Փարվիզ Թանավոլի (պարս.՝ پرویز تناولی, Թեհրան, Իրան), իրանցի քանդակագործ, նկարիչ, գիտնական և արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներ։ 1989 թվականից բնակվում Է Վանկուվերում (Կանադա

Փարվիզ Թանավոլի
Ծնվել էմարտի 23, 1937(1937-03-23)[1] (87 տարեկան) կամ մարտի 24, 1937(1937-03-24)[2] (87 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան[1][3]
ԱզգությունԻրանի ժողովուրդներ
Քաղաքացիություն Իրան և  Կանադա
ԿրթությունԲրերա գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ, համալսարանի դասախոս, գրող և նկարիչ
Ոճժամանակակից արվեստ[4][5], Hurufiyya movement? և Saqqa-khaneh school?
Ժանրաբստրակցիոնիզմ[4][6]
 Parviz Tanavoli Վիքիպահեստում

Թանավոլիի աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բոլոր աճուրդներում։ Նրա վաճառված ստեղծագործությունների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 6,7 միլիոն դոլար, ինչը նրան դարձրել է ամենահարուստ ապրող իրանցի նկարիչը[7]։ Նա հայտնի է իր heeches-ով՝ պարսկերեն «ոչինչ» բառի եռաչափ պատկերներով (պարս.՝ هیچ), որոնք բաղկացած են պարսկական գրերի երեք տառերից (چ,ی,ه) նաստալիկի ձեռագրում[8]։

Ակադեմիական կարիերա

խմբագրել

1959 թվականին Միլանի Բրերա ակադեմիան ավարտելուց հետո Փարվիզ Թանավոլին երեք տարի քանդակագործություն է դասավանդել Մինեապոլիսի արվեստի և դիզայնի քոլեջում (ԱՄՆ)։ Այնուհետև նա վերադարձել է Իրան և ստանձնել Թեհրանի համալսարանի քանդակագործության ամբիոնի ղեկավարությունը՝ պաշտոն, որը նա զբաղեցել էր 18 տարի մինչև 1979 թվականը, երբ նա հրաժարվել է դասախոսական պարտականություններից։

Ցուցահանդեսներ

խմբագրել

Թանավոլիի ստեղծագործությունները ներկայացվել են միջազգային խմբակային ցուցահանդեսներում։ Նա նաև անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ավստրիայում, Իտալիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ 2003 թվականին Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել նրա աշխատանքների լայնածավալ հետահայաց ցուցադրություն։ 2015 թվականին Ուելսլի քոլեջի Դևիսի թանգարանը կազմակերպել է ԱՄՆ-ում առաջին Թանավոլիի անհատական ցուցահանդեսը։ 2017 թվականին Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի է ունեցել նրա մեկ այլ անհատական ցուցահանդես՝ նվիրված նրա ստեղծագործություններին և առյուծներով հավաքածուին։

Փարվիզ Թանավոլիի աշխատանքները ներկայացված են ժամանակակից Թեյթ պատկերասրահի, Բրիտանական թանգարանի, Մետրոպոլիտեն թանգարանի, Գրեյ արվեստի պատկերասրահի հավաքածուներում (Նյու Յորքի համալսարան), Սպահանի քաղաքային կենտրոնի, Նելսոն Ռոքֆելլերի (Նյու Յորք) հավաքածուի, Սեուլի Օլիմպիական զբոսայգու (Կորեայի Հանրապետություն), Հորդանանի թագավորական թանգարանի, ժամանակակից արվեստի թանգարան (Վիեննա), Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան, Ուոքերի արվեստի կենտրոն (Մինեապոլիս), Համլայնի համալսարան, (Սեյնթ Փոլ)[9] և Շիրազի համալսարանի (Իրան)[10]։

 
Փարվիզ Թանավոլի, բրոնզ, Աղա Խանի թանգարան Տորոնտոյում (Կանադա)

Ազդեցություն

խմբագրել

Թանավոլին պատկանում է Սակախանի նկարիչների խմբին, որոնք, ըստ հետազոտող Քարիմ Էմամիի, կիսում են ընդհանուր ժողովրդական գեղագիտությունը[11]։ Թանավոլիի ստեղծագործությունը մեծապես ազդում է Իրանի պատմության, մշակույթի և ավանդույթների վրա (նա ժամանակին եղել է Իրանի թագուհու մշակութային խորհրդականը)։

Քաղաքականություն և արվեստ

խմբագրել

2005 թվականին նա ստեղծել է փոքրիկ քանդակ, որը կոչվել է «Հիչը վանդակում» ի նշան բողոքի Գուանտանամոյի ամերիկյան բանտում բանտարկյալների պահման պայմանների դեմ, իսկ 2006 թվականին սկսել է աշխատել իսրայելա-լիբանանյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված իր ստեղծագործության վրա։

Մեկ օր առաջ, երբ Թանավոլին պետք է ելույթ ունենար Բրիտանական թանգարանում, Իրանի իշխանություններն առգրավել են նրա անձնագիրը՝ թույլ չտալով նրան լքել երկիրը։ Թեհրանից հեռախոսով Թանավոլին բացատրել է, որ ինքը ոչ մի վատ բան չի արել և ստիպված է եղել ամբողջ օրն ապարդյուն անցկացնել անձնագրային գրասենյակում՝ պատասխան չստանալով ոչ այնտեղ, ոչ օդանավակայանում[12]։

