Ռուստամ Բաքոյան

Հայ քաղաքական գործիչ

Ռուստամ Զուրբայի Բաքոյան (փետրվարի 6, 1986(1986-02-06)[1], Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ազգությամբ եզդի քաղաքական գործիչ, պատմաաշխարհագրագետ, իրանագետ։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ (2019-2021)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար)։Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ[2]։

Ռուստամ Բաքոյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
2019 հունվարի 14 - 2021 օգոստոսի 2
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
 2021 օգոստոսի 2-ից
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ ՀՊՄՀ, Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, արևելագետ-իրանագետ, պատմաաշխարհագրագետ
Դավանանք Եզդիականություն
Ծննդյան օր փետրվարի 6, 1986(1986-02-06)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Նոր Կյանք, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1986 թվականի փետրվարի 2-ին[2]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ազգային փոքրամասնությունների ցուցակով[3]։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել