Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գառնիկ Սերոբի Ասատրյան (1953[1][2][3], Թեհրան, Իրան), հայ բանասեր, պատմաբան, խմբագիր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1995

Ասատրյան Գառնիկ Սերոբի
Ծնվել է1953[1][2][3]
ԾննդավայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանասեր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Գառնիկ Ասատրյանը ծնվել է 1953 թվականին Թեհրանում։ 1968 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քրդագիտության բաժինը։ 1977-1986 թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի արևելագիտության ինստիտուտի մշակույթի և իրանական հին լեզուների բաժնի ասպիրանտ, այնուհետև՝ գիտաշխատող։ 1982 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1983-1996 թվականներին՝ Իրանի բաժինների, 1997 թվականից՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1996 թվականից՝ Իրանագիտության կովկասյան կենտրոնի տնօրեն։ 1993 թվականից՝ «Իրան Նամե», 1997 թվականից՝ «Իրան և Կովկաս» հանդեսների հիմնադիր-խմբագիր։

1985-1999 թթ. դասախոսել է Կոպենհագենի համալսարանում, մասնակցել է Նյու Յորքում, Լոնդոնում, Վաշինգտոնում, Թեհրանում և Փարիզում կայացած միջազգային համաժողովներին։

Աշխատությունները վերաբերում են իրանական նախաիսլամականպատմության, մշակույթի, իրանական ազգագրության, ազգաբանության, քրդագիտության խնդիրներին։ Լույս են տեսել Ասատրյանի «Բախտիարների ազգագրություն» (1987), «Բախտիարների պոեզիան» (1995), «Իրանի զրադաշտականների ազգագրությունը և մշակույթը» (2001, երեքն էլ՝ անգլերեն), «Միջին պարսկերենի և պարթևերենի դերբայական համակարգը» (ռուսերեն, 1989) աշխատությունները[4]։

Երկեր խմբագրել

  • Ադրբեջան. յուրացման սկզբունքը և իրանական աշխարհը։ Երևան, Գիտելիք, 1990 (համահեղինակ)։
  • Խորհուրդներ պարսիկ կանանց։ Աղայեդ ուն-նիսա (Քուլսում-նանե)։ Վերագրյալ Աղա Ջամալ Խանսարիին։ 17-րդ դարի պարսկական երգիծախառն մատյան՝ նվիրված կանանց սովորույթներին ու բարքերին, Երևան, Գինդ, 1996 (համահեղինակ)։
  • Հայերեն-պարսկերեն զրուցագիրք։ Երևան, Գինդ, 1996 (համահեղինակ)։
  • Ազգային ինքնաճանաչողութիւն։ Երևան, Իրանագիտական կովկասյան կենտրոն, 1997 (համահեղինակ)։
  • Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրությունը և պետական կառուցվածքը։ Իրանագիտական կովկասյան կենտրոն, Երևան, Ա. հ, 1997 (համահեղինակ)։
  • Եզդիական կրոնական բնագրեր։ Երևան, Իրանագիտ. Կովկաս. Կենտ., 2000 (համահեղինակ)։
  • Թուրքերենի դասագիրք։ Երևանի պետական համալսարան, Երևան, Հայինֆո, 2001 (համահեղինակ)։
  • Հայաստանի ազգային փոքրամասնությունները։ Երևան, Իրանագիտ. Կովկ. Կենտրոնի հրատ., 2002 (համահեղինակ)։
  • Orientalia. Օրիենտալիա։ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի երիտասարդ դասախոսների և ասպիրանտների գիտական հոդվածների ժողովածու, Երևան, Իրանագիտ. Կովկաս. կենտր. հրատ., 2003 (համահեղինակ)։
  • Մարդու արարումը ըստ «Մասնավիե Մանավիի»։ Երևան, Իրանագիտ. Կովկաս. կենտր. հրատ., 2003 (համահեղինակ)։
  • Թուրքերենի դասագիրք։ Գիրք Ա, Երևանի պետական համալսարան, 2-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Ոսկան Երևանցի, 2004 (համահեղինակ)։
  • Այբբենարան պարսից լեզվի։ (Պարսկերենի դասագիրք հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանի համար), Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոն, 3-րդ հրատ., Երևան, Իրանագիտական կովկասյան կենտրոն, 2006 (համահեղինակ)։
  • Ի խորոց սրտի Աստծո հետ։ Քոմեյլի աղոթքը և Քուֆեի մզկիթում Իմամ Ալիի աղոթքը նվիրված Ալի Էբն Աբիթալեբի ծննդյան տարելիցին, Երևան, Ա. հ., 2007 (համահեղինակ)։
  • Թուրքերենի դասագիրք։ Գիրք Ա, Երևանի պետական համալսարան, 3-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Ոսկան Երևանցի, 2007 (համահեղինակ)։
  • Կրկնավոր և հարադրավոր բարդությունների և զուգորդությունների պարսկերեն-հայերեն բառարան։ Երևան, Ա. հ., 2008 (համահեղինակ)։
  • Թուրքերենի դասագիրք։ Գիրք Ա, Երևանի պետական համալսարան, 4-րդ լրամշակված հրատարակություն, Երևան, Լուսակն, 2011 (համահեղինակ)։
  • Ինչպես բոլոր երեկոները։ Պատմվածքներ, Երևան, Էդիթ պրինտ, 2014 (համահեղինակ)։
  • Իրանական բարբառագիտություն։ Մեթոդական ծրագիր, Երևանի պետական համալսարան, Երևան, Ա. հ., 2015:
  • Происхождение и проблемы идентичности тюркоязычных групп Ирана: (Сборник статей), Ереван, РАУ, 2016.

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Record #61808169 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. Հայ գրատպություն և գրքարվեստ, Ե․, 2015, էջ 108։