Փոլ Թոմաս Անդերսոն

ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

Պոլ Թոմաս Անդերսոն (անգլ.՝ Paul Thomas Anderson, հունիսի 26, 1970(1970-06-26)[1][2], Ստուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր և պրոդյուսեր, որը նկարահանել է ութ լիամետրաժ ֆիլմ՝ «Ճակատագրական ութնյակ», «Գիշերներ բուգի ոճով», «Մագնոլիա», «Սեր, որը հարվածում է ոտքերին», «Նավթ», «Վարպետ», «Բնածին արատ» և «Երևակայական թել», որոնց համար առաջադրվել է ութ «Օսկար» մրցանակի։

Փոլ Թոմաս Անդերսոն
անգլ.՝ Paul Thomas Anderson
Ծնվել էհունիսի 26, 1970(1970-06-26)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրՍտուդիո Սիթի, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Էմերսոն քոլեջ, Սանտա Մոնիկա քոլեջ, Քեմփբել Հոլի դպրոց, Մոնտկլեր քոլեջի նախապատրաստական ​​դպրոց, Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց, Cushing Academy? և John Thomas Dye School?
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ և ռեժիսոր
Համատեղ ապրող(ներ)Մայա Ռուդոլֆ
Երեխա(ներ)Pearl Anderson?
Պարգևներ և մրցանակներ

Քննադատները խոսում են նրա մասին որպես «առավել գրավիչ և կենսունակ տաղանդներից մեկը, որը վերջին ժամանակներում հայտնվել է կինեմատոգրաֆիայում» (անգլ.՝ one of the most exciting talents to come along in year)[4] և «մեր ժամանակի բարձրագույն տաղանդներից մեկը» (անգլ.՝ among the supreme talents of today)[5]: 2007 թվականին «Total Film» ամսագիրը բոլոր Անդերսոնին ներկայացրել է ժամանակների մեծագույն ռեժիսորների ցուցակում 20-րդ հորիզոնականում[6]։ 2011 թվականին «Entertainment Weekly» շաբաթաթերթը նրան ճանաչել է մեր ժամանակների 10-րդ մեծագույն ռեժիսորը՝ բնութագրելով նրան որպես «ամենադինամիկ բեմադրիչներից մեկը, որը հայտարարել է իր մասին վերջին 20 տարիների ընթացքում» (անգլ.՝ one of the most dynamic directors to emerge in the last 20 years)[7]:

Կենսագրություն խմբագրել

Պոլ Թոմաս Անդերսոնը ծնվել է 1970 թվականի հունիսի 26-ին Կալիֆոռնիա նահանգի Ստուդիո Սիթի քաղաքում՝ Էդվին Գաֆի և Էրնի Անդերսոնի ընտանիքում։ Էրնի Անդերսոնը եղել է հեռուստատեսային դերասան, ինչպես նաև աշխատել է որպես «ABC» հեռուստաալիքի հաղորդավար և Քլիվլենդի հեռուստատեսությունում վարել է գիշերային սարսափ հեռուստատեսային շոու, որը կոչվում էր «Գոուլարդի»[8]։ Պոլ Անդերսոնը մեծացել է Սան Ֆերնանդո հովտում[9], որտեղ հաճախել է բազմաթիվ դպրոցներ, այդ թվում՝ Բաքլիում գտնվող Շերման Օաքսի , Ջոն Թոմաս Դայայի անվան դպրոցը, Քրուշինգի և Մոնտիկլեր Պրեպ ակադեմիաները։ Սովորել է նաև Նյու Յորքի համալսարանում, բայց շուտով թողել է ուսումը[10]։

Անդերսոնը կինոարտադրությամբ զբաղվել է դեռ երիտասարդ տարիքում՝ 12 տարեկանում սկսելով նկարահանումներ անել հոր տեսախցիկով[11]։ Հետագայում սկսել է օգտագործել 8 միլիմետրանոց կինոժապավեն և հասկացել, որ տեսանյութն ավելի հարմար է[12]։ 17 տարեկանում սկսել է փորձարկել 16 միլիմետրանոց կինոժապավենով Bolex տեսախցիկը[12]։ Լինելով միջնակարգ դպրոցի աշակերտ՝ 1988 թվականին նկարահանել է իր առաջին կես ժամանոց կեղծ վավերագրական «Դիրկ Դիգլերի պատմությունը» (անգլ.՝ The Dirk Diggler Story) ֆիլմը, որը պատմում է հայտնի դերասանի պատմությունը։ Ֆիլմի գլխավոր հերոսի (Դիրկ Դիգլեր) նախատիպը դարձել է դերասան Ջոն Հոլմսը, որը հետագայում նաև դարձել է Անդերսոնի «Գիշերներ բուգի ոճով» ֆիլմի գլխավոր հերոսը[10][13]։

