Կորտիզոլ

քիմիական միացություն

Կորտիզոլ, ստերոիդային բնույթի գլյուկոկորտիկոիդների դասին պատկանող հորմոն, բժշկության մեջ օգտագործվում է հիդրոկորտիզոն անվանումով։ Մարդու օրգանիզմում կորտիզոլը արտադրվում է մակերիկամների կեղևային շերտի կողմից[3]։ Կորտիզոլը կարգավորում է օրգանիզմի ֆունկցիաները ստրեսային իրավիճակներում և գլյուկոզի ցածր մակարդակների դեպքում։ Նրա ազդեցությամբ արյան մեջ բարձրանում է գլյուկոզի մակարդակը գլիկոգենեզի միջոցով, ճնշում է իմունային համակարգը և ակտիվացնում է ճարպերի, սպիտակուցների ու ածխաջրերի նյութափոխանակությունը[4]։ Կորտիզոլը ճնշող ազդեցություն ունի նաև ոսկրերի ձևավորման և նորացման վրա[3]։

Կորտիզոլ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₂₁H₃₀O₅
Մոլային զանգված6,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Հալման ջերմաստիճան214 °C[2], 212,5 °C[2] և 214 °C[2] °C
Դասակարգում
CAS համար50-23-7
PubChem5754
EINECS համար200-020-1
SMILESCC12CCC(=O)C=C1CCC3C2C(CC4(C3CCC4(C(=O)CO)O)C)O
ЕС200-020-1
ChEBI5551
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ազդեցությունը նյութափոխանակության վրա խմբագրել

Կորտիզոլը հիմնականում խթանում է գլիկոգենեզը (գլյուկոզայի առաջացում) և ակտիվացնում է հակասթրեսային պաշտպանության մեխանիզմները։ Կորտիզոլը մեծ ազդեցություն ունի լյարդում և մկաններում գլյուկոզի նյութափոխանակության վրա։ Հանդիսանալով ստրեսային իրավիճակների հորմոն՝ այն մոբիլիզացնում է օրգանիզմի հնարավորությունները, սակայն նրա մակարդակի երկարատև բարձրացումը օրգանիզմի վրա ունենում է ճնշող ազդեցություն։

 
Կորտիզոլի կենսասինթեզը

Կենսասինթեզ խմբագրել

Կորտիզոլի սինթեզի աղբյուրը օրգանիզմում հանդիսանում է խոլեստերոլը։ Կորտիզոլի սինթեզը բարդ բազմաստիճան պրոցես է, որի սկիզբը հանդիսանում է ենթատեսաթմբի կողմից ռիլիզինգ-գործոնի արտադրությունը. վերջինիս ազդեցության տակ մակուղեղում արտադրվում է ադրենոկորտիկոտրոպ հորմոնը (ԱԿՏՀ) և նրա ազդեցությամբ տեղի է ունենում կորտիզոլի սեկրեցիան մակերիկամների կեղևային շերտի բջիջներից դեպի միջբջջային տարածություն[5]։

Պարունակությունը արյան պլազմայում խմբագրել

Կորտիզոլի արտադրության համար բնորոշ է օրական ռիթմ. ամենամեծ քանակությունը արյան պլազմայում դիտվում է առավոտյան ժամերին, իսկ նվազագույն քանակությունը՝ երեկոյան ժամերին։ Արյան պլազմայի մեջ կորտիզոլի որոշման ժամանակ պետք է հաշվի առնել օրվա ժամը և այլ գործոններ. օրինակ հղիության ժամանակ արյան պլազմայի մեջ կորտիզոլի քանակությունը բարձրանում է՝ կախված հղիության ժամկետից [6]։

Արյան պլազմայում ազատ կորտիզոլի քանակությունները
Ժամանակ Ստորին սահման Վերին սահման Չափման միավոր
09: 00 140[7] 700[7] նմոլ/լ
5[8] 25[8] μգ/դլ
0: 00 80[7] 350[7] նմոլ/լ
2.9[8] 13[8] μգ/դլ

Մոլային զանգվածը ընդունել 362.460 գ/մոլ, փոխակերպման գործակիցը µգ/դլ-ից նմոլ/լ մոտավորապես 27.6 է; օրինակ, 10 µգ/դլ մոտ 276 նմոլ/լ է.

Գերարտադրություն և թերարտադրություն խմբագրել

Առողջության որոշ խանգարումներ պայմանավորված են կորտիզոլի անոմալ արտադրության հետ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 50-23-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
  3. 3,0 3,1 «Cortisol decreases bone formation by inhibiting periosteal cell proliferation»։ Endocrinology 114 (2): 477–80։ February 1984։ PMID 6690287։ doi:10.1210/endo-114-2-477 
  4. ։ San Francisco: Benjamin Cummings։ 2010։ ISBN 978-0-321-60261-9 
  5. «You & Your Hormones: Cortisol»։ the Society for Endocrinology (Last updated) :։ հոկտեմբերի 24, 2013։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 24, 2014-ին։ Վերցված է նոյեմբերի 24, 2014 
  6. «Ontogeny of tracheal fluid, pulmonary surfactant, and plasma corticoids in the fetal lamb»։ Journal of Applied Physiology 39 (6): 1017–21։ December 1975։ PMID 2573։ doi:10.1152/jappl.1975.39.6.1017 
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://web.archive.org/web/20100720014644/http://www.goodhope.org.uk/Departments/pathweb/refranges.htm Biochemistry Reference Ranges at Good Hope Hospital Retrieved 8 November 2009b|date=November 2012
  8. 8,0 8,1 8,2 8,3 Derived from molar values using molar mass of 362 g/mol