Քեֆիր Սազերլենդ

կանադացի դերասան

Քեֆիր Ուիլյամ Ֆրեդերիկ Դեմպսի Ջորջ Ռուֆուս Սազերլենդ (անգլ.՝ Kiefer William Frederick Dempsey George Rufus Sutherland [ˈsʌðələnd][6], դեկտեմբերի 21, 1966(1966-12-21)[1][2][3][…], Սբ. Մերի հիվանդանոց, Պատինգթոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), կանադացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, հեղինակ-կատարող, «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր:

Քեֆիր Սազերլենդ
անգլ.՝ Kiefer Sutherland
Kiefer Sutherland 2 SDCC 2014.jpg
Ծնվել էդեկտեմբերի 21, 1966(1966-12-21)[1][2][3][…] (53 տարեկան)
ԾննդավայրՍբ. Մերի հիվանդանոց, Պատինգթոն, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունHarbord Collegiate Institute?, John G. Althouse Middle School?, Malvern Collegiate Institute?, Martingrove Collegiate Institute?, Regina Mundi Catholic College?, Silverthorn Collegiate Institute?, Sir Frederick Banting Secondary School? և St. Andrew's College?
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[5]
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, հեռուստառեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, հեղինակ-կոմպոզիտոր և թատրոնի դերասան
Ծնողներհայր՝ Դոնալնդ Սազերլենդ, մայր՝ Shirley Douglas?
Համատեղ ապրող(ներ)Cindy Vela?
Երեխա(ներ)Sarah Sutherland?
Պարգևներ և մրցանակներԱրբանյակ մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար, Արբանյակ մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկական սերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար, Էմմի մրցանակ լավագույն դրամատիկական սերիալի համար, Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար և Կանադայի Փառքի ծառուղի

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Քեֆիր Սազերլենդը (ինչպես և իր երկվորյակ քույր Ռեյչելը) ծնվել է Լոնդոնի Փադինգթոն թաղամասում՝ Սուրբ Մարիամ հոսպիտալում, այն ժամանակ, երբ նրա ծնողները այնտեղ էին աշխատում, ինչի շնորհիվ Քիֆերը ունի կանադական անձնագիր, և բնակության իրավունքի հավաստագրով բրիտանական քաղաքացիություն[7]: Ճանաչված կանադացի դերասաններ Դոնալդ Սազերլենդի և Շիրլի Դուգլասի որդին է: Երկու ծնողների գծով էլ ունի շոտլանդացի նախնիներ: Նրա մոր հայրը՝ Թոմմի Դուգլասը, հայտնի կանադացի քաղաքական գործիչ է և հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ մշտապես ամենանշանավոր կանադացիների տասնյակում է:

1968 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես (Կալիֆոռնիա)[8]: 1970 թվականին ծնողները բաժանվել են[7]: 1975 թվականին Սազերլենդը մոր հետ տեղափոխվել է Տորոնտո, որտեղ սովորել է Սուրբ Անդրեաս քոլեջում, Մարտինգրովի միջնակարգ դպրոցում, Հարբորդի միջնակարգ դպրոցում, Սիլվերտոնի միջնակարգ դպրոցում և Մալվերնի միջնակարգ դպրոցում: Նաև մեկ կիսամյակ է անցկացրել Կանադայի Օնտարիո նահանգի՝ Լոնդոն քաղաքի Ռեգին Մունդիի քոլեջում, հաճախել է Քրեսենթ-Թաուն կրտսեր դպրոց և Իսթյորքում Սուրբ Քլեր միջնակարգ դպրոց: Սահուն խոսում է անգլերեն և ֆրանսերեն:

ԿարիերաԽմբագրել

Մինչև 2017 թվականը Սազերլենդը նկարահանվել է ավելի քան ութսուն ֆիլմերում և սերիալներում, որոնցից առավել նշանավոր են «>Մնա ինձ հետ>», «Կորած երեխաները», «Երիտասարդ հրաձիգներ», «Մի քանի լավ տղաներ», «Անհետացում», «Երեք հրացանակիրները», «Սպանելու ժամանակը», «Մութ քաղաք», «Թիկնապահը»:

