Lauv
Արի Սթափրանս Լեֆ (անգլ.՝ Ari Staprans Leff, օգոստոսի 8, 1994[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), առավել հայտնի է որպես Lauv, ամերիկացի երգիչ, երգահան և պրոդյուսեր։ Նրա «Lost in the Light»[4] դեբյուտային մինի ալբոմը թողարկվել է 2015 թվականին[5][6], իսկ «I Met You When I Was 18 (The Playlist)» հավաքածու ալբոմը թողարկվել է 2018 թվականին։ Նա այլ արտիստների համար երգեր է գրել, ներառյալ Չարլի ԷքսՍիԷքսի «Boys» և Cheat Codes-ի և Դեմի Լովատոյի «No Promises» սինգլները։ Նրա «How I'm Feeling» դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկվելու է 2020 թվականի մարտի 6-ին։
Lauv | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1994[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մշակույթի, Կրթության և Մարդու զարգացման Սթեինհարդթի դպրոց և Radnor High School? |
Մասնագիտություն | երաժիշտ, երգիչ, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ և երգերի հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | lauvsongs.com |
Lauv Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելLauv-ը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Իր վաղ մանկությունը անցկացրել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, որից հետո իր ընտանիքը տեղափոխվել է Ֆիլադելֆիա։ Նա հաճախել է «Radnor High School» դպրոց[7]։ Մանուկ հասակում նա հետաքրքրվել է երաժշտությամբ և հաճախել է դաշնամուրի և ալտի դասերի, իսկ 11 տարեկան հասակում սովորել է կիթառ նվագել[6]։ Նա սկսել է երգեր գրել միջնակարգ դպրոցում, մոտավորապես 14 տարեկան հասակում[8]։ Ավագ դասարաններում սովորելու ժամանակ նա նվագել է մի քանի խմբերում և ջազ է ուսումնասիրել, ավելի ուշ սկսել է էլեկտրոնային երաժշտություն ուսումնասիրել[6]։
Լեֆը ավարտել է Նյու Յորքի համալսարանը[6][8]։ Նա նաև սովորել է Պրահայում և եղել է «Zeta Psi» եղբայրության անդամ[9]։ Նա նաև երկու տարի «Jungle City Studios» ստուդիայի ստաժյոր է եղել, որտեղ ձայնագրվել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Ջեյ Զին, Ջասթին Թիմբերլեյքը և Ալիշա Քիզը[7]։
Անձնական կյանք
խմբագրելLauv-ը մի քանի ամիս հանդիպել է ամերիկացի երգչուհի Ջուլիա Մայքլզի հետ, իսկ 2018 թվականի վերջին նրանք բաժանվել են[10][11]։
Նրա մայրը և մորական տատիկը և պապիկը լատիշներ են և Lauv-ը հաճախ այցելել է Լատվիա՝ իր բարեկամներին տեսնելու և ամառը Յուրմալա ծովափնյա քաղաքում գտնվող իր պապիկի քոթեջում անցկացնելու[12][13]։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրելԱնվանում | Թողարկման մանրամասներ |
---|---|
How I'm Feeling |
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Teen Choice Awards 2018: See All the Nominees and Winners — Us Weekly.
- ↑ 2018 RDMA Winners // Radio Disney — 1996.
- ↑ Lauv - Lost In The Light - EP [Official Audio], Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին
- ↑ Ciccone, Rachael. «On The Rise: An Interview with Lauv | The Aquarian». www.theaquarian.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 «Lauv | Biography & History». AllMusic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 7,0 7,1 «Lauv Makes Nostalgic Heartbreak Pop for the Next Generation». Time (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 8,0 8,1 www.iheart.com https://www.iheart.com/content/2017-07-10-interview-lauv-reveals-the-touching-inspiration-behind-i-like-me-better/. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Local, N. Y. U. (2016 թ․ նոյեմբերի 16). «NYU's Own Lauv Hits Big With First Single, "The Other"». Medium (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ Stewart, Allison. «Jingle stuff, youthful pop stars, Sabrina Carpenter, Lauv and all that fame». chicagotribune.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Julia Michaels and Lauv Split as She Shares New Year's Resolution: 'No More Dating Narcissists'». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «LAUV - iespējams, slavenākais latvietis popmūzikas pasaulē!». pieci.lsm.lv. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Izrādās, Demijas Lovato un Charli XCX šī gada hitus sarakstījis latviešu izcelsmes mūziķis. Iepazīsti - Lauv!». www.parmuziku.lv (լատվիերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lauv» հոդվածին։ |