Զարե
Զարե, 1926 թվականին Հայֆիլմ կինոստուդիայի նկարահանած համր գեղարվեստական ֆիլմ։ Ըստ Լազոյի վիպակի։ ֆիլմի պրեմիերան եղել է 1926 թվականին նոյեմբերի 9-ին է[1][2] :
![]() Կադր Զարե ֆիլմից | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Թվական | 1926 |
Պրեմիերա | նոյեմբերի 9 1926 թ Երևանում |
Լեզու | համր |
Ռեժիսոր | Համո Բեկնազարյան |
Սցենարի հեղինակ | Համո Բեկնազարյան |
Դերակատարներ | Մարիա Թադևոսյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Օլգա Գուլազյան, Միքայել Մանվելյան, Նինա Մանուչարյան, Համբարձում Խաչանյան, Միքայել Գարագաշ, Արամ Ամիրբեկյան, Ամասի Մարտիրոսյան և Նադեժդա Գևորգյան |
Օպերատոր | Արկադի Յալովոյ Գարուշ Բեկնազարյան |
Պատմվածքի վայր | Հայաստան |
Կինոընկերություն | Հայաստանի Պետֆոտոկինո |
Տևողություն | 69 րոպե |
Սյուժե Խմբագրել
Ֆիլմը պատմում է Անդրկովկասում թափառող քրդերի կյանքի և ցարական պաշտոնյաների դեմ նրանց պայքարի մասին։ Քուրդ աղջիկն ու պատանին պաշտպանում են իրենց սիրո, երջանիկ կյանքի իրավունքը։
Դերերում Խմբագրել
- Մարիա Թադևոսյան (Թենազի) – Զարե
- Հրաչյա Ներսիսյան – Սայդո
- Ավետ Ավետիսյան – Սլո
- Օլգա Գուլազյան – Լյաթիֆ խանում
- Միքայել Մանվելյան – Մստո
- Նինա Մանուչարյան – Նանո
- Համբարձում Խաչանյան – Խդո
- Միքայել Գարագաշ – Թեմուր բեկ
- Արամ Ամիրբեկյան – գրագիր
- Շոթա Գուրամիշվիլի (տիտրերում՝ Գուրամով) – Պրիստավ
- Ամասի Մարտիրոսյան – Զուրբա
- Մ.Աղամալով – շեյխ
- Ն.Բարրես – գավառապետ
- Նինա Աղամբեկյան – Զարեի ընկերուհին
- Նադեժդա Գևորգյան – Զուրբայի կինը
- Ա.Տեր-Մկրտչյան – Ջեմալ
- Ա.Չոբանյան – Նադո
- Երանուհի Ադամյան – Քրդուհի
Ստեղծագործական խումբ Խմբագրել
- նկարիչ - Միքայել Սուրգունով
- ռեժիսորի օգնական - Արմենակ Դանիելյան
- գլխավոր ադմինիստրատոր - Միքայել Գարագաշ
Հետաքրքիր փաստեր Խմբագրել
- Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Մոսկվայում հունվարի 31 1927 թ
- Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի Ալագյազ և Սարիբլախ գյուղերում
- Երիտասարդ քուրդ ռեժիսոր Մյուջե Արսլանի խոսքով, «Զարե»-ն քրդական առաջին ֆիլմն է։ «Այս ֆիլմից հետո քրդական կինոն լռել է մինչև 1991 թվականը»,– ասել է նա[3]։
Նշումներ Խմբագրել
- ↑ «Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմը 90 տարեկան է»։ panorama.am։ Վերցված է 7 Նոյեմբեր 2016
- ↑ «Տեղի կունենա հայկական երկրորդ խաղարկային ֆիլմի՝ «Զարեի» հոբելյանական ցուցադրությունը»։ culture.am։ Վերցված է 7 Նոյեմբեր 2016(չաշխատող հղում)
- ↑ Բեկնազարյանի «Զարե»-ն որպես քրդական առաջին ֆիլմ ցուցադրվելու է Ստամբուլի կինոփառատոնում
Հղումներ Խմբագրել
- «Զարե» ֆիլմը «Հայկական կինո» կայքում Archived 2021-12-01 at the Wayback Machine.
- «Զարե» կինոնկարի պլակատի էսքիզ 1, 2
- «Զարե»-ի ցուցադրությունը քրդական կինոփառատոնի շրջանակներում
- «Зарэ» – первый фильм о езидах
Համո Բեկնազարյանի ֆիլմեր |
---|
Անարգանքի սյան մոտ (1923) • Կորսված գանձեր (1924) • Նամուս (1925) • Նաթելլա (1926) • Շոր և Շորշոր (1926) • Զարե (1926) • Երկրաշարժ Լենինականում (1926) • Չար ոգի (1927) • Խասփուշ (1927) • Տունը հրաբխի վրա (1928) • Սևիլ (1929) • Կաշի (1930) • Բամբակ (1930) • Երկիր Նաիրի (1930) • Իգդենբու (1930) • Շքանշանով մարդը (1932) • Պեպո (1935) • Զանգեզուր (1938) • Սաբուխի (1941) • Դուստրը (1942) • Դավիթ Բեկ (1943) • Անահիտ (1947) • Արարատյան դաշտի աղջիկը (1949) • Սովետական Հայաստան (1950) • Երկրորդ քարավան (1951) • Բնակարանամուտ (1954) • Նասրեդինը Խոջենտում (1959) • |