Քոնան Գրեյ
Քոնան Լի Գրեյ (անգլ.՝ Conan Lee Gray, դեկտեմբերի 5, 1998[1], Lemon Grove, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[3], ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և սոցիալական մեդիայի անձ։ Գրեյը սկսել է կարիերան դեռ դեռահաս տարիքում՝ վլոգեր և քավերներ տեղադրելով ՅուԹյուբում։ 2018 թվականին Republic Records-ի հետ պայմանագիր կնքելուց հետո նա թողարկել է իր դեբյուտային մինի ալբոմը՝ «Sunset Season»-ը, որը 300 միլիոն սթրիմներ է հավաքել։ Նրա առաջին ստուդիական ալբոմը՝ «Kid Krow»-ն, թողարկվել է 2020 թվականի մարտին և զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Billboard 200-ում, դարձնելով այն 2020 թվականի ամերիկացի նոր արտիստի մեծագույն դեբյուտը։ Գրեյը 2020 թվականի ապրիլի դրությամբ Spotify-ում ամենաշատ սթրիմներ հավաքած արտիստներից մեկն է՝ իր ճեղքումային «Maniac» սինգլով, որը կարողացել է 100 միլիոն սթրիմներ հավաքել հարթակում։
Քոնան Գրեյ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Conan Lee Gray |
Ի ծնե անուն | անգլ.՝ Conan Lee Gray |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1998[1] (26 տարեկան) Lemon Grove, Սան Դիեգո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | էլեկտրոփոփ[2] |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, վիդեո բլոգեր և յություբեր |
Գործիքներ | կիթառ, վոկալ, դաշնամուր և ուկուլելե |
Լեյբլ | Republic Records |
Կայք | conangray.com |
Ստորագրություն | |
Conan Gray Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
խմբագրելՔոնան Գրեյը ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 5-ին Կալիֆոռնիայի Լեմոն Գրուվ քաղաքում իռլանդացի հոր և ճապոնացի մոր ընտանիքում։ Երբ նա նոր էր ծնվել, նրա ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք, քանի որ նրա պապը բժշկական օգնության կարիք է ունեցել։ Այնտեղ երկու տարի ապրելուց հետո, նրա ընտանիքը վերադարձել է Կալիֆոռնիա։ Գրեյը սովորել է ճապոներեն, սակայն ժամանակից ի վեր մոռացել է այն[4]։
Գրեյի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 3 տարեկան էր։ «Draw My Life» («Նկարում եմ կյանքս») հոլովակում նա մանրամասնորեն պատմել է իր մանկության մասին[5]։ Քանի որ նրա հայրը զինվորական ծառայության էր, Գրեյը 20 անգամ տեղափոխվել է մանկության տարիների ընթացքում, երեք անգամ տեղափոխվելով միայն վեցերորդ դասարանի ընթացքում։ Գրեյին հաճախ բուլինգի էին ենթարկում միջնակարգ դպրոցում, քանի որ նա դպրոցի 5 ասիացիներից մեկն էր։
Գրեյը վերջնականապես հաստատվել է Տեխասի Ջորջթաուն քաղաքում, որտեղ ապրել է դեռահասության տարիները։ Գրեյի կյանքը Տեխասի կենտրոնում ներշնչել է նրա արվեստի և երաժշտության մեծ մասը։ 2017 թվականի սեպտեմբերին նա տեղափոխվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաք[5]։
Կարիերա
խմբագրել2015–2017. Կարիերայի սկիզբը YouTube-ում