2001 թվականից սկսած Քիֆեր Սազերլենդը առավել հաճախ է ասոցացվում «24» աղմկահարույց ամերիկյան հեռուստասերիալի իր դերի՝ գործակալ Ջեք Բաուերի հետ։ Սազերլենդը «դրամատիկական հեռուստասերիալում լավագույն դերասան» կատեգորիայում չորս անգամ առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ հինգերորդ առաջադրումն ավարտվել է սպասված հաղթանակով։ 1996 թվականին «Քաղաքացի Իքս» ֆիլմում իր դերի համար նրա հայրը՝ Դոնալդը, նույնպես արժանացել է այս մրցանակին։ 2006 թվականի «Էմմի» մրցանակաբաշխության բացման արարողության ժամանակ Սազերլենդը բեմում հայտնվել է «24» սերիալի իր կերպարով: 2007 թվականին «24» սերիալում իր դերի համար Սազերլանդը «հեռուստատեսային սերիալում՝ դրամայում, լավագույն դերասան» կատեգորիայում առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի։

 
Սազերլենդը 2006 թվականին

Սազերլենդն անընդհատ շեշտում է, որ այդ շոուն ընդամենը «զվարճանք» է[9]: 2007 թվականի փետրվարին բրիգադայի գեներալ Պատրիկ Ֆիներգանը այցելել է «24» սերիալի նկարահանման հրապարակ այդ շոուի կազմակերպիչներին համոզելու, որ նվազեցնեն խոշտանգումների տեսարանները, իսկ Սազերլենդը իր հերթին համաձայնել է ԱՄՆ-ի բանակի հրավերին ԱՄՆ-ի ռազմական ակադեմիայի կադետներին պատմելու, որ բանտարկյալներին խոշտանգելը սխալ է[10][11]:

2005 թվականին Սազերլենդի անունը հավերժացվել է Canada's Walk of Fame-ում՝ Կանադայի Տորոնտո քաղաքի հայտնի մարդկանց փառքի ծառուղում[12], որտեղ ներառվել են նաև նրա ծողները։ Սազերլենդը« Inside the Actors Studio» շոուի ժամանակ առաջին հյուրն էր, որը նախկին հյուրի որդին էր, քանի որ նրա հայրը՝ Դոնալդը, ևս 1988 թվականին հայտնվել էր այդ շոուում[7]։ 2006 թվականի ապրիլին Rolling Stone ամսագրում տպագրվել է Սազերլենդի մասին հոդված «Մթության մեջ՝ միայն Քիֆեր Սազերլենդի հետ» վերնագրով։ Հոդվածը սկսվում էր Սազերլենդի խոստովանությամբ, որ ցանկացել էր «24» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ ինքնասպան լինել։ Սակայն նա ասել է․ «Ինձ սխալ մի հասկացեք․ ինձ դուր է գալիս այն, ինչ ես անում եմ»։ Հոդավածում նաև ասվում էր, որ նա սերիալի վրա աշխատում է տարվա 10 ամիսը[13]:

«Calorie Mate» ընկերության համար ճապոնական գովազդային հոլովակում Քիֆերը կատարել է իր Ջեք Բաուեր կերպարի նմանակումը[14]։ Սազերլենդը նաև հնչյունավորել Է «Ford Motor Company» ընկերության կանադական ներկայացուցչության գովազդային արշավը[15]։ 2006 թվականին «Մեծ ճանապարհորդություն» մուլտֆիլմում դերասանը հնչյունավորել է Սամսոն առյուծին։ 2006 թվականին հնչյունավորել է Apple համակարգիչների գովազդը՝ ազդարարելով Intel կորպորացիայի չիպերի Էփլ Մակինտոշ համակարգիչների ընտանիքում ներառելու մասին[16]։ Սազերլենդը հնչյունավորել է նաև Versus-ի ցանցի համար NHL-ի խաղերի ներածական դասընթացը, 2008 թվականին հնչյունավորել է « Call of Duty: World at War» խաղի հերոսին[17], Citroen C4 սեդան ավտոմեքենայի արգենտինական հեռուստագովազդում խաղացել է գլխավոր դեր[18]։

2012 թվականին Սազերլենդը ստացել է գլխավոր դեր «Կապ» սերիալում[19][20]։ 2012 թվականի մարտին, այս շարքի գովազդի շրջանակներում, Քիֆերը եղել է Մոսկվայում և հարցազրույց է տվել ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի Վլադիմիր Պոզների ծրագրին:

Անձնական կյանքԽմբագրել

Ընտանիք և հարաբերություններԽմբագրել

Սազերլենդն ունի մեկ դուստր՝ Սառա Ջուդը, որը ծնվել է 1988 թվականի փետրվարի 18-ին՝ նույն օրը, ինչ իր խորթ աղջիկը՝ Միշել Քեթը և նրա առաջին կնոջ դուստրը՝ Կամելիա Քեթը (ծնված 1976 թվականին)[21]։ Միշելի հայրը՝ Թերի Քեթը «Չիկագո» խմբի կիթառահարն ու երգիչ էր։ Կամիլայի հետ Սազերլենդի ամուսնությունը տևել է 1987 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 1990 թվականը, այնուհետև ամուսնացել է Քելի Ուինի հետ, ումից բաժանվել է 2004 թվականին[22]։ 2017 թվականին սկսել է հանրությանը ներկայանալ մոդել և դերասանուհի Սինդի Վելի հետ, որի հետ հանդիպել է 2014 թվականից[23]։

Իր պապի ժառանգությանը հավատարիմ մնալով՝ Սազերլենդը Կանադայի Նոր Դեմոկրատական կուսակցության ակտիվ անդամ է և ժամանակ առ ժամանակ հայտնվում է այդ կուսակցության գովազդում։

Սազերլենդը կիթառի հայտնի հավաքորդ է, որոնց մեծ մասը Gibson Les Paul կիթառներն են։ Gibson Les Paul խանութը նույնիսկ թողարկել է Սազերլենդի ստորագրությամբ KS-336 կիթառը իրենց «Ոգեշնչված» կամպանիայի շրջանակներում: Քիֆերը 1994 և 1996 թվականերին ռոդեոյում պրոֆեսիոնալ մրցել և հասել է ազգային եզրափակիչ[24]։

Էնդի Սեմբերգը պատմել է, որ 2001 թվականի աշնանը Սազերլենդը անխուսափելիորեն ընդհատել է «The Lonely Island» առցանց սերիալի պրեմիերային էպիզոդի նկարահանումները: «Սպիտակ ուժ»-ի էպիզոդում գլխավոր կերպարները հակված էին սպիտակեցնել ատամները և, ի վերջո, հարձակվել են մի ծեր կնոջ վրա, որպեսզի նրան փոխանցեն իրենց վնասակար սովորությունը։ Սազերլենդը, որը այդ ժամանակ անցնում էր մոտերքով, մտածել է, որ հարձակումը իրական է և դուրս է ցատկել մեքենայից միջամտելու համար: Սազերլենդի մասնակցությամբ մի փոքր հատված ցույց է տրվել տիտրերից հետո, թեև այդ հատվածում Քիֆերը միայն կանգնեցրել է իր մեքենան և նայում է նրանց:

Խնդիրներ օրենքի հետԽմբագրել

2007 թվականի սեպտեմբերի 25-ին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Սազերլենդը ձերբակալվել էր։ Սա 2004 թվականի նրա՝ երթևեկության կանոնների երկրորդ լուրջ խախտում էր: Ժամը 1:10-ի սահմաններում Արևմտյան Լոս Անջելեսում նրա մեքենան կանգնեցվել է ոստիկանության կողմից, իսկ նրա արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ, որը գերազանցել է նահանգում թույլատրելի սահմանը[25]: Հետագայում 25,000 $ գրավի դիմաց ազատ է արձակվել. դեկտեմբերի 5-ին դատապարտվել էր 48 օրվա ազատազրկման[26]:

2007 թվականի դեկտեմբերի 9-ին Քիֆերը հրաժարվել էր վիճարկել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու վերաբերյալ իր դեմ առաջադրված մեղադրանքը և համաձայնվել էր դատավճռի համաձայն 48 օր անցկացնել կալանքի տակ՝ ներառյալ Սուրբ ծնունդը և սեփական 41-րդ ծննդյան տարեդարձը: Քիֆերը նախընտրել է 18 օր բանտում անցկացնել (ողջ դեկտեմբերը և հունվարի սկիզբը) և վերադառնալ բանտ, որպեսզի չդադարեցնի նկարահանումների գործընթացը: Սակայն նկարահանումների գործընթացը դադարեցվել է ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի գործադուլի պատճառով, ուստի նա 48 օրն էլ անցկացրել է բանտում: Սազերլենդն իր բանտարկությունը սկսել է 2007 թվականի դեկտեմբերի 6-ին և Կալիֆոռնիայի Գլենդելի բանտից ազատ է արձակվել միայն 2008 թվականի հունվարի 21-ի կեսգիշերից հետո: «People» ամսագրում Սազերլենդը պատմել է, որ բանտում է անցկացրել Նոր տարին, իր ծննդյան օրն ու Սուրբ Ծնունդը, և այդ ընթացքում ունեցել է ընդամենը մեկ այցելու:

ՖիլմագրությունԽմբագրել

ԴերասանԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1975 ս Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live Հոսթ
1983 ֆ Մաքս Դագենի վերադարձը Max Dugan Returns Բիլ
1986 ֆ Խնձոր խնձորի ծառից At Close Range Թիմ
1986 հֆ Ողողված լռությամբ Trapped in Silence Քեվին Ռիչարդ
1986 հֆ Հավասարության մեջ The Brotherhood Of Justice Վիկտոր
1986 ֆ Մնա ինձ հետ Stand by Me Թուզ Մերլին
1987 ֆ Կորած տղաները The Lost Boys Դևիդ
1987 ֆ Սպանելու ժամանակը The Killing Time անծանոթ
1987 ֆ Հեռավոր երազներ Promised Land Դենի
1987 ֆ Խելագար լուսնի տակ Crazy Moon Բրուքս
1988 ֆ Պայծառ կրակներ, մեծ քաղաք Bright Lights, Big City Թեդ
1988 ֆ 1969 1969 Սքոթ
1989 ֆ Ռենեգատները Renegades Բասթեր ՄաքՀենրի
1989-2008 մս Սիմփսոնները The Simpsons Ջեք Բաուեր
1990 մֆ Արքայազն Ճրթճրթանը The Nutcracker Prince Արքայազն Ճրթճրթան, հնչյունավորում
1992 ֆ Հոդված 99 Article 99 բժիշկ Փիթեր Մորգան
1992 ֆ Փիքս երկվորյակներ: Կրակի միջով Twin Peaks: Fire Walk With Me) Սեմ Սթենլի
1992 ֆ Մի քանի լավ տղաներ A Few Good Men լեյտենանտ Ջոնաթան Քենդրիկ
1993 ֆ Վերջին լույս Last Light Դենվեր Բեյլիս
1993 ֆ Երեք հրացանակիրները Three Musketeers, The Աթոս
1994 ֆ Կովբոյների մոտ այնքան սովորական է The Cowboy Way Սոնի Գիլսթրապ
1996 ֆ Ժամանակն է սպանելու A Time to Kill Ֆրեդի Լի Կոբ
1996 ֆ «Ճանճ» մականունով Ֆրանկիի վերջին օրերը Last Days of Frankie the Fly, The Ջոյ
1997 ֆ Ճշմարտություն և հետևանքներ Truth or Consequences Քյորթիս
1998 ֆ Մութ քաղաք Dark City բժիշկ Դանիլ Շերբեր
1998 ֆ Զինվորական սեր A Soldier's Sweetheart Ռեթ
1998 ֆ Երկրի վերահսկողություն Ground Control Ջեք Հարիս
2000 ֆ Ռիթմ Ритм
Ուիլյամ
2000 ֆ Կտորներով Picking Up the Pieces Բոբո
2000 ֆ Անապատի քուրմեր Desert Saints Արթուր Բենքս
2001 ֆ Կրակե ռինգ Cowboy Up Հենկ Բրեքսթոն
2001 ֆ Վերջին պատերազմ To End All War Lt. Jim 'Yankee' Reardon
2001-2014 ս 24 ժամ 24 Ջեք Բաուեր
2002 ֆ Օրենքից այն կողմ Dead Heat Փոլ ԼաՄար
2002 ֆ Հեռախոսային խցիկ Phone Booth սնափպերիս
2003 ֆ Կարմիր դռան հետևում Behind the Red Door Ռոյ
2004 ֆ Վերցնել կյանքը Taking Lives Քրիստոֆոր Հարտ
2005 ֆ Գետի թագուհի River Queen Դոյլ
2006 մֆ Մեծ ճանապարհորդություն The Wild Սամսոն, հնչյունավորում
2006 ֆ Որսորդը The Sentinel Դևիդ Բրեքինրիջ
2008 ֆ Հայելիներ Mirrors Բեն Քարսոն
2009 մֆ Հրեշներն ընդդեմ այլմոլորակայինների Monsters vs. Aliens գեներալ Վոյաքեր, հնչյունավորում
2014 ֆ Պոմպեյ Pompeii սենատոր Քորվուս
2017 ֆ Կոմատոզնիկներ Flatliners բժիշկ Նելսոն Ռեյթ

