Ցիրկադային ռիթմ կամ ցիրկադային ցիկլ, օրգանիզմի բնական պրոցես, որը կարգավորում է քնի և արթունության հերթափոխումը՝ կրկնվելով մոտավորապես 24 ժամը մեկ[1]։ Սա կարող է վերաբերել օրգանիզմի ներսում առաջացող ցանակացած պրոցեսներին, միաժամանակ փոխազդելով շրջակա միջավայրի ազդակների հետ։ Այս 24-ժամյա ռիթմերը կարգավորվում են ցիրկադային ժամացույցի կողմից և նկատվում են կենդանիների, բույսերի, սնկերի և ցիանոբակտերիաների շրջանում[2]։ Ցիրկադային տերմինը ծագում է լատիներեն circa, որը նշանակում է «մոտավորապես», և dies բառից, որը նշանակում է «օր»։ 24-ժամանոց ցիկլը հաճախ անվանում են նաև ցերեկային ռիթմ[3]։ Չնայած ցիրկադային ռիթմերը էնդոգեն երևույթներ են, ամեն դեպքում դրանք ադապտացվում են շրջակա միջավայրին արտաքին ազդակների միջոցով, որոնք կոչվում են zeitgebers (գերմաներենից՝ ժամանակ տվող), որի մեջ մտնում է լույսը, ջերմաստիճանը և օքսիդավերականգնաման ռեակցիաները։ Ցիրկադային ռիթմի խանգարումները մարդկանց շրջանում հայտնի են, որպես քնի խանգարումներ՝ կապված ցիրկադային ռիթմերի հետ[4]։

Մարդու կեսաբանական ժամացույց

Պատմություն խմբագրել

Արևելյան մշակույթում և բնիկ ամերիկացիների շրջանում առկա են բազմաթիվ հիշատակություններ կապված «մարմնի բնական ցիկլեր»-ի հետ, բայց ամենավաղ հիշատակումը եղել է արևմուտքից, որի հեղինակը եղել է մ․թ․ա․ 4-րդ դարի կապիտան Թեոֆրասը, ով ծառայել է Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ։ Իր «Περὶ φυτῶν ἱστορία» կամ «Ուսումնասիրություն բույսերի մասին» գրքում Թեոֆասը նկարագրել է «ծառ՝ բազմաթիվ տերևներով, նման վարդի, և որը գիշերը փակվում էր, իսկ արևածագին բացվում, ցերեկը արդեն ամբողջությամբ բացված էր, երեկոյան այն կամաց-կամաց փակվում էր և գիշերը մնում փակ։ Տեղացիները ասում էին, որ այն քնում է»[5]։ Նկարագրված ծառը հետագայում բուսաբան Բրեցլի կողմից պարզաբանվում է, որ եղել է թամարինդային ծառը[6]։ Մարդկանց շրջանում ցիրկադային ռիթմերի մասին հիշատակում եղել է նաև 13-րդ դարի չինական բժշկական տեքստերում[7]։ 1729 թվականին ֆրանսիացի գիտնական Ժան-Ժակ դ'Օրտու դե Մերանը անց է կացնում փորձարկում, որի նպատակն է եղել տարբերակել էնդոգեն ժամացույցը և արտաքին ազդակների նկատմամբ պատասխանները։ Նա նշում է, որ Mimosa pudica բույսի մոտ 24-ժամյա օրինաչափությունները պահպանվել են նույնիսկ մութ պայմաններում[8][9]։ 1896 թվականին Պատրիկը և Գիլբերտը նկատեցին, որ երկարատև անքնությունից հետո, քնելու ցանկությունը մեծանում և փոքրանում է 24-ժամվա ընթացում[10]։ Իսկ 1918 թվականին Ջ․Ս․Շիմանսկին ապացուցեց, որ կենդանիները կարող են պահպանել 24-ժամյա ակտիվությունը նույնիսկ արտաքին ազդակների բացակայության պայմաններում, օրինակ՝ լույսի և ջերմաստիճանի[11]։ 20-րդ դարի սկզբերում մեղուների կերակրման ժամանակ նկատվեց ցիրկադային ռիթմ։ Գիտնականները կատարեցին բազմաթիվ փորձարկումներ ապացուցելու համար արդյոք այդ ռիթմերը կապված են էնդոգեն ժամացույցի հետ, թե ոչ[12]։ 1935 թվականին ցիրկադային ռիթմերի առկայությունը զուգահեռաբար հայտնաբերվեց դրոզոֆիլ ճանճերի մոտ գերմանացի զոոլոգներ Գանս Կալմուսի և Էրվին Բյունինգի կողմից[13][14]։

Վերջապես 1954 թվականին իրականացվեց կարևոր փորձարկում, որի ժամանակ ցույց տրվեց, որ Drosophila pseudoobscura-ի էկլոզիան իրականացվում է ցիրկադային ռիթմով։ Փորձարկումը ցույց տվեց նաև, որ ջերմաստիճանը կենսական նշանակություն ուներ թռչելու համար, թռիչքը դանդաղում էր, բայց նույնիսկ ցածր ջերմաստիճանում այն իրականացվում էր[14][15]։ Ցիրկադային ռիթմ տերմինը շրջանառության մեջ է դրվել 1959 թվականին՝ Ֆրանց Հալբերգի կողմից։ Ըստ Հալբերգի[16]՝

  «Ցիրկադային» տերմինը ծագում է լատիներեն circa, որը նշանակում է «մոտավորապես», և dies բառից, որը նշանակում է «օր», դա փաստում է այն մասին, որ ֆիզիոլոգիական որոշակի պրոցեսները մոտ են 24 ժամին, եթե հստակ հենց այդքան չեն։ Այս իմաստով «ցիրկադային» բառը կարող է կիրառվել բոլոր «24-ժամային» ռիթմերի հետ, անկաք այն բանից դրանք տարբերվում են 24 ժամից որոշակի րոպեներով կամ ժամերով[17][18]։  

1977 թվականին, միջազգային խրոնոբիոլոգիայի միջազգային անվանակարգի կոմիտեն պաշտոնապես ընդունեց եզրույթը։

  Ցիրկադային՝ կենսաբանական պրոցեսների կամ ռիթմերի մեկ ցիկլն է , որը տևում է 24 ± 4 ժամ, circa (մոտավորապես) և dies (օր կամ 24 ժամ)

Նկատռում։ Տերմինը նկարագրում է 24 ժամ տևող ռիթմերը, անկախ այն բացի թե դրանց հաճախականությունը սինխրոնիզացված է կամ դեսինխրոնիզացված է, կամ անկախ է լոկալ միջավայրի ազդակներից[19]։

 

