Call of Duty: World at War (հայերեն՝ Պարտքի կանչը՝ աշխարհը պատերազմում), բազմապլատֆորմային համակարգչային խաղ, շութեր առաջին դեմքից, մշակված ամերիկական Treyarch և հրատարակված Activision ընկերությունների կողմից։ Call of Duty շարքի հինգերորդ խաղը, բայց նաև վերջինը, որտեղ գործողությունները ընթանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Call of Duty: World at War էջը
ՄշակողԱմերիկայի Միացյալ Նահանգներ Treyarch
ՀրատարակիչԱմերիկայի Միացյալ Նահանգներ Activision
ԴիստրիբյուտորSteam, Humble Store[1], Nintendo eShop, Microsoft Store և PlayStation Store
Միջերեսի լեզուգերմաներեն[2] և ռուսերեն
ԿոմպոզիտորՇոն Մյուրեյ
Սերիայի մասCall of Duty
ՆախորդCall of Duty 4: Modern Warfare?
ՀաջորդCall of Duty: Modern Warfare 2?
ՎայրԽՍՀՄ, Գերմանիա, Ճապոնիա և Բեռլին[3]
Թողարկման թվականԱմերիկայի Միացյալ Նահանգներ 2008 թվականի նոյեմբերի 11
Եվրամիություն 2008 թվականի նոյեմբերի 14
Ռուսաստան 2008 թվականի նոյեմբերի 20
ՊլատֆորմներԱՀ
Playstation 2
Playstation 3
Nintendo DS
Xbox 360
Nintendo Wii
ՇարժիչIW Engine?
Վերջին տարբերակ1.7 (2009 թվականի նոյեմբերի 1)
ԺանրՇութեր առաջին դեմքից
Խաղի ռեժիմ
PEGI18+
USKUSK 18
ESRB17+[4]
ԿրիչDVD, Blu-ray Disc, Steam
Սիստեմային
պահանջումներ
Կառավարումստեղնաշար և մկնիկ
🌐callofduty.com

Call of Duty: World at War խաղը թողարկվել է 2008 թվականի նոյեմբերին վեց նպատակային պլատֆորմներով՝ PlayStation 2, PlayStation 3, Xbox 360, PC, Nintendo Wii և Nintendo DS: 2008 թվականի նոյեմբերի 19-ից խաղը սկսեց վաճառվել Steam ինտերնետ-ծառայությունում։

Խաղի սյուժեն կրկին վերադառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի գործողություններին և սկսվում է այն տեղից, որտեղ ճապոնական զինվորները զավթել էին գլխավոր հերոսին։ Միայնակ ընկերությունը պարունակում է երկու կողմ՝ դրանցից մեկը ամերիկական, որը առաջարկում է խաղացողին պատերազմել ճապոնացի զինվորների դեմ, իսկ երկրորդը խորհրդային, որը առաջարկում է խաղացողին պատերազմել գերմանացիների դեմ։

Խաղի թողարկման առաջին իսկ օրը վաճառվեց մեկ միլիոն խաղի օրինակ։ Այսպիսով խաղը իրենից առաջ է թողել միայն սպորտային սիմուլյատոր FIFA 09-ը։

Սյուժե

խմբագրել

Առաջադրանքը տեղի է ունենում 1942-ից 1945 թվականները։ Սյուժեի ամբողջ ընթացքում խաղը ընթանում է երկու կերպարների հետ տեղի ունեցող դեպքերով։ Առաջինը ծովային հետևակի շարքային Միլլերն է։ Հիմնական կերպարը գրեթե ԱՄՆ-ի ամբողջ առաջադրանքներում (չհաշված միայն մեկ առաջադրանքում, ավագ-գնդացրորդ Լոկկի համար, ով մտնում է էսկադրիլիա «Սև կատուներ», որտեղ համարվում է երրորդ կերպար)։ Երկրորդը Կարմիր բանակի շարքային Դմիտրի Պետրենկոն է։ Տվյալ անձը ներկայացնում է ԽՍՀՄ-ը։ Ընդամենը խաղում 15 առաջադրանք է։

