Ռյա թազա (թերթ)
«Ռյա թազա» (քրդ․՝ Rja Ţəzə կամ կյուրեղագիր՝ «Р’иа т’әзә» - «Նոր ուղի»), խորհրդային և մասնակիորեն՝ հետխորհրդային շրջանի հայկական քրդալեզու եռօրյա թերթ։ Հանդիսացել է ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ԽԱՀ Գերագույն սովետի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի օրգան։ Առաջին անգամ լույս է տեսել 1930-ից (1938–55-ին ընդհատվել է), Երևանում։ խմբագիրներ՝ Հ․ Քոչար, Հ․ Մկրտչյան, Ջարդոե Գենջո, Միրոե Ասադ (Մ․ Մստոյան, 1955-ից)։
Ռյա թազա Ria Taza | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | քրդերեն և հայերեն |
Հիմնադրվել է | 1930 |
Գրասենյակ | Երևան, Հայաստան |
Լուծարվել է | 2006 |
Պարգևներ | |
Riya teze Վիքիպահեստում |
Հանդիսացել է քրդերեն միակ թերթը ԽՍՀՄ–ում և կանոնավոր պարբերականությամբ հրատարակությունը՝ աշխարհում։ Ակտիվորեն սատարել է ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, մշակութային հեղափոխության ծրագրի իրականացմանը խորհրդային Հայաստանում։ Լուսաբանել է ԽՄՀՄ ներքին և արտաքին քաղաքականությունը, միջազգային քաղաքական կյանքը։
Խորհրդային Միության փլուզումից հետո, պետական աջակցության դադերացման պայմաններում, թերթը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել, սակայն, փակվելու փոխարեն վերածվել է ամսաթերթի՝ հինգ հարյուր տպաքանակով։ 2000 թվականին կյուրեղագրից թերթն անցում կատարեց լատինատառի։
Ֆինանսական խնդիրների պատճառով թերթը փակվեց 2003 թվականին։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Ռյա թազա» Մեծ Սովետական հանրագիտարանում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 679)։ |