Նելսոն Ռոքֆելլեր
Նելսոն Օլդրիչ Ռոքֆելլեր[7] (անգլ.՝ Nelson Aldrich Rockefeller, հուլիսի 8, 1908[1][2][3][…], Բար Հարբոր, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ - հունվարի 26, 1979[2][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի քաղաքական գործիչ և գործարար, 1974-1977 թվականների ԱՄՆ փոխնախագահ։
Պատկանել է Ամերիկայի ամենահարուստ ընտանիքին, նավթային մագնատ Ջոն Դևիսոն Ռոքֆելլերի թոռն է։ Դեյվիդ Ռոքֆելլերի և Արկանզասի նահանգապետ Ուինթրոփ Օ. Ռոքֆելլերի ավագ եղբայրը:
ԿենսագրությունԽմբագրել
1930-ական թվականների սկզբին աշխատել է Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի բանկերում։ Այդ ժամանակ էլ նա հոր խնդրանքով, իսկ ավելի ուշ նաև ճարտարապետությամբ հետաքրքրվելու պատճառով, իրեն նվիրել է Նյու Յորքի Ռոքֆելլեր կենտրոնի ստեղծմանը։ 1933 թվականին Նելսոնը պատվիրել է մեքսիկացի հայտնի ձախ հայացքների նկարիչ Դիեգո Ռիվերին Ռոքֆելլեր կենտրոնի նկարը։ Սակայն որմնանկարն ավարտելուց հետո Ռիվերին խնդրել է հեռացնել խորհրդային առաջնորդ Վ. Ի. Լենինի պատկերը, քանի որ նա երկիմաստ արձագանքի էր արժանանում ԱՄՆ-ում։ Երբ նկարիչը հրաժարվել է դա անել, սկանդալ Է առաջացել նրա և Ռոքֆելլերի միջև։ Ռիվերին վճարելուց հետո Ռոքֆելլերը հեռացրել է նրան և ամբողջությամբ ոչնչացրել նրա աշխատանքը։ Երիտասարդ Ռոքֆելլերի «Սա իմ պատն է» արտահայտությունը մեծ տարածում է գտել ԱՄՆ-ում։ Միջադեպը մեծ հնչեղություն է ստացել ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Այն լայնորեն լուսաբանվել է ԶԼՄ-ներում և առաջացրել է բուռն քննարկումներ։ Այս պատմությունը հանդիպքում է նաև «Ճոճանակը կճոճվի» (1999) և «Ֆրիդա» (2002) ֆիլմերում:
Քաղաքականության մեջ 1940-ական թվականներից եղել է Հանրապետական կուսակցության անդամ, դեմոկրատ Ռուզվելտին և Թրումանին կից մասնակցել է տարբեր կառավարական հանձնաժողովներին, 1951-1952 թվականներին՝ Միջազգային զարգացման հարցերով խորհրդատվական խորհրդի նախագահ։ Էյզենհաուերի հանրապետական վարչակազմում եղել է նախարարի տեղակալ։ 1954-1955 թվականներին եղել է Էյզենհաուերի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով հատուկ օգնական։
1959 թվականից մինչև 1973 թվականը Նյու Յորքի նահանգի նահանգապետը լիբերալի և հանրապետականների չափավոր թևի առաջնորդի համբավ է ունեցել: Նելսոն Ռոքֆելլերը փորձել է Հանրապետական կուսակցությունից ստանալ իր թեկնածության առաջադրումը նախագահության համար (1964, 1968), սակայն անհաջող:
1974 թվականին Ռիչարդ Նիքսոնի հրաժարականից հետո նախագահ է դարձել նրա երկրորդ փոխնախագահ Ջերալդ Ֆորդը: Ֆորդը փոխնախագահ էր, քանի որ այդ պաշտոնում ընտրված Սպիրո Ագնյուն ստիպված էր հրաժարական տալ ավելի վաղ, քան ինքը՝ Նիքսոնը։ Ըստ ԱՄՆ Սահմանադրության 25-րդ ուղղման՝ փոխնախագահի պաշտոնը, որտեղ բացվել է թափուր պաշտոն, պետք է փոխարինվեր Կոնգրեսի կողմից՝ նախագահի ներկայացմամբ։ Ֆորդն ընտրել է Ռոքֆելլերին, որը երկար ժամանակ եղել է խոշորագույն նահանգի արդյունավետ նահանգապետը: Երկու պալատների կոնգրեսականները հետաքրքրվել են ոչ թե թեկնածուի քաղաքական կարողություններով, որոնք անվիճելի էին, այլ նրանով, թե արդյոք նրա գործունեության վրա չի ազդի ֆինանսական էլիտայի ներգրավվածությունը և անձնական հսկայական հարստությունը: Երկար քննարկումներից հետո 1974 թվականի դեկտեմբերի 19-ին Ներկայացուցիչների պալատը և Սենատը Ռոքֆելլերին փոխնախագահի պաշտոնում հաստատել են: Նա դարձել է երկրորդ և առայժմ վերջին փոխնախագահը, որը պաշտոնը ստանձնել է ըստ Սահմանադրության 25-րդ ուղղման՝ Ֆորդից հետո:
Ռոքֆելլերն իր միջոցներով կանգնեցրել և զարդարել է Վաշինգտոնում գտնվող փոխնախագահի նստավայրը, թեև փաստացի այնտեղ չէր ապրում՝ արդեն Վաշինգտոնում տուն ունենալով։ Հեռանալով պաշտոնից՝ նա նստավայրում գտնվող ամբողջ գույթը թողել է պետության սեփականության ներքո, և դրանից օգտվել են հետագա բոլոր փոխնախագահները։ 1976 թվականի սեպտեմբերի 16-ի հրապարակային ելույթներից մեկի ժամանակ հավաքված հիպիները սկսել են ծաղրել Ռոքֆելլերին, այդ ժամանակ նա, բարկանալով, նրանց ցույց է տվել միջին մատը, որը պատկերված է եղել մեծ ճանաչում ստացած լուսանկարում:
1975 թվականի նոյեմբերի 3-ին Ռոքֆելլերը Ֆորդին տեղեկացրել էր, որ իր փոխնախագահությունը դիտարկում է որպես ժամանակավոր և չի պատրաստվում իր հետ համատեղ առաջադրվել 1976 թվականին: Այս ընտրություններում Ֆորդի փոխնախագահի թեկնածուն հայտնի հանրապետական Բոբ Դոուլն էր, որը հետագայում անհաջող պայքար է մղել 1996 թվականի նախագահական ընտրություններում, սակայն Ֆորդ - Դուլ զույգը պարտվել է դեմոկրատներ Քարթեր-Մոնդեյլ զույգին։
Հանդիսացել է Բիլդերբերգյան ակումբի մշտական անդամ։
Նյու Յորքում պարզունակ արվեստի թանգարանի հիմնադիր:
Նելսոն Ռոքֆելլերը մահացել Է Նյու Յորքում պաշտոնից հեռանալուց 2 տարի անց՝ 1979 թվականի հունվարի 26-ին «սրտի կաթվածից»: Այդ ժամանակ Ռոքֆելլերի կողքին է եղել փոխնախագահի աշխատակազմի նախկին աշխատակից 25-ամյա Մեգան Մարշակը: Ռոքֆելելլերի մահից հետո լուրեր էին շրջանառվում, որ Մարշակը նրա սիրուհին էր, և Նելսոնի սրտի կաթվածը եղել է նրանց ինտիմ հանդիպման ժամանակ:
Մրցանակներ և կոչումներԽմբագրել
- Ազատության նախագահական շքանշան
- Լեոպալտ Երկրորդի դաշինքի մեծ խաչ
- Հարավային Խաչի շքանշան
- «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ սպա
- Օրանյան Նասաուի Մեծ Խաչի շքանշան
- Ացտեկյան արծվի շքանշան
- Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
- Վաստակի շքանշան
- Ռամոն Մագսայսայ պարգև
- Չորս Ազատությունների մրցանակ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԸնտանիքԽմբագրել
- Առաջին կինը (1930 թվականից)՝ Մերի Թոդհանթեր Քլարկ Ռոքֆելլեր (1907-1999), ամուսնալուծվել են 1962 թվականին: Նրանց երեխաներն են
- Ռոդմանը (1932-2000),
- Էննը,
- Սթիվեն Քլարկը (ծնված 1936 թվականին),
- երկվորյակներ Մերին և Մայքլը (ազգագրագետ ու մարդաբան Մայքլն անհետ կորել է 1961 թվականին Նոր Գվինեայում գիտական արշավախմբի ժամանակ, վերջերս պարզվել է, որ նրան կերել են մարդակերները: Նա 23 տարեկան էր):
- Երկրորդ կինը (1963 թվականից)՝ Մարգարեթ Լարջ Ֆիթլեր Մըրֆի Ռոքֆելլեր (1926-2015): Այդ ամուսնությունից ծնվել են
- Նելսոն կրտսերը (ծնված 1964 թվականին),
- Մարկը (ծնված 1967 թվականին):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11879082X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 20th Century Press Archives — 1908.
- ↑ Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача — Рокефеллер
ԳրականությունԽմբագրել
- Boyd Joseph H. Jr., Holcomb Charles R. (2012)։ Oreos and Dubonnet: Remembering Governor Nelson A. Rockefeller։ Albany: SUNY Press։ ISBN 978-1-4384-4183-2
- Colby Gerard, Dennet Charlotte (1996)։ Thy Will be Done, The Conquest of The Amazon: Nelson Rockefeller and Evangelism in the Age of Oil։ HarperPerennial։ ISBN 0-06-092723-2
- Connery Robert H., Benjamin Gerald (1979)։ Rockefeller of New York; Executive Power in the Statehouse։ Ithaca, New York: Cornell University Press
- Dagen Bloom, Nicholas. 2019. How States Shaped Postwar America. University of Chicago Press.
- Deane Elizabeth (1999)։ «Transcript: The Rockefellers»։ American Experience։ Boston: PBS
- Isaacson Walter (2005) [1992]։ Kissinger: A Biography։ New York: Simon & Schuster]
- Kramer Michael, Roberts Sam (1976)։ "I Never Wanted to be Vice-President of Anything!": An Investigative Biography of Nelson Rockefeller։ New York: Basic Books
- Morris Joe Alex (1960)։ Nelson Rockefeller, A Biography։ New York: Harper & Brothers
- Persico Joseph E. (1982)։ The Imperial Rockefeller: A Biography of Nelson A. Rockefeller։ New York: Simon & Schuster
- Rae, Nicol C. The Decline and Fall of the Liberal Republicans: From 1952 to the Present (1989).
- Rae, Nicol C. "Rockefeller, Nelson Aldrich"; American National Biography Online Feb. 2000. Access: Oct 21 2014
- Reich, Cary (1996)։ The Life of Nelson A. Rockefeller: Worlds to Conquer, 1908-1958։ Doubleday։ ISBN 9780385246965 (Volume 1 of a comprehensive biography to 1958.
- Rowland, Donald W., History of the Office of the Coordinator of Inter-American Affairs, US Government Printing Office, 1947.
- Smith, Richard Norton. On His Terms: A Life of Nelson Rockefeller. New York: Random House, 2014; A standard scholarly biography
- Maxwell, Allen Brewster, Evoking Latin American collaboration in the Second World War: A study of the Office of the Coordinator of Inter-American Affairs (1940–1946), PhD dissertation, Tufts University, Medford, MA., 1971.
- Turner, Michael. The Vice-President as Policy-Maker: Rockefeller in the Ford White House (1982).
- Underwood, James F., and William J. Daniels. Governor Rockefeller in New York: The Apex of Pragmatic Liberalism in the United States (1982)
- «People & Events: Nelson A. Rockefeller, 1908-1979»։ American Experience։ Boston: WGBH։ 2000
Արտաքին հղումներԽմբագրել
- Rockefeller Archive Center: Nelson Rockefeller Contains details on the collection of public and private papers available to researchers at the Center.
- The Rocky Roll An extended portrait by Time Magazine of Rockefeller campaigning for Governor of New York in 1958.
- Rockefeller Archive Center: Archived papers of the Special Studies Project, 1956–1960. Archived 2018-09-14 at the Wayback Machine.
- Rockefeller biography at Biographical Directory of the United States Congress.
- Spartacus educational biography.
- Rockefeller profile at SourceWatch.
- Finding aid for the Nelson Rockefeller Oral History, Dwight D. Eisenhower Presidential Library.