Ռոն Կոնոպկան և Սեյմուր Բենզերը նույնականացրեցին առաջին ժամային մուտացիան դրոզոֆիլ ճանճի մոտ 1971 թվականին, անվանելով գենը ՝ «ժամանակաշրջան» («period»`per gene), գենետիկորեն պայմանավորված ռիթմիկ վարքի առաջին հայտնաբերումը[20]։ Կոնոպկան, Ջեֆրի Խոլլը, Մայքլ Ռոբաշը և նրանղ թիմը ցույց տվեցին, որ per լեկուսը հանդիսանում է ցիրկադային ռիթմի կենտրոնը[21][22], և կորցնելով այդ լոկուսը, կորում է ցիրկադային ռիթմը[23][24]։ Բացի այդ Մայքլ Ու․ Յանգի խումբը ցույց per լոկուսի անալոգիական էֆեկները, իսկ հետագայում նաև բացահայտեցին կարևորագույն գեները և նեյրոնները դրոզոֆիլ ճանճի ցիրկադային ռիթմի համար՝ ստանալով դրա համար Նոբելյան մրցանակ 2017 թվականին[25]։ Ջոզեֆ Տակախաշին հայտնաբերեց կաթնասունների առաջին ցիրկադային ռիթմերի մուտացինան՝ (clockΔ19) 1994 թվականին[26][27]։ Հետագա փորձարկումների ժամանակ սակայն, երբ հեռացնում էին այդ գենը, կենդանու մոտ ֆենոտիպային որևէ փոփոխություն չէր դրսևորվում, նրանք ունենում էին նորմալ ցիրկադային ռիթմ, ինչը կասկածի տակ է առնում գենի կարևորությունը այդ պրոցեսների կենսագործման համար[28][29]։ Մարդու առաջին մուտացիան կապված ցիրկադային ռիթմի հետ հայտնաբերվել է Կրիստ Ջոնսոնի կողմից Յուտա նահանգի բնակչի մոտ, իսկ գենետիկ նկարագրությունը տրվել է Ին-Խու Ֆուի և Լուի Պտաչեկի կողմից։ Մուտացիան ունեցող անձիք հանդիսանում էին էքստրեմալ «արտույտներ», նրանց մոտ քնի ռեժիմը 4 ժամ առաջ է եղել, նաև դիտվել են ռիթմային այլ փոփոխություններ։ Այս սինդրոմի հիմքում ընկած է ամինաթթվի փոփոխումը՝ S662➔G[30][31]։

Չափանիշներ խմբագրել

Որպեսզի կեսաբանական ռիթմը կոչվի ցիկադային, այն պետք է համապատասխանի երեք հիմանական չափանիշների[32] ՝

  1. Ռիթմը ունի ազատ-ընթացող էնդոգեն ընթացք, որը տևում է մոտավորապես 24 ժամ։ Ռիթմը պահպանվում է մշտական, այսինքն նաև մութ ժամանակ՝ 24 ժամյա տևողությամբ։ Ռիթմի մշտական ընթացքը ցանկացած պայմաններում անվանում են ազատ-ընթացքով ժամանակաշրջան, որը նշանակվում է հունական τ (տաու) տառով։ Այս չափանիշի կարևորությունն է տարբերակել ցիրկադային ռիթմերը առօրյա արտաքին ազդակների ազդեցությունից։ Ռիթմը չենք համարի էնդոգեն, եթե այն ստուգված չէ և չի պահպանվում առանց արտաքին ազդակների տևական ազդեցության։ Ցերեկային կենդանիների մոտ (ովքեր ակտիվ են օրվա լուսավոր ժամանակաշրջանում), τ սովորաբար փոքր ինչ երկար է 24 ժամից, այն ինչ գիշերային կենդանիների մոտ τ 24 ժամից կարճ է։
  2. Ռիթմերը ներդաշնակ են։ Ռիթմը կարող է վերաթողարկվել արտաքին ազդակների ազդեցությունից՝ օրինակ լույս, ջերմաստիճան։ Արտաքին ազդակը, որը նպաստում է ռիթմի պահպանման համար անվանում են zeitgeber՝ «ժամանակ տվող»։ Ճանապարհորդությունները, որի ժամանակ մարդ մի ժամային գոտուց անցում է մյուս ժամային գոտի, ցայտուն արտահայտում են այս դրսևորումը, երբ մարդ ադապտացվում է տեղական ժամին, սակայն մարդ սովորաբար զգում է ժամային գոտու փոփոխությունը նախքան այս ադապտացիան։
  3. Ռիթմերը դրսևորում են ջերմաստիճանային կոմպենսացիա։ Այսինքն, դրանք պահպանում են ցիրկադային պարբերականությունը ֆիզիոլոգիական ջերմաստիճանի հետ կապակցված։ Տարբեր օրգանիզմներ կենսագործում են ջերմաստիճանային լայն սպեկտորում, և ջերմաստիճանային տատանումը ազդում է կորիզի բոլոր մոլեկուլյար պրոցեսների վրա։ Որպեսզի ժամանկը հետևվի, ցիրկադային ժամացույցը պետք է պահպանի 24-ժամյա պարբերականությունը, չնայած կինետիկայի փոփոխությանը, սա հայտնի է որպես ջերմաստիճանային կոմպենսացիա։ Ջերմաստիճանային գործակից Q10-ը համարվում է այդ կոմպենսացիայի չափման միավորը։ Եթե ջերմաստիճանի բարձրացման ժամանակ Q10-ը մնում է 1, ապա ռիթմը համարվում է ջերմաստիճան-կոմպենսացված։

Ծագում խմբագրել

Ցիրկադային ռիթմերը հնարավորություն են տալիս կանխատեսել և պատաստվել շրջակա միջավայրի հստակ և պարբերական փոփոխություններին։ Նման կերպ, այդ օրգանիզմները առավել լավ են կազմակերպում ռեսուրսները, օրինակ՝ լույս, սնունդ, քան այն օրգանիզմները, որոնք չեն կարող կանխագուշակել նման փոփոխությունները։ Այդ իսկ պատճառով համարվում է, որ ցիրկադային ռիթմերի առկայությունը էվոլյուցիոն տեսանկյունից առավելություն են[33]։ Ռիթմիկությունը, ամեն դեպքում, կարևոր է նաև ներքին մետաբոլիկ ռեակցիաների կարգավորման համար, ինչպես արտաքին ազդակների հետ փոխգործության համար[34]։ Այս մասին վկայում են դրոզոֆիլ պտղաճանճերի մոտ պահպանվող ցիրկադային ռիթմերը, այն դեպքում երբ դրանց սերունդները երկար ժամանկ կենսագործել են լաբորատոր պայմաններում, ինչպես նաև այն սերունդների մոտ, որոնք երկար ժամանակ պահվել են մութ պայմաններում[35][36]։