Էմերսոնի անավան քոլեջում անգլերենի կարճ դասընթացից և Նյու Յորքի համալսարան կարճ ժամանակ հաճախելուց հետո Անդերսոնը Լոս Անջելեսում և Նյու Յորքում սկսել է աշխատել որպես հեռուստատեսային ֆիլմերի, երաժշտական տեսահոլովակների և հեռուստատեսային խաղերի նկարահանումների ընթերակա։ 1992 թվականին սկսել է իր երկրորդ «Ծխախոտ և սուրճ» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումները (անգլ.՝ Cigarettes & Coffee), որը ներառում էր հինգ տեսարան ճաշի ժամանակ։ Ֆիլմը մեծ էկրանին առաջին անգամ ցուցադրվել է 1993 թվականին «Սանդենս» փառատոնում, որտեղ անմիջապես ստացել է ճանաչում։ Մի քանի տարի անց նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Սիդնի» (անգլ.՝ Sydney), որը վերանվանվել է «Ճակատագրական ութնյակ» (անգլ.՝ Hard Eight)[13]: «Ճակատագրական ութնյակ» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1996 թվականին Կաննի «Հատուկ հայացք» կինոփառատոնի ժամանակ[14]։

Իր կարիերայի համար շրջադարձային «Գիշերը բուգի ոճով» (անգլ.՝ Boogie Nights) ֆիլմում Անդերսոնը վերադարձրել է Դիրկ Դիգլերի կերպարը՝ զարգացնելով կես ժամանոց առաջնաելույթային ժապավենը մինչև լիամետրաժ ֆիլմ։ Պրեմիերան կայացել է 1997 թվականի հոկտեմբերի 10-ին։ Անդերսոնի ռեժիսորական դրաման քննադատների կողմից արժանացել է բարձր գնահատականի, սակայն վարձույթում մեծ հաջողություն չի ունեցել[13]։ Աշխատանքը դարձել է տարվա առավել դրական գնահատված ֆիլմերից մեկը[8] և համարվում է պոռնոարդյունաբերության գործունեությունը նկարագրող լավագույն ֆիլմերից մեկը։ Ֆիլմը վերակենդանացրել է Բերտ Ռեյնոլդսի կարիերան, որը ռեժիսոր Ջեք Հորների դերի համար առաջադրվել է «Օսկար» մրցանակի[15], ինչպես նաև գլխավոր դերեր խաղացող դերասաններ Մարկ Ուոլբերգին և Ջուլիան Մուրին առաջ է քաշել պահանջարկ ունեցող և բարձր վարձատրվող դերասանների շարք։ Արդյունքում ֆիլմն առաջադրվել է երեք «Օսկար» մրցանակի՝ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի (Բերտ Ռեյնոլդս), երկրորդ պլանի լավագույն կանանց դերի (Ջուլիան Մուր) և լավագույն օրգինալ սցենարի համար[16]։

Անդերսոնի հաջորդ ֆիլմը 1999 թվականին նկարահանված «Մագնոլիա» ֆիլմն է (անգլ.՝ Magnolia), որը պատմում է Կալիֆոռնիայի Սան Ֆերնանդո հովտում ապրող մարդկանց միջև առանձնահատուկ փոխներգործությունների մասին։ Ֆիլմի սյուժեն կառուցվել է ինը տարբեր սյուժետային գծերի միահյուսման վրա, որոնք վերածվել են մեկ պատկերի։ «Մագնոլիա» ֆիլմում օգտագործվել են բավականին երկար օպերատորական պլաններ, ինչը ֆիլմը առանձնացնում էր տիպիկ հոլիվուդյան ֆիլմերից։ Անդերսոնի նախորդ ֆիլմի նման «Մագնոլիա» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի երեք անվանակարգի՝ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր (Թոմ Քրուզ), լավագույն երգ («Save Me», երաժշտության և խոսքերի հեղինակ՝ Էյմի Ման) և լավագույն օրգինալ սցենար[17]։ Անդերսոնը ֆիլմի պրեմիերայից կարճ ժամանակ անց տված հարցազրույցում ասել է. «... Ես իսկապես կարծում եմ, որ «Մագնոլիա» ֆիլմը, բարեբախտաբար, թե ոչ, լավագույն ֆիլմն է, որը ես երբևէ ստեղծել եմ (անգլ.՝ ... what I really feel is that Magnolia is, for better or worse, the best movie I'll ever make)[18]:

