Բրերա ակադեմիա
Գեղարվեստի Բրերա ակադեմիա (իտալ.՝ Accademia di Belle Arti di Brera) կամ Բրերա ակադեմիա (իտալ.՝ Accademia di Brera), պետական երրորդային հանրային գեղարվեստի ակադեմիա Իտալիայի Միլան քաղաքում։
Բրերա ակադեմիա | |
---|---|
Տեսակ | academy of fine arts? |
Հիմնադրված է | 1776 |
Անվանված է | Բրերա պալատ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Միլան[1] |
Հասցե | Via Fiori Oscuri, 7, 20121, Milano |
Կայք | accademiadibrera.milano.it(իտալ.) |
Brera Academy Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱկադեմիան հիմնադրել է Ավստրիայի Մարիա Թերեզա թագուհին 1776 թվականին։ Տեղակայված է Լուսավորության դարաշրջանին բնորոշ 1615 թվականին կառուցված Բրերա պալատում, տարածքը կիսում է մշակութային և գիտական այլ կառույցների հետ՝ Բրերա աստղադիտարան, Օրտո բուսաբանական այգի, փիլիսոփայության և իրավագիտության Պալատինե (Palatine) դպրոց, վարժարան, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաներ, Բրերա գրադարան, գյուղատնտեսական ընկերություն, Պինակոտեկա Բրերա (Բրերա պատկերասրահ)[2]։
Ակադեմիա
խմբագրելԻնչպես Իտալիայի մյուս պետական ակադեմիաները, Բրերա ակադեմիան գտնվում է Իտալիայի կրթության և հետազոտության նախարարության ենթակայության ներքո[3]։ Համաձայն 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ 212 նախագահական հրամանագրի՝ ակադեմիան շնորհում է առաջին և երկրորդ աստիճաններ, մասնագիտացված աստիճան, մագիստրոսի աստիճան և դոկտորանտուրա[4]։
Ակադեմիան ունի երեք բաժիններ`
- Վիզուալ արվեստի բաժին
- Դեկորատիվ արվեստի դասընթացներ
- Գրաֆիկական արվեստի դասընթացներ
- Նկարչության և քանդակի դասընթացներ
- Դիզայնի և կիրառական արվեստի բաժին
- Արվեստի վերականգնման դասընթացներ
- Բիզնես դիզայնի դասընթացներ
- Արվեստի նոր տեխնոլոգիաներ և բեմական դիզայնի դասընթացներ
- Արվեստի հաղորդակցության և կրթության բաժին
- Մշակութային ժառանգության և արվեստի կրթության դասընթացներ[5]
Ակադեմիան ունի շուրջ 3800 ուսանող, այդ թվում շուրջ 1000 օտարերկրյա ուսանողներ (հիմնականում ասպիրանտներ)։ Ակտիվորեն իրականացնում է ուսանողների և ուսուցիչների փոխանակում այլ եվրոպական երկրների հետ Էրազմուս ծրագրի շրջանակներում, 2006 թվականից՝ նաև ԵՄ տարածքից դուրս գտնվող երկրների հետ, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը, Հոնկոնգը, Մեքսիկան, Թայվանը, Ավստրալիան։
2010 թվականին ստորագրվել է հրաման Ակադեմիան Mascheroni փողոցի վրա գտնվող նախկին զինվորական Caserma Magenta զորամաս տեղափոխելու մասին։
Ակադեմիկոսներ, շրջանավարտներ
խմբագրելԱկադեմիայի շրջանավարտներից է դրամատուրգ, 1997 թվականին գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն[6] և ֆուտուրիստ նկարիչ Կառլո Կառան, ով 1939-1952 թվականներին նաև դասավանդել է ակադեմիայում[7]։
Բրերայի ակադեմիայում են դասավանդել իտալացի գեղանկարիչ Ֆրանչեսկո Հայեցը (նկարչության պրոֆեսոր 1822-1880 թվականներ[8]), ճարտարապետ, գրող Կամիլո Բոիտոն (ճարտարապետության պրոֆեսոր 1860-1909 թվականներ), ով միաժամանակ եղել է նաև ակադեմիայի նախագահը[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Archive of Editorial Production of Lombardy
- ↑ Giovanna Cassese (2013). Accademie: Patrimoni di Belle Ar
- ↑ Accademie di belle arti (in Italian). Ministero dell'Istruzione, dell'Università e della Ricerca
- ↑ «Regolamento didattico: Art. 2. Titoli e corsi di studio. Accademia di Belle Arti di Brera». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Corsi di Diploma Accademico di 1°livello: Offerta formativa 2014-2015. Accademia di Belle Arti di Brera». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Tony Mitchell (1999), Dario Fo: People's Court Jester (Updated and Expanded), London: Methuen, p. 49, ISBN 0-413-73320-3.
- ↑ Giuseppe Marchiori (1977) Carrà, Carlo. Dizionario Biografico degli Italiani, volume 20. Roma: Istituto dell’Enciclopedia Italiana
- ↑ Michele Di Monte (2004). Hayez, Francesco . Dizionario Biografico degli Italiani, volume 61. Roma: Istituto dell’Enciclopedia Italiana
- ↑ Giuseppe Miano (1969). Boito, Camillo. Dizionario Biografico degli Italiani, volume 11. Roma: Istituto dell’Enciclopedia Italiana
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրերա ակադեմիա» հոդվածին։ |