Մինչև այսօր պարզ չէ ցիրկադային ռիթմերի էվոլյուցիան։ Տեսակետներ են եղել, ըստ որոնց, լուսազգայուն սպիտակուցները և ցիրկադային ռիթմերը միասին ծագել են դեռևս ամենավաղ բջիջներում, նպատակ ունենալով պաշտպանել ռեպլիկացվող ԴՆԹ-ն՝ վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ ցերեկային ժամերին։ Սակայն այս տեսությունների համար բավականաչափ ապացույցներ առկա չեն, և հակառակը, ամենապարզ օրգանիզմները, ովքեր ունեն ցիրկադային ռիթմեր՝ ցիանոբակտերիաները, սինթեզում են ԴՆԹ ցերեկային ժամերին[37]։ Վերջիններս հանդիսանում են պարզագույն օրգանիզմները, որոնք ունեն ցիրկադային ռիթմեր և այն հնարավոր է եղել ստանալ լաբորատոր պայմաններում երեք սպիտակուցների սինթեզի հաշվին՝ (KaiA, KaiB, KaiC)[38]։ Դրոզոֆիլ պտղաճանճի per գենին համարժեք գենի մուտացիան մարդու օրգանիզում հանգեցնում է քնի խանգարման՝ FASPS (Familial advanced sleep phase disorder) սինդրոմի զարգացման։ Այժմ հայտնի են բազմաթիվ գեներ, որոնք այս կամ այն կերպով ազդում են ցիրկադային ռիթմերի վրա[39]։ Այժմ հայտնի է, որ ցիրկադային ռիթմերը կարող են կենսագործել մեկ բջջի մակարդակով, այսինքն այն բջիջ-ինքնակարգավորվող երևույթ է[40][41]։ Բայց միաժամանակ տարբեր բջիջնրեր կարող են փոխազդել միմյանց հետ, ինչը հանգեցնում է սինխրոնիզացիային։ Դրանք կարող են համագործակցել նաև գլխուղեղի էնդոկրին գեղձերի հետ, ինչի հաշվին տեղի է ունենում հորմոնների պարբերական արտադրում։ Այս հորմոնների ռեցեպտորները կարող են տեղակայված լինել ամբողջ մարմնով և սինխրոնիզացնել տարբեր օրգանների ցիրկադային ժամերը։ Նման կերպ, օրինակ, օրվա ժամի մասին ինֆորմացիան՝ հաղորդված աչքերի միջոցով, համագործակցում և ազդում է նաև մնացած օրգանների վրա, օրինակ՝ քնի/արթունության, մարմնի ջերմաստիճանի, ծարավի և ախորժակի կոորդիանցիաները կենսաբանական ժամերի միջոցով[42][43]։

Կենդանիներ խմբագրել

Ցիրկադային ռիթմերը առկա են կենդանիների՝ այդ թվում մարդու, քնի և սնվելու ռեժիմներում։ Գոյություն ունի նաև հստակ օրինաչափություններ մարմնի ջերմաստիճանի, գլխուղեղի ակտիվության, հորմոնների արտադրության, բջիջների ռեգեներացիայի և այլ կենսաբանական գործընթացների դեպքում։ Բացի այդ, ֆոտոպարբերականությունը, որը օրգանիզմի ֆիզիոլոգիական ռեակցիան է գիշեր և ցերեկի տևողությանը, կենսական կարևորություն ունի ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների համար։ Սեզոնային հաջորդականության, եղանակային պայմանների, սննդի առկայության կամ գիշատիչների առկայության կանխագուշակումը շատ տեսակների գոյության համար նշանակալի դեր ունի[44]։

Ցիրկադային ռիթմի խանգարման հետևանքներ խմբագրել

Ցիրկադային ռիթմերը պայմանավորող գեների մուտացիան կամ դելեցիան մկների մոտ հանգեցնում է որոշակի մետաբոլիկ փոփոխությունների[45]։ Մկները, ովքեր ունեն այդ գենի մուտացիա կամ դելեցիա հակված են հիպերֆագիայի և ունենում են հավելյալ քաշ, նաև ունենում են գլյուկոզի նյությափոխանակության խանգարումներ[46]։ Սակայն դեռ հստակ հայտնի չե արդյոք մարդկանց մոտ այդ գենի պոլիմորֆոզը կապված է մետաբոլիկ համախտանիշի զարգացման հետ թե ոչ[46][47]։

Լույս-մութ ցիկլի աազդեցություն խմբագրել

Ցիրկադային ռիթմը կապված է լույս-մութ ցիկլի հետ։ Կենդանիները, այդ թվում մարդը գտնվելով տոտալ մթության մեջ տևական ժամանակ, ի վերջո սկսում են կենսագործել ազատ ռիթմով։ Նրանց քնի ցիկլը տեղափոխվում է հետ կամ առաջ՝ ամեն «օր», կախված այն բանից ավելի կարճ թե երկար է իրենց «օրը» 24 ժամից։ Ամբողջովին կույր կաթնասունները, օրինակ կույր Spalax sp.-ը, ընդունակ է պահպանել իր էնդոգեն ժամերը, արտաքին ազդակների բացահայտ բացակայության պայմաններում։ Չնայած նրանք չունեն աչքեր, նրանց ֆոտոռեցեպտորները, որոնք զգայուն են լուսի նկատմամբ, շարունակում են գործել[48]։

Արկտիկական կենդանիներ խմբագրել

Նորվեգական Տրյոմս համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ արկտիկական կենդանիներ, օրինակ՝ կաքավը, հյուսիսային եղնիկը, ցուցաբերում են ցիրկադային ռիթմեր միայն տարվա այն եղանակներին, երբ լինում են հստակ արևածագեր և մայրամուտեր։ Հետազոտությունները պարզել են, որ արկտիկական այլ կենդանիներ ևս կարող են չցուցաբերել ցիրկադային ռիթմեր միայն լույսի կամ միայն մութ ժամանակ[49]։

Բույսեր խմբագրել

 
Ցիրկադային ռիթմը բույսերի մոտ

Բույսերի ցիրկադային ռիթմերը տեղեկացնում են նրանց, թե տարվա որ եղանակն է և թե արդյոք նպատակահարմար ժամանակ է բույսի ծաղկման համար, որպեսզի փոշոտող կենդանիներին գրավի[50]։ Ռիթմի դրսևորմանը նպաստում են տերևների շարժը, աճը, գազափոխանակությունը, ֆերմենտների ակտիվացումը, ֆոտոսինթեզի ակտիվությունը և բույրի արտադրումը։ Ցիրկադային ռիթմերը ակտիվոնում են, երբ բույսերը սինխրոնիզացվում են շրջակա միջավայրի լույսի հետ։ Այդ ռիթմերը հանդիսանում են էնդոգեն գեներացվող, ինքնապահպանվող և հարաբերականորեն կայուն շրջապատի ջերմաստիճանի որոշակի դիապազոնի շրջանակներում[51]։ Այսպիսով, օրինակ շրջակա միջավայրի կանխատեսվող փոփոխությունների շնորհիվ, կարելի է փոխել բույսի ֆիզիոլոգիական վիճակը՝ տալով ադապտիվ առավելություն։ Ցիրկադային ռիթմերի մասին ինֆորմացիան լայնորեն կիրառվում է գյուղատնտեսության շրջանակներում, հնարավորություն տալով տնտեսվարողներին ճիշտ կազմակերպել սերմացանը, այդպիսով խուսափելով մեծ կորուստներից[52][53]։

Լույսը ազդակ է, որի միջոցով բույսերը սինխրոնիզացվում են շրջակա միջավայրի հետ՝ կլանվելով բազմաթիվ ֆոտոռեցեպտորների հետ։ Կարմիր և կապույտ լույսերը կլանվում են որոշակի ֆիտոքրոմների և կրիպտոքրոմների կողմից։ Ֆիտոքրոմներից մեկը՝ phyA, համարվում է մութ պայմաններում աճեցված ծիլերի հիմնական ֆիտոքրոմը, և այն լույսի պայմաններում շատ արագ քայքայվում է, առաջացնելով Cry1[54]։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բույսի ցիրկադային ռիթմի համնկնումը միջավայրի պայմաններին կարող է դրական ազդել բույսի կենսագործունեության վրա։ Հետազոտությունները հանգել են նման եզրակացության, անց կացնելով հետազոտություն Arabidopsis thaliana-ի երեք տեսակներով։ Բույսերից երկուսը ունեցել են մուտացիա՝ մեկի ցիրկադային ռիթմը եղել է 24 ժամ, մյուսինը՝ 27 ժամից ավել, իսկ երորրդինը՝ 24 ժամից պակաս է եղել։ 24 ժամ ցիրկադային ռիթմով Arabidopsis-ին աճեցրել են երեք տարբեր միջավայրերում։ Միջավայրներից մեկը ունեցել է 20 ժամանոց ցիկլ՝ 10 ժամ լուս և 10 ժամ մութ, մյուսը ունեցել է 24 ժամաոց ցիկլ՝ 12 ժամ լույս և 12 ժամ լույս, և վերջինը ունեցել է 28 ժամանոց ցիկլ՝ 14 ժամ լույս և 14 ժամ մութ։ Բույսերը առավել լավ են աճել 24 ժամանոց ցիկլի պայամաններում, եթե միջավայրում նույնպես ցիկլը եղել է 24 ժամանոց[55][55][56]։

Կաթնասուններ խմբագրել

 
Լույսի և մթության դերը ցիրկադային ռիթմերի վրա

Առաջնային ցիրկադային ռիթմերը կաթնասունների մոտ տեղակայված են սուպրախիազմածիկ կորիզներում՝ բջիջների առանձին խումբ՝ տեղակայված հիպոթալամուսում։ Այս կենտրոնի վնասումը բերում է քուն-աթունության ռիթմի բացարձակ խանգարման։ Այս կենտրոնը ստանում է լուսավորության մասին ինֆորմացիան աչքերի միջոցով։ Աչքի ցանցաթաղանթը պարունակում է «դասական» ֆոտոռեցեպտորներ՝ ցուպիկներ և սրվակներ, որոնք մասնակցում են սովորական տեսողության համար։ Բայց ցանցաթաղանթը պարունակում է նաև մասնագիտացված գանգլիոզ բջիջներ, որոնք ուղղակիորեն լուսազգայուն են և պրոյեկցվում են սուպրախիազմածիկ կորիզներում[57]։ Այս բջիջները պարունակում են ֆոտոպիգմենտ մելանօպսին անվանբ և դրանց ազդակները անցնում են ցանցենի-հիպոթալամուս ուղով, որը տանում է դեպի սուպրախիազմածիկ կորիզներ[58]։ Եթե կենտրոնի բջիջները առանձնացնեն և աճեցվեն լաբորատոր պայմաններում, ապա դրանք կշարունակեն իրենց ռիթմիկությունը՝ անկախ արաքին ազդակների առկայությունը[59]։ Սուպրախիազմածիկ կորիզները ստանում են իրենց ինֆորմացիան գիշերվա և ցերեկի մասին ցանցաթաղանթից, այնուհետև փոխանցում է այն էպիֆիզ, որը իր հերթին արտադրում է մելատոնին։ Մելատոնինի արտադրման պիկը լինում է գիշերը, և նվազում է օրվա ընթացքում[59]։ Մարդու ցիրկադային ռիթմերը կարող են լինել մի քիչ ավել կամ պակաս քան 24 ժամն է։ Ըստ Հարվարդի համալսարանի հետազոտությունների, մարդիկ կարող են ներգրավված լինել 23,5 ժամային կամ 24,65 ժամային ցիկլերում[60]։

Մարդիկ խմբագրել

Ցիրկադային ռիթմերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մարդկանց մեծամասնությունը, երբ զերծ են եղել արտաքին գրգռիչներից (օրինակ՝ ցերեկային լույս և քրոնոմետրաժ), կնախընտրեին, որպեսզի օրվա տևողությունը լիներ 25 ժամ։ Սակայն այս հետազոտությունը այդքան էլ արժանահավատ չէ, քանի որ դրա ժամանկ մասնակիցներին հնարավոր չի եղել զերծ պահել արհեստական լույսից[61]։ Ամեն դեպքում մասնակիցները պաշտպանված են եղել ժամի մասին ազդակներից՝ ժամացույցից և ցերեկային լույսից։ Այսինքն արհեստական լույսի ազդեցությունից մասնակիցները կարող էին ավելի ուշ քնել[62]։ Հետագայում Հարվարդի համալսարանիանի գիտնականները 1999 թվականին ապացուցեցին, որ մարդու բնական ռիթմը մոտ է 24 ժամ 11 րոպեին՝ առավել մոտ օրվան[63]։ Այս հետազոտության է հանգել նաև առավել թարմ՝ 2010 թվականին կատարված հետազոտությունը, որտեղ նաև սեռային տարբերություններն են գրանցվել։ Այսպիսով, կանանց մոտ ցիրկադային ռիթմը եղել է 24,09 ժամ, իսկ տղամարդկանց մոտ 24,19 ժամ։ Այս հետազոտության ժամանակ, որպես կանոն, կանայք նախընտրել են ավելի վաղ արթնանալ, սակայն սրա կենսաբանական մեխանիզմը դեռևս անհայտ է[64]։

Կենսաբանական մարկերները և դրանց ազդեցությունը խմբագրել

Կաթնասունների ցիրկադային ռիթմի հետազոտման համար նշվում են հետևյալ մարկերնեը՝

Հետազոտության անց կացման համար մասնակիցները պետք է արթուն լինեն, բայց լինեն հանգիստ և կիսապառկած վիճակում՝ տոտալ մթության մեջ։ Նրանց բազալ ջերմաստիճանը չափվել է անընդհատ։ Չնայած նորմալ քրոնոտիպերը շատ են, այնուամենայնիվ չափահաս մարդու ջերմությունը միջինում հասնում է իր նվազագույն աստիճանին առավոտյան ժամը 5։00-ին՝ արթնանալու ընդունված ժամից 2 ժամ առաջ։ Երիտասարդ անձանց շրջանում նվազագույն ջերմաստիճանը լինում է 4։00 ՝ ցերեկային տիպերի համար և 6։00՝ գիշերային տիպերի համար[67]։

 
Մելատոնինի սինթեզ
 
Օրվա ընթացքում ննջելը ցիրկադային ռիթմի վրա ազդեղություն չունի

Մելատոնինը ցերեկային ժամերին բացակայում է կամ լինում է շատ ցածր։ Նրա արտադրման սկիզբը սկսում է լույսի պակասից մետավորապես 21։00-ին՝ dim-light melatonin onset (DLMO)։ Նրա հիմնական մետաբոլիտը կարող է հայտնաբերվել առավոտյան մեզում։ Որպես ցիրկադային մարկեր օգտագործվել է ինչպես DLMO-ն այնպես էլ նրա քանակը արյան և թքի մեջ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մելատոնիոնի արտադրումը առավել լավ կորելացվում է ոչ թե մարմնի ջերմաստիճանի, այլ քնի ռեժիմի հետ։ Մյուս ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք կատարվում են ցիրկադային ռիթմերին համապատասխան, ներառում են սրտի կծկումների հաճախականությունը, բջջային բազմաթիվ պրոցեսներ, օքսիդացիոն սթրեսը, բջջային մետաբոլիզմը, իմունային և վերականգնողական ռեակցիաները, էպիգենետիկ մոդիֆիկացիաները, էնդոպլազմատիկ ռետիկուլային սթրեսը, աուտոֆագիան[68]։ Հետազոտությունները պարզել են, որ տղամարդկանց մոտ սրտի զարկերի հաճախականությունը նվազագույնը լինում է քնի ընթացքում, իսկ ամենաբարձրը լինում է արթնանալուց անմիջապես հետո[69]։