 
Ադամ Սենդլերը, Պոլ Թոմաս Անդերսոնը, Էմիլի Ուոթսոնը և Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը 2002 թվականին Կաննի կինոփառատոնում

«Մագնոլիա» ֆիլմի թողարկումից հետո Անդերսոնը հայտարարել է, որ կցանկանար մոտ ապագայում աշխատել կատակերգու Ադամ Սենդլերի հետ և որ իր հաջորդ ֆիլմը կլինի 90 րոպե տևողությամբ[19]։ Արդյունքում 2002 թվականին թողարկվել է «Սեր, որը հարվածում է ոտքերին» ռոմանտիկ կատակերգությունը, որը մասնակիորեն հիմնված է Դևիդ Ֆիլիպսի (հայտնի է որպես «տղա-պուդինգ») պատմության վրա, որում նկարահանվել է Ադամ Սենդլերը[20]։ Ֆիլմի սյուժեն պատմում է ագրեսիան կառավարելու խնդիրներ ունեցող փոքր գործարարի (Սենդլերի) պատմությունը, որը, գտնվելով յոթ քույրերի ճնշման տակ, գտնում է իր սերը (Ուոթսոն)[20]։ Սենդլերը դերակատարման համար քննադատների կողմից դրական գնահատականների է արժանացել։ Ֆիլմը դարձել է նրա առաջին հեռանալը մեյնսթրիմային կատակերգություններից, որոնք նրան հայտնի էին դարձրել[21][22]։ Ռոջեր Էբերտը ֆիլմի գրախոսականում նշել է, որ «Սանդլերը, ազատվելով ֆորմուլային սահմանափակումներից, բացահայտում է անսպասելի դերասանական խորություն։ Դիտելով այս ֆիլմը, դուք կարող եք պատկերացնել նրան Դենիս Հոփերի դերերում։ Դրանում կա խավար, մոլուցք և իշխանություն» (անգլ.՝ Sandler, liberated from the constraints of formula, reveals unexpected depths as an actor. Watching this film, you can imagine him in Dennis Hopper roles. He has darkness, obsession and power)[23]: 2002 թվականի Կաննի կինոփառատոնում ֆիլմը արժանացել է մրցանակի լավագույն ռեժիսուրայի համար և առաջադրվել Արմավենու ոսկե ճյուղի[24]։

Անդերսոնի ամենահայտնի ֆիլմը Էպտոն Սինկլեիրի վեպի հիման վրա նկարահանված «Նավթ» (անգլ.՝ Oil! ) ֆիլմն է[25]։ Չնայած բնօրինակ ֆիլմն անվանվել է Աստվածաշնչից մեջբերումով «Եվ կլինի արյուն» (անգլ.՝ There Will Be Blood), Ռուսաստանում այն թողարկվել է «Նավթ» անունով։ Ֆիլմը բավականին հաջող է եղել՝ նկարահանված լինելով 25 մլն դոլար բյուջեով՝ համաշխարհային վարձույթում այն հավաքել է 76,1 մլն դոլար[26]։ Դեռ նկարահանումներից առաջ ռեժիսորը նշել էր, որ կցանկանար աշխատել անգլիացի դերասան Դենիել Դեյ Լյուիսի հետ[19][27], որն ի վերջո ֆիլմում գլխավոր դերակատարման համար արժանացել է իր երկրորդ «Օսկար» մրցանակին[28]։ Ֆիլմում Իլայ Սանդիի դերի համար Փոլ Դանոն (որը նաև խաղում էր Էլիի եղբոր՝ Փոլ Սենդի դերը) երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար առաջադրվել է BAFTA մրցանակի[29]։ Անդերսոնն ինքը առաջադրվել է Ամերիկայի ռեժիսորների գիլդիա մրցանակի[30]։ Բացի այդ, ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի ութ արձանիկների՝ մրցակցելով Կոեն եղբայրների «Սա ծերերի տեղը չէ» ֆիլմի հետ[31]։ Անձամբ Անդերսոնն առաջադրվել է երեք անվանակարգերում՝ լավագույն ռեժիսուրա, տարվա լավագույն ֆիլմ և լավագույն ադապտացված սցենար (բոլոր երեք դեպքերում մրցանակները հանձնվել են Կոեն եղբայրներին)[28]։ Ֆիլմը արժանացել է քննադատների դրական գնահատականին և ճանաչվել տասնամյակի լավագույն ֆիլմերից մեկը[32]։