խմբագրելՆա ստեղծեց իր պաշտոնական ալիքը 2013 թվականին[6] և սկսեց ստեղծել տեսանյութեր տասնհինգ տարեկանում։ Նրա վաղ տեսահոլովակները ներառում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են թխելը, պատրաստելը և հիմնականում կենտրոնացած էին նրա առօրյայի շուրջ[7]։ Գրեյը ձայնագրել է երաժշտություն, ցուցադրել է իր արվեստը և ստեղծել է այլ տեսահոլովակներ իր վլոգի համար՝ ավելի քան 25 միլիոն դիտումներով[8]։
2018–2019: Sunset Season
խմբագրելՔոնան Գրեյն ինքնուրույն թողարկեց իր դեբյուտային «Idle Town» սինգլը 2017 թվականի մարտին։ Երգը հավաքեց ավելի քան 14 միլիոն Spotify-ում և 12 միլիոն դիտում YouTube-ում[9][10]։ Գրեյն ինքնուրույն թողարկեց իր երկրորդ «Grow» սինգլը 2017 թվականի սեպտեմբերի 1-ին, իսկ հաջորդ օրը երաժշտական տեսահոլովակով[11]։ 2018 թվականի հոկտեմբերին Գրեյը թողարկեց «Generation Why» սինգլը Republic Records-ում։ Թողարկվեց «Idle Town», «Generation Why», «Crush Culture», «Greek God» և «Lookalike» երգերը։ EP-ն զբաղեցրել է 2-րդ տեղը Billboard Heatseekers Albums աղյուսակում և 116-րդ տեղում Billboard 200-ում[12][13]։
Գրեյն իր ուշ գիշերային հեռուստատեսային դեբյուտը կատարեց, երբ նա ելույթ ունեցավ Late Night with Seth Meyers 2019 թվականի փետրվարի նախօրեին[14][15], նախքան մի քանի շոուներ կատարելը՝ որպես Panic! At the Disco-ի բացման արարողություն՝ «Pray for the Wicked» շրջագայության ժամանակ[16]։ Բացի ազգային շրջագայություններից, նա նվագել է այնպիսի համերգային փառատոներ, ինչպիսին է The Great Escape-ը[17]։
2019 թվականի փետրվարին Գրեյը վերաթողարկեց «The Other Side» սինգլը[18] այն բանից հետո, երբ սկզբնապես հրապարակեց այն YouTube-ում 2016 թվականին՝ ավագ դպրոցի իր ավարտական տարվա առաջին օրվա նախօրեին[19]։ 2019 թվականի մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Գրեյը թողարկեց մի շարք սինգլներ իր դեբյուտային ալբոմից՝ Kid Krow, մասնավորապես՝ «Checkmate», «Comfort Crowd» և «Maniac»[20], և անկախ սինգլ՝ «The King»: 2019 թվականի հոկտեմբերին Գրեյը սկսեց իր երկրորդ գլխավոր շրջագայությունը Հյուսիսային Ամերիկա՝ նորզելանդացի հայտնի երաժիշտ Բենիի, ինչպես նաև ամերիկացի ձայնագրող արտիստ UMI-ի աջակցությամբ[21]։2019 թվականի հոկտեմբերի դրությամբ Գրեյի կատալոգը հավաքել է ավելի քան 250 միլիոն հոսք բոլոր հարթակներում միասին[22]։ Գրեյը արժանացել է 2019 Shorty մրցանակին YouTube-ի լավագույն երաժիշտ[23] և առաջադրվել է «Breakthrough Artist» անվանակարգում 2019 թվականի Streamy Awards մրցանակաբաշխության ժամանակ[24]։
2020–2021: Kid Krow