Նախաբան

խմբագրել

Գալիս է 1941 թվականը։ Հարձակում Փերլ-Հարբորի վրա։ Ամենամեծ դժբախտությունը ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության մեջ։ Կորցնելով նավատորմի կեսը, շատ զոհեր։ Միացյալ Նահանգները պատերազմ է հայտարարում Ճապոնիային և սկսում է հավաքել բանակում միլիոնավոր կամավորներ։ Կազմակերպվում է հետախուզական խմբեր ասպատակելու թշնամու կղզիները։ Սկսվում է տանկերի ու ինքնաթիռերի կառուցումը։ Առաջին իսկ օրվանից շատ կորուստներ ու շատ անհետ կորածներ։

Սյուժեի զարգացում

խմբագրել
  •   Միշտ պատրաստ

Ատոլ Մակին, Խաղաղ օվկիանոսի հարավային մաս, 1942 թվականի օգոստոսի 17
Շարքային Միլլեր, ԱՄՆ ծովային հետևակի 2-րդ ռեյդերական գումարտակ (Կարլսոնի ռեյդեր)

Մակինի ռեյդի ժամանակ շարքային Միլլերի խումբը նկատվել է։ Բոլորը գերի են ընկնում։ Խմբին սկսում է հարցաքննել ճապոնացի սպաներից մեկը, սակայն ոչինչ չի կարողանում իմանալ։ Ուստի ցանկանում է սպանել նրանց, հիմնավորելով դա նրանով, որ նրանք անօգուտ են և նրանց հարցաքննելով ոչնչի չես հասնի։ Բայց Միլլերին հաջողվում է ողջ մնալ՝ նրան փրկում է ժամանակին հասած ԱՄՆ ծովային հետևակի ջոկատը սերժանտ Թոմ Սալլիվանի գլխավորությամբ։ Նրանք և սպանում են բոլոր ճապոնացիներին շարժվելով ջունգլի, իսկ հետո, միաժամանակ քանդելով ճապոնացիների պահակային կետը, օգնելով 2-րդ բաժանին, որը նույնպես մասնակցում էր հարձակմանը։ Նրանք հասնում են երկրորդ կետին, որտեղ պայթեցնելով զինամթերքով լի բունկերը, հեռանում են մոտորանավակով։

  •   Թույլ դիմադրություն

Սպիտակ ծովափ Պելիլյու, 1944 թվականի սեպտեմբերի 15
Շարքային Միլլեր, ծովային հետևակի 1-ին դիվիզիա

Սկսվում է Պելիլյուի ճակատամարտը։ Նախավերջին պահը ԱՄՆ-ի ու Ճապոնիայի պատերազմի։ Շարքային Միլլերը սերժանտ Սալլիվանի հրամանատարությամբ շարժվում են Պելիլյու կղզի։ Ափհանման ժամանակ նրանք ընկնում են քարի վրա, հայտնվելով ականանետի կրակի տակ։ Սակայն Միլլերին հաջողվում է դուրս գալ այդտեղից։ Սալլիվանը հրամայում է Միլլերին վերցնել ռացիան և հարված հասցնել գետափի մոտակայքին, որտեղ տեղակայված էին ճապոնացիների գնդացրային պատսպարանները։ Հարվածից հետո զորքերը անցնում են ճապոնական պաշտպանության խորքը և ավերում են մնացած ամրությունները։ Հետո պետք է գրավել հրամանատարական կետը։ Միլլերը, կապրալ Ռոկբուկը, շարքային Պոլոնսկին և սերժանտ Թոմ Սալլիվանը թափանցում են և մաքրում են բունկերը։ Բայց կարճատև դադարի ժամանակ նրանց վրա է հարձակվում ճապոնացի սպա և կատանայով սպանում է Թոմ Սալլիվանին։

  •   Կոշտ վայրէջք

Օդանավակայան, Պելիլյու, 1944 թվականի սեպտեմբերի 15
Շարքային Միլլեր, ԱՄՆ ծովային հետևակի 1-ին դիվիզիա