2009 թվականի դեկտեմբերին «Variety» ամսագիրը հաղորդել էր, որ Անդերսոնն աշխատում է նոր սցենարի վրա, որը կրում է «Վարպետ» (անգլ.՝ The Master) աշխատանքային անվանումը և պատմում է «խարիզմատիկ մտավորականի» մասին, որն 1950-ական թվականներին հիմնադրում է իր կրոնը[33]։ Չնայած ֆիլմում բացակայում են կրոնական շարժման հղումները, ենթադրվում է, որ այն հիմնված է սայենտոլոգիայի վրա[34]։ Հաղորդվում էր, որ դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, որը բավական հաճախ էր հայտնվում ռեժիսորի ֆիլմերում, ֆիլմում պետք է գլխավոր դեր խաղա[33]։ Ըստ լուրերի՝ Հոֆմանի հետ միասին ֆիլմում պետք է խաղային Ռիզ Ուիզերսփունը[35] և Ջերեմի Ռեները[36], ինչը հետագայում, սակայն հերքվել է։ 2010 թվականի սեպտեմբերին Ջերեմի Ռեները հայտարարել էր, որ նախագիծը անորոշ ժամանակով հետաձգվել է[37]։ Հետագայում նա հայտարարել է, որ այլևս չի մասնակցում ֆիլմի աշխատանքներին[38]։ 2011 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ դերասան Հոակին Ֆենիքսը մասնակցել է ֆիլմի մասնակցության շուրջ բանակցություններին և դրանում խաղացել երկրորդ պլանի դեր[39]։ Հետագայում Անդերսոնն ամբողջությամբ վերաշարադրել է սցենարը, և գլխավոր կերպարը դարձել է Ֆրեդի Քուելը, որը կատարել է Հոակին[40]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի սեպտեմբերին Վենետիկի 69-րդ կինոփառատոնում, որտեղ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար Անդերսոնն արժանացել է «Արծաթե առյուծ» մրցանակին[41]։

Նաև մի շարք աղբյուրներից հաղորդվել է, որ Անդերսոնը սկսել է Թոմաս Պինչոնի «Բնածին արատ» (անգլ.՝ Inherent Vice) վեպի էկրանավորումը, որտեղ գլխավոր դերում կրկին նկարահանվելու է Հոակին Ֆենիքսը[42]։ 2011 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ Մեգան Էլիսոնը (միլիարդատեր Լարի Էլիսոնի դուստրը) ֆինանսավորելու է Անդերսոնի երկու ընթացիկ նախագծերը[38]։

Ռեժիսորական ոճ խմբագրել

Անդերսոնը Քվենտին Տարանտինոյի, Սթիվեն Սոդերբերգի, Ռիչարդ Լինկլեյթերի և Սփայք Ջոնզի հետ հավասար հանդիսանում է «ինքնուս ռեժիսորների» (անգլ.՝ self taught filmmakers) սերնդի ներկայացուցիչներից է, որոնք ռեժիսորական արհեստն ուսումնասիրել են ոչ թե կինոդպրոցներում, այլ տեսաժապավեններին հազարավոր ֆիլմեր դիտելով[9]։ Անդերսոնը Մարտին Սկորսեզեին, Մաքս Օֆյուլսին, Սթենլի Կուբրիկին, Օրսոն Ուելսին, Ռոբերտ Օլթմենին և Ջոնաթան Դեմիին անվանում է ռեժիսուրայի իր գլխավոր ոգեշնչողները[12][43][43][44][44]։

Անդերսոնի ֆիլմերը առաջին հերթին ճանաչելի են նրանով, որ նրանց գործողությունները տեղի են ունենում Սան Ֆերնանդոյի հովտում, բազմաթիվ գործող անձանցով, որոնք ունեն բավականին իրատեսական և արատավոր կերպարներ[45]։ Իր ֆիլմերի կերպարները խաղում են ընտանեկան հարաբերությունների դիսֆունկցիա[43][44], օտարում[43], ափսոսանք[43], մենակություն[44], պատահականություն ու ճակատագիր[44], այն վայրի որոնում, որը կարելի է անվանել «տուն»[43] և անցյալի ուրվականներ[44] թեմաներով։ Անդերսոնն ընդգծում է իր հերոսների փոխկապակցվածությունը, մինչդեռ փոփոխական հանգամանքները ազդում են նրանց կյանքի փխրուն կողմերի վրա[44]։