խմբագրել2020 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում Գրեյը Twitter-ում կիսվում էր իր դեբյուտային ալբոմի վերնագրի մասին ամենօրյա ակնարկներով[25]։ 2020 թվականի հունվարի 9-ին նա բացահայտեց «Քիդ Քրոու» անվանումը և գրեց. «Այս ալբոմում ես ավելին եմ ասում, քան երբևէ ասել եմ իմ կյանքում, և չեմ համբերում, որ պատմեմ ձեզ իմ բոլոր գաղտնիքները։ Սիրում եմ ձեզ[26]։ 2020 թվականի սկզբին Գրեյի «Maniac» սինգլը հաջողակ դարձավ միջազգային հիմնական փոփ ռադիոյում[27][28][29][30][31],, մասնավորապես Ավստրալիայում[32], որտեղ այն պլատինե վկայական ստացավ[33]։ Երգը նաև արժանացել է պլատինե սերտիֆիկացմանը Կանադայում և ոսկի՝ ԱՄՆ-ում՝ դարձնելով այն նրա առաջին հավաստագրված երգը բոլոր երեք երկրներում[34][35]։ Այն դարձավ նրա առաջին Billboard-ի սինգլը, երբ այն զբաղեցրեց 25-րդ հորիզոնականը Bubbling Under Hot 100 չարթում[36], ինչպես նաև Ավստրալիայի, Իռլանդիայի և Հարավային Կորեայի 100 լավագույն չարթերում։
Գրեյը թողարկեց իր դեբյուտային լիամետրաժ Kid Krow ստուդիական ալբոմը 2020 թվականի մարտի 20-ին, որը հայտնվեց Billboard 200-ի 5-րդ հորիզոնականում, ինչպես նաև ԱՄՆ-ի փոփ ալբոմների հիթ-շքերթի 1-ին հորիզոնականում և 2-րդ լավագույն ալբոմների վաճառքի չարթում՝ ավելի քան 37 հազար վաճառք[37][38][39]։ ԱՄՆ-ում սա 2020 թվականի մարտի դրությամբ ամենամեծ նոր արտիստի դեբյուտն էր և Կամիլա Կաբելոյի 2018 թվականի համանուն ալբոմից հետո երկու տարվա ընթացքում ամենալավ փոփ սոլո դեբյուտային ալբոմն էր։ Ալբոմը բարձր են գնահատել այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են Paper, Billboard, NPR, Teen Vogue և Paste:
Գրեյը պետք է ելույթ ունենար Ջիմի Ֆելոնի երեկոյան շոու-ում մարտի 16-ին[40], ինչպես նաև Քոուչելլա (փառատոն)-ում 2020 թվականի ապրիլի կեսերին[41] , սակայն երկու ելույթները չեղարկվեցին COVID-19 համաճարակի պատճառով։ 2020 թվականի կեսերին և՛ Forbes-ը, և՛ Billboard-ը գրեցին Գրեյին որպես առաջատար 2021 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում[42][43]։ Kid Krow-ի կոմերցիոն հաջողությունից հետո Apple Music-ը Գրեյին անվանեց Up Next արտիստ և թողարկեց բացառիկ մինի վավերագրական ֆիլմ նրա մասին 2020 թվականի ապրիլին[44]։
2020 թվականի օգոստոսին «Heather» երգը հայտնի դարձավ ՏիկՏոկ սոցիալական մեդիա հարթակում՝ հետևաբար դառնալով Քիդ Քրոուի վեցերորդ և վերջին սինգլը[45]։ Այն Գրեյին դարձրեց իր առաջին գրառումը Billboard Hot 100-ում իր կարիերայի ընթացքում և հետագայում հայտնվեց երկրների լավագույն 40-յակում, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը[46], Ավստրալիան[47], Նոր Զելանդիան[48] և Իռլանդիան[49] : Այն դարձավ նրա առևտրային առումով ամենահաջող սինգլը «Maniac»-ից հետո, որը նույն տարվա սկզբին հասավ միջազգային հիմնական հիթային ռադիոյի հաջողության։ Գրեյը կատարեց «Heather» երգը և՛ The Late Late Show with James Corden, և՛ The Today Show-ում 2020 թվականի հոկտեմբերին[50][51]։ Նա թողարկեց «Fake» սինգլը ամերիկացի երգիչ Lauv-ի հետ 2020 թվականի հոկտեմբերին[52]։
2022–ներկա։ Superache
