Սա ծերերի վայրը չէ (անգլ.՝ No Country For Old Men), Կոեն եղբայրների թրիլլերն է, նրանց ֆիլմոգրաֆիայի լավագույն նկարներից մեկը։ Ֆիլմը նկարահանվել է ամերիկացի գրող Քորմակ ՄաքՔարթիի համանուն նովելի մոտիվներով։ Գլխավոր դերակատարներն են Ջոշ Բրոլինը, Խավիեր Բարդեմը, Թոմի Լի Ջոնսը և Վուդի Հարելսոնը:

Picto infobox cinema.png
Սա ծերերի տեղը չէ
No Country for Old Men
Nocountryforoldmenarm.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][4], նեո նուառ, քրեական թրիլլեր, գանգստերային ֆիլմ, քրեական, թրիլեր և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքNo Country for Old Men?
Թվականնոյեմբերի 9, 2007[4][5], փետրվարի 29, 2008[6] և փետրվարի 28, 2008[7]
Լեզուանգլերեն և իսպաներեն
ՌեժիսորԻթան Քոեն[8] և Ջոել Քոեն[8]
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին, Ջոել Քոեն և Իթան Քոեն
Սցենարի հեղինակՔորմաք Մաքքարթի[9], Իթան Քոեն[8] և Ջոել Քոեն[8]
ԴերակատարներԹոմի Լի Ջոնս[10][4][11][12], Խավիեր Բարդեմ[10][4][11][12], Ջոշ Բրոլին[3][10][4][11][12], Վուդի Հարելսոն[11][12], Կելլի Մակդոնալդ[12], Դիլահանտ Գարեթ[12], Barry Corbin?[12], Ռուտ Ստիվեն[12], Tess Harper?[12], Բեթ Գրանտ[12], Rodger Boyce?[12], Gene Jones?[12], Քեթի Լեմկին[12], Թոմաս Կոպաչե[12], Ջեյսոն Դուգլաս[12], Rutherford Cravens?[12] և Կալեբ Լենդրի Ջոնս[12]
ՕպերատորՌոջեր Դիկինս
ԵրաժշտությունՔարտետ Բերուել
ՄոնտաժԿոեն եղբայրներ
Պատմվածքի վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ և Տեխաս
Նկարահանման վայրՆյու Մեքսիկո
ԿինոընկերությունParamount Vantage և Miramax Films
Տևողություն122 րոպե
Բյուջե25 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ171 627 166 ԱՄՆ դոլար[13]
Պաշտոնական կայքէջ
No Country for Old Men (film) Վիքիպահեստում

2008 թվականին, Օսկարի 80-րդ մրցանակաբաշխությունում ֆիլմը նոմինացվել է 8 անվանակարգերում, որոնցից չորսում ստացել է ոսկե արձանիկներ, այդ թվում՝ որպես լավագույն ֆիլմ, երկրորդ պլանի լավագույն դերասան (Խավիեր Բարդեմ), լավագույն ադապտացված սցենար և լավագույն ռեժիսոր: Ֆիլմը բավականին շատ դրական արձագանքներ ունեցավ կինոքննադատների և հանդիսատեսի կողմից։ Նույնիսկ Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի կազմած ցուցակում, որը կազմված էր 21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն 10 ֆիլմերից, Կոեն եղբայրների ֆիլմը զբաղեցրեց 7-րդ տեղը, կիսելով այն Դեյվիդ Ֆինչերի «Զոդիաքի» հետ։

ԾանոթագրություններԽմբագրել