 
Խորհուրդներ ցիրկադային ռիթմի բարելավման համար

Մարդու առողջություն խմբագրել

Ցիրկադային ռիթմի հիմունքներ խմբագրել

Ցիրկադային ռիթմերի օգտագործումը որպես կլինիկական գործիք լայնորեն տարածվում է, այսինքն ճիշտ կազմակերպելով մարդու կենսակերպը, մարդը կարող է առավել առողջ և երկար կյանք ունենալ[70][71][72][73]։ Այս ճյուղը կոչվում է ցիրկադային բժշկություն։ Օրինակ հիվանդանոցներում, «ցիրկադային լուսավորությունը» կամ լուսավորության նվազումը համապատասխան ժամերին կարող է բարելավվել միոկարդի ինֆարկտով հիվանդների կանխատեսումը[74]։ Ցիրկադային քրոնոթերապիան կամ դեղերի ընդունման ժամանակի ճիշտ ընդունումը կարող է կանխել սրտի ռեմոդուլյացիան՝ սրտային հիվանդների մոտ[75]։ Նույնը կարող է նկատվել զարկերակային գերճնշում ունեցող անձանց շրջանում ՝ ի հաշիվ դեղերի կողմնակի ազդեցությունների նավազման և արդյունավետության բարձրացման[76]։ Այս պահին ցիրկադային բժշկությունը արագ տեմպերով զարգանում է և ցանկացած նոր մեթոդ կարևոր է տարբեր հիվանդությունների բուժումը առավել արդյունավետ դարձնելու գործում[77][78][79][80]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «What makes us sleep?». NICHD - Eunice Kennedy Shriver National Institute of Child Health and Human Development. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  2. Edgar RS, Green EW, Zhao Y, van Ooijen G, Olmedo M, Qin X, և այլք: (May 2012). «Peroxiredoxins are conserved markers of circadian rhythms». Nature. 485 (7399): 459–64. Bibcode:2012Natur.485..459E. doi:10.1038/nature11088. PMC 3398137. PMID 22622569.
  3. Vitaterna MH, Takahashi JS, Turek FW (2001). «Overview of circadian rhythms». Alcohol Research & Health. 25 (2): 85–93. PMC 6707128. PMID 11584554.
  4. Bass J (November 2012). «Circadian topology of metabolism». Nature. 491 (7424): 348–56. Bibcode:2012Natur.491..348B. doi:10.1038/nature11704. PMID 23151577. S2CID 27778254.
  5. Theophrastus, 'Περὶ φυτῶν ἱστορία' - Enquiry into plants and minor works on odours and weather signs, with an English translation by Sir Arthur Hort, bart 1916 https://www.biodiversitylibrary.org/bibliography/27820 Արխիվացված 2022-04-13 Wayback Machine
  6. Bretzl H (1903). Botanische Forschungen des Alexanderzuges. Leipzig: Teubner.[Հղում աղբյուրներին]
  7. Lu G (2002 թ․ հոկտեմբերի 25). Celestial Lancets. Psychology Press. էջեր 137–140. ISBN 978-0-7007-1458-2.
  8. de Mairan JJ (1729). «Observation Botanique». Histoire de l'Académie Royale des Sciences: 35–36.
  9. Gardner MJ, Hubbard KE, Hotta CT, Dodd AN, Webb AA (July 2006). «How plants tell the time». The Biochemical Journal. 397 (1): 15–24. doi:10.1042/BJ20060484. PMC 1479754. PMID 16761955.
  10. Dijk DJ, von Schantz M (August 2005). «Timing and consolidation of human sleep, wakefulness, and performance by a symphony of oscillators». Journal of Biological Rhythms. 20 (4): 279–90. doi:10.1177/0748730405278292. PMID 16077148. S2CID 13538323.
  11. Danchin A. «Important dates 1900–1919». HKU-Pasteur Research Centre. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 12-ին.
  12. Antle MC, Silver R (November 2009). «Neural basis of timing and anticipatory behaviors». The European Journal of Neuroscience. 30 (9): 1643–9. doi:10.1111/j.1460-9568.2009.06959.x. PMC 2929840. PMID 19878281.
  13. Bruce VG, Pittendrigh CS (1957). «Endogenous Rhythms in Insects and Microorganisms». The American Naturalist. 91 (858): 179–195. doi:10.1086/281977. S2CID 83886607.
  14. 14,0 14,1 Pittendrigh CS (1993). «Temporal organization: reflections of a Darwinian clock-watcher». Annual Review of Physiology. 55 (1): 16–54. doi:10.1146/annurev.ph.55.030193.000313. PMID 8466172. S2CID 45054898.
  15. Pittendrigh CS (October 1954). «On Temperature Independence in the Clock System Controlling Emergence Time in Drosophila». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 40 (10): 1018–29. Bibcode:1954PNAS...40.1018P. doi:10.1073/pnas.40.10.1018. PMC 534216. PMID 16589583.
  16. Halberg F, Cornélissen G, Katinas G, Syutkina EV, Sothern RB, Zaslavskaya R, և այլք: (October 2003). «Transdisciplinary unifying implications of circadian findings in the 1950s». Journal of Circadian Rhythms. 1 (1): 2. doi:10.1186/1740-3391-1-2. PMC 317388. PMID 14728726. «Eventually I reverted, for the same reason, to "circadian" ...»{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  17. Halberg F (1959). «[Physiologic 24-hour periodicity; general and procedural considerations with reference to the adrenal cycle]». Internationale Zeitschrift für Vitaminforschung. Beiheft. 10: 225–96. PMID 14398945.
  18. Koukkari WL, Sothern RB (2006). Introducing Biological Rhythms: A Primer on the Temporal Organization of Life, with Implications for Health, Society, Reproduction, and the Natural Environment. New York: Springer. էջ 23. ISBN 978-1-4020-3691-0.
  19. Halberg F, Carandente F, Cornelissen G, Katinas GS (1977). «[Glossary of chronobiology (author's transl)]». Chronobiologia. 4 Suppl 1: 1–189. PMID 352650.
  20. Konopka RJ, Benzer S (September 1971). «Clock mutants of Drosophila melanogaster». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 68 (9): 2112–6. Bibcode:1971PNAS...68.2112K. doi:10.1073/pnas.68.9.2112. PMC 389363. PMID 5002428.
  21. Reddy P, Zehring WA, Wheeler DA, Pirrotta V, Hadfield C, Hall JC, Rosbash M (October 1984). «Molecular analysis of the period locus in Drosophila melanogaster and identification of a transcript involved in biological rhythms». Cell. 38 (3): 701–10. doi:10.1016/0092-8674(84)90265-4. PMID 6435882. S2CID 316424.
  22. Zehring WA, Wheeler DA, Reddy P, Konopka RJ, Kyriacou CP, Rosbash M, Hall JC (December 1984). «P-element transformation with period locus DNA restores rhythmicity to mutant, arrhythmic Drosophila melanogaster». Cell. 39 (2 Pt 1): 369–76. doi:10.1016/0092-8674(84)90015-1. PMID 6094014.
  23. Bargiello TA, Jackson FR, Young MW (1984). «Restoration of circadian behavioural rhythms by gene transfer in Drosophila». Nature. 312 (5996): 752–4. Bibcode:1984Natur.312..752B. doi:10.1038/312752a0. PMID 6440029. S2CID 4259316.
  24. Bargiello TA, Young MW (April 1984). «Molecular genetics of a biological clock in Drosophila». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 81 (7): 2142–6. Bibcode:1984Natur.312..752B. doi:10.1038/312752a0. PMC 345453. PMID 16593450.
  25. «The Nobel Prize in Physiology or Medicine 2017». www.nobelprize.org. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  26. «Gene Discovered in Mice that Regulates Biological Clock». Chicago Tribune. 1994 թ․ ապրիլի 29.
  27. Vitaterna MH, King DP, Chang AM, Kornhauser JM, Lowrey PL, McDonald JD, և այլք: (April 1994). «Mutagenesis and mapping of a mouse gene, Clock, essential for circadian behavior». Science. 264 (5159): 719–25. Bibcode:1994Sci...264..719H. doi:10.1126/science.8171325. PMC 3839659. PMID 8171325.
  28. Debruyne JP, Noton E, Lambert CM, Maywood ES, Weaver DR, Reppert SM (May 2006). «A clock shock: mouse CLOCK is not required for circadian oscillator function». Neuron. 50 (3): 465–77. doi:10.1016/j.neuron.2006.03.041. PMID 16675400. S2CID 19028601.
  29. Collins B, Blau J (May 2006). «Keeping time without a clock». Neuron. 50 (3): 348–50. doi:10.1016/j.neuron.2006.04.022. PMID 16675389.