խմբագրել2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի հունվարին Գրեյը թողարկեց «Astronomy», «People Watching» և «Jigsaw» սինգլները[53][54][55][56][57]։ 2022 թվականի ապրիլի 11-ին Գրեյը հայտարարեց, որ իր երկրորդ Superache ալբոմը կթողարկվի 2022 թվականի հունիսի 24-ին[58][59]։ 2022 թվականի ապրիլի 15-ին նա թողարկեց «Memories» երգը, իսկ մայիսի 19-ին թողարկեց ձայնասկավառակի հինգերորդ սինգլը՝ «Yours» և հրապարակեց երգերի ցուցակը[60]։ Ալբոմը բաղկացած է 12 երգից և ընդհանուր 40 րոպե տևողությամբ։ Այն թողարկվել է 2022 թվականի հունիսի 24-ին[60]։ Ալբոմի հետ մեկտեղ թողարկվել է նաև «Disaster» սինգլի տեսահոլովակը[61]։ 2022 թվականի հուլիսի 18-ին նա երգել է ազգային օրհներգը 2022 թվականի Major League Baseball Home Run Derby-ում։
Երաժշտական ոճ
խմբագրելԱզդեցություններ
խմբագրելԳրեյը նշել է Թեյլոր Սվիֆթին որպես իր մեծագույն ոգեշնչման աղբյուր, ասելով, որ «մեծացել է նրա արվեստով և նա մեծագույն Սվիֆթին (այսպես են անվանում Սվիֆթի երկրպագուներին) է»[62]։ Նա պատմել է People-ին․ «Ես նրան շատ եմ սիրում։ Ես սիրում են նրա երաժշտությունը։ Ես սիրում եմ այն, ինչ նա անում է։ Ես սիրում եմ նրա տեքստերի գրելաձևը։ Ես սիրում եմ այն, թե ոնց է նա զարգացնել իր կարիերան։ Նա պարզապես այնպիսի բոսս է։ Ես մեծացել եմ՝ լսելով նրա երաժշտությունը 9 տարեկանում։ Ես զգում եմ, որ նա ձևավորել է ինձ, որպես անձի»[63]։ Սվիֆթն արձագանքել է Գրեյի առաջին ալբոմի՝ «Kid Krow»-ի վրա, իր անձնական ինստագրամյան պատմության մեջ, գրելով․ «Ես պաշտում եմ այս ալբոմը, բայց ԱՅՍ ԵՐԳԸ [«Wish You Were Sober»] գլուխգործոց է։ Չեմ ուզում բարձր խոսքեր ասել, բայց ես սա լսելու եմ ամբողջ կյանքիս ընթացքում»։ Գրեյը պատասխանել է Սվիֆթին մեծատառերով․ «Շնորհակալություն քեզ, որ եղել ես իմ երգերի գրելու ոգեշնչան աղբյուրը և իկոնան։ Ես անկեղծորեն մտածում եմ, որ դու ինձ մեծացրել ես որպես հեղինակ և մարդ և չեմ կարող արտահայտել բառերով, ինչ նշանակություն ունի սա ինձ համար։ Շնորհակալություն քեզ ամեն ինչի համար։ Սվիֆթի ամբողջ կյանքի ընթացքում»[64]։ Apple Music-ի համար Զեյն Լոուի հետ հարցազրույցի ժամանակ Գրեյն ասել է, որ Սվիֆթը նրա «համար մեկն է ամեն ինչում» և շարունակել է, որ նա «իմ հեղինակության ներշնչման աղբյուրն է, և ես երբեք չեմ հասկանալու, թե ոնց է նա դա անում։ Նա պարզապես հրաշք է»։ Նա նաև ավելացրել է, որ Սվիֆթը հաղորդագրություն է գրել նրան և գովել «Kid Krow»-ն[65]։
Գրեյն անվանել է Լորդին որպես նրա համար ազդեցություն ունեցող արտիստի[66][67][68] և բացատրել է, որ նրա «Sunset Season» մինի ալբոմը Լորդի դեբյուտային՝ «Pure Heroine» ալբոմի նոստալգիան է[69]։ Նա նաև նշել է Dixie Chicks-ին և Ադելին որպես գլխավոր ազդեցություններ[70] և հայտնել է իր հիացմունքը BTS-ի V-ին[71] և նրա ընկերոջը՝ Բիլլի Այլիշին[72][73]։
Քննադատական ընդունելություն
խմբագրելԳրեյն անվանվել է «Z սերնդի տեսաբլոգի սենսացիա» Paper-ի կողմից[69] և «համացանցի տխուր դեռահասների փոփ արքայորդի»՝ Teen Vogue-ի կողմից[74][75]։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրելԱնվանում | Ալբոմի մանրամասնություններ | Բարձրագույն դիրք | Վաճառքներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
US[76] | AUS[77] | AUT[78] | BEL(FL)[79] | CAN[80] | IRE[81] | NLD[82] | NZ[83] | SCO[84] | UK[85] | |||
Kid Krow | 5 | 26 | 60 | 49 | 5 | 20 | 94 | 32 | 11 | 30 |
Մինի ալբոմներ
խմբագրելԱնվանում | Մինի ալբոմի մանրամասնություններ | Բարձրագույն դիրք | ||
---|---|---|---|---|
US[76] | USHeat.[88] | UKDown.[89] | ||
Sunset Season | 116 | 2 | 57 |
Սինգլներ
խմբագրելԱնվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրք | Հավաստագրումներ | Ալբոմ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
USBub.[90] | AUS[77] | BEL(FL)Tip[79] | IRE[81] | KOR[91] | NZHot[92] | ||||
Idle Town |
2017 | — | — | — | — | — | — | Sunset Season | |
Grow | — | — | — | — | — | — | |||
Generation Why | 2018 | — | — | — | — | — | — | Sunset Season | |
Crush Culture | — | — | — | — | — | — | |||
The Other Side | 2019 | — | — | — | — | — | — | ||
The King | — | — | — | — | — | — | |||
Checkmate | — | — | — | — | — | — | Kid Krow | ||
Comfort Crowd | — | — | — | — | — | — | |||
Maniac | 25 | 24 | 41 | 83 | 44 | 29 | |||
The Story | 2020 | — | — | 43 | — | — | 34 | ||
Wish You Were Sober | — | — | — | — | — | 14 |
Այլ երգեր, որոնք ընդգրկվել են հիթ-շքերթներում
խմբագրելԱնվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրք | Ալբոմ |
---|---|---|---|
NZHot[92] | |||
Affleunza | 2020 | 36 | Kid Krow |
Heather | 28 |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարեթիվ | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք | Ծան․ |
---|---|---|---|---|
2019 | Shorty Awards | Լավագույն յություբյան երաժիշտ | Հաղթանակ | [95] |
Streamy Awards | Ճեղքումային արտիստ | Առաջադրված | [96] | |
2020 | MTV Europe Music Awards | Լավագույն ճեղքումային ելույթ | Առաջադրված | [97] |
Շրջագայություններ
խմբագրելՀեդլայն շրջագայություններ
խմբագրել- The Sunset Shows (2018-19)
- The Comfort Crowd Tour (2019)
- The Kid Krow Tour (2020)
- Superache Tour (2022)
Աջակցող շրջագայություններ
խմբագրել- Pray for the Wicked Tour (Panic! at the Disco)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://notion.online/conan-gray/
- ↑ Collar M. (unspecified title)
- ↑ Dean Stone, Russell (2019 թ․ օգոստոսի 2). «Conan Gray». Notion. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. «The story starts back in Lemon Grove, San Diego, where Conan Gray was born on 5th December 1998.»
- ↑ Gray, Conan (2013 թ․ մարտի 18), «50 Facts About Me !!!», YouTube, Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին
- ↑ 5,0 5,1 Conan Gray (2016 թ․ հունիսի 12), Draw My Life ( For 100,000 ), Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին
- ↑ Let Me Introduce Myself., Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին
- ↑ https://www.washingtonpost.com/news/the-intersect/wp/2018/06/25/they-became-famous-youtubers-a-new-generation-of-kids-wants-to-take-their-place/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Greenwood, Douglas (2019 թ․ ապրիլի 24). «conan gray is gen z's ascendant king of sad boy pop». i-D (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «One To Watch: Conan Gray Makes His Major Label Debut With "Generation Why"». idolator. 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Conan Gray Hits a Small Town Crescendo». PAPER (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Powell, W. Andrew (2018 թ․ նոյեմբերի 15). «Watch: Conan Gray's 'Generation Why'». The GATE (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ devops (2013 թ․ հունվարի 2). «Heatseekers Albums». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «CONAN GRAY RELEASES NEW SINGLE "COMFORT CROWD"». Umusic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Michael Moore/Busy Philipps/Conan Gray/Brendan Buckley, Late Night with Seth Meyers, 2019 թ․ հունվարի 31, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին
- ↑ Smyth, David (2019 թ․ մայիսի 10). «Virtually famous: Conan Gray». Evening Standard (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Interviews, Clash Magazine Music News, Reviews &; ClashMusic (2019 թ․ մայիսի 14). «Seven Performances That Defined The Great Escape 2019». Clash Magazine Music News, Reviews & Interviews (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «An Analysis of Conan Gray's "The Other Side" Re-Release». Arts + Culture (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ The Other Side - Original Song, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին
- ↑ «Conan Gray battles an army of evil exes in Maniac music video». GAY TIMES (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray (@conangray) on Instagram | Ghostarchive». ghostarchive.org. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «CONAN GRAY RELEASES NEW SINGLE "MANIAC" TODAY». Umusic (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray - The Shorty Awards». shortyawards.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Jarvey, Natalie; Jarvey, Natalie (2019 թ․ հոկտեմբերի 16). «Lilly Singh, David Dobrik and Emma Chamberlain Earn Streamy Award Nominations». The Hollywood Reporter (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray Teases Fans With Clues About Debut Album». Grit Daily News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունվարի 6. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray (@conangray) on Instagram | Ghostarchive». ghostarchive.org. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Daw, Stephen; Daw, Stephen (2020 թ․ հունվարի 10). «Conan Gray Announces Debut Album 'Kid Krow,' Debuts Emotional New Track 'The Story': Listen». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray releases massive pop anthem Wish You Were Sober». GAY TIMES (բրիտանական անգլերեն). 2020 թ․ մարտի 19. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Top 40/M Future Releases | Mainstream Hit Songs Being Released and Their Release Dates». All Access (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «https://twitter.com/conangray/status/1232713871078506496». Twitter (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Cantor, Brian (2020 թ․ մարտի 2). «Lauv's "Modern Loneliness," Conan Gray's "Maniac" Enter Top 50 At Pop Radio». Headline Planet (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ https://web.archive.org/web/20200331140809/https://themusicnetwork.com/charts/issues/1282/chart/?list=H100. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Accreditations - ARIA». www.aria.com.au (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Gold/Platinum». Music Canada (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Gold & Platinum». RIAA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ https://headlineplanet.com/home/2020/03/30/conan-grays-maniac-arrives-on-bubbling-under-hot-100-chart/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Akingbade, Tobi (2020 թ․ մարտի 23). «Conan Gray releases debut album 'Kid Krow'». NME (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ McIntyre, Hugh. «Conan Gray Debuts His First Album Inside The Top 10 And Kenny Rogers Returns Behind The Weeknd». Forbes (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ https://headlineplanet.com/home/2020/03/27/report-conan-grays-kid-krow-debuts-at-2-for-us-sales-top-5-for-total-us-units/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Cantor, Brian (2020 թ․ մարտի 10). «Conan Gray Scheduled To Perform On March 16 "Tonight Show Starring Jimmy Fallon"». Headline Planet (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Here's the Full Coachella 2020 Lineup». Complex (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-04-09-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ https://www.forbes.com/sites/hughmcintyre/2020/04/07/conan-gray-doja-cat-summer-walker-and-alec-benjamin-early-grammy-predictions-for-best-new-artist/?sh=31280cbd4d7a.