Պտղաճանճեր, դրոզոֆիլներ (լատ.՝ Drosophilidae), կարճաբեղիկ երկթևանի միջատների ընտանիք։ ՀՀ-ում լայնորեն տարածված են սեվափոր պտղաճանճը (լատ.՝ Drosophila melanogaster) և փտաճանճը (լատ.՝ D. funebris)։ Մանր ճանճեր են՝ տարածված ամենուրեք։ Թրթուրները որդանման են, զարգանում են նեխած մրգերում, բանջարեղենում, թթվաջրում, գարեջրի քաղցրահյութում, քացախի և գինու վատ լվացված ամաններում, կաթի շշի պարունակության մնացորդներում (հաճախ հարսնյակները կպչում են անոթների պատերին)։ Ձմռանը բնակելի շենքերում կամ սննդի ձեռնարկություններում նկատվում է Պտղաճանճերի զանգվածային թռիչք։

ՍերունդԽմբագրել

Տարվա ընթացքում տալիս են մի քանի սերունդ։ Թրթուրների զարգացումը տևում է մի քանի օր։

Արտաքին տեսքԽմբագրել

Հասուն ճանճի մարմնի երկարությունը 2,2-3 մմ Գլխի բեղիկների խոզանը փետրաձև է, ճակատին խոզաններ չկան։ Ունեն կարմիր աչքեր։ Կուրծքը դեղին է կամ գորշ դեղին, փորիկը՝ գորշ դեղին։ Հարսնյակները բնորոշվում են առաջային հատվածի մանր խոզանների փնջերով։ Թրթուրները որդանման են՝ թույլ արտահայտված գլխով և փոքրիկ վերին կարթերով։ Որոշ տեսակներ (հատկապես սևափոր պտղաճանճը) գենետիկ, հետազոտությունների անփոխարինելի օբյեկտներ են։

ԲազմացումԽմբագրել

Հեշտությամբ բազմանում են, ունեն շատ բարձր պտղաբերություն, օժտված են մեծ փոփոխականությամբ։ Պտղաճանճերի վրա հատկանիշների ժառանգման ոաումնասիրությունները դարձան ժառանգականության քրոմոսոմային տեսության փորձարար, հիմքը։

ՊատկերասրահԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։