  30. Toh KL, Jones CR, He Y, Eide EJ, Hinz WA, Virshup DM, և այլք: (February 2001). «An hPer2 phosphorylation site mutation in familial advanced sleep phase syndrome». Science. 291 (5506): 1040–3. Bibcode:2001Sci...291.1040T. doi:10.1126/science.1057499. PMID 11232563. S2CID 1848310.
  31. Jones CR, Campbell SS, Zone SE, Cooper F, DeSano A, Murphy PJ, և այլք: (September 1999). «Familial advanced sleep-phase syndrome: A short-period circadian rhythm variant in humans». Nature Medicine. 5 (9): 1062–5. doi:10.1038/12502. PMID 10470086. S2CID 14809619.
  32. Johnson C (2004). Chronobiology: Biological Timekeeping. Sunderland, Massachusetts, USA: Sinauer Associates, Inc. էջեր 67–105.
  33. Sharma VK (November 2003). «Adaptive significance of circadian clocks». Chronobiology International. 20 (6): 901–19. doi:10.1081/CBI-120026099. PMID 14680135. S2CID 10899279.
  34. Sheeba V, Sharma VK, Chandrashekaran MK, Joshi A (September 1999). «Persistence of eclosion rhythm in Drosophila melanogaster after 600 generations in an aperiodic environment». Die Naturwissenschaften. 86 (9): 448–9. Bibcode:1999NW.....86..448S. doi:10.1007/s001140050651. PMID 10501695. S2CID 13401297.
  35. Guyomarc'h C, Lumineau S, Richard JP (May 1998). «Circadian rhythm of activity in Japanese quail in constant darkness: variability of clarity and possibility of selection». Chronobiology International. 15 (3): 219–30. doi:10.3109/07420529808998685. PMID 9653576.
  36. Zivkovic BD, Underwood H, Steele CT, Edmonds K (October 1999). «Formal properties of the circadian and photoperiodic systems of Japanese quail: phase response curve and effects of T-cycles». Journal of Biological Rhythms. 14 (5): 378–90. doi:10.1177/074873099129000786. PMID 10511005. S2CID 13390422.
  37. Mori T, Johnson CH (April 2001). «Independence of circadian timing from cell division in cyanobacteria». Journal of Bacteriology. 183 (8): 2439–44. doi:10.1128/JB.183.8.2439-2444.2001. PMC 95159. PMID 11274102.
  38. Hut RA, Beersma DG (July 2011). «Evolution of time-keeping mechanisms: early emergence and adaptation to photoperiod». Philosophical Transactions of the Royal Society of London. Series B, Biological Sciences. 366 (1574): 2141–54. doi:10.1098/rstb.2010.0409. PMC 3130368. PMID 21690131.
  39. Dubowy C, Sehgal A (April 2017). «Drosophila melanogaster». Genetics. 205 (4): 1373–1397. doi:10.1534/genetics.115.185157. PMC 5378101. PMID 28360128.
  40. Nagoshi E, Saini C, Bauer C, Laroche T, Naef F, Schibler U (November 2004). «Circadian gene expression in individual fibroblasts: cell-autonomous and self-sustained oscillators pass time to daughter cells». Cell. 119 (5): 693–705. doi:10.1016/j.cell.2004.11.015. PMID 15550250. S2CID 15633902.
  41. Michel S, Geusz ME, Zaritsky JJ, Block GD (January 1993). «Circadian rhythm in membrane conductance expressed in isolated neurons». Science. 259 (5092): 239–41. Bibcode:1993Sci...259..239M. doi:10.1126/science.8421785. PMID 8421785.
  42. Refinetti R (January 2010). «The circadian rhythm of body temperature». Frontiers in Bioscience. 15 (3): 564–94. doi:10.2741/3634. PMID 20036834. S2CID 36170900.
  43. Scheer FA, Morris CJ, Shea SA (March 2013). «The internal circadian clock increases hunger and appetite in the evening independent of food intake and other behaviors». Obesity. 21 (3): 421–3. doi:10.1002/oby.20351. PMC 3655529. PMID 23456944.
  44. Zivkovic BC (2007 թ․ հուլիսի 25). «Clock Tutorial #16: Photoperiodism – Models and Experimental Approaches (original work from 2005-08-13)». A Blog Around the Clock. ScienceBlogs. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 9-ին.
  45. Turek FW, Joshu C, Kohsaka A, Lin E, Ivanova G, McDearmon E, և այլք: (May 2005). «Obesity and metabolic syndrome in circadian Clock mutant mice». Science. 308 (5724): 1043–5. Bibcode:2005Sci...308.1043T. doi:10.1126/science.1108750. PMC 3764501. PMID 15845877.
  46. 46,0 46,1 Delezie J, Dumont S, Dardente H, Oudart H, Gréchez-Cassiau A, Klosen P, և այլք: (August 2012). «The nuclear receptor REV-ERBα is required for the daily balance of carbohydrate and lipid metabolism». FASEB Journal. 26 (8): 3321–35. doi:10.1096/fj.12-208751. PMID 22562834. S2CID 31204290.
  47. Scott EM, Carter AM, Grant PJ (April 2008). «Association between polymorphisms in the Clock gene, obesity and the metabolic syndrome in man». International Journal of Obesity. 32 (4): 658–62. doi:10.1038/sj.ijo.0803778. PMID 18071340.
  48. Shneerson JM, Ohayon MM, Carskadon MA (2007). «Circadian rhythms». Rapid eye movement (REM) sleep. Armenian Medical Network. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 19-ին.
  49. Spilde I (December 2005). «Reinsdyr uten døgnrytme» (գրքային նորվեգերեն). forskning.no. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 24-ին. «...så det ikke ut til at reinen hadde noen døgnrytme om sommeren. Svalbardreinen hadde det heller ikke om vinteren.»
  50. Webb AA (June 2003). «The physiology of circadian rhythms in plants». New Phytologist. 160 (2): 281–303. doi:10.1046/j.1469-8137.2003.00895.x. JSTOR 1514280. PMID 33832173. S2CID 15688409.
  51. McClung CR (April 2006). «Plant circadian rhythms». The Plant Cell. 18 (4): 792–803. doi:10.1105/tpc.106.040980. PMC 1425852. PMID 16595397.
  52. Mizoguchi T, Wright L, Fujiwara S, Cremer F, Lee K, Onouchi H, և այլք: (August 2005). «Distinct roles of GIGANTEA in promoting flowering and regulating circadian rhythms in Arabidopsis». The Plant Cell. 17 (8): 2255–70. doi:10.1105/tpc.105.033464. PMC 1182487. PMID 16006578.
  53. Kolmos E, Davis SJ (September 2007). «ELF4 as a Central Gene in the Circadian Clock». Plant Signaling & Behavior. 2 (5): 370–2. doi:10.4161/psb.2.5.4463. PMC 2634215. PMID 19704602.
  54. Dodd AN, Salathia N, Hall A, Kévei E, Tóth R, Nagy F, Webb AA (2005). «Plant circadian clocks increase photosynthesis, growth, survival, and competitive advantage». Science. 309 (5734): 630–633. Bibcode:2005Sci...309..630D. doi:10.1126/science.1115581. PMID 16040710. S2CID 25739247.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  55. 55,0 55,1 Dodd AN, Belbin FE, Frank A, Webb AA (2015). «Interactions between circadian clocks and photosynthesis for the temporal and spatial coordination of metabolism». Frontiers in Plant Science. 6: 245. doi:10.3389/fpls.2015.00245. PMC 4391236. PMID 25914715.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  56. Haydon MJ, Mielczarek O, Robertson FC, Hubbard KE, Webb AA (2013). «Photosynthetic entrainment of the Arabidopsis thaliana circadian clock». Nature. 502 (7473): 689–692. Bibcode:2013Natur.502..689H. doi:10.1038/nature12603. PMC 3827739. PMID 24153186.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  57. «Biological Clock in Mammals». BioInteractive. Howard Hughes Medical Institute. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  58. Welsh DK, Takahashi JS, Kay SA (March 2010). «Suprachiasmatic nucleus: cell autonomy and network properties». Annual Review of Physiology. 72: 551–77. doi:10.1146/annurev-physiol-021909-135919. PMC 3758475. PMID 20148688.
  59. 59,0 59,1 Pfeffer M, Korf HW, Wicht H (March 2018). «Synchronizing effects of melatonin on diurnal and circadian rhythms». General and Comparative Endocrinology. 258: 215–221. doi:10.1016/j.ygcen.2017.05.013. PMID 28533170.
  60. Scheer FA, Wright KP, Kronauer RE, Czeisler CA (August 2007). «Plasticity of the intrinsic period of the human circadian timing system». PLOS ONE. 2 (8): e721. Bibcode:2007PLoSO...2..721S. doi:10.1371/journal.pone.0000721. PMC 1934931. PMID 17684566.
  61. Duffy JF, Wright KP (August 2005). «Entrainment of the human circadian system by light». Journal of Biological Rhythms. 20 (4): 326–38. doi:10.1177/0748730405277983. PMID 16077152. S2CID 20140030.
  62. Khalsa SB, Jewett ME, Cajochen C, Czeisler CA (June 2003). «A phase response curve to single bright light pulses in human subjects». The Journal of Physiology. 549 (Pt 3): 945–52. doi:10.1113/jphysiol.2003.040477. PMC 2342968. PMID 12717008.
  63. Cromie W (1999 թ․ հուլիսի 15). «Human Biological Clock Set Back an Hour». Harvard Gazette. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  64. Duffy JF, Cain SW, Chang AM, Phillips AJ, Münch MY, Gronfier C, և այլք: (September 2011). «Sex difference in the near-24-hour intrinsic period of the human circadian timing system». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 108 Suppl 3 (Supplement_3): 15602–8. Bibcode:2011PNAS..10815602D. doi:10.1073/pnas.1010666108. PMC 3176605. PMID 21536890.
  65. 65,0 65,1 Benloucif S, Guico MJ, Reid KJ, Wolfe LF, L'hermite-Balériaux M, Zee PC (April 2005). «Stability of melatonin and temperature as circadian phase markers and their relation to sleep times in humans». Journal of Biological Rhythms. 20 (2): 178–88. doi:10.1177/0748730404273983. PMID 15834114. S2CID 36360463.
  66. Adam EK, Quinn ME, Tavernier R, McQuillan MT, Dahlke KA, Gilbert KE (September 2017). «Diurnal cortisol slopes and mental and physical health outcomes: A systematic review and meta-analysis». Psychoneuroendocrinology. 83: 25–41. doi:10.1016/j.psyneuen.2017.05.018. PMC 5568897. PMID 28578301.
  67. Baehr EK, Revelle W, Eastman CI (June 2000). «Individual differences in the phase and amplitude of the human circadian temperature rhythm: with an emphasis on morningness-eveningness». Journal of Sleep Research. 9 (2): 117–27. doi:10.1046/j.1365-2869.2000.00196.x. PMID 10849238. S2CID 6104127.
  68. «NHLBI Workshop: "Circadian Clock at the Interface of Lung Health and Disease" 28-29 April 2014 Executive Summary». National Heart, Lung, and Blood Institute. September 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  69. Degaute JP, van de Borne P, Linkowski P, Van Cauter E (August 1991). «Quantitative analysis of the 24-hour blood pressure and heart rate patterns in young men». Hypertension. 18 (2): 199–210. doi:10.1161/01.hyp.18.2.199. PMID 1885228.
  70. Alibhai, Faisal J.; Tsimakouridze, Elena V.; Reitz, Cristine J.; Pyle, W. Glen; Martino, Tami A. (July 2015). «Consequences of Circadian and Sleep Disturbances for the Cardiovascular System». The Canadian Journal of Cardiology. 31 (7): 860–872. doi:10.1016/j.cjca.2015.01.015. ISSN 1916-7075. PMID 26031297.
  71. Martino, Tami A.; Young, Martin E. (June 2015). «Influence of the cardiomyocyte circadian clock on cardiac physiology and pathophysiology». Journal of Biological Rhythms. 30 (3): 183–205. doi:10.1177/0748730415575246. ISSN 1552-4531. PMID 25800587. S2CID 21868234.
  72. Mistry, Priya; Duong, Austin; Kirshenbaum, Lorrie; Martino, Tami A. (October 2017). «Cardiac Clocks and Preclinical Translation». Heart Failure Clinics. 13 (4): 657–672. doi:10.1016/j.hfc.2017.05.002. ISSN 1551-7136. PMID 28865775.
  73. Aziz, Iman S.; McMahon, Adam M.; Friedman, David; Rabinovich-Nikitin, Inna; Kirshenbaum, Lorrie A.; Martino, Tami A. (April 2021). «Circadian influence on inflammatory response during cardiovascular disease». Current Opinion in Pharmacology. 57: 60–70. doi:10.1016/j.coph.2020.11.007. ISSN 1471-4973. PMID 33340915. S2CID 229332749.
  74. Alibhai, Faisal J.; Tsimakouridze, Elena V.; Chinnappareddy, Nirmala; Wright, David C.; Billia, Filio; O'Sullivan, M. Lynne; Pyle, W. Glen; Sole, Michael J.; Martino, Tami A. (2014 թ․ մայիսի 23). «Short-term disruption of diurnal rhythms after murine myocardial infarction adversely affects long-term myocardial structure and function». Circulation Research. 114 (11): 1713–1722. doi:10.1161/CIRCRESAHA.114.302995. ISSN 1524-4571. PMID 24687134. S2CID 5661464.
  75. Martino, Tami A.; Tata, Nazneen; Simpson, Jeremy A.; Vanderlaan, Rachel; Dawood, Fayez; Kabir, M. Golam; Khaper, Neelam; Cifelli, Carlo; Podobed, Peter; Liu, Peter P.; Husain, Mansoor (2011 թ․ մայիսի 17). «The primary benefits of angiotensin-converting enzyme inhibition on cardiac remodeling occur during sleep time in murine pressure overload hypertrophy». Journal of the American College of Cardiology. 57 (20): 2020–2028. doi:10.1016/j.jacc.2010.11.022. ISSN 1558-3597. PMID 21565639.
  76. Grote L, Mayer J, Penzel T, Cassel W, Krzyzanek E, Peter JH, von Wichert P (1994). «Nocturnal hypertension and cardiovascular risk: consequences for diagnosis and treatment». Journal of Cardiovascular Pharmacology. 24 Suppl 2: S26-38. PMID 7898092.<ref>Reitz, Cristine J.; Alibhai, Faisal J.; Khatua, Tarak N.; Rasouli, Mina; Bridle, Byram W.; Burris, Thomas P.; Martino, Tami A. (2019). «SR9009 administered for one day after myocardial ischemia-reperfusion prevents heart failure in mice by targeting the cardiac inflammasome». Communications Biology. 2: 353. doi:10.1038/s42003-019-0595-z. ISSN 2399-3642. PMC 6776554. PMID 31602405.
  77. Alibhai, Faisal J.; Reitz, Cristine J.; Peppler, Willem T.; Basu, Poulami; Sheppard, Paul; Choleris, Elena; Bakovic, Marica; Martino, Tami A. (2018 թ․ փետրվարի 1). «Female ClockΔ19/Δ19 mice are protected from the development of age-dependent cardiomyopathy». Cardiovascular Research. 114 (2): 259–271. doi:10.1093/cvr/cvx185. ISSN 1755-3245. PMID 28927226.
  78. Alibhai, Faisal J.; LaMarre, Jonathan; Reitz, Cristine J.; Tsimakouridze, Elena V.; Kroetsch, Jeffrey T.; Bolz, Steffen-Sebastian; Shulman, Alex; Steinberg, Samantha; Burris, Thomas P.; Oudit, Gavin Y.; Martino, Tami A. (April 2017). «Disrupting the key circadian regulator CLOCK leads to age-dependent cardiovascular disease». Journal of Molecular and Cellular Cardiology. 105: 24–37. doi:10.1016/j.yjmcc.2017.01.008. ISSN 1095-8584. PMID 28223222.
  79. Bennardo, Michael; Alibhai, Faisal; Tsimakouridze, Elena; Chinnappareddy, Nirmala; Podobed, Peter; Reitz, Cristine; Pyle, W. Glen; Simpson, Jeremy; Martino, Tami A. (2016 թ․ դեկտեմբերի 1). «Day-night dependence of gene expression and inflammatory responses in the remodeling murine heart post-myocardial infarction». American Journal of Physiology. Regulatory, Integrative and Comparative Physiology. 311 (6): R1243–R1254. doi:10.1152/ajpregu.00200.2016. ISSN 1522-1490. PMID 27733386. S2CID 36325095.
  80. Glen Pyle, W; Martino, Tami A (2018 թ․ հոկտեմբերի 1). «Circadian rhythms influence cardiovascular disease differently in males and females: role of sex and gender». Current Opinion in Physiology. Circadian Rhythms (անգլերեն). 5: 30–37. doi:10.1016/j.cophys.2018.05.003. ISSN 2468-8673. S2CID 80632426.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիրկադային ռիթմ» հոդվածին։