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Grein, Paul; Grein, Paul (2020 թ․ մայիսի 27). «Grammy Watch: Summer Walker, Doja Cat & More Likely Nominees for Best New Artist». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ https://web.archive.org/web/20200411123159/https://notion.online/apple-music-up-next-april-2020-conan-gray/. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Aniftos, Rania; Aniftos, Rania (2020 թ․ օգոստոսի 22). «Conan Gray Transforms Into the Girl His Crush Loves in Thought-Provoking 'Heather' Video». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray set to make Official UK Singles Chart debut with Heather». www.officialcharts.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «australian-charts.com - Discography Conan Gray». australian-charts.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «charts.org.nz - Discography Conan Gray». charts.nz. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «irishcharts.com - Discography Conan Gray». irish-charts.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Rowley, Glenn; Rowley, Glenn (2020 թ․ հոկտեմբերի 8). «Conan Gray Reveals Why 'Heather' Almost Didn't Make His Debut Album». Billboard (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray performs 'Heather' on TODAY». TODAY.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Rose, Anna (2020 թ․ հոկտեմբերի 14). «Lauv and Conan Gray team up on new single 'Fake'». NME (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ https://www.papermag.com/conan-gray-overdrive-2650699552.html?rebelltitem=28#rebelltitem28.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Newton, Felicity (2021 թ․ մայիսի 7). «Conan Gray's new heartbreak song 'Astronomy' is a bit much tbh | Dork». readdork.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ https://www.npr.org/sections/now-playing/2021/08/12/1027107152/conan-gray-people-watching.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «'Telepath' Review: Conan Gray Makes New What Was Old | Arts | The Harvard Crimson». www.thecrimson.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Mier, Tomás; Mier, Tomás (2022 թ․ հունվարի 21). «Conan Gray Details the Downfall of a Toxic Relationship on 'Jigsaw'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray on Instagram: "Superache. My sophomore album. Coming June 24th."». Instagram (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray - Official Site». Conan Gray (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ 60,0 60,1 Superache by Conan Gray (ամերիկյան անգլերեն), 2022 թ․ հունիսի 24, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին
- ↑ Cabot, Madeleine (2022 թ․ հունիսի 24). «Conan Gray has released his second album 'Superache', plus a new video for 'Disaster' | Dork». readdork.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Conan Gray Guesses the Lyrics to Taylor Swift Songs | Lyric Challenge», YouTube (անգլերեն), Seventeen, 2019 թ․ դեկտեմբերի 11, Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին
- ↑ Mier, Tomás (2020 թ․ հունվարի 10). «Conan Gray Says His Forthcoming Album Kid Krow Was Inspired by His 'Pretty Tough' Childhood». People (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Kubrick, Kaitlyn (2020 թ․ մարտի 27). «This is how Conan Gray reacted to the recognition of Taylor Swift». Somag News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Conan Gray Talks Taylor Swift In Apple Music Interview». Billboard. 2020 թ․ ապրիլի 7. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Greenwood, Douglas (2020 թ․ մարտի 20). «Conan Gray on TikTok, Lorde and his new record Kid Krow». i-D (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Conan Gray Wants To Marry Lorde | IT'S A MOOD». MTV Australia. YouTube. 2020 թ․ փետրվարի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Yglesias, Ana Monroy (2020 թ․ սեպտեմբերի 5). «Conan Gray On "Checkmate," Debut LP, Lorde & Adele». Grammy (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 69,0 69,1 Wetmore, Brendan (2019 թ․ ապրիլի 9). «Conan Gray Hits a Small Town Crescendo». PAPER. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Conan Gray». Republic Records (անգլերեն).
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Conan Gray [@conangray] (October 4, 2019). «I'M STUNNED @BTS_twt I LOVE Y'ALL can i be your backup singer» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ Williams, Sophie (2019 թ․ օգոստոսի 2). «Clairo, Billie Eilish, Omar Apollo: meet the Z-Pack». NME (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին. Note: Both artists have indicated each other as their "Z-Pack" pal
{{cite web}}
: CS1 սպաս․ postscript (link) CS1 սպաս․ url-status (link) - ↑ Paper [@papermagazine] (November 19, 2019). «"I want to try doing music in the style of @conangray or "All Tinted." #V..."» (Թվիթ) – via Թվիթթեր.
- ↑ Bergado, Gabe (2019 թ․ հունիսի 20). «Meet the Pop Prince Making Music for Sad Internet Teens Everywhere». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Greenwood, Douglas (2019 թ․ ապրիլի 24). «conan gray is gen z's ascendant king of sad boy pop». i-D (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 76,0 76,1 «Conan Gray Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 77,0 77,1 «Discography Conan Gray». australian-charts.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Discographie Conan Gray». austriancharts.at. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 79,0 79,1 «Discografie Conan Gray». Ultratop. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ «The Weeknd Has This Week's No.1 Album». FYIMusicNews. 2020 թ․ մարտի 29. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ 81,0 81,1 «Discography Conan Gray». irish-charts.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Discografie Conan Gray». dutchcharts.nl. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Discography Conan Gray». charts.nz. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Official Scottish Albums Chart Top 100». Official Charts Company. 2020 թ․ մարտի 27. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ «CONAN GRAY | full Official Chart History». Official Charts Company. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Caulfield, Keith (2020 թ․ մարտի 29). «The Weeknd's 'After Hours' Debuts at No. 1 on Billboard 200 Chart With Biggest Week of 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ Masterton, James (2020 թ․ մարտի 27). «Charts analysis: The Weeknd romps to the top of the albums chart with After Hours». MusicWeek. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Conan Gray Chart History: Heatseeker Albums». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Peaks on UK Albums Download Chart:
- Sunset Season: «Official Album Downloads Chart Top 100: 23 November 2018». Official Charts Company (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
- Sunset Season: «Official Album Downloads Chart Top 100: 23 November 2018». Official Charts Company (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Conan Gray Chart History: Bubbling Under Hot 100 Singles». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
- ↑ Peaks on the Gaon Digital Singles Chart:
- "Maniac": «Gaon Weekly Digital Chart». Gaon Music Chart. Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 92,0 92,1 Peaks on the NZ Hot Singles Chart:
- "Maniac", "Wish You Were Sober", "Affluenza" and "Heather": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2020-03-27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- "The Story": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2020 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2020-01-24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2020 թ․ ապրիլի 6. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Gold/Platinum: Conan Gray». Music Canada (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Conan Gray». Shorty Awards.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Jarvey, Natalie (2019 թ․ հոկտեմբերի 16). «Lilly Singh, David Dobrik and Emma Chamberlain Earn Streamy Award Nominations». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Alston, Trey (2020 թ․ փետրվարի 4). «If You Tell Conan Gray About Your Love Beefs, He'll Make A Song About Them». MTV News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official website
- Քոնան Գրեյի երկրպագուները նստած էին առաջին շարքում՝ դեպի ծագող աստղ տանող ճանապարհին՝ Վավերագրական ֆիլմ Uproxx-ի և Honda-ի կողմից
- Քոնան Գրեյը Ինստագրամում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոնան Գրեյ» հոդվածին։ |