Սալլիվանի մահից հետո հրանատար դարձավ արդեն սերժանտ Ռոյբուկը։ Այս անգամ պետք է հարվածել օդանավակայանին, որպեսզի ճապոնացիները չկարողանաին աջակցել կղզում ուրիշ զինվորների և չկարողանային տրամադրել ավիաաջակցություն։ Զորքերը ոչնչացնում են ճապոնական բազան, որը խանգարում էր նրանց հասնել օդանավակայան։ Ինչից հետո նրանք գլխավոր հրամանատարական կետի շենքում ճնշում են դիմադրությունը օդանավակայում և շարժվում են դեպի խրամատ ու վերջին ամրարությանը, որտեղ դեռ կռվում էին հուսահատ ճապոնացիները։ Նրանք հասցնում են օգնություն կանչել։ Միլլերին և ուրիշներին շատ դժվարություններ են առաջ գալիս, բայց օգնում է ավիաաջակցությունը, որը հայտնվում է անհրաժեշտ պահին զինվորների կանչով։

  •   Վենդետտա

Ստալինինգրադ, ԽՍՀՄ, 1942 թվական սեպտեմբերի 17
Շարքային Դմիտրի Պետրենկո, 62-րդ բանակ

Շարքային Դմիտրի Պետրենկոն ուշքի է գալիս Զոհված զինվորների հրապարակի ճակատամարտից հետո, որ գերմանացի զինվորները գնդակահարում են վիրավորներին։ Սակայն Պետրենկոն կենդանի է մնում և գտնում է ևս մեկ կենդանի մնացածի՝ Կարմիր բանակի սերժանտ Վիկտոր Ռեզնովի։ Նա խնդրում է օգնել իրեն, նրա ձեռքը վիրավոր էր և նա չի կարող կրակել, հետևաբար դա պետք է աներ Դմիտրին։ Պետք է սպանել գերմանացի գեներալ Հենրիխ Ամսելին։ Ամսելը հիանալի ռազմավար էր և ռազմական հանցագործ։ Ամսելը ժամանում է և դա հետևում են Պետրենկոն ու Ռեզնովը։ Ինչից հետո երկնքում թռչում են ռմբակոծիչները և Դմիտրին սպանում է պահակախմբին։ Հետո նրանք վազում են դեպի ավերված շենք, սակայն նրանց վրա են հարձակվում թշնամու դիպուկահարը։ Սպանելով դիպուկահարին նրանք շարժվում են առաջ, Ռեզնովը պատուհանից նկատում է որ մոտենում է գերմանական պահակախումբը և հրամայում է Դմիտրիին պառկել։ Սակայն նրանց նկատում է հովվաշունը։ Գերմանացիները սկսում են այրել շենքը օգտագործելով հրանետ։ Պետրենկոն և Ռեզնովը հազիվ են կարողանում դուրս գալ այրվող շենքից։ Նրանք պայթյունից դուրս են թռչում փողոց որտեղ կանգնած էին գերմանացի պահեկախումբը, Ռեզնովը փորձում է հասնել զենքին, սակայն խփում են նրան ձեռքին։ Ռեզնովին և Դմիտրիին փրկում են Կարմիր բանակի մարտիկները, ովքեր պատրաստվում էին գրոհել կապի խրամատը։ Պետրենկոն և Ռեզնովը օգնում են դիպուկահարային աջակցությամբ, սակայն բոլոր մարտիկները զոհվում են։ Հետո սկսվում է հրապարակի ճակատամարտը, գեներալ Ամսելը հայտնվում է թակարդում։ Պետրենկոն սպանում է փախնող գեներալին։ Դրանից հետո արկերից մեկը հայտնվում է շենքում, որտեղ գտնվում է գլխավոր հերոսները։ Վերջին հնարավորությամբ նրանք ցատկում են ջրանցքը։

  •   Իրենց երկիրը, իրենց արյունը

Զելովական բարձունք, Գերմանիա, 1945 թվականի ապրիլի 18
Շարքային Դմիտրի Պետրենկո, 3-րդ հարվածային բանակ

Բեռլինի հարձակվողական գործողություն ժամանակ Կարմիր բանակը հսկողության տակ է առնում Զելովական բարձունքը՝ վերջին պաշտպանման գիծը նացիստական Գերմանիայի մայրաքաղաքից հետո։

  •   Այրիր նրանց

Սպիտակ ափ, Պելիլյու, 1944 թվականի սեպտեմբերի 15
Շարքային Միլլեր՝ 1-ին ծովային հետևակի դիվիզիա

Օդանավակայանի ավերումից հետո, պետք է մաքրել ջունգլիները ականանետային հաշվարկից, որպեսզի կարողանաին անցնել ամերիկական տանկերը։ Սերժանտ Ռոյբուկի հրամանատարության տակ, Միլլերը այրում է ականանետային հաշվարկը, մաքրել ճանապարհը։

  •   Անողոք

Ուտյոս, Պելիլյու, 1944 թվականի սեպտեմբերի 16
Շարքային Միլլեր՝ 1-ին ծովային հետևակի դիվիզիա

Հիմա, երբ ամեն ինչ կատարված է պետք է ամբողջովին թշնամուն դուրս մղել կղզուց։ Ջունգլիներով անցնելով ժամանակ տանկային շարասյունի վրա հարձակվում են ճապոնացիները։ Զինվորների կեսը զոհվում է։ Պետք է մաքրել ճանապարհը ձեռքով։ Կետը գրավելուց հետո, որտեղ գտնվում է ծանր գնդացիրը, Միլլերը կրակ է բացում գյուցի վրա, որտեղից կատարվում էր հրամանատարությունը։ Նշված կետը ճնշելուց հետո, զինվորները մտնում են հողային քարանձավը՝ վերջին կետը, որտեղ ճապոնացիները դեռևս կատաղի դիմադրում էին։ Քարանձավի մաքրումից հետո վերջապես վերցնում են Պելիլյուն։

  •   Երկաթով ու արյունով

Զելովական բարձունք, Գերմանիա, 1945 թվականի ապրիլի 16
Շարքային Դմիտրի Պետրենկո, 3-րդ հարվածային բանակ

Շարքային Պետրենկոն տանկային դիվիզիայի կազմում հարձակվում են Զելովական բարձունքի վրա և զրկում են թշնամուն տեխնիկայից, տանկերից և հողային ամրոցներից։

  •   Պողպատյա օղակ

Պանկով, Գերմանիա, 1945 թվականի ապրիլի 23
Շարքային Դմիտրի Պետրենկո, 3-րդ հարվածային բանակ

Պետրենկոն Ռեզնովի և կոմիսսար Մարկովի հրամանատարությամբ, գրավում է Պանկով քաղաքը

  •   Վտարում

Բեռլին, Գերմանիա, 1945 թվականի ապրիլի 24
Շարքային Դմիտրի Պետրենկո, 3-րդ հարվածային բանակ

Պետրենկոն ուրիշ զինվորների հետ անցկացնում են ռեյդ Բեռլինով, ոչնչացնում են գերմանացիների վերջին ամրությունները՝ մետրոն ու տները։ Գերմանացիները փախչում են, և փախուստի ժամանակ էլ ջրով են ծածկվում մետրոյում, որտեղ գտնվում է գլխավոր հերոսը։ Թվում է, թե բոլորը զոհվում են, սակայն նրան կենդանի են մնում և շարունակում են Կարմիր բանակի հետ վերցնել Բեռլինը։

  •   Սև կատուներ

Օկինավայից հարավ, 1945 թվականի ապրիլի 3
Ավագ Լոկկ, էսկադրիլիա «Սև կատուներ VPB-54»

Այս միսսիայում մենք խաղում են ոչ թե շարքային Միլլերից, այլ ավագ Լոկկից, որը նստում է «Կատալինա» ինքնաթիռի գնդացրին։ Առաջադրանքը՝ ոչնչացնել երեք ճապոնական նավ, որոնք զենք էին մատակարարում ճապոնացիներին Օկինավայում։ Առաջադրանքը ավարտելուց հետո, ինքնաթիռները վերադառնում են բազա, սակայն, ստանալով SOS ազդանշանը, թռչում են դեպի ամերիկական նավատորմը։ Ինքնաթիռները մտնում են մարտի մեջ, որտեղ տապալում եմ երկրորդ ինքնաթիռը։ Առաջին ինքնաթիռը, որտեղ գտնվում էր ավագ Լոկկը, նստում ու բարձրացնում է վիրավորներին։ Դրանից հետո նրանք ապահով թռչում են։