Անդերսոնի ոճը ճանաչելի է ծավալուն շարադրանքի շնորհիվ[8], տեսողական հատուկ ոճով[8], անընդհատ շարժվող տեսախցիկով[8][45], ստեդիկամ համակարգի վրա հիմնված ծրագրերի երկար տեսողական հապաղման շնորհիվ[44][46], հաճախ հիշվող երաժշտության օգտագործմամբ[45] և տեսալսողական կերպարներով, որոնք չեն ենթարկվում ֆիզիկական բնույթի օրենքներին[46]։

Անդերսոնի առաջին չորս գեղարվեստական ֆիլմերի դերասանական կազմը նման էր։ Այսպես, դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը (մինչև իր մահը՝ 2014 թվականը) հայտնվել է Անդերսոնի բոլոր ֆիլմերում, բացառությամբ «Նավթ» ֆիլմի, Մելորա Ուոլթերսը, Լուիս Գուսմանը, Ֆիլիպ Բեյքեր Հոլը և Ջոն Քրիստոֆեր Ռայլին նկարահանվել են երեք ֆիլմում։ «Գիշերներ բուգի ոճով» ֆիլմի դերերի մյուս կատարողները, ինչպիսիք են Ուիլյամ Մեյսին և Ջուլիաննա Մուրը, նույնպես նկարահանվել են «Մագնոլիա» ֆիլմում։ Բացառությամբ Պոլ Ֆ. Թոմփկինսի, որը երկրորդական դեր ուներ «Մագնոլիա» ֆիլմում, «Նավթ» ֆիլմում Անդերսոնը դերասանների նոր կազմ է հավաքել[47]։ Հետաքրքիր է, որ Ռոբերտ Էլսվիթը օպերատոր է եղել Անդերսոնի բոլոր լիամետրաժ աշխատանքներում, բացառությամբ «Վարպետ» ֆիլմի, որտեղ նրան փոխարինել է Միխայի Մալայմեր կրտսերը[48] և «Երևակայական թել» ֆիլմը, որի օպերատորը հենց Անդերսոնն է։

Այլ նախագծեր խմբագրել

Ֆիլմեր նկարահանելուց բացի, Անդերսոնը նկարահանել է մի շարք երաժշտական տեսահոլովակներ, այդ թվում՝ երգչուհի Ֆիոնա Էփլի համար (որին նա իր երախտագիտությունն է հայտնել «Մագնոլիա» ֆիլմի տիտրերում)։ Էփլի «When the Pawn...» ալբոմը գրվել է Անդերսոնի հետ սերտ հարաբերությունների և համագործակցության ընթացքում, որի ընթացքում Անդերսոնը նկարահանել է նրա չորս տեսահոլովակները («Across the Universe», «Fast as You Can», «Limp», «Paper Bag» երգերի)։ 1997 թվականին նկարահանել է Մայքլ Փենի «Try», 1999 թվականին՝ Էյմի Մենի «Save Me», իսկ 2002 թվականին՝ Ջոն Բրայոնի «Here We Go» տեսահոլովակը։ Բացի այդ, հանդես է եկել որպես պահեստային ռեժիսոր՝ Ռոբերտ Օլթմենի վերջին «Ընկերակիցներ» (անգլ.՝ A Prairie Home Companion) ֆիլմում[49][50][51]։ Նրա պարտականությունների մեջ էր մտնում հսկողությունը, նկարահանումներին օժանդակելը, ինչպես նաև Օլթմենի անգործունակության դեպքում նախագծի ղեկավարումը, քանի որ Օլթմենը նկարահանումների պահին 80 տարեկան էր[47]։ Անդերսոնն ընդգրկված չէ վերնագրերում որպես ֆիլմի ստեղծող, բայց վերջում՝ «Հատուկ շնորհակալություն...» (անգլ.՝ Special thanks to...) բաժնում հիշատակվում է[47]։

Անձնական կյանք խմբագրել

2001 թվականից Անդերսոնը հարաբերությունների մեջ է դերասանուհի և կատակերգու Մայա Ռուդոլֆի հետ[52]։ Զույգն ունի չորս երեխա՝ դուստրերը՝ Պերլ Մինին[53], Լյուսիլը[52] և Մինի Այդան[54] և նաև որդին՝ Ջեքը[55].