Կինոյում

խմբագրել

Վավերագրական Ֆիլմ «Փարվիզ Թանավոլի․ բրոնզե պոեզիան» (անգլ.՝ Parviz Tanavoli: Poetry in Bronze)[13], թողարկվել է 2015 թվականին, պատմում է Թանավոլիի ստեղծագործական ուղու մասին, որը սկսվել Է Իրանում 1950-ականներին և այնուհետև տարածվել երեք մայրցամաքներում և ավելի քան կես դար։ Ռեժիսոր Թերենս Թըրները և պրոդյուսերներ Թիմոթի Թըրները և Տանդիս Տանավոլին դրանում բացառիկ հարցազրույցներ են ներկայացրել Թանավոլիի և արվեստի աշխարհի գործիչների հետ, որոնք լուսավորել են նկարչի ճակատագիրը։

Կենսագրություն

խմբագրել

Թանավոլին ավելի քան 30 տարի տասնյակ հրապարակումներ է գրել։ Դրանց թվում կարելի է առանձնացնել։

  • Tanavoli, Parviz; Sherrill, Sarah B; Carey, Moya European women in Persian houses: Western images in Safavid and Qajar Iran. — 2015. — ISBN 978-1-78453-507-0
  • Tanavoli, Parviz; Fischman, Lisa; Shiva, Balaghi; Amirsadeghi, Hossein; Eisler, Maryam Homayoun; Davis Museum and Cultural Center Parviz Tanavoli. — 2015. — ISBN 978-0-9858249-3-8
  • Tanavoli, Parviz Parviz Tanavoli: poet in love: 1970s-2011 works from the artist's collection. — London: Austin/Desmond Fine Art, 2011. — ISBN 978-1-872926-35-3
  • Tanavoli, Parviz Undiscovered minimalism: gelims from Northern Iran. — 2011. — ISBN 978-1-898113-76-8
  • The Afshars, London (2010)
  • Tanavoli, Parviz; Pocock, Charles; Faruqi, Samar Parviz Tanavoli: monograph. — Dubai, United Arab Emirates: Publications Department of Meem with Art Advisory Associates Ltd., 2010. — ISBN 978-1-907051-03-6
  • Tanavoli, Parviz Persian flatweaves: a survey of flatwoven floor covers and hangings and royal masnads. — Woodbridge: Antique Collectors' Club, 2002. — ISBN 978-1-85149-335-7
  • Tanavoli, Parviz Kings, heroes, and lovers: pictorial rugs from the tribes and villages of Iran. — London: Scorpion Pub., 1994. — ISBN 978-0-905906-86-7
  • Tanavoli, Parviz Shahsavan Iranian rugs and textiles. — New York: Rizzoli, 1985. — ISBN 978-0-8478-0626-3
  • Tanavoli, Parviz; Universität Zürich; Völkerkundemuseum; Musée des arts décoratifs de la ville de Lausanne Lion rugs: the lion in the art and culture of Iran. — Basel; New York, N.Y.: publisher not identified] ; Distributed in the USA by Transbooks, 1985. — ISBN 978-3-85977-078-2
  • Tanavoli, Parviz; Wertime, John T. Locks from Iran: pre-Islamic to twentieth century: [exhibition. — Washington: Smithsonian Institution Traveling Exhibition Service, 1976.
  • Tanavoli, Parviz; Grey Art Gallery & Study Center Parviz Tanavoli: fifteen years of bronze sculpture. — New York: Grey Art Gallery and Study Center, New York University, 1976.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.tate.org.uk/art/artists/parviz-tanavoli-15957
  2. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T083230
  4. 4,0 4,1 https://www.tanavoli.com/
  5. https://www.tate.org.uk/whats-on/tate-modern/exhibition/ey-exhibition-world-goes-pop/artist-biography/parviz-tanavoli
  6. https://mei.edu/publications/parviz-tanavoli-nightingale-iran
  7. «HugeDomains.com - Artomorrow.com is for sale (Artomorrow)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  8. «Standing heech». National Museums Scotland (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  9. «The Heech | Virtual Tour | Hamline University». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  10. Harouni, Shadi (2015 թ․ փետրվարի 10). «Parviz Tanavoli: plenty of 'nothing' - exhibition». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  11. Ekhtiar, Maryam; Rooney, Julia (April 2014). «Artists of the Saqqakhana Movement (1950s-60s Արխիվացված է Հոկտեմբեր 30, 2019 Wayback Machine-ի միջոցով:)». Heilbrunn Timeline of Art History. Metropolitan Museum of Art. metmuseum.org.
  12. [1] Արխիվացված է Հոկտեմբեր 23, 2019 Wayback Machine-ի միջոցով: theguardian.com
  13. Poetry In Bronze Արխիվացված է Սեպտեմբեր 9, 2019 Wayback Machine-ի միջոցով:

Արտաքին հղումններ

խմբագրել