ՌեժիսորԽմբագրել

  • 1993՝ Վերջին լույս / Last Light
  • 1997՝ Ճշմարտություն և հետևանքներ / Truth or Consequences
  • 1999՝ Փնտրվում է կին / Woman Wanted

Համակարգչային խաղերԽմբագրել

Տարի Անվանում Դեր
2006 հխ 24: The Game Ջեք Բաուեր, ձայն
2008 հխ Call of Duty: World at War Կապրալ Ռոյբուկ, ձայն
2014 հխ Metal Gear Solid V: Ground Zeroes Մեծ շեֆ, ձայնի և շարժման գործողություն
2015 հխ Metal Gear Solid V: The Phantom Pain Մեծ շեֆ / Բենոմ Սնեյկ, ձայնի և շարժման գործողություն
2018 հխ Call of Duty: Black Ops 4 Գիդեոն Ջոնս, ձայն և արտաքին տեսք

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

Ներկայումս ունի 19 մրցանակ և ևս 53 անվանակարգեր[27], որոնք կինոյի ոլորտում մնացել են առանց հաղթանակի:

Ստորև բերված են գլխավոր մրցանակներն ու անվանակարգերը:

ՄրցանակներԽմբագրել

  • «Ոսկե գլոբուս» մրցանակ
    • 2002՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» սերիալ)
  • Դերասանների Գիլդի մրցանակ
    • 2004՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2006՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
  • «Էմմի» մրցանակ
    • 2006՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ) (որպես պրոդյուսեր)
    • 2006՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)

ԱնվանակարգերԽմբագրել

  • MTV Movie Awards
    • 1997՝ լավագույն չարագործ «Սպանելու ժամանակը» ֆիլմում
    • 2004՝ լավագույն չարագործ «Հեռախոսային խցիկ» ֆիլմում
  • «Էմմի» մրցանակ
    • 2002՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2003՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2003՝ լավագույն դրամատիկական սերիալ («24 ժամ»)
    • 2004՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2004՝ լավագույն դրամատիկական սերիալ («24 ժամ»)
    • 2005՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2005՝ լավագույն դրամատիկական սերիալ («24 ժամ»)
    • 2007՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2009՝ հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն տղամարդու դեր («24 հատուցում» ֆիլմ)
  • Դերասանների Գիլդի մրցանակ
    • 2003՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2003՝ լավագույն դերասանական կազմ («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2005՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2005՝ լավագույն դերասանական կազմ («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2007՝ լավագույն դերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2007՝ լավագույն դերասանական կազմ («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2009՝ հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն տղամարդու դեր («24 հատուցում» ֆիլմ)
  • «Ոսկե գլոբուս» մրցանակ
    • 2003՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2004՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2006՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2007՝ լավագույն տղամարդու դեր («24 ժամ» դրամատիկական սերիալ)
    • 2009՝ հեռուստաֆիլմում կամ մինի սերիալում լավագույն դերասան («24 հատուցում» ֆիլմ)
  • «Սատուրն» մրցանակ
    • 2007՝ լավագույն հեռուստադերասան («24 ժամ» դրամատիկական սերիալ)
  • «Ոսկե ազնվամորի» մրցանակ
    • 2015՝ երկրորդ պլանի ամենավատ դեր Պոմպեյ ֆիլմի համար

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 http://www.tvrage.com/person/id-1047/Kiefer+Sutherland
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #133058360 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. http://rateyourmusic.com/films/kiefer_sutherland
  6. Sutherland | Definition of Sutherland in English by Oxford Dictionaries
  7. 7,0 7,1 7,2 Stated in interview on Inside the Actors Studio
  8. Solski, Ruth Famous Male Actors Gr. 4-8. — Canada: S&S Learning Materials, 2009. — С. 33. — ISBN 9781770727786
  9. «Kiefer Sutherland»։ The Huffington Post։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-02-ին։ Վերցված է 2010-12-01 
  10. Buncombe, Andrew. US military tells Jack Bauer: Cut out the torture scenes … or else!, The Independent, 13 February 2007. Retrieved 26 May 2008.
  11. WENN։ U.S. Army Invites Sutherland to Give Anti-Torture Speech, Hollywood.com, 26 February 2007. Retrieved 26 May 2008.
  12. «Kiefer Sutherland 2005 Inductee»։ CanadasWalkofFame.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-10-ին 
  13. Hedegaard Erik (2006-04-07)։ «Kiefer Sutherland: Heart of Darkness»։ Rolling Stone։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-19-ին։ Վերցված է 2008-05-26 
  14. «Kiefer Sutherland digs Calorie Mate»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-21-ին։ Վերցված է 2012-10-02 
  15. Glaister Dan (2007-12-07)։ «Star of 24 joins Hollywood's jail roll call»։ London: The Guardian։ Վերցված է 2011-04-29 
  16. Michaels Philip (2006-01-13)։ «Assessing Apple's Intel ad | Mac IT | Editors' Notes»։ Macworld։ Վերցված է 2011-02-25 
  17. Tassi Paul։ «Kiefer Sutherland Replacing David Hayter As The Voice Of Metal Gear Solid's Snake»։ Forbes։ Վերցված է 2015-11-18 
  18. «Jack Bauer será garoto-propaganda do Citroën C4 Pallas» (Galician)։ Interpress Motor։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-21-ին։ Վերցված է 2015-02-22 
  19. «Cox, Gaffigan, Noth, Patric & Sutherland to Star in That Championship Season 2010/11/02»։ Broadwayworld.com։ 2010-11-02։ Վերցված է 2010-12-01 
  20. «That Championship Season»։ BroadwayWorld.com։ Վերցված է 2011-04-29 
  21. «Kiefer Sutherland loves being a grandfather»։ 2009-04-02։ Վերցված է 2012-10-02 
  22. «Kiefer Sutherland's divorce from second wife is made final»։ Hello Magazine։ 2008-05-20։ Վերցված է 2012-10-02 
  23. http://www.foxnews.com/entertainment/2017/07/12/kiefer-sutherland-secretly-dating-cindy-vela-says-report.html
  24. «Kiefer Sutherland: Rodeo is relaxing»։ Yahoo։ 2012-04-05։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-15-ին։ Վերցված է 2012-10-02 https://sg.news.yahoo.com/kiefer-sutherland-rodeo-relaxing-063000088.html
  25. Tresniowski, Alex 48 Days in Jail for DUI: Can Kiefer Stop Drinking?(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2007.
  26. «Watch Late Show with David Letterman on CBS.com. Full Episodes, Clips and Behind the Scenes footage»։ Lateshow.cbs.com։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-23-ին։ Վերցված է 2010-12-01 
  27. Kiefer Sutherland — Awards