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում դեր
1988 ֆ Դիրկ Դիգլերի պատմությունը The Dirk Diggler Story ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1993 ֆ Ծխախոտ և սուրճ Cigarettes and Coffee ռեժիսոր, սցենարիստ
1996 ֆ Ճակատագրական ութնյակ Sydney ռեժիսոր, սցենարիստ
1997 ֆ «Գիշերներ բուգի ոճով» Boogie Nights ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
1999 ֆ Մագնոլիա Magnolia ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2000 հֆ Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live (Ben Affleck/Fiona Apple) ռեժիսոր, սցենարիստ
2000 հֆ Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում SNL Fanatic ռեժիսոր, սցենարիստ
2001 հֆ Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Saturday Night Live: The Best of Molly Shannon ռեժիսոր, սցենարիստ
2002 ֆ Սեր, որը հարվածում է ոտքերին Punch-Drunk Love ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2007 ֆ Նավթ, There Will Be Blood ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2012 ֆ Վարպետ The Master ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2014 ֆ Բնածին արատ Inherent Vice ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ
2017 ֆ Երևակայական թել Phantom Thread ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ

Տեսահոլովակներ խմբագրել

  • «Մայքլ Փեն։ Փորձեք» (1997)
  • «Ֆիոնա Էփլ։ Տիեզերքի միջոցով» (1998)
  • «Ֆիոնա Էփլ։ Որքան հնարավոր է շուտ» (1999)
  • «Ֆիոնա Էփլ։ Փրկիր ինձ» (1999)
  • «Ֆիոնա Էփլ։ Կաղություն» (2000)
  • «Ֆիոնա Էփլ։ Թղթե տոպրակ» (2000)
  • «Ֆիոնա Էփլ։ Թեժ դանակ» (2013)
  • «Ջոաենա Նյուսոմ։ Ծխախոտի դաշտ» (2015)
  • «Ջոաենա Նյուսոմ։ Ջրասուզակներ» (2015)
  • «Radiohead: Երազանքներ» (2016)
  • «Թոմ Յորք։ Անիմա» (2019)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարի Ֆիլմ Անվանակարգ Արդյունք
«Օսկար» 1998 «Գիշերը բուգի ոճով» Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար Առաջադրված
2000 «Մագնոլիա» Լավագույն օրգինալ սցենար Առաջադրված
2008 «Նավթ» Օսկար լավագույն ֆիլմի համար Առաջադրված
Օսկար լավագույն ռեժիսորի համար Առաջադրված
Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար Առաջադրված
2015 «Բնածին արատ» Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2018 «Երևակայական թել» Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
BAFTA 1998 «Գիշերներ բուգի ոճով» Լավագույն օրգինալ սցենար Առաջադրված
2008 «Նավթ» Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2013 «Վարպետ» Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
«Քննադատների ընտրություն» 2013 «Վարպետ» Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2015 «Բնածին արատ» Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
«Անկախ ոգի» 1998 «Ճակատագրական ութնյակ» Լավագույն առաջնաելույթային ֆիլմ Առաջադրված
Լավագույն առաջնաելույթային սցենար Առաջադրված
2015 «Բնածին արատ» Ռոբերտ Օլթմենի անվան մրցանակ Հաղթանակ
«Ուղեկից» 1998 «Գիշերներ բուգի ոճով» Լավագույն ֆիլմ՝ դրամա Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2000 «Մագնոլիա» Լավագույն ռեժիսոր Առաջադրված
Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2012 «Վարպետ» Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2015 «Բնածին արատ» Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
Բեռլինի կինոփառատոն 2000 «Մագնոլիա» Ոսկե արջ Հաղթանակ
Berliner Morgenpost Հաղթանակ
2008 «Նավթ» Ոսկե արջ Առաջադրված
Արծաթե արջ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար Հաղթանակ
Վենետիկի կինոփառատոն 2012 «Նավթ» Ոսկե առյուծ Առաջադրված
Արծաթե առյուծ Հաղթանակ
ՀԿՖ մրցանակ Հաղթանակ
Կաննի կինոփառատոն 1996 «Ճակատագրական ութնյակ» Ոսկե տեսախցիկը Առաջադրված
2002 «Ոտքերից վայր գցող սերը» Ոսկե արմավենու ճյուղ Առաջադրված
Լավագույն ռեժիսոր Հաղթանակ
«Սեզար» 2009 «Նավթ» Լավագույն արտասահմանյան ֆիլմ Առաջադրված
Դավիթ դի Դոնատելո 2008 «Նավթ» Լավագույն արտասահմանյան ֆիլմ Առաջադրված
2019 «Երևակայական թել» Լավագույն արտասահմանյան ֆիլմ Առաջադրված
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ 2014 «Բնածին արատ» Լավագույն հարմարեցված սցենար Հաղթանակ
2017 «Երևակայական թել» Լավագույն ադապտացված սցենար Հաղթանակ
Ամերիկայի ռեժիսորների գիլդիա մրցանակ 2008 «Նավթ» Լավագույն ռեժիսոր Առաջադրված
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիա մրցանակ 2008 «Նավթ» Լավագույն ֆիլմ Առաջադրված
ԱՄՆ սցենարիստների գիլդիա մրցանակ 1998 «Գիշերը բուգի ոճով» Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2000 «Մագնոլիա» Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2008 «Նավթ» Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված
2013 «Վարպետ» Լավագույն ադապտացված սցենար Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. Rebecca Flint Marx. «Paul Thomas Anderson > Biography - AllMovie». AllMovie.com. Rovi Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. Sight & Sound - The Best Films of 2008 (und) // BFI.org. — British Film Institute, 2009. — Т. 19. — № 1. — С. 64. Архивировано из первоисточника 20 Դեկտեմբերի 2011. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  6. Hicks, Chris (2007 թ․ օգոստոսի 20). «Greatest Directors Ever – Part 2». Totalfilm.com. Future Publishing Limited. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
  7. Stack, Tom (2011 թ․ փետրվարի 22). «25 Greatest Working Directors». EW.com. Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին. {{cite web}}: More than one of |author= and |last1= specified (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Paul Thomas Anderson - Biography - Movies & TV». NYTimes.com. The New York Times Company. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  9. 9,0 9,1 Waxman, Sharon R. Rebels on the backlot: six maverick directors and how they conquered the Hollywood studio system. — HarperCollins, 2005. — ISBN 9780060540173
  10. 10,0 10,1 Richardson, John H. (2008 թ․ սեպտեմբերի 22). «The Secret History of Paul Thomas Anderson». Esquire.com. Hearst Communications, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
  11. Gilbey, Ryan (2003 թ․ փետրվարի 2). «Interview: Paul Thomas Anderson». The Sunday Times. News International. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Transcript: Paul Thomas Anderson 12/16/99». Time.com. Time Inc. 1999 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  13. 13,0 13,1 13,2 Hirshberg, Lynn (1999 թ․ դեկտեմբերի 19). «His Way». NYTimes.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  14. «Festival de Cannes: Hard Eight». Festival-Cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
  15. Kennedy, Helen (1998 թ․ հունվարի 19). «'TITANIC' FLOATS THEIR BOATS WINS GOLDEN GLOBES FOR DRAMA, DIRECTOR». NYDailyNews.com. NYDailyNews.com. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  16. «Nominees & Winners for the 70th Academy Awards». Oscars.org. Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  17. «Nominees & Winners for the 72nd Academy Awards». Oscars.org. Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  18. «Paul Thomas Anderson». imdb.com. 2002 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  19. 19,0 19,1 Patterson, John (2000 թ․ մարտի 10). «Magnolia Maniac». guardian.co.uk. Guardian News and Media Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 12-ին.
  20. 20,0 20,1 Puig, Claudia (2002 թ․ հոկտեմբերի 7). «The proof of 'Punch-Drunk Love' is in the pudding». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  21. Rovzar, Chris (2007 թ․ մարտի 11). «Comic takes on 9/11». NYDailyNews.com. NYDailyNews.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  22. Hartlaub, Peter (2007 թ․ մարտի 12). «Hey, it's Adam Sandler! But what's this? A drama?». SFGate.com. Hearst Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 26-ին.
  23. Ebert, Roger (2002 թ․ հոկտեմբերի 18). «Punch-Drunk Love». rogerebert.com. Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  24. «Festival de Cannes: Punch-Drunk Love». Festival-Cannes.com. Cannes Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
  25. Goodwin, Christopher (2007 թ․ նոյեմբերի 25). «Daniel Day-Lewis Gives Blood, Sweat and Tears». The Sunday Times. London: Times Newspapers Ltd. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 21-ին.
  26. «There Will Be Blood (2007) — Box Office Mojo». Box Office Mojo. Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 8-ին.
  27. Pilkington, Ed (2008 թ․ հունվարի 4). «'Tell the story! Tell the story!'». guardian.co.uk. London: Guardian News and Media Limited. Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  28. 28,0 28,1 «Nominees & Winners for the 80th Academy Awards». Oscars.org. Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  29. «BAFTA Film Award Winners in 2008». British Academy of Film and Television Arts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
  30. «Directors Guild announces nominations». Rope of Silicon. RopeofSilicon.com LLC. 2007 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 31-ին.
  31. Barnes, Brooks; Carr, David. «'No Country' and 'Blood' Lead Oscar Nominations». NYTimes.com. The New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
  32. «There Will Be Blood Wins the Decade— there will be blood». Gawker.com. Gawker Media. 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 7-ին.
