HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամիլով

Արաբ Շամիլով (1897[1][2], Սուսուզ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - 1978[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայաստանցի քուրդ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ Ստեղծագործել է քրդերեն և հայերեն։ Կրել է նաև Արաբե Շամո գրական անունը։

Արաբ Շամիլով
քրդ.՝ Ә'рәб Шамилов
Arap Shamilov.Jpeg
Ծնվել է1897[1][2]
ԾննդավայրՍուսուզ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1978[3][2]
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, վիպասան և գրող
Լեզուքրդերեն
Ազգությունեզդի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԿարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
Arap Shamoevich Shamilov Signature.jpg
Arap Shamoevich Shamilov Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կարսի մարզի Սուսուզ գյուղում։ 1912 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատել պեմզայի գործարանում, ապա որպես թարգմանիչ՝ կազակական երրորդ գնդում։ 1916 թվականին տեղափոխվել է Կարս և աշխատել Սարիղամիշ-Էրզրում երկաթուղագծի շինարարությունում։ 1920 թվականին 11-րդ կարմիր բանակի հետ մտել է Բաքու։ Նույն թվականին մեկնել է Մոսկվա՝ Լազարյան ինստիտուտում սովորելու։ 1924 թվականին վերադարձել է Երևան։ Աշխատել է «Ռյա թազա» քրդերեն թերթի խմբագրությունում։ Հետագայում սովորել է ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրայում (Լենինգրադ, նրա ղեկավարն էր ակադեմիկոս Հովսեփ Օրբելին

Քրդերեն լույս են տեսել նրա «Լենինի կյանքը» (Երևան, 1930), «Քուրդ հովիվը» (Երևան, 1930), «Բախտի ճանապարհ» (Երևան, 1959), «Դըմ-դըմ բերդը» (վեպ, Երևան, 1966) և այլ գրքեր։ Նրա «Քուրդ հովիվը» երկը թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն։

 
Արաբ Շամիլովի հուշատախտակը Երևանի Աբովյան փողոցում

Նրա սցենարով նկարահանվել է «Հայաստանի քրդերը» կինոնկարը («Հայֆիլմ», 1959

Մահացել է Երևանում[4]։

ԵրկերԽմբագրել

  • Փոքրիկ հովիվը (պատմվածք քրդերի կյանքից), Երևան, Պետհրատ, 1931, 104 էջ։
  • Ալագյազի քրդերը, Երևան, Պետհրատ, 1932, 56 էջ։
  • Բախտի ճանապարհ (վեպ), գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1961, 360 էջ։
  • Բախտի ճանապարհ (վեպ), գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1964, 336 էջ։
  • Քուրդ հովիվը, Երևան, «Հայաստան», 1971, 204 էջ։
  • Դըմ-դըմ բերդը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1978, 220 էջ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 423-424