտն 7,251 5.2% 7,090 5.3%
Արարատ 5,972 2.2% 5,001 1.9%
Երևան 4,825 0.4% 3,361 0.3%
Կոտայք 4,326 1.6% 3,305 1.3%
Շիրակ 981 0.3% 763 0.3%
Լոռի 802 0.3% 663 0.3%
Գեղարքունիք 124 0.1% 114 0%
Տավուշ 60 0% 44 0%
Սյունիք 4 0% 26 0%
Վայոց ձոր 1 0% 10 0%

Հայ-քրդական մշակութային կապերԽմբագրել

 
Քուրդ ուսանողները Խորհրդային Հայաստանում

Հայտնի հայ երգահան Կոմիտասը գրի է առել հայկական, քրդական և թուրքական մի շարք ազգային երգեր[12], իսկ 1897 թվականին ավարտել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան, որտեղ ուսումնասիրում էր քրդական երաժշտություն։

Հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը, օգտագործելով քրդական լեգենդը, գրել է իր հայտնի «Սիամանթո և Խջեզարե» պոեմը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Armenia ethnicity 2011» 
  2. 2,0 2,1 Leezenberg Michiel (2015)։ «Soviet Kurdology and Kurdish Orientalism»։ in Kemper Michael, Conermann Stephan։ The Heritage of Soviet Oriental Studies։ London: Routledge։ էջեր 89–90։ ISBN 9780415838207 
  3. «Гажар Аскеров КУРДСКАЯ ДИАСПОРА»։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-20-ին։ Վերցված է 2007-09-28 
  4. «Kurds at Great Soviet Encyclopedia»։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-27-ին։ Վերցված է 2020-07-27 
  5. Encyclopedia of World Cultures - P 225. by David Levinson
  6. "(McDowall - A Modern History of the Kurds, page 492)"
  7. Kurdish Culture and Society: An Annotated Bibliography - P. 22. by Lokman I. Meho, Kelly L. Maglaughlin
  8. Шакро Мгои: «После распада СССР многие курды так и не получили гражданства России»/ Noev Kovcheg, #13, 2006
  9. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2018-01-25 
  10. «Ethnic composition: 2001 census»։ Վերցված է 23 August 2018 
  11. «Armenia ethnicity 2011» 
  12. Petsche Johanna (2015)։ Gurdjieff and Music: The Gurdjieff/de Hartmann Piano Music and Its Esoteric։ էջ 121