  33. 33,0 33,1 Fleming, Michael (2009 թ․ դեկտեմբերի 2). «Anderson working on 'Master'». Variety. Reed Business Information. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  34. Pilkington, Ed (2011 թ․ ապրիլի 26). «Church of Scientology snaps up Hollywood film studio» (HTML). London: The Guardian. Վերցված է 2011 թ․ ապրիլի 26-ին.
  35. Cambell, Christopher (2010 թ․ մայիսի 27). «Reese Witherspoon Reportedly Offered Role in P.T. Anderson's Scientology Film». TheWrap.com. The Wrap News Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  36. Cambell, Christopher (2010 թ․ մարտի 3). «Jeremy Renner Joins Paul Thomas Anderson's Religious Cult Movie». MTV.com. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  37. «P.T. Anderson's Scientology Parable 'Postponed Indefinitely'». TheWrap.com. The Wrap News Inc. 2010 թ․ մայիսի 27. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  38. 38,0 38,1 Brodesser-Akner, Claude (2011 թ․ փետրվարի 10). «Paul Thomas Anderson's Scientology Movie and Inherent Vice Adaptation Close to Finding Financing». NYMag.com. New York Media Holdings. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  39. Sneider, Jeff (2009 թ․ դեկտեմբերի 2). «Joaquin Phoenix in talks to join Anderson pic». Variety. Reed Business Information. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  40. Скотт Фаундас (2012 թ․ դեկտեմբերի 19). «The 2012 Voice Film Critics' Poll». The Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
  41. «Пол Томас Андерсон стал лучшим режиссёром на кинофестивале в Венеции» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 8 сентября 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  42. Brodesser-Akner, Claude (2010 թ․ դեկտեմբերի 2). «Paul Thomas Anderson Wants to Adapt Thomas Pynchon's Inherent Vice». NYMag.com. New York Media Holdings. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  43. 43,0 43,1 43,2 43,3 43,4 43,5 King, Cubie Punch Drunk Love: The Budding of an Auteur (und) // SensesofCinema.com. — Senses of Cinema[en], 2005. — № 35. Архивировано из первоисточника 15 Օգոստոսի 2010. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 44,5 44,6 44,7 Allon, Yoram; Cullen, Del; Patterson, Hannah Contemporary North American film directors: a Wallflower critical guide. — Columbia University Press, 2002. — С. 14—15. — ISBN 1903364523
  45. 45,0 45,1 45,2 Coyle, Jake (2008 թ․ փետրվարի 2). «Director ignored instinct in 'Blood'». Dispatch.com. The Columbus Dispatch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
  46. 46,0 46,1 Crous, André Paul Thomas Anderson: Tracking through a Fantastic Reality(անգլ.) // SensesofCinema.com : journal. — Senses of Cinema[en], 2007. — № 45.
  47. 47,0 47,1 47,2 Carr, David (2005 թ․ հուլիսի 23). «Lake Wobegon Goes Hollywood (or Is It Vice Versa?), With a Pretty Good Cast». NYTimes.com. The New York Times Company. Վերցված է 2011 թ․ հունիսի 22-ին.
  48. Hernandez, Eugene (2009 թ․ դեկտեմբերի 24). «Decade: Paul Thomas Anderson on "There Will Be Blood"». indieWire.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 24-ին.
  49. Indie Wire Արխիվացված 2006-06-11 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  50. Kaufman, Peter. «Radio for the Eyes». The Washington Post.
  51. Carr, David (2005 թ․ հուլիսի 23). «Lake Wobegon Goes Hollywood (or Is It Vice Versa?), With a Pretty Good Cast». The New York Times.
  52. 52,0 52,1 Michaud, Sarah (2009 թ․ դեկտեմբերի 4). «Maya Rudolph Welcomes a Girl». People.com. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 10-ին.
  53. «Maya Rudolph Expecting Second Child». People.com. Time Inc. 2005 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  54. «Baby joy! Bridesmaids star Maya Rudolph welcomes fourth child with director Paul Thomas Anderson» (անգլերեն). Daily Mail. 10 сентября 2013. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  55. Sarah Michaud; reporting by Blaine Zuckerman (07/19/2011). «celebritybabies.people.com «Maya Rudolph Welcomes Son Jack»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Sperb J. Blossoms and Blood: Postmodern Media Culture and the Films of Paul Thomas Anderson :

[անգլ.]. — University of Texas Press, 2013. — 296 p. — ISBN 978-0-292-75289-4.

  • Toles G. Paul Thomas Anderson :

[անգլ.]. — University of Illinois Press, 2016. — 232 p. — (Contemporary Film Directors). — ISBN 978-0-252-04036-8.

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Թոմաս Անդերսոն» հոդվածին։