  •   Պայթեցրու և այրիր

Ուաննա շղթա, Օկինավա, 1945 թվականի մայիսի 14
Շարքային Միլլեր, 1-ին ծովային հետևակի դիվիզիա

Սկսվում է վերջին էջը ԱՄՆ-ի ու Ճապոնիայի պատերազմի։ Զինվորները գրավում են վերջին հենակետը շղթայում, իսկ այնտեղ հաշված մղոններ են մինչև Սյուրի դղյակը։ Այստեղ պետք է անձրևի տակ և վատ տեսանելիության պայմաններում ոչնչացնել ճապոնացիներին։

 
Սյուրի դղյակ, որտեղ տեղի են ունենում «Ջարդի կետը» առաջադրանքի իրադարձությունները
  •   Ջարդի կետը

Սյուրի դղյակ, Օկինավա, 1945 թվականի մայիսի 29
Շարքային Միլլեր, 1-ին ծովային հետևակի դիվիզիա

Սկսվում է վերջին կռիվը։ Զինվորները պետք է գրավեն դղյակը։ Սպասվում է կատաղի կռիվ, և ճապոնացիները չեն ցանկանում հանձնվել։ Երկար մարտերից հետո Ռոյբուկը, Միլլերը և Պոլոնսկին ներխուժում են ամրոց, որտեղ սպասվում է ճապոնական զինվորների ալիքը, մեկը մյուսի հետևից։ Ամրոցի հարկաշարքը վերցնելուց հետո, զինվորները գտնում են ճապոնացի զինվորականների, ովքեր փորձում են հանձնվել։ Ռոյբուկը և Պոլոնսկին սկսում են զննել նրանց, և հանկարծ տեղի է ունենում պայքար այն պատճառով, որ ճապոնացին հանում է կրծքին ամրացված նռնակի պահանակը (կախված է նրանից, թե, որ ճապոնացու վրա է կրակում Միլլերը)։ Կախված է խաղացողի ընտրությունից կամ Ռոյբուկն է զոհվում, կամ Պոլոնսկին։ Հետո սկսվում է վերջին ճապոնական հակահարձակումը։ Միլլերը կանչում է երեք ավիահարված և դրանից հետո հարձակումը դադարում է։ Վերջում Միլլերը ստանում է ժետոն ի հիշատակ զոհված ընկերոջը կամ Ռոյբուկի կամ Պոլոնսկիի։

  •   Ռայխի սիրտ

Ռայխստագ, Բեռլին, 1945 թվականի ապրիլի 30
Շարքային Դմիտրի Պետրենկո, 150-րդ հրաձգային դիվիզիա

Իրենց ընկերների մահից հետո Պետրենկոն, Ռեզնովը և շարքային Չեռնովը, մնալով կենդանի, միանում են 150-րդ հրաձգային դիվիզիային և շրջափակում են Ռայխստագը, «ֆաշիստական ռայխի վերջին ամրոցը»։ Դաժան մարտերից հետո Կարմիր բանակի զինվորները ճեղքում են պաշտպանությունը և մաքրում են ճանապարհը դեպի խորհրդարան։ Ռայխստագ մտնելու ժամանակ գերմանական կրականետը ծանր վիրավորում է շարքային Չեռնովին, բայց նա կենդանի է մնում։

  •   Տապալում

Ռայխստագ՝ Բեռլին, Գերմանիա, 1945 թվականի ապրիլի 30
Շարքային Դմիտրի Պետրենկո, 150-րդ հրաձգային դիվիզիա

Զինվորները ներխուժում են Ռայխստագ, ոչնչացնելով բոլոր թշնամական զինվորներին և մտնում են տանիք, որտեղ նրանց սպասում է գերմանացիների դիմադրության վերջին ալիքը։ Երկար կռվից հետո տանիքին հասցվում է համազարկային հարված «Կատյուշով»։ Պետրենկոն վերցնում է դրոշը սպանված զինվորի մոտից, և ուզում է դնել այն, բայց հանկարծ անկյունից հայտնվում է գերմանացի և կրակում է Դմիտրիի վրա։ Ռեզնովը հասցնում է սպանել նրան տեսակի օգնությամբ և օգնում է Պետրենկոյին կանգնել ոտքի վրա։ Դմիտրին ծածանում է Հաղթանակի դրոշը Ռայխստագի վերնագագաթին։շ

Գլխավոր հերոսները

խմբագրել
 
Բրիտանացի դերասան Գարի Օլդմեն, ով հնչունավորել է սերժանտ Վիկտոր Ռեզնովին
  •   Շարքային Դմիտրի Պետրենկո, խորհրդային կամպանիայի գլխավոր հերոսը։ Ծնվել է 1920 թվականին Մոսկվայում, Քաղաքացիական պատերազմի ավարտին։ 1941 թվականի դեկտեմբերից պատերազմի մասնակից[6].
  •   Սերժանտ Վիկտոր Ռեզնով, Կարմիր բանակի զինվոր[7]։ Խորհրդային կամպանիայի գլխավոր ուղղորդողը։ Մոտիկ ընկերն էր Դմիտրի Պետրենկոն։
 
Կանադացի դերասան Կիֆեր Սազերլենդ, ով հնչյունավորել է սերժանտ Ռոյբուկին
  •   Շարքային Միլլեր, ամերիկական կամպանիայի գլխավոր հերոսը։ Վերջին անգամ հայտնվել է «Կոտրված կետ» առաջադրանքում։ Հետագա ճակատագիրը անհայտ է։
  •   Ավագ Լոք, ամերիկական կամպանիայի երկրորդ գլխավոր հերոսը, «Կատալինա» ինքնաթիռի հրաձիգը, ով մտնում է «Սև կատուներ» էսկադրիլիայի մեջ։ Հայտնվում է «Սև կատուներ» առաջադրանքում։ Հետագա ճակատագիրը անհայտ է։
  •   Կապրալ Ռոյբուկ (†Կախված է խաղացողի գործողություններից, կամ զոհվում է Ռոյբուկը, կամ շարքային Պոլոնսկին։/ref> Ծովային հետևակի հրամանատար։
  •   Շարքային Պոլոնսկի (†[8] կախված է խաղացողի ընտրությունից), ԱՄՆ-ի ծովային հետևակի առաջին դիվիզիայի զինվոր։

Անհամապատասխանությունները

խմբագրել
  • Ամբողջ խաղի ընթացքում շարքային Չերնովը կրում է գնդապետական գոտի։
  • 1942 թվականին տեղի ունեցող «Վենդետտա» առաջադրանքում, սերժանտ Ռեզնովի հագուստի վրա տեսանելի են կոչումներ, որը մտցվել է Կարմիր բանակում 1943 թվականին։
  • «Վենդետտա» առաջադրանքում կարող ենք տեսնել խոցված Т-VIB «Թագավորական տիգր», որն հայտնվել է 1944 թվականին, թեև առաջադրանքի գործողություններն տեղի են ունենում 1942 թվականին։
  • Անհասկանալի պատճառներով, գերմանացի զինվորներն օգտագործում են ամերիկական M2 նռնակաձիգը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Humble Store
  2. Steam — 2003.
  3. Pages in category "Video games set in Berlin" // Category:Video games set in Berlin - Wikipedia
  4. Sitio web oficial de Call of Duty: World at War
  5. «Call of Duty: World at War» (ռուսերեն). «Новый Диск». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  6. Նաև մասնակցում է Call of Duty: Black Ops խաղի իրադարձություններին։
  7. Նույպես մասնակցել է Call of Duty: Black Ops և Call of Duty: Black Ops II խաղի իրադարձություններին։
  8. Antista, Chris. «Call of Duty: World at War - Death Card Guide